Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Չարլզ Չապլին

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Սեր Չարլզ Չապլին

    Համաշխարհային կինեմատոգրաֆի, ընդհանրապես` արվեստի խոշորագույն դեմքերից մեկը, մարդու ու նրա հոգու մեծ երգիչը, մեծ երազողը, որն իր փորքամարմին հերոսի կերպարում խտացրեց իր երազը ու ուղղեց մարդկությանն իր կոչը` մարդու ու մարդկայնության մեծ երազի մասին, մարդ լինելու երանության մասին: Չապլինի յուրաքանչյուր ֆիլմով բացահայտվում է մարդու, իսկական մարդու գոյության մի նոր, որքան հին, այնքան նոր ասպեկտ: Բացառիկ հանճարեղ դեմք:

    Այստեղ կարող եք դիտել Չապլինի կոչը մարդկությանը, որը նրա հումանիզմի խտացումն է` "Մեծ դիկտատոր" ֆիլմից:

    Ո՞ր ֆիլմերն եք դիտել ու դիտում, որո՞նք եք սիրում ու գնահատում, ինչպիսի՞ն է ձեր Չապլինը

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Philosopher-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (26.12.2007), Առողջագետ (26.12.2007)

  3. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Չարլզ Չապլին

    Չապլինի երևույթն այնքան անչափելի է, որ դժվար է դրան արժանի գնահատական տալ: Այդ փոքրամարմին մարդու, տղամարդու մեջ այնքան քնքույշ ուժ կա, այնքան գեղեցկություն, այնքան հանճարեղ սեր, կյանքի խորագույն ընկալում` որ ակնհայտ է դառնում, որ Մարդը իր մեջ Տիեզերք է կրում:Ամենից շատ զարմացնում է, երբ տիտրերից տեղեկանում ես, որ ՆԱ ոչ միայն սցենարի հեղինակն է, ռեժիսորը, գլխավոր դերակատարը /երբեմն երկու դերերի կատարող/, այլ նաև կոմպոզիտորը` հանճարեղ երաժշտության հեղինակը:
    Ասելիքի գեղեցկության, նրբության և խորության առումով դժվար է նրա կողքին մեկ այլ անուն դնել, մնում է միայն զարմանալ, թե ինչ շռայլ կարող է լինել Բնությունը և որքան խտացված Սեր, Իմաստություն և Գեղեցկություն պարգևել մեկ հատիկ մարդկային հոգուն, ապա Նրա միջոցով այն սփռել աշխարհով մեկ:
    Դժվար օրերի ընթացքի մեջ ունեցեք Նրա ֆիլմերի հավաքածուն, կարծում եմ, նա ձեզ կօգնի իր մեղմ ժպիտով ու նուրբ հումորով:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •