Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Պաղեստին-Հայաստան-Գողգոթայ

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պաղեստին-Հայաստան-Գողգոթայ

    Այդ լեզւով հարց-պատասխանի մրցում կը դիտէին: Անցայ ուրիշ սենեակ, մեր միւս հեռատեսիլի պաստառին տեսայ հայադէմքեր: Ալ-Արաբիա հռչակաւոր ազատամիտ հեռուստակայանի յայտագիրն էր՝ «մաշահեդ ւա արաա» (տեսարաններ եւ կարծիք):
    Ալ-Արաբիայի զրուցավարուհի Մայսուն Ազամ, ամէն շաբաթ վաւերագրական ժապաւէն մը կը ցուցադրէ, ետքը հրաւիրեալ ականաւոր անձերով կը վերլուծէ դիտածն ու լսածը:
    Տեսաժապաւէնի նիւթը Երուսաղէմն էր...հայ ընտանիքի մը կենցաղէն դիտուած:
    Զիս հետաքրքրողը ո'չ այդքան հայ ընտանիքն էր, որքան՝ հայի հանդէպ նպաստաւոր կամ աննպաստ խօսքի արտաբերումը:
    Գաղտնիք չէ, որ Երուսաղէմը Պաղեստին-Իսրայէլեան տագնապի կիզակէտն է, վասնզի 1948ին Մ.Ա.Կ.ի սահմանած «Իսրայէլ» անուն շինծու պետութեան սահմանէն դուրս մնացած հին Երուսաղէմը, 1967 թուի արաբ-իսրայէլեան պատերազմին ընկած էր հրեաներու բռնապետութեան ծանր թաթի ներքոյ, եւ ցայսօր կը հիւծի շրջափակումով, կամայականութեամբք, զինւորական դրութեամբ եւ հրէականացումով:
    Գաղտնիք չէ եւ հին Երուսաղէմի աշխարհագրական կազմը, որու մէկ քառորդը կը կոչուի «հայկական թաղամաս»: Իսրայլացիք ամէն ձեւի դիմած են, կը դիմեն՝ ձեռք ձգելու համար բնիկ սաղիմացիներու կալուածներուն: Այդ կալուածներուն մէջ մեծ բաժին ունին քրիստոնեայ համայնքերու կրօնական անշարժ կալուածքը:
    Երբեմն շրջանառած լուրեր, իբր սա կամ նա համայնքի Պատրիարքը, համայնքի կալուածներէն մին վարձու տուած է իսրայլացիներուն, իսկոյն բարձրացնելով ահագին աղմուկ: Օրինականօրէն Պաղեստինեան իշխանութեան պատկանող հին Երուսաղէմը, ոչ միայն քրիստոնէական, այլեւ արաբական աշխարհի ուշադրութեան ներքոյ է:
    Չեմ գիտեր, տեսանիւթի ո՞ր բաժինէն սկսայ դիտել: Դիտածէս շատը թերեւս մոռցած եմ, «Ալ-Արաբիայի» համացանցային կայքին մէջ ալ չգտայ, ո'չ այս, ոչ ալ «մաշահեդ ւա արաա» յայտագիրի նախորդող շաբաթներու տեսանիւթերը: Սակայն զրոյցները արձանագիր են:
    Տեսանիւթը Լուսանկարիչութեամբ զբաղող հայ ընտանիքի մը մասին էր: Իսկ որ ինձ զարմացրել է այս իրողութիւնը. միջին արեւելեան բոլոր երկիրների առաջին լուսանկարիչները, հայեր են եղել: Բոլորն էլ նախկին ոսմանեան քաղաքացի հայերի սերունդներ: Չէ՞ որ Եգիպտոսը, Պաղեստինը, Յորդանանը, Լիբանանն ու Սիրիան, ինչպէս նաեւ այսպէս կոչուած՝ «թուրքիան» նախկին ոսոխմանեան պետութեան մաս են կազմել: Իսկ ոսոխմանների վհուկապետութիւնում, միշտ հայերն են եղել: Դէ հիմա ընթերցողը պիտի ասի. «գլուխ եմ գովում»: Բայց այդպէս է, ի՞նչ անեմ:
    Բնակածս քաղաքի առաջին ու լաւագոյն լուսանկարիչները հայերն են եղել, ու մինչեւ այսօր հայերն են:
    Տարեց հայեր, տեսաժապաւէնի մէջ հայերէն կը զրուցէին: Լսեցի եբրայերէն, հայերէն, արաբերէն, անգլերէն, ֆրանսերէն: Այս մարդիկ քանի՞ լեզու իմանալու պարտադրուած էին:
    Շարունակելի...
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Պաղեստին-Հայաստան-Գողգոթայ

    ԻՍՐԱՅԷԼՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ԱՌԱՋԻՆ ՀՈԼՈՔՈՍԹԻ ՓԱՍՏԸ

    Մինչ իսրայէլցիներն անցեալ շաբաթ նշում էին 20-րդ դարի երկրորդ հոլոքոսթի տարելիցը, ես Երուսաղէմի Գիւլբենկեան գրադարանում էիՙ իմ ձեռքում բռնած այդ նոյն դարի առաջին հոլոքոսթի զոհերի ձեռագիր եւ տպագիր գրութիւնները: Տարօրինակ զգացողութիւն էր պատել ինձ:

    Հայերը չէին մասնակցում Իսրայէլի պաշտօնական այս արարողութիւններինՙ նուիրված գերմանացիների կողմից 1939-1945 թուերին 6 միլիոն հրեաների կոտորածներին: Չէին մասնակցում հաւանաբար այն պատճառով, որ կառավարութիւնն Իսրայէլում հրաժարում է ճանաչել այն փաստը, որ 1915-1923 թուերի թուրքական հոլոքոսթին զոհ են գնացել 1,5 միլիոն հայեր: Իսրայէլա-թուրքերի գործած դիւանագիտական եւ ռազմական յարաբերութիւններն աւելի կարեւոր են, քան ցեղասպանութիւնը: Կամ աւելի ճիշտ կլիներ ասելՙ աւելի կարեւոր էին:

    Պատմաբան եւ համայնքի ակնառու դէմքերից Ջորջ Հինդլեանն ինձ ցոյց տուեց հայկական 1500-ամեայ հինաւուրց վանքից մի քանի մետր այն կողմ գտնուող պլակատները, որոնք ազդարարում էին ապրիլքսանչորսեան առաջիկայ միջոցառումները: Բացի մեկից, բոլորը կամ պատռուած էին, կամ էլ հեղուկագրուած (graffiti) եբրայերէն բառերով:

    «Չեն կարողանում հաշտուել այն մտքին, որ մեկ ուրիշ ցեղասպանութիւն էլ է կատարուել», ասում է Ջորջը, որի գերադաստանի աւելի քան 70 անդամներ սպանուել են 1915-ի գազանային կոտորածների եւ բռնագաղթի ժամանակ, երբ գերմանացի սպաներն ականատես էին լինում քարանձաւներում շնչահեղձման մեխանիզմներին: Այդ ականատեսներից մեկը, Կարինում գերմանացի փոխհիւպատոս Մաքս ֆոն Շուբներ-Դիխտերը Max Von Schubner-Dichter հետագայում դարձաւ Հիտլերի ամենամօտիկ ընկերն ու խորհրդականը: Այնպէս որ, կապ պէտք է լինի առաջին եւ երկրորդ հոլոքոսթների միջեւ:

    Ժամանակները փոփոխութեան ենթակայ են: Այն օրուանից, երբ թուրքերն սկսեցին մեկ տարի առաջ բարձրաձայնել Գազայի շրջանում պաղեստինցիներին կոտորելու իսրայէլցիների բռնարարքների մասին, ականաւոր հրեաներ յանկարծ «յայտնաբերեցին» հայերի ցեղասպանութեան փաստը, ասելովՙ ովքե՞ր են թուրքերը, որոնք զանգուածային սպանութիւնների մասին են խօսում, ինչ է, մոռացե՞լ ենք 1915-ը:

    Ջորջն ու իր հայրենակիցները (ընդհանուր առմամբՙ մոտ 10 հազար հայեր են ապրում Իսրայէլում եւ Արեւմտյան ափում: Նրանցից 4 հազարը իսրայէլական անձնագիր ունեն) իրօք մոռացուած էին մինչեւ Գազայի իրադարձութիւնները: «1982-ին հայերն անտեսուած էին Երուսաղէմում կայացած Հոլոքոսթի գիտաժողովում», նշում է Ջորջը, աւելացնելով. «Անցած երեք տասնամեակներին հայերի ցեղասպանութեան վերաբերեալ ոչ մի վաւերագրական ֆիլմ հնարաւոր չէր ցուցադրել իսրայելեան հեռուստատեսութեամբ, որովհետեւ դա կը վիրաւորէր թուրքերին: Բայց անցեալ տարի յանկարծ հրեայ կարեւոր պաշտոնեաներ խնդրեցին, որ նման ֆիլմ ցուցադրուի: Քնեսեթի 30 անդամներ պաշտպանեցին այդ առաջարկը: Յոսի Սարիդը, «Խաղաղութիւնՙ այժմ» կազմակերպութիւնից, միշտ էլ մեզ հետ է եղել, բայց այժմ մեզ հետ են նաեւ աջակողմեան հրեաներ»:

    «Մաարիվն» ու «Եոդիոտ Ահրոնոտն» սկսեցին յիշատակել հայերի ցեղասպանութիւնը: Ջորջ Հինդլեանը յայտնուեց իսրայէլեան հեռուստատեսութեան էկրաններին Դեննի Այալոնի (արտգործնախարարը, որ ստորացրեց թուրք դեսպանինՙ ստիպելով նրան նստել իրենից աւելի ցածր աթոռի վրայ) եւ Քնեսեթի խօսնակ Ռիւվեն Ռիվլինի հետ: Վերջինս յայտարարեց, որ Իսրայէլը պէտք է «ամէն տարի» նշի հայերի ցեղասպանութեան տարելիցը: Իսրայէլական մամուլն այժմ «Շոա» (հրեական հոլոքոսթը մատնանշող բառը) է անուանում հայերի կոտորածները: «Մեզ առաջ են քաշել», կատակում է Ջորջը:

    Այդ դիւրաբեկ կեղծաւորությունն աննկատ չի մնացել նաեւ Յոսի Սարիդից, ով բացատրեց, թէ ինչպէս Գազայի դէպքերի Էրդողանի քննադատութիւնից յետոյ «մի բարձրաստիճան պաշտօնեայ» հեռաձայնել է իրեն եւ ասել. «Ժամանակն է հակահարված տալու թուրքերին եւ դատապարտելու նրանց հայերի դեմ գործած ոճիրների համար: Դուք իրաւունք ունէք այժմ այդ բանն անելու», Սարիդի համար զարհուրելի էր կատարուածը: «Զզուանք առաջացաւ իմ մէջ», գրում է նա «Հաարեցում», «որովհետեւ ինձ հետ հեռախօսով զրուցողն այն նողկալի հրեաներից մեկն էր, ովքեր մինչ այդ անամօթաբար ժխտել էին հայերի ցեղասպանութիւնը»: Այնպէս որ այժմ, ինչպէս Սարիդն է ասում, նոր հանկերգ է հնչում Երուսաղէմում. «Թուրքերը մեզ էթիկա սովորեցնելու իրաւունք չունեն»:

    Հարցի դրական կողմն այն է, որ Իսրայէլի առաջաւոր ցեղասպանագետներից մեկը համարձակօրեն պնդել էՙ զայրոյթ պատճառելով այդ ժամանակ արտգործնախարար, իսկ այժմ նախագահ Շիմոն Պերեսին, որ հայկական կոտորածներն անկասկած ցեղասպանութիւն էին: Տասնեակ հազարաւոր իսրայէլցիներ միշտ էլ այդ կարծիքին են եղել, եւ հարիւրավոր մարդիկ պատրաստւում են ներկայ գտնուել ապրիլքսանչորսեան միջոցառումներին: Նրանց մեծ մասն արդէն «Շոա» բառն է օգտագործում Հայոց ցեղասպանութեան մասին խօսելիսՙ փոխանակ մինչ այժմ նախընտրած «կոտորածներ» բառի:

    Ջորջի համար հայ-թուրքական նոր յարաբերությունները «երկրաշարժի նման մի բան են»: Այդ ցուրտ ցերեկուայ օրը մենք միասին շրջեցինք Երուսաղէմի հայկական վանքի միջանցքներով: Անկիւններից մեկում Ջորջը մի սենեակ բացեց, որի յետեւում գաղտնի աստիճաններ էինՙ ներխուժողներից թաքնուելու համար: Այդ մութ, բայց սրբազան վայրում Երուսաղէմի բրիտանական մանդատի կառավարիչ Ռոնալդ Հենրի Էմհըրսթ Սթուզը հաւանաբար շատ անգամ էր նստել եւ խորհրդածել, իր իսկ խօսքերով ասած, «մի ժողովրդի փառքի եւ դժբախտութեան մասին»:

    Այո, դժբախտ օրեր շատ են եղել այդ վայրում ապրող հազարաւոր հայերի կեանքում: Մինչ 1948 թիւը մոտ 15 հազար հայ է ապրել Պաղեստինումՙ մեծ մասը առաջին հոլոքոսթից մազապուրծներ: Բայց 10 հազար հայեր, պաղեստինցի արաբների բախտին արժանանալով, կամ հեռացել են, կամ էլ իրենց տներից դուրս քշուել իսրայէլական նորաստեղծ պետութեան բանակի կողմից: Շատերը կորցրել են իրենց ձեռնարկութիւնները Հայֆայում եւ Ջաֆֆայում: Ոմանք Կիպրոսում են ապաստանել, որտեղ 1974-ի թուրքական ներխուժման հետեւանքով երրորդ անգամ են զրկուել իրենց ունեցուածքից: «Այսօր 6 հազար հայեր են ապրում Երուսաղէմում եւ Արեւմտեան ափում: Նրանք չեն կարող ճանապահորդել, որովհետեւ պաղեստինցի հայեր են համարւում: Իսրայէլեան վարչակալութեան համար նրանք պարզապէս պաղեստինցիներ են», նշում է Ջորջը:

    Ջորջը Կարպիս Հինդլեանի որդին է, ով կարողացել է ողջ մնալ Թալասից (Կապադովկիա) կազմակերպուած մահուան բռնագաղթից: Այդ ժամանակ 17 տարեկան է եղել նա: 1918-ի զինադադարից հետո աշխատել է բրիտանացիների մօտՙ փաստեր տրամադրելով Կոստանդուպոլսում մեկնարկած թուրք ոճրագործների դատավարութեանը:

    Իսկ ի՞նչ է լինելու, եթէ դարձեալ փոխուի իրադրութիւնը եւ Թուրքիան ու Իսրայէլը հաշտուելովՙ դառնան լաւ բարեկամներ նորից: Կարծես ակնկալելով նման շրջադարձՙ Յոսի Սարիդն արդարացի հարց է տալիս. «Ինչ է, այդ դէպքում մենք դարձեա՞լ շարունակելու ենք մեր ներդրումը բերել հայկական հոլոքոսթի ժխտման քաղաքականութեանը»:

    ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ, Անգլիական «Ինդիփենդենտ» թերթից, Թարգմ. Հ. Ծ.
    «ԱԶԳ» Փետրուար 24, 2010
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Պաղեստին-Հայաստան-Գողգոթայ

    «Արարատից Սիոն» խորագրով մի ֆիլմ հրատարակուեց վերջերս. ներկայացուեց եւ գրախօսուեց: Չդիտեցի: Սակայն տխրայոյզ ափսոսանքս յայտնեցի այդ վաւերագրական ֆիլմի անուան մասին, որ հոյակապ նկարագրում է հայութեան ընթացքը՝ գահավիժում, կորուստ, ուծացում եւ ձուլում:

    Պաղեստինահայերից գիտեմք խմբավար եւ երաժիշտ Օհան Դուրեանը (Խաչատուրեան), ով հայրենիք ներգաղթելով, իր եւ իր սերունդների ապագան կապեց Պատմական Հայաստանի տասը տոկոսը կազմող Հայաստանի Հանրապետութեան ապագայի հետ, քանի որ միայն համախումբ եւ պետական միաւորներով կազմակերպուած հայութիւնը հայ կը պահուի ու հայօրէն կը զարգանայ:

    «Սիոն» գնացած հայերը կրօնական դրդապատճառներով են գնացել, բայց վերջին հարիւր-հարիւրյիսուն տարիներում գնացել են փախչելով հայի համար թուր սրող թուրքերից:
    Մարգարէների հայրենիքում եւ Տիրոջ գերեզմանին ու ծննդավայրին վրայ այնպէս էլ համերաշխ ապրել չկարեցող միաստուածութիւն դաւանող կրօնների եւ նոյն կրօնի տարբեր յարանուանութիւնների ներկայացուցիչ ժողովուրդներն ու համայքները ի վերջոյ յանգեցան պատերի ու պատուարների կառուցման: Հայեր հեռացան, ի Լոնդոն եւ այլուր: Ոչ միայն հայեր, այլեւ միւս ազգերի ներկայացուցիչներ: Հետեւաբար սրբատեղի երկիրը այնքան էլ օրհնուած ու աստուածահաճոյ դրութեան մէջ չէ: Պակասողը արդարութիւն է, որ խաղաղութեան գաղտնաբառն է:
    Ստորեւ մէջբերում եմ այս տարուայ «Գանձասար»ի Օգոստոս Գ. Համարից մի կարճ լուր: Ընթերցենք «Արարատից Սիոն» տանող ճանապարհի «աւարտ»ի աւարտը «աւետող» լուրը:
    Տիգրիս
    ,,,Այս խորագրով լուր մը կատարած է Ռոյտերզ, Յունիս 29-ին, անդրադառնալով երուսաղէմի հայ համայնքի մտահոգութիւններուն: Հոն ըսուած է, թէ քաղաքին հայկական թաղամասին գրախանութներէն մին բծախնդրութեամբ պահպանած է յիշատակներ, որոնք մնացած միակ հետքերն են Թուրքիոյ քարտէսէն հարիւր տարի առաջ ոչնչացուած հարիւրաւոր հայկական համայնքներէն:
    ,,,Դար մը ետք, այսօր Երուսաղէմի հայերը նոյն վախը ունին իրենց իսկ համայնքին գոյատեսման առնչութեամբ, համայնք մը, որ 1500 տարուան պատմութիւն ունի: 97-ամեայ Արշալոյս Զաքարեան կը խոստովանի, թէ 2000 հոգինոց համայնքը մահամերձ է, եւ միայն եկեղեցին է, որ կը համախմբէ հայերը: Հայկական պատրիարքութեան պատասխանատուներն ալ համոզուած են, որ իսրայէլեան պետութեան վարած կեցութեան եւ բնակարաններու շինութեան ընդհանուր քաղաքականութեան հետապնդած նպատակն է Երուսաղէմէն հեռացնել ոչ հրեայ բոլոր քաղաքացիները: Այսպէս, պատրիարքարանի նախկին քարտուղար, պատմաբան Ջորջ Հինդլեան վկայած է Ռոյտերզի թղթակիցին, որ անցեալ ամիս հինգ հայերու կեցութեան արտօնութիւնները յետ առնուած են, որոնք ծնած են Սրբազան Քաղաքին մէջ: Նշենք, որ ոչ հրեաները, որոնք կը կազմեն Երուաղէմի 75000-անոց բնակչութեան մեկ երրորդը, կրնան միայն կեցութեան արտօնութեան դիմում կատարել, բայց ոչ Իսրայէլի քաղաքացիութեան, 1967-էն՝ Արեւելեան Երուսաղէմի հրեաներու կողմէ գրաւումէն ի վեր:
    ,,,Նոյնիսկ եթէ իսրայէլացիներու մեծ մասը կը համակրի հայութեան՝ ճակատագրի հասարակած գիծերու պատճառով, հայերը կը շարունակեն մնալ վերապահ ու մտահոգ: Ըստ Ռոյտերզի. «Իսրայէլացիներուն համար մենք ցեղասպանութենէն վերապրածներ ենք, բայց իսրայէլեան վարչակազմի աչքին՝ ամէն բանէ առաջ պաղեստինցիներ ենք» կ’ըսէ Հինդլեան: Մեծ է թիւը այն հայերուն, որոնք քաղաքի հին մասին մէջ նախատեսուած տարածքային ծրագիրներուն անձկութեամբ կը հետեւին: Ու հաշիւը շատ յստակ է: Հայերու ապրած շրջանը ընդգրկող այդ ծրագիրներով կը նախատեսուի շատ քիչերը ընդունիլ այն 40000 բնակիչներէն, որոնք այսօր հոն կ’ապրին: Այդ թաղամասերուն մէջ աւելի քան 16000 հայ կ’ապրէր 1940-ականներուն:
    ,,,Ռոյտերզ կ’ըսէ, թէ Հայց. Եկեղեցին, որ տէր է Սրբազան Քաղաքին մէջ մեծ կալուածներու, յատուկ պատճառ մը չունի իր ապագային նկատմամբ մտահոգ ըլլալու, մանաւանդ որ ունի Սփիւռքի նեցուկն ալ: Բայց բուն հարցը կը վերաբերի հայերու պակսող թիւին. այն ալ այլ հարց, որ երբ հայեր կը մեկնին ու կ’ուզեն վերադառնալ, իսրայէլեան պետութիւնը արգելք կը հանդիսանայ: Եւ ըստ Հինդլեանի, նուազող այս թիւն ալ իսրայէլացի շատ մը դիւանագէտներու ըսել կու տայ. «Նայեցէք, հայերը ահագին տարածքներու տէր են, մինչ շատ փոքրաթիւ են»:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմական Հայաստան
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 1 շաբաթ առաջ, 20:55
  2. Սեզարա Եվորայի այցը Հայաստան
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Ջազ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.10.2008, 20:02
  3. Ե՞րբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 09.04.2008, 23:47
  4. Գևորգ Էմին. Խոսիր, Հայաստան
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.12.2007, 18:30

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •