Ինչպես արդեն հայտարարվել է, ԴՆ Ֆորումն անցել է vBulletin ֆորումային համակարգի նոր` 3.7.0 տարբերակին, որը թեև առայժմ փորձնական (Beta) փուլում է, սակայն այս պահին արդեն կարելի է խոսել այս տարբերակի բերած փոփոխությունների ու նոր հնարավորությունների մասին: vBulletin-ի նոր տարբերակում ավելացվել են բազմաթիվ նոր հնարավորություններ, ներդրվել է սկզբունքորեն նոր անդամի անձնագրի համակարգ, ֆորումի անդամները հնարավորություն են ստացել ստեղծել տարբեր հասարակական խմբեր և որոշել այդ խմբերում այլ անդամների անդամակցության կարգը: Անդամները կարող են նաև ստեղծել սեփական նկարների ալբոմներ, իրենց ցանկալի գունային, տառատեսակային փոփոխությունները կատարել անձնագրում և այլն: Այժմ բոլոր այդ հնարավորությունների մասին` առանձին-առանձին:
1. vBulletin 3,7,0-ի ամենաէական փոփոխություններից մեկը, նախորդ տարբերակների համեմատությամբ, անդամի անձնագիրն է: Անձնագիրն ունի սկզբունքորեն նոր տեսք, որի մեջ մտնում են.
ա. Անդամի անձնագրային տվյալների անջատ-անջատ ներկայացումը: Սա ոչ միայն վիզուալ առումով է առավել հաճելի, այլ նաև հնարավորություն է տալիս հանգամանալից տեղեկանալ անդամի մասին, իսկ սեփական անձնագրի պարագայում նաև կատարել անձնագրային տվյալների տողային փոփոխություն (տե'ս պատկեր 1. ներկայացվում են www.vbulletin.com-ի պաշտոնական հաղորդագրության պատկերները):
պատկեր 1
բ. Անձնագրի հաղորդագրությունների համակարգը, որը հնարավորություն է տալիս բոլոր գրանցված անդամներին հաղորդագրություններ թողնել այլ գրանցված անդամների անձնագրերում, իսկ սեփական անձնագրերում կառավարել ինչպես սեփական, այնպես էլ այցելուների հաղորդագրությունները: Պետք է նշել, որ այս հաղորդագրությունները տեսանելի են բոլոր գրանցված անդամների համար, և անդամի հետ բացառապես հրապարակային հաղորդակցության միջոց են, այսինքն` դրանք չեն կարող օգտագործվել որպես անձնական հաղորդակցության միջոց: Այս համակարգի հիմնական իմաստն այն է, որ այն հնարավորություն է տալիս անդամի, նրա գրառումների մասին կարծիք հայտնել, նշում անել նրա իսկ անձնագրում` այլ այցելուների հնարավորություն տալով ծաոթանալ այդ նշումներին (տե'ս պատկեր 2):
պատկեր 2
գ. Կոնտակտների և բարեկամների նոր համակարգ: Այս համակարգը հնարավորություն է տալիս բարեկամանալ ֆորումի այլ անդամների հետ, ուղարկել և ստանալա բարեկամության առաջարկություններ:
դ. Անձնագիրը ձևափոխելու հնարավորություն, որը հնարավորություն է տալիս անդամին փոխել սեփական անձնագրի հիմնային գույնը, տեքստերի գույները, տառատեսակը և այլն (տե'ս պատկեր 3 և 4):
պատկեր 3
պատկեր 4
