Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Գրելիս՝ անզգալաբար արեւելահայերէնից արեւմտահայերէնի կանցնեմ, եւ հակառակը: Ուստի ընթերցողները թո'ղ ներողամիտ գտնուեն. թերութեանս հանդէպ: Այդուհանդերձ, կաշխատեմ վերջակետից վերջակէտ նոյն ոճը (կամ տարբերակը) գործ ածել:
    Երբ ուսանող էի, աւելի ճիշդ՝ երեխայ, տանը նստած Հանրագիտարան կը թերթատէի, մինչ տարեկիցներս փողոցում, ակումբում կը խաղային: Հանրագիտարանից առաջինը հասկացայ, հայոց այբուբենի աւանդական հնչիւնաբանութեան մի մասը:
    Ծնողքս գրասէր մարդիկ էին, Լիբանանից «Ազդակ» անուն օրաթերթ կ'ուգար: Ունէինք շատ գիրքեր, գիտէի «Ազդակ»ը Bulgaria երկրի անունը կը գրեր «Պուլկարիա» ձեւով, իսկ Հանրագիտարանը ինչո՞ւ «Բուլղարիա« կը գրեր:
    Օր մը, երբ երկրորդարանի ուսանող էի, ընկերոջս ըսի. «Րաֆֆի', մենք Տիգրան անունը Tigran ձեւով պէտք է արտասանենք եւ ո'չ Dikran»: Րաֆֆին երկու օր ծանակեց զիս, ամէն տեսնելուն Tigran – Tigran հեգելով: Հիմա ան իրաւ հայաստանցի է, իսկ ես՝ ծագումով հայաստանցի, ծագումով հայ, քանզի աշխարհը, ի մէջ Հայաստանը, ինձ ճանաչում է, որպէս Սիրիացի: Այսքան: Անունս այլ կարգին չ'արձանագրեցին, երբ գնացի՝ փոխանակ Յովհաննէս/Հովհաննէս գրելու, Օհանեաս գրեցին, ոնց որ լատիշ ըլնեմ:
    Ի դէպ Րաֆֆի անունը հալէպահայերի կողմից «պաշտամունք»ի առարկայ էր որոշ ժամանակ: Ամեն տարի, դասարանումս առնուազն 3 Րաֆֆի կար: Թէկուզ մարդիկ Յակոբ Մելիք Յակոբեանից մի տող անգամ չէին կարդացել, այդուհանդերձ իրենց զաւակները կոչում էին նորա անունով, իբր «ուժեղ հայկական» անուն: Հիմա արդէն այդ անուան հմայքը չի մնացել: Վիպասան Րաֆֆին, իր անունը ընտրել է պարսկական գրականութիւնից, վասնզի նշանակէ «վսեմ», «վեհ»:
    Ո՞վ չի գիտի, Արաբիայի ազդեցութիւնը նուաճուած Իրանին: Արդարեւ, Րաֆիի' رفيع արաբերէն նշանակում է՝ «բարակ» եւ «վեհ» միաժամանակ:
    Երբ փոքր էինք, պարտադրուած կը դիտէինք թուրքական տ.ր.տ. հեռակայանը կամ՝ Սիրիայի պետականը: Ուրիշը չկար: Ի՜նչ դժուարութեամբ ալեհաւաքը (անտեննան) մեզ կը տաներ աշխարհին: Եթէ անձրեւ, փոթորիկ պատահեր, պղտոր կէտաւոր կը դառնար պատկերը: Յաճախ, հեռուստացոյցին ուղղուած շառաչուն ապտակներ, խնդիրներու լուծման միջոց կամ յուսահատն աւարտ կը լիներ:
    Ինչեւէ, այժմ մեր երեխաները առիթ ունին դիտելու, հաղորդուելու հայկական հեռուստացոյցին: Մենք, եթէ հայերէն երկու բառ լսէինք թուրք դերասանի մը բերնէն, կամ սիրիական բեմի վարպետներու բերնէն, լուրջ երբեմն նաեւ ծաղրական բառեր, ուրախութենէ կը հրճուէինք: Այժմ Հայերէն տառեր կը յայտնուին, ոչ միայն Հ1 կայանէն, այլեւ այլ կայաններէ:
    Այժմ արեւելահայերէնը իր արտասանութեամբ, թերեւս խորթ չի լինելու նոր աճող սփիւռքահայ երեխաների լսողութեան:
    Սակայն այժմ հայկականը մենակ չէ: Հեռուստակայանների մի ամբողջ հորդա, կազմ ու պատրաստ սպասում են սոսկ կոճակի մի հպման, որպէսզի հեղեղեն անկդիրի ներաշխարհը տարբեր բաներով: Լեզուներ գիտենք, ընտրելու հնարաւորութիւն ունենք: Ո'վ դարք, ո'վ բարք:
    Յաճախ եմ մտածել, թէ ինչո՞ւ Այբուբենի տառերը 36ից բարձրացրին 38ի տասն երկրորդ դարում: O տառը ստեղծեցին, հայոց «աւ» երկձայնը փոխարինելու համար, թերեւս նաեւ բառասկիզբի «Ո» տառը կորցրել էր նախկին Օ հնչիւնը, եւ ոմանք, ոչ բոլորը, «ո՞վ է» ասելու փոխարէն ասում էին՝ «վո՞վ ա»: Լաւ, եթէ մարդիկ սխալ կ'արտասանեն, Այբուբենի՞ հետ «կը խաղաս»:
    Հայը նեղութեան չի դիմանում: Ազատ եւ Հայ բառերը համիմաստ բառեր են երեւի: Առաջին իսկ արգելքի հանդիպելով՝ փոխելու, փոխուելու տրամադրութիւն ունենք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (13.01.2008), Philosopher (14.01.2008), Առողջագետ (12.01.2008)

  3. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Սիրելի Tigris, սիրով ընթերցում եմ մտորումներդ հայի և հայության մասին: Մնձուրու և Համաստեղի երգած բնիկ- բնական- բնաշխարհիկ համայնքների տոհմիկ ժառանգները այդ սրբազան հողից տարան մի անուշ ազնվություն, մի միամիտ ազնվականություն, որով կարողացան աշխարհը սիրել, նոր հայրենիքները սիրել և նրանց ծառայել: Ահա, գրառումներիդ մեջ տեսնում եմ իդեալ- հայի արտացոլանքը, և նորից մի պահ հաստատվում եմ այն հին, բայց գուցե չգո իղձիս մեջ, թե համամարդկային ծաղկեշղթայի լավագույն ծաղիկներից ենք...

    Ապա հայացքս հածում եմ իրական Հայաստանի վրա, իրական մարդկանց վրա, իդեալս մի պահ սմքում է, գունատվում, և կասկածն է պատում, թե ի՜նչ կարող է մնալ հայկականությունից Սփյուռքի դժվարին պայմաններում: Բայց նույն պահին հիշում եմ մեր նոր երիտասարդությանը, մեր մշակութային անձնվեր զորքին, կարդում եմ նորից արևմտահայերենիդ քաղցրիկ հյուսվածքը, մեր այսօրի կոշտ, ոչ հայկական կեղևի տակ տեսնում եմ հավերժ, միամիտ հայկականության երկյուղած ցոլանքները, և ուժ առած ելնում եմ ոտքի և ասում եմ`
    ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿԿԵՐՏԵՆՔ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ,
    ՀԻՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԿԵՐՏԵՆՔ ՆՈՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ:


    Երեկ Առողջագետի խնդրանքով մեր էպոսից ինչ որ հատված էի փնտրում, և այն հատվածին հանդիպեցի, որ Իսմիլ խաթունը կաթ է տալիս մեր մանուկ Դավթին...Որքան հեռագնա է էպոսի գաղտնագիրը...Արաբ ժողովուրդը մի գաղտնիք ունի իր մեջ, մի որակ, որն այնքան ճակատագրորեն առնչվեց հայոց կյանքին, և այսօր, քո պահած- պահպանած ինքնության ու լեզվի համար այդ ժողովրդին բերում եմ լավագույն զգացմունքներս:

    Ողջ լե՜ր, սիրելի եղբայր, կսպասեմ նոր գրառումներիդ:

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (15.01.2008), Առողջագետ (14.01.2008)

  5. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք

    Արդէն 80 տարիէ հալէպցի ենք, բայց տակաւին երբ խօսինք ոչ հայախօս քրիստոնեայ համաքաղաքացիներու* մասին, անոնց կանուանենք «հալէպցի»:
    Բոլորը՝ յոյն ուղղափառ, ասորի ուղղափառ, յոյն կաթողիկէ, ասորի կաթողիկէ, քաղդէացի, լատին եւ աւետականականներ (ոչ հայ). «հալէպցի» են մեր աչքին: Երբեմն «քրիստոնեայ», երբեմն «արաբախօս» կանուանենք զանոնք:
    Այս առթիւ մենք զմեզ կատակով հարց կուտանք.-«ինչու մենք քրիստոնեայ չե՞նք»:
    Ամէն ոք գիտէ, որ հայը քրիստոնեայ է: Մեր քրիստոնէութիւնը հայի էութեան համահունչ է: Ի՜նչ գիտեմ, թերեւս քրիստոնեայ եղել ենք, Յիսուս Նազովրեցուց էլ առաջ:
    Այս առաւօտ, եղբայրս ակնարկեց փողոցից անցնող աղջկան, խօսքն ուղղելով մեր դրացիի** ամուրի տղուն, ներկայացուց որպէս հարմար թեկանածու՝ ամուսնութեան:
    Ի հարկէ աղջկան չենք ճանաչում, կէս-կատակ առաջարկի նպատակը Շահէն խօսեցնելն էր: Շահէն ասաց. «հալէպցի չըլլար հետս»:
    Ի դէպ, հայոց մօտ սիրուն աղջիկներ չեն պակասում, այնպէս որ ծովում աւազ:
    Դու Յովհաննէսին հարցրո'ւ, քաղաքումս տարբեր ազգի ի՜նչ գեղուհիներ եղել են, կան...նրանք զարդն են աշխարհի:
    Մի այլ զրուցարանում, որտեղ տարբեր վայրերից ի մի եկած հայեր կան, ինձ ներկայացնում են «հալէպցի» պիտակով: Ինձ այդ պիտակը պարբերաբար տուողը ի'նք հալէպցի է ծնունդով, եւ խօսքը մեր մէջ՝ հպարտանում ինձնով:
    Քաղաքիս «հալէպցիների» շարքում շատ են մեզ պէս «թուրքիայից» եկողները: Մարդին, Դիարբեքիր, Ուրֆա***, Կիլիկիոյ քաղաքները եւ աւանները, հոծ ոչ-հայ քրիստոնեայ բնակիչք ունէին: Նրանցից շատի ազգանունը հայկական անուններով կազմուած է:
    Օրինակ՝ Գասպո, Էղո (Եղիայ), Խուկազ (միայն հայերը «Լուկաս» անունը հնչեն Ղուկաս), խաչո, Պաշայեանի: Անշուշտ կան նաեւ բնիկ հալէպցի քրիստոնեաներ:
    Խաչակրական արշաւանքը շատ փոխեց Հալէպի շրջակայքի ժողովրդագրութիւնը: Սահմանային նահանգ լինելով, մահմեդական իշխողներ, հեռացրին ոմանց ու բերեցին այլոց: «Այլոց»ը քուրդերն են: Սալահուդդինը իրաքցի քուրդ էր: Հալէպի շուրջ, հիանալի տաճարներ (Ս. Սիմէոն սիւնակեցու Վանք-բերդը) ու մեռեալ աւաններ կան:
    Խաչակիրները երբեմն յօնք «շինելու» փոխարէն աչք հանեցին:
    Տարբեր ժամանակներ, տարբեր առիթներով, հայեր՝ այսպիսով «ցրուել» են...մաս են կազմել այլ դաւանանքների, այլ հաւատքների, այլ ազգութեանց:
    Ինչպէս տեսանք, հարաւային «թուրքիոյ» քրիստոնեայ բնակչութիւնը ապաստանեց Սիրիայում, Լիբանանում, Իրաքում: Նրանք, որ արեւմտեան կամ ծովային նահանգներում էին, անցան Յունաստան եւ այլուր: Թուրքեր, հայկական հաւաքական կոտորածներից ետք, երբ երկրում հայ չմնաց գործի անցան եւ սրբեցին երկիրը մնացեալ քրիստոնեաներից: Յոյն-թուրքական պատերազմը լաւ առիթ էր թուրքերի համար, ազատելու՝ յոյն քաղաքացիների ներկայութիւնից: Գիտուն Վահագն Տատրեանն ասաց, թէ յոյն (Պոնտոս եւ այլուր)-թուրք (յունական Մակեդոնիա, Թրակիա) բնակչութեան տեղափոխումը պետութիւնների միջեւ ստորագրուած համաձայնագիրով է ընթացել: Օրինակելի չի կարելի համարել, զմիւռնեցոց եւ մնացեալ յոյների «տեղափոխումը», բայց եւ այնպէս մի պետութիւն ունեցել են, յանձինս Հելլադայի, որը մտահոգուել է նրանց ճակատագրով եւ պայման է կնքել հանրապետական թուրքերի հետ: Հայերը ինչպէ՞ս են «տեղափոխուել», ո՞վ հետաքրքրուել է նրանց իրադրութեամբ:
    Կը խօսէի Շահէի ամուսնութեան խնդրով, եկան ջարդ, գաղթ ու ցաւոտ անցեալ պատեցին գրութիւնս: Ինչո՞ւ ուղեղս դաջուած է (թէ՞ դաղուած) ցեղասպանութեան պատումներով: Ինչպէ՞ս կարելի է ներկան կարդալ, երբ անգէտ ենք անցեալէն: Այո', ուզենք թէ չուզենք, իրականութիւնը մոռացուած, բայց նորովի յայտնուած ակռայի ցաւի պէս ինքզինք կը պարտադրէ:
    Երախտապարտ եմ երախտաւորներիդ՝ Black Orchid, Philosopher, Առողջագետ:
    -Սիրելի Black Orchid, թո'յլ տուր հարցնեմ. մականունիդ թարգմանութիւնը հայերէն: Ամօթ ինձ, հեռու եմ բնութիւնէն եւ չի գիտեմ այդ ծաղկի հայերէն անունը: Փնտռեցի համացանցում. չգտայ:
    -Pilosopher, Լաւ ես: Հարցազրոյցէդ շատ բան իմացայ մասին քո...ուրախացայ որ այդպէս ես:
    -Տիկին Առողջագէտ, ընդունէ'ք խորին յարգանքս հանդէպ մարդակերտութեան Ձեր աշխատանքին: Հետաքրքրիր մականուն էք ընտրել: Ի դէպ, տղաս ամիսէ մը ի վեր, տակաւին չի հիւանդացեր (սատանայի ականջը խուլ): Նա, ամէն օր խնձոր է ուտում: Կաշառում եմ նրան աժան խաղալիքով: Կոռումպացուածութիւնը վերացնել մի' յուսաք, այնքան ժամանակ, որ հայրերը սովորեցնում են երեխաներին կաշառուել: «Կոռումպացուածութիւն» կոչուած բառի մասին ապագայում ձեր գլուխը կը «ցաւացնեմ», ազնիւ խօսք:
    Սիրելի Tigris, սիրով ընթերցում եմ մտորումներդ հայի և հայության մասին: Մնձուրու և Համաստեղի երգած բնիկ- բնական- բնաշխարհիկ համայնքների տոհմիկ ժառանգները այդ սրբազան հողից տարան մի անուշ ազնվություն, մի միամիտ ազնվականություն, որով կարողացան աշխարհը սիրել, նոր հայրենիքները սիրել և նրանց ծառայել: Ահա, գրառումներիդ մեջ տեսնում եմ իդեալ- հայի արտացոլանքը, և նորից մի պահ հաստատվում եմ այն հին, բայց գուցե չգո իղձիս մեջ, թե համամարդկային ծաղկեշղթայի լավագույն ծաղիկներից ենք...
    Յարգելի Հեղինակ, Ձեր մականունը ամէնասիրածս է: Ընտրութիւնը տեղին եւ իմաստալից է: Հեղինակաւոր հեղինակութիւն:
    Ահա այդ արեւմտա ՀԱՅԱՍՏԱՆն է, որին սիրում եմ: Բարձր գնահատելով նախ՝ Բիւզանդիոյ, ապա՝ ոսմանեան կայսրութեան մայրաքաղաք Կոստանդնուպոլսոյ հայ գաղութի դերը հայութեան մշակութային կեանքի մէջ, ներկայանամ հանրութեան, հայցելով չթերագնահատել բուն Հայաստանը, եւ երբ խօսք բացուի արեւմտահայութեան մասին, Պոլսոյ հայութեան առընթեր յիշել նաեւ Երկրի հայութիւնը:
    Ճիշտ էք, սիրում եմ իմ նոր հայրենիքը, բայց զգացի շատ ուշ:
    Արաբ ժողովուրդը մի գաղտնիք ունի իր մեջ, մի որակ, որն այնքան ճակատագրորեն առնչվեց հայոց կյանքին, և այսօր, քո պահած- պահպանած ինքնության ու լեզվի համար այդ ժողովրդին բերում եմ լավագույն զգացմունքներս:
    Արաբի տեսակները շատ են:
    Նրանք, տակաւին Շումերի ու Բաբելոնի դարերից Հայկական լեռնաշխարհի անմիջական հարեւանութեամբ եւ փոխադարձ ազդեցութեամբ քաղաքակրթութիւն են կերտել: Անտարակոյս այդ ժամանակ «արաբ» անունով չէին կոչւում: Կը զրուցենք ապագայում:

    Ծանօթ.-
    *Համաքաղաքացի = համաշխարհացի = համշահրի: «Աշխարհ» հայերէն (պահլաւերէնէ անցած) նշանակէ՝ երկիր մոլորակ, գաւառ, ազգային տարածք, մինչ «շահր» պարսկերէնի մէջ արդէն քաղաք իմաստը ստացել է: Պահլաւերէնն ու պարսկերէնը իրանական լեզուներու ընտանիքին մաս կազմեն: Պահլաւերէնը մեռած լեզու է:
    **դրացի = դրկից (դուռ+կից), հարեւան:
    ***Մի ոմն, առաջարկեց այդ քաղաքի անուան ստուգաբանումը այսպէս.-
    Ուռհա, Ուրֆա, Եդեսիա
    Հելլեն նուաճողները քաղաքը վերանուանեցին «Եդեսիա», սակայն ժողովուրդի յիշողութեան մէջ մնաց «Ուրֆա» ձեւը:
    Ուր (հին լեզուներում նշանակէ քաղաք)+Հայ: Պարսիկ լեզւում հայոց «հ» տառը «ֆ»անում է: Համեմատել՝ «Ջուղհա» եւ «Ջուլֆա», «գազանահար» եւ «գազանֆար», «հրեշտակ» եւ «ֆերեշտա»:
    Արժէ յիշել Երուսաղէմի բնիկ անունը՝ Ուրշալիմ (խաղաղ քաղաք), շումերեան Ուր (իբր այդտեղից է Հայր Աբրահամ) եւ Ուրակ քաղաքները:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 15.01.2008, 23:42:

  6. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Սիրելի Tigris, շնորհակալ եմ իմ աշխատանքին տված Ձեր բարձր գնահատականի համար, հիրավի, դուք ճիշտ եք գնահատել այն, իսկ առողջագիտությունը` մեր ընտանիքում ստեղծված եզր է, որ նշանակում է "գիտություն առողջության մասին", առողջ ապրելակերպի գիտելիք և բժշկություն:
    Ես ուրախ եմ, որ մի հայ բալիկ` Գևորիկ, սկսել է իր առողջության համար մի օգտակար "բան" կիրառել, իսկ այդպիսի սկզբունքները շատ են: Խնդիրն այն է, որ կան պարզ օրենքներ, գոնե սննդային, որոնց իմացությունը և կիրառումը կօգներ մարդկանց խուսափել շատ հիվանդություններից և դեղերի ոչ օգտակար, հաճախ վնասակար ազդեցությունից: Ահա մենք էլ մայրենիի ուսուցչի ոգևորությամբ և ջանասիրությամբ արդեն քսան տարի բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք հասցնել մեծին ու փոքրին, առողջին ու հիվանդին առողջության այս այբուբենը, իսկ ամենից առաջ "սննդային լուսաֆորը", որի կարմիր, կանաչ և դեղին գույները ճանաչելը նույնքան կամ ավելի կարևոր է բոլոր մարդկանց համար, որքան անվտանգ երթևեկության կանոնները:
    Ես ենթադրում եմ, որ Դուք դժվար թե հետևեք իմ ռուսերեն նյութերին, դրանք այդ լեզվով եմ գրել, քանի-որ այստեղ դեռ մի մեծ խավ կա մտավորականների, նաև բժիշկների, որ միայն այդ դեպքում կարող են առնչվել այս գիտելիքի հետ: Ուրախ եմ տեղեկացնելու, որ շուտով ձեր Գևորիկի, նաև սփյուռքի մյուս բոլոր հայ մանուկների համար հասանելի կլինի "Արշալույս"-ի ամբողջական էլեկտրոնային տարբերակը:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 16.01.2008, 13:15:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  7. #5
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Սիրելի Tigris, իսկապես, շատ հետաքրքիր և ուսանելի են Ձեր գրառումները։ Դրանցով ես (ու կարծում եմ որ ոչ միայն) կարողանում եմ կարծիք կազմել մի այնպիսի միջավայրի, այնպիսի մշակույթի մասին, որին առնչվելու հնարավորություն չեմ ունեցել։ Ու դրան զուգահեռ՝ նաև սեփական մշակույթին ու միջավայրիս եմ նայում մի փոքր այլ տեսանկյունից։ Շնորհակալություն։

    Մեջբերում Tigris-ի խոսքերից
    -Սիրելի Black Orchid, թո'յլ տուր հարցնեմ. մականունիդ թարգմանութիւնը հայերէն: Ամօթ ինձ, հեռու եմ բնութիւնէն եւ չի գիտեմ այդ ծաղկի հայերէն անունը: Փնտռեցի համացանցում. չգտայ:
    Մականունս հայերեն թարգմանվում է որպես «սև խոլորձ»։

  8. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Հայաստանում մարդու պակաս կայ: Յաճախ տեսնում ենք նոյն անձը, մէկից աւելի գործ է անում: Լրատու խօսնակը՝ երգիչ, կատակաբանը՝ երգիչ, լրագրողը՝ երգիչ է «խաղում»: Հայաստանում սիրում են երգեցնել բոլորին:
    Իսկ ինձ, ո՞վ է իրաւունք տուել լեզուաբանութեան մասին գրելու...Ազատութիւն ամենեցուն:
    ***
    Ասի. «ընկե'ր, այս երգը թուրքական է» (երբեմն նաեւ քուրդական),
    Ասաւ. «դարեր շարունակ միասին ենք ապրել, իրենք են ազդուել մեզնից՝ ո'չ մենք, իրենք են եկել մեր երկիր, շաղախուել հողին ջրին ու վերցրել, յետեւաբար բնական է մեր երգը նմանի նրանց երգին»:
    Տողերիս հեղինակը լաւ ծանօթ է Հայաստանի հարեւան ժողովուրդների երգ-երաժշտութեան: Երգեր կան, կամայ ակամայ լսում էինք, գիտենք, ճանաչել ենք, որպէս թուրքական կամ քուրդական երգ: Հայաստանի անկախացումից ետք, այդ երգերից վերցրին՝ խազ առ խազ, հայերէն բառեր հարմարեցրին եւ ներկայացրին, որպէս ազգային հայրենասիրական կամ սիրային երգ:
    Երգ կայ, որի 100 տոկոս նմանակը չկայ միւս ժողովուրդների մօտ, բայց զգում ես որ մեր ժողովրդին չի պատկանում, հայահոգի չէ:
    Բառեր չկան նկարագրելու թէ ինչպէս է տարբերում հայերէն ժողովրդական երգը քուրդականից: Անզօր եմ, չի գիտեմ բացատրել, զգալ է պէտք: Զգում եմ քուրդական շունչ ու մեղեդի. մեզ հրամցւող ժողովրդական երգերում: Չեմ արհամարհում քուրդ հովուական մշակոյթը բայց եւ այնպէս, պէտք է գտնել այդ աներեւոյթ ծիրը, որ բաժանում է հայ եւ քուրդ ազգագրական երգը զանազանելու եւ յարգելու համար մերինը:
    Չեմ կարծում նոյնն են՝ Կոմիտասի գտած անմշակ հայ ժողովրդային երգերը եւ քուրդական բարձրականչ «հայ լէ՜ լէ՜» ները: Գուցէ ներքեւի տողս խտացնի միտքս:
    Հայ ժողովրդային երգ չի նշանակում քուրդական ժողովրդային երգ:
    Ուստի, խոնարհաբար հարցը թողնեմ հայ ազգագրագէտներին, թերեւս նրանց լուսաբանումով փրկուի ի'սկ հայ ժողովրդային երգը. քրդական մշուշում կորելուց:
    Այս քրդաբանումը, աւելի ունկնյայտ է լինում, երբ՝ իբր ներկայացւում է արեւմտահայ ժողովրդային երգ:
    Ահա թէ ինչպէ՞ս մարդիկ խրտչին հայ մշակոյթից, առանց գիտակցելու, որ իրենց տեսածն ու լսածը ամենեւին բնիկ հայկեան չէ:

    «Կուլտուրա» բառը ճանաչել եմ «մշակոյթ» իմաստով: «Մշակոյթը» մշակելուց է առաջացել: Մշակոյթը առաջին մշակողները հողագործներն են եղել: Հայրենիք կերտողները հօտաղներն ու մշակներն են եղել: Առանց գիւղի ի՞նչ քաղաք, յետեւաբար՝ երկիր:
    Եւրոպական լեզուներում այլ հողամշակման տալիս են agricultur անունը: Որոշ լեզուաբաններ ասում են agri բառը հին Սումեր երկրից է անցել եւրոպականներին:
    Սումերերէն «ագար», Հայերէն «ագարակ», եւրոպական «ագրի» բառերը նոյն ծագումը ունեն: Մշակութային ահագին նշանակութիւն ունեցող ագարակապանի արհեստը, միթէ՞ Հայկական Լեռնաշխարհից կամ նրա սնած Միջագէտքից է անցել. համեմատաբար աւելի ցուրտ երկիրներ, այսինքն Եւրոպա:
    Մի' ամաչէք արեւելցի լինելու թէական բարդոյթից, առաւել եւս՝ Զուռնայի ձայնից...:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  9. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Մի' ամաչէք արեւելքցի լինելու թէական բարդոյթից, առաւել եւս՝ Զուռնայի ձայնից:

    Վերեւի տողս այսպէս պիտի վերախմբագրէի.
    «Չի տառապենք արեւելցի լինելու բարդոյթով»
    Կամ՝
    «Չամաչենք արեւելցի լինելով»
    ***
    Ես ուրախ եմ, որ մի հայ բալիկ` Գևորիկ, սկսել է իր առողջության համար մի օգտակար "բան" կիրառել, իսկ այդպիսի սկզբունքները շատ են: Խնդիրն այն է, որ կան պարզ օրենքներ, գոնե սննդային, որոնց իմացությունը և կիրառումը կօգներ մարդկանց խուսափել շատ հիվանդություններից և դեղերի ոչ օգտակար, հաճախ վնասակար ազդեցությունից: Ահա մենք էլ մայրենիի ուսուցչի ոգևորությամբ և ջանասիրությամբ արդեն քսան տարի բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք հասցնել մեծին ու փոքրին, առողջին ու հիվանդին առողջության այս այբուբենը, իսկ ամենից առաջ "սննդային լուսաֆորը", որի կարմիր, կանաչ և դեղին գույները ճանաչելը նույնքան կամ ավելի կարևոր է բոլոր մարդկանց համար, որքան անվտանգ երթևեկության կանոնները:
    Ես ենթադրում եմ, որ Դուք դժվար թե հետևեք իմ ռուսերեն նյութերին, դրանք այդ լեզվով եմ գրել, քանի-որ այստեղ դեռ մի մեծ խավ կա մտավորականների, նաև բժիշկների, որ միայն այդ դեպքում կարող են առնչվել այս գիտելիքի հետ: Ուրախ եմ տեղեկացնելու, որ շուտով ձեր Գևորիկի, նաև սփյուռքի մյուս բոլոր հայ մանուկների համար հասանելի կլինի "Արշալույս"-ի ամբողջական էլեկտրոնային տարբերակը:

    Յարգելի Առողջագէտ,
    Ես էլ ուրախ եմ, մայր բնութիւնը տուել է հիւանդութիւնը եւ նրա դեղամիջոցը միաժամանակ:
    Թարմ կանաչին (կանաչեղէնը), անաղարտ եղանակային (այսինքն կերպընկալեայ տնակների մէջ չի բուծանուած) բուսական սնունդը, ձմեռնային հիւանդութիւններից պաշտպանում է մարդուն:
    Ճիշտ էք ենթադրել, ցաւօք չի գիտեմ հայ ժողովուրդի կէսից աւելիի իմացած լեզուն, բայց կարդում եմ ձեր խտացեալ մտքերը. մեր ոսկեղնիկով:
    Յիշում եմ Վիլիամ Սարոյեանի անգլերէն պատմուածներից մէկը, որտեղ ամերիկացի վարժուհին (ուսուցչուհին) անարգում է հայկական ծագումով երեխային, նրա ազգային խոհանոցի անքակտելի մաս կազմող՝ սոխակերութեան պատճառով (ինչո՞ւ չէ նաեւ՝ սխտորի): Անկասկած սոխի, մանաւանդ սխտորի հոտը վանիչ է:
    Սոխը, սխտորը, բողկը, անանուխը, կոտեմը, ազատքեղը, ծօթրինն ու դաղցը, իմ նախասիրած ուտելիներն են, եթէ եղանակային եւ բնական են:
    Անձնական փորձով ասեմ՝ սխտորը ինձ բուժեց մարմնի ցաւերից. պաղառութիւնից, նա անտիբիոտիկ (հակակենսական թէ՝ հակաժահրային?) յատկութիւն ունի:
    Երեխաներին ի՞նչպէս սովորեցնենք, նրանց քիմքի համեմատ կծու կանաչեղեն ուտելը: Գոնէ նարինջ եւ խնձոր կարող են ուտել:
    Օդը, ա՜խ մեր շնչած օդը թունաւորում է մեզ: Թունաւորւում ենք գիտակցաբար եւ անգիտակցաբար, կամայ եւ ակամայ, քնած թէ արթուն եւ ոչինչ կարող ենք փոխել:
    Մեր մօտ ջեռուցումը գազով չէ: Հազարաւոր տների վառարանները արտաբերում են այրած մազութի ծուխ, քաղաքիս անմիջական շրջակայքը ծուխաբեր գործարաններ կան:
    Ամէնալաւը փոքր քաղաքներում, կամ աւաններում բնակելն է: Սիրիայի փոքր քաղաքների եւ գիւղերի հայերը վաղուց հաստատուել են մեծ քաղաքներում:
    Խոնարհ միտքովս, ցուրտից աւելի ապականութիւնն է որ հիւանդացնում է:
    Գարնան, փչում է միջերկրականից ծնած, եւ արեւմտեան անտառապատ Ամանոսեան լեռների բոյրով ու թթուածինով յագեցած հովիկները: Այդ օդը շնչելը իսկական վայելք է:
    Խմում եմ Եփրատի ջուրը: Եփրատի ջուրը իր մէջ պարունակում է Արածանիի (Արեւելեան Եփրատ), մեղրագետի ու Արեւմտեան Եփրատի ջուրերը: Հայրենամերձ գաղութում եմ ապրում:

    Սիրելի Tigris, իսկապես, շատ հետաքրքիր և ուսանելի են Ձեր գրառումները։ Դրանցով ես (ու կարծում եմ որ ոչ միայն) կարողանում եմ կարծիք կազմել մի այնպիսի միջավայրի, այնպիսի մշակույթի մասին, որին առնչվելու հնարավորություն չեմ ունեցել։ Ու դրան զուգահեռ՝ նաև սեփական մշակույթին ու միջավայրիս եմ նայում մի փոքր այլ տեսանկյունից։ Շնորհակալություն

    Յարգելի Black Orchid,
    Քո շնորհիւ, սովորեցի մի շատ հետաքրքիր հայերէն անուն: Սեւը շքեղ է: Ինքս սիրում եմ սեւ հագնել: Հայի խառնուա՞ծք: Չէ՝ ընթերցել եմ մի տեղ, որ սասունցիները սպիտակ հագնել սիրում էին, նման սերբերին: Բայց հողագոյնն էլ եմ սիրում:
    Այսպիսով, պատռում ենք սեւը չարիք խորհրդանշող տաբուն:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #8
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Բամբասանքը ժխտական իմաստ է ստացել: Խոստովանանքի ընթացքին խոստովանահայրը ապաշխարանքի է հրաւիրում նաեւ բամբասողներին:
    Այս պահին ունկնդրում եմ կեանքին կանուխ հրաժեշտ տուած, երկու փոքր երեխայ որբ թողած, դասընկերոջս յիշատակին բաժանուած, հոգեւոր երաժշտութեան սկաւառակը: Տալիք հարցադրումներիս պատասխանը ինքս էլ չգիտեմ: Առաւօտից երեկոյ, երեկոյից լուսաբաց՝ օրական տասն անգամ Աստուծոյ անունը յիշատակող հաւատացեալը, միթէ չի՞ արժէզրկում նորա անունը:
    Հանդիսաւոր, փողով ու թմբուկով, հարիւրամեակներ տօնելը, հաւատացնու՞մ է հանդիսականներին եւ հանուրին՝ յոբելեարի կենսունակութեանը:
    Տանը մնացած, պառաւեցուած աղջկայ բարեմասնութիւնքը գովաբանող մօր դերը չի՞ վերցնում իր վրայ, քանիցս խօսուած-ծեծուած քարոզուած ու արձանագրուած տեսակէտները վերստին չարչրկողը:
    Մտածենք եւս այսպէս,
    Իսկ խօսքը, գրաւոր վիճակում սառեցնելով կամ պահածոյացնելով, միտքը նորովի արտայայտելու, թարմացնելով վերածնեցնելու իրաւունքից չե՞նք զրկում:
    Ուրեմն, բամբասանքս լինի դրական եւ այժմէական:
    Ի դէպ ոմանք (նաեւ երբեմնի Տիգրիսը) կարծեն «ապաշխարանք» նշանակէ՝ «աշխարհից հեռանալ», իբր «ապ» ժխտական մասնիկ եւ «աշխարհ»: Լեզուաբանք «ապաշխարել» բառը մեկնեցին որպէս՝ «գետին տապալած լացել»:
    Վէճի ասