Այսօր չկա ոչ մի թերթ կամ ամսագիր, որտեղ չքննարկվեն առողջ ապրելակերպին, ճիշտ սննդին և տարբեր դիետաներին վերաբերող հարցեր: Իսկ այդ հարցերը բավականին բարդ են, անգամ ոչ բոլոր բժիշկներն են լավատեղյակ դրանց, և այդ ասպարեզում, ինչպես բոլոր այլ ասպարեզներում, ճիշտն ու սխալը այնպես են խառնված, ձուլված իրար, որ ճիշտը սխալից զատելը շատ դժվար է, և ահա մարդիկ, հատկապես, երիտասարդները, հաճախ սխալ են կողմնորոշվում, սխալ ընտրություն կատարում, և, որպես հետևանք, կիրառելով այս կամ այն սննդակարգը, կամ "դիետա"-ն, նույնիսկ վտանգում իրենց առողջությունը:
Ահա թե ինչու` թիկունքում ունենալով տեսական և բուժական մոտ 20-ամյա փորձը այս ոլորտում, բնական բուժական եղանակները դեղորայքային մեթոդների հետ համեմատելու հնարավորությունը, որոշեցինք այս քննարկումը ձեռնարկել:
Ամեն գրառման մեջ կաշխատեմ քննարկել ամենատարածված "դիետա"-ներից մեկը, ցույց տալ դրանց դրական կամ բացասական կողմերը, օգնել կողմնորոշվել, թե երբ և ինչպես կարելի է կամ անտեղին է դրանց կիրառումը, կբերենք նաև "աշխարհահռչակ" մասնագետների քննարկումներ, դեբատներ, կարծիքներ:
Տրամադրվեք երկխոսության, քանի-որ նյութը ձեզ համար պետք է որ հետաքրքիր լինի:



Մեջբերել
