Նախաամանօրյա ու ետամանօրյա մեր օրերում, երբ հայ կենցաղը իր նիրվանայի մեջ է` ընկերակերուխումային իր քաղցր ապրումներով, երևի միայն տողերիս հեղինակն էր, որ, ինքն էլ լինելով նույն նիրվանայի տաքուկ գրկում, պիտի համաձայներ հարցազրույց տալ և այն էլ այսպիսի սպարտայական երկօրյա ռեժիմով: Սա, անշուշտ, պայմանականություն է, քանի որ, կարծում եմ, ԴՆ Ֆորումի մի շարք անդամներ կցանկանային հարցազրույցով հանդես գալ այս օրերին, հատկապես վերջին փայլուն հարցազրույցներից հետո: Եվ այնուամենայնիվ, այս անգամ որոշվեց հարցազրույց անցկացնել ինձ հետ: Թեև համեստության ու ահամեստության հետ որևէ կոնֆլիկտ երբևէ չեմ ունեցել, այնուամեյանիվ այստեղ չեմ նշի այն բոլոր հանգամանքները, որոնք հիմնավորում են այս հարցազրույցի անհրաժեշտությունը: Կարծում եմ, բոլոր այն մարդկանց համար, ովքեր հարցեր են ուղղելու, իրական, էական հարցեր, նրանք այդ հանգամանքները հասկանում ու զգում են: Եվ այսպես, ԴՆ Ֆորումի հերթական հարցազրույցը: Հարցազրույց` Philosopher-ի հետ: Հարցազրույցի առաջին փուլը կտևի մինչև հունվարի 11-ը: Հունվարի 11-ի երեկոյան հարցերի ուղղումը կդադարեցվի, և հունվարի 12-ին ու 13-ին կլինեն հարցերի պատասխանները: Եվ այսպես, ԴՆ Ֆորումի հերթական հարցազրույցը: Սկսում ենք հարցեր ուղղել Philosopher-ին:
Հարցազրույց Philosopher-ի հետ


Մեջբերել
.
)։ 
Ու այդ շրջանից էլ թերևս դրսևորվեց իմ, եթե կարելի է ասել, սեփականամբիոնության բնավորությունը: Այդպես էլ մնացի` իմ անհատական ամբիոնին հավատարիմ