2. Հասարակական խմբերի համակարգը: Այս համակարգը հնարավորություն է տալիս բոլոր գրանցված անդամներին ստեղծել հասարակական խմբեր` նախապես սահմանելով այլ անդամների խմբին անդամակցելու կարգը: Խմբերը կարող են լինել բաց, որի պարագայում բոլոր անդամները կարող են անդամակցել խմբին, մոդերավորմամբ, որի պարագայում տվյալ խմբին բոլոր անդամակցության դիմումները փոխանցվում են մոդերավորման, և ադմինիստրատորներն ու մոդերատորներն են որոշում անդամի անդամակցության խնդիրը, և հրավերով, որի պարագայում նոր անդամները կարող են խմբին միանալ բացառապես խումբը ստեղծողի հրավերով: Բոլոր գրանցված անդամները, անկախ նրանից` անդամակցում են տվյալ խմբին, թե` ոչ, կարող են հաղորդագրություններ թողնել խմբի էջում: Խմբերը կարող են ունենալ սեփական նկարների ալբոմը և նկարներ ստանալ անդամներից (տե'ս պատկեր 5 և 6):
պատկեր 5
պատկեր 6
3. Ալբոմների համակարգը: Սա նոր համակարգ է, որը հնարավորություն է տալիս բոլոր գրանցված անդամներին ստեղծել սեփական ալբոմները` յուրաքանչյուր ալբոմում վերբեռնելով մինչև 30 լուսանկար (տե'ս պատկեր 7 և 8):պատկեր 9
պատկեր 74. Թեմաներին պրեֆիքսներ ավելացնելու համակարգը: vBulletin-ի բոլոր նախորդ տարբերակներում թեմաների առանձնացում կատարվում էր միայն ղեկավարության կողմից, և գործում էր առանձնացման մեկ` "Կարևոր" տարբերակը: Այժմ անդամները իրավունք ունեն ընտրել իրենց գրառմանը բնույթը արտահայտող պրեֆիքսներ` ընտրելով դրանք ադմինիստրատցիայի կողմից նախապես սահմանված պրեֆիքսների շարքից: Պրեֆիքսները անդամները կարող են տեսնել նոր ստեղծվող թեմայի վերնագրի ձախ կողմում, որտեղ նշվում են տվյալ բաժնի համար սահմանված բոլոր պրեֆիքսները (տե'ս պատկեր 9 և 10):
պատկեր 8
պատկեր 10
5. Թեմաներին թագեր ավելացնելու համակարգը: Այս համակարգը հնարավորություն է տալիս գրանցված անդամներին` իրենց բացած թեմաներին, իսկ ղեկավարությանը` բոլոր թեմաներին ավելացնել թագեր` այդ թեմայի բովանդակությանը առավել սերտորեն առնչվող բառեր, որոնցով կկատարվի թեմաների խմբավորում: Թեմաների ստորին մասում գտնվող թագերի վրա սեղմելով` ադամները կարող են տեսնել բոլոր այն թեմաները, որոնցում նշվել է նույն թագը` որպես բանալի բառ: Նույնատիպ թեմաների համակարգման և դրանց փնտրման բավականին լավ համակարգ է, որից անդամները կարող են օգտվել` թեմաների առավել հեշտ փնտրելիության համար (տես պատկեր 10, 11, 12):
պատկեր 10
պատկեր 11
պատկեր 12
Ահա մոտավորապես սրանք են այն հնարավորությունները, որոնք ներմուծվել են vBulletin ֆորումային համակարգի նոր տարբերակով: vBulletin 3.7.0 տարբերակը ունի նաև մի շարք այլ հնարավորություններ, որոնք, սակայն, առավել չափով տեխնիկական են և չեն առնչվում ֆորումի ընդհանուր օգտագործման հետ: Այս նոր տարբերակը, անշուշտ, դեռ զարգանալու տեղ ունի և նոր հնարավորությունները, կարծում եմ, շուտով կլինեն: Դրանք դուք կտեսնեք ԴՆ Ֆորումում: Հուսով եմ, ԴՆ Ֆորումի անդամները առավելագույնս կօգտագործեն նոր տարբերակի բոլոր հնարավորությունները` առավել դինամիկ ու բովանդակալից դարձնելով ֆորումի այլ անդամների հետ շփումները, առավել լավ կներակայացնեն իրենց ու կճանաչեն այլ անդամներին, ինչպես նաև կկարողանան առավել հասցեագրված, հեշտ փնտրելի դարձնել իրենց ստեղծած թեմաներն ու կատարած գրառումները: Խորը ու հետաքրքիր քննարկումներ բոլորիս, կենդանի կյանք ու երկխոսություն բոլորիս: Այսքանը:
















Մեջբերել



