Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Մեր լեռներից այն կողմ...

  1. #1
    լուծարված
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Մեր լեռներից այն կողմ...

    Մեր հարգելի Առողջագետի առաջարկով բացում եմ մի բաժին օտարերկրյա մշակույթների, բարքերի մասին:

    Մեզնից ոմանք ապրում են Հայաստանից դուրս, իսկ ոմանք էլ, համոզված եմ, առիթ են ունեցել լինելու այս կամ այն երկրում, առնչվել են այլ մշակույթների հետ: Կարծում եմ, բոլորիս համար հետաքրքիր կլինի կարդալ միմյանց մտորումները, տպավորությունները, հուշերը տարբեր երկրների կենցաղի, նիստուկացի, արժեքների, մարդկային խառնվածքների մասին:

    Մտածեցի, որ այս թեման հարմար է բացել հենց Ստեղծագործական բաժնում, ինչը կխրախուսի և կնպաստի ասելիքի գեղարվեստականորեն և գեղեցիկ մատուցմանը:

    Ինքս շուտով կներկայացնեմ իմ մտորումները տարբեր երկրների մասին, որտեղ բախտ եմ ունեցել այցելել և բնակվել:

    Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը և ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի Առողջագետին հետաքրքիր մտահղացման համար:

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Re. Մեր լեռներից այն կողմ...

    Մոսկվայից Փարիզ էի թռչում,գիշերվա մեկին հասանք Փարիզ:
    Առաջին անգամ էի լինում Փարիզում,բնականաբար ֆրանսերեն չգիտեմ ,դիմավորող չունեմ :Բոլորի հետ միասին դուս եկա սրահ և մտածում եմ թե ինչպես պետք է գնամ քաղաք և բնականաբար որտեղ պետք է գիշերեմ:
    Ինչ որ մարդիկ ,ինչ որ մարդկանց էին դիմավորում ,այդ հսկայական խառնանբոխի մեջ մի պահ կարծես թե ամեն ինչ խառնվում է :Բայց դա միայն առաջին հայացքից ,շուրջս ամեն ինչ եռում էր .................
    Մոտեցա մի ռուսի ,որը նույնպես մարդ էր դիմավորում և շատ լուրջ տեսքով ասացի որ ինքը ինձ է դիմավորում, նա սկզբից շփոթվեց ,հետո հասկացավ որ ես կատակում եմ ուրախացավ որ պատեհ առիթ եմ փող վաստակելու համար:
    Զրուցելով հասանք քաղաք ,ես խնդրեցի նրան ինձ ցույց տա կայարանի շենքը որտեղից ես առավոտյան պետք է գնայի մեկ ուրիշ քաղաք:Նա շատ սիրալիր ինձ ցույց տվեց կայարանը,չգիտես թե ինչու ես մտա կայարանի շենք:Արդեն խորը գիշեր էր և ներսում գրե թե մարդ չկար, բացառությամբ մի քանի մարդկանցից:
    Ականջիս ծանոթ բառեր լսվեցին, ես կենտրոնացա և նաեցի ձայնի ուղղությամբ, երկու հինգ՝ վեց տարեկան երեխաներ քաշքշում էին մորը և թնգթնգալով ասում ,որ քնել են ուզում:
    Նրանք խոսում էին հայերեն ,նրանք հայ էին ...............
    Ես մոտեցա նրանց բարևեցի և երեխաներին ասում եմ որ ես իրենց քեռին եմ եկել եմ իրենց տանելու ,կինը նայեց ինձ, իսկ երեխաները բերանները բաց ինձ էին նայում և իրենց մորը:
    Երեխաներին վերցրեցի իսկ կինը լուռ սկսեց քայլել իմ հետևից ,մենք դուրս եկանք շենքից:Բոլորս էլ լուռ էինք ,հանկարծ բարձր արագությանբ կայարանամերձ հրապարակ մտավ մի մեքենա և այտեղից դուրս եկան երկու տղամարդ և նրանցից մեկը վազեց դեպի մեզ սկսեց գրկել և համբուրել բոլորին նաև ինձ:
    Տղամարդը երեխաների հայրն էր և այդ կնոջ ամուսինը,նրաք գալիս էին Իսպանիայից .......
    Այդ պահին բոլորը երջանիկ էին ,իսկ ամենից երջանիկը այդ կինն էր որը ...........
    Վերջին խմբագրող՝ Վանական: 07.07.2008, 00:50:

  3. Շնորհակալություն Վանական-ին այս գրառման համար:

    Philosopher (07.07.2008)

  4. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Իմ հայ հարևանը

    Նա մի շարքային հայ է որը սովորականի պես այստեղ է հասել ռուսատաններից :
    Սովորականի պես դժգոհում է իր կյանքից, բաղտից ,բոլոր հայերից նաև գերմանական պետությունից:
    Սովորականի պես զբաղված էր գողությամբ ,գերմանական խանութներում որևէ բան վերցնել և դուրս բերելը կապված է միայն տվյալ մարդու բարոյականության հետ,իսկ իմ հարևանը այդքան էլ չեր փայլում իր բարոյականությամբ:Գողանում էր ամեն ինչ յոգուրտ,երշիկ, կոշիկ ,կծքկալ մի խոսքով այն ամենը ինչ որ հայտվում էր ձեռքի տակ:
    Մեկ մեկ էլ խմբով էին գնում գողության՝ ընտանիքով ,ինքը ,կինը և երեք ամյա դուստրը, հաճախ գալիս էր ինձ մոտ և արդարանում «բա ինչ՞ անեմ ոնց ապրեմ»,ասու էի բավա րարվի և մի գողացի նա էլ թե «բան չէս հասկանում »:
    Այսպես արդեն ապրում ենք կողք կողքի չորս տարի ,նրա ընտանիքը համալրվել է հիմա նա ունի երեք երեխա երկու աղջիկ և մի տղա ,շատ է ուրախացել որ տղա ունի ,իրեն լրիվ երջանիկ մարդ է համարում :
    Երկու տարի է որ էլ գողություն չի անում ,ասում է որ զզվել է օգուտը քիչ է...........
    Երկու մեքեն ա է գնել «Ռենո» միկրոբեռնատար և մի հատ էլ ցանկացած հայի մանկության երացանք «Մերս» և ապրում է որպես կիսաստված:
    Նոր աշխատանք է անում և շատ գոհ է իր կատարածից ամեն օր իր «Ռենո» միկրոբեռ նատարով փողոցներից տարբեր տեսակի հնոտիք ,սառնարան լվածքի մեքենա և այլ կենցաղայի իրեր է հավաքում և տանում հանձնում է ընդումնան կետերում:
    Մի այլ հայ հարևան ել ունեմ որը նույն պես զբաղված է նույն աշխատանքով ,նրանք իրար չեն սիրում, իրար մրցակիցներ են :Այս երկրորդ հարևանս արդեն հիսուն տարե կան է և հույս է ներշնչում մյուս հայ հարևանիս որ շուտով կազատվի նրանից:
    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Վանական: 07.07.2008, 19:03:

  5. Շնորհակալություն Վանական-ին այս գրառման համար:

    Philosopher (07.07.2008)

  6. #4
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Իմ հայ հարևանը

    Առավօտյան մեկը դուռը ծեծում էր ,երկրորդ հայ հարևանս էր ,դուռը բաց արեցի նա ընթագքի մեջ բարևլով և դժգոհելով ներս մտավ :Շատ դժգոհ տեսք ուներ ,հարցրեցի ինչ է պատահել սկսեց պատմել,հա , ասեմ որ նա նախկին Բաքվեցի է և հետս հիմնականում խոսում է ռուսերեն:Հուզվծ սկսեց պատմել որ մեր երկուսի շուն հարևանը ,ինկատի ուներ իր կոնկուրենտին , առանց իրեն հարցնելու վերցրել է երկու փողոց այն կողմ առավօտյան իր տեսած լվածքի մեքենաները,պատմում հա պատմում էր ,շատ էր հուզված ,ամբողջ հիսուն եվրո կորցրեց .................
    Իհարկե հնարավորինս հանգստացրեցի և մեծ հույս տվեցի որ այսօր ինք անպայման կգտնի մի քանի լվածքի մեքենա և արդարությունը կհաղթանակի:Նա որպես կանոն սուրճ չի խմում իսկ ես որպես կանոն թեյ ,բնականաբար ես սկզբից սուրճ եմ առաջար կում հետո թեյ ,բնականաբար նա համձայնվում է, մենք խմում ենք մեր սուրճն և թեյը և մի կես ժամ հետո բաժանվում :
    Նա գնում է լվածգի մեքենաներ փնտրելու, ես էլ սպասում եմ մյուս հարևանիս գալուն որը ինչպես միշտ չի ուշանում,ամուսու փոխարեն գալիս է կինը և ռուսերեն բայց ուկրայնական ահավոր ակցենտով հարցնում է «շո ոն խոտէլ»,ես շատ լուջ դեմք եմ ընդունում և ասում որ խոսում էինք Ղարաբաղից ,նա կասկածով նայում է ինձ և գնում է իր ամուսնուն պատմելու որ ինչ որ դավեր են հյուսվում:
    Հա ,այս Գերմանիան ոնց որ Կիրովականը լինի, միշտ անձրև է ու խոնավ,հետաքրքիր է եթե Կիրովականում լվածքի մեքենաները հանկարծ դնեն դուրս ,ով կտանի հանձնելու.......

  7. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք

    Երբ Աստված

    Երբ աստված բաժանում էր «սեր»,
    Դուք իհարկե այնտեղ չէիք ,
    Եւ չիմանալով ինչ է սերը,
    Դուք հորինեցիք սարսափելի մի
    Կեղծավորություն,
    Կտրեցիք դրոշակ,վրան գրեցիք «սեր»,
    Եւ այդպես էլ չիմացաք թե ինչ է սերը:

    Երբ Աստված բաժանում էր մայրություն,
    Դուք իհարկե այնտեղ չէիք,
    Եւ չիմանալով թե ինչ է՝
    Աղտոտեցիք , աղավաղեցիք աստվածային մայրությունը,
    Կտրեցիք մի դրոշակ,վրան գրեցիք
    Մայրություն:
    Ափսոս, տարիներն անցան ,Եւ այդպես էլ չիմացաք, թե ինչ է
    Աստվածային Մայրությունը:

    Երբ աստված բաժանում էր
    Բարություն
    Դուք, իհարկե, այնտեղ չէիք
    Եվ չիմանալով թե ինչ է՝ բարությունը ,
    Դուք հնարեցիք սարսափելի մի
    Չարություն,
    Կտրեցիք դրոշակ ,վրան գրեցիք
    Բարություն:
    Եւ այդպես էլ չիմացաք թե ինչ է
    Բարությունը:



    Երբ աստված բաժանում էր ճշմարտությունը,
    Դուք, իհարկե, այնտեղ չէիք ,
    Եւ չիմանալով թե ինչ է Ճշմարտությունը
    Իրար խառնեցիք սուտ, խարդավանք,դավադրությունը:
    Կտրեցիք դրոշակ, վրան գրեցիք
    Ճշմարտություն:
    Եւ դուք բոլորդ անհաշտ ու խարդախ,
    Անտեղյակ աստծուց ,միացաք իրար
    Կտրեցիք դրոշակ ,վրան գրեցիք
    «Աստծո հովանավորության ներքո»
    Ափսոս չիմացաք, թե Ո՛Վ է աստված ,և ինչ է ուզում:



    Բայց ես ձեզ ասեմ,երբ դատաստանի ժամն է մոտենում,
    լացով քողարկված դրոշակի տակ,մի աղերսեք ինձ:
    Քանզի ես ձեզ կպատմեմ, թե Որտեղ և երբ
    Եւ Ինչպես և Ինչ է ԱՍՏՎԱԾ բաժանում...........................




    ,,,,,,,,,,,,,,,,,

    Երբ փոթորկում էր ծովը անհանգիստ,
    Դու որսացիր սուրբ, ոսկե ձկները,
    Իսկ ջրահարսը շփոթությունից
    Ափե – ափ զարնվեց, ցավաց ու լացեց.........
    Դու հանգիստ կերար,սուրբ ու լուռ ձկները,
    Կերար սիրտը, կերար հոգին,հետո էլ աչքերը,
    Մնացին միայն սուր- սուր փշերը:


    ......................

    ԵՒ ԱՐԴԵՆ ՔԱՆԻ ՏԱՐԻ
    Եւ արդեն քանի անգամ,
    Միայն հեռանում եմ ,
    Միայն բաժանվում եմ ,
    Հիասթափություն, արցունք,
    Կարոտ ու թախիծ:
    Հեռանալիս,մտքում երդվում եմ,
    Վերադառնալ շատ շուտ, կրկին ու նորից ,
    Բայց մինչև այսօր և ոչ մի անգամ չեմ վերադարձել:

    ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
    Վերջին խմբագրող՝ Վանական: 09.07.2008, 02:03:

  8. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Սիմոնը

    Մեկը զանգեց ինձ և ասում է -ես եմ Սիմոն ,ինչպես ՞:Զարմացա, ինչ է սա ՞ ,կատակ է թե մարդը հարբած էր:
    Հանկարծ հեռախոսի մեջ լսեցի բարձրաձայն ծիծաղ ,մոտիկ ընկերս էր ,ծիծաղելով հարցրեց ,-հը ՞ինչպես էր և սկսեց շարունակել ,որ Սիմոնը Մուշից է իր հայ լինելու մասին իմացել է Գերմանիայում :Իմանալով որ հայ է դիմում է վարդապետին որ իրեն օծի և դարձնի հայ :Արարողության օրը շատ վոքևորիչ էր նրա համար,....
    Հիմա նրա ընտանիքում ՝այսինքն հայրական ընտանիքում ,մեկ հորից և մորից ծված այս աշխարհի վրա ապրուն են երեք ազգի ներկայացուցիչ՝ հայ Սիմոնը ,թուրք Բայրամը և քուրդ Վարոլը և այդպես էլ իրար հետ շփվում են :Մեկ մեկ Վարոլը նեղսրտվում է բայց ինչ կարող է ինքը անի ,Սիմոնը շատ է բարկացած, շատ............................
    Վերջին խմբագրող՝ Վանական: 09.07.2008, 23:32:

  9. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Նա

    Երեկ ինչ լավ օր էր ,ոչ անձրև էր գալիս ոչ աղմուկ կար, կարծես կիրակի օր լիներ:
    Նստած էի դրսում ծառի տակ ու մտածում էի դեսից դենից ,մեկը ձայն տվեց ,նա էր, ասեցի հազար բարին արի ուր ես գնում ,արի մի քիչ կզրուցենք:
    Չհրաժարվեց եկավ ,նորից բարևեցինք արդեն ձեռքսեղմումով ,դեմքից երևու էր որ անհանգիստ էր ,հարցական նաեցի դեմքին ,գլուխը կախեց :
    Ինչ կա ՞ ,ինչ ՞է պատահել, նա ել թե հեչ սովորական ,բայց դե դեմքից երևում է որ կատարվածը սովորական բան չի:Դե լավ ասա, եղածը եղած է, էլ բան չես փոխի ,նա խորը
    հոգոց հանեց ու սկսեց ,երբ տասը տարի առաջ հայաստանից ընտանիքով եկանք Գերմանիա այստեղ մնալու համար հարցազրույցի ժամանակ ներկայացա որպես Հասանով Սամվել ծնված Բաքվում իսկ կինս Ավանեսովա Նարինե ծնված երևանում:
    Խնդրում էինք որ ազգային խնդիրների հետ կապված մեզ այստեղ ապրելու իրավունք տան ,ինչ գլուխտ ցավացնեմ ,տվեցին ապրելու իրավունք, գիտես :
    Բայց հիմա այդ Հասանով ազգանունից չեմ կարողանում ազատվել :Ցանկանում եմ հայաստան գնալ գրված է անձնագրիս մեջ Հասանով ,ամաչում եմ,ինչ՞ ասեմ ոնց բացատրեմ կամ ում՞ բացատրեմ :
    Նորից մի քիչ խոսեցինք ,հանգստացրեցի ասեցի նայիր քո նմանները այստեղ շատ են մենակ չես ,նայեց ինձ ու ասեց ,ձենտ տաք տեղից է գալիս :Զարմացա ,ոչինչ չասեցի կտրուկ վեր կացա պատճառաբանելով որ ուշանում եմ ,հասկացավ որ ասածե դուրս չեկավ:
    Սկսեց բացատրել որ ինք ցանկանում էր ուրիշ բան ասել.............
    Նայեցի երկնքին ,լավ արև էր նայեցի նրան ,հետո շուրջս մենք երկուսով էինք և հազիվ կատաղությունս Զսպելով զայրույթս, ատամներիս արանքով ասացի ,տո ծախու արարած ինձ այս երկիրը ոչինչ չի տվել, նույնիսկ մինչև հիմա այստղ ապրելու և աշխատելու իրավունք չունեմ ,քանի որ հայաստանի հայ եմ և բացի այստղ ապրելուց և աշխատելուց ուրիշ պահանջ չունեմ և հայաստանի հետ կապված խնդիրներ էլ չունեմ:
    Նա նայեց ինձ թե «այ էդպս ա եթե մեր ազգի խելոքը քո պեսները լինեն ,մենք ել ըսենց կլինենք» ու գնաց ավելացնելով երկիրտ երկիր չի ...........
    Վերջին խմբագրող՝ Վանական: 10.07.2008, 19:09:

  10. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Մարիամիկը

    Դուք չեք պատկերացնում,չեք էլ պատկերացնի քանի որ չեք տեսել այդ պստլիկ հրաշքին:Երեք տարեկան է, բայց չի խոսում, օգտագործում է մի քանի բառեր ,նա իր համար նոր լեզու է ստեղծել երեք լեզուների խառնուրդից և այդ լեզվի միջոցով շփվում է բոլորի հետ և շատ է զարմանում երբ իրեն չեն հասկանում: Նա գիտի, որ ում հետ նա խոսում է այդ երեք լեզուներին հիմնականում տիրապետում են, բայց չէր հասկանում թե ինչու ՞երբ ինքը միանգամից խոսում է այդ երեք լեզուների բառերով իրեն չէն հասկա նում:
    Երբ տեսնում է ինձ ,սկսում է խունջիկ մունջիկ լինել ,իր պատկերացմամբ ես այն ծերունին եմ որին հար կավոր է մի քիչ այլ կերպ վերաբերվել:Նա պապիկ բառը չէր լսել և չգիտեր թե ինչ է այն նշանակում բայց երբ առաջին անգամ լսեց, աշխարհը նրա համար ամբողջացավ ,նա մի նօր բան հայտնաբերեց :Նա հայտնա բերեց պապիկին ,աշխարհը փոխվեց նրա համար ,այդ բառի մեջ Մարիամիկը տեսավ իր հայաստանը և զգաց արյան կանչը:
    Ես դարձա կամավոր պապիկ և շատ էլ ուրախ էի, ափսոս որ այն շուտով կվերջանա........
    Վերջին խմբագրող՝ Վանական: 27.07.2008, 14:05:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատվաստում. կողմ թե դեմ
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Բուժման և կանխարգելման բնական եղանակներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.06.2010, 16:51

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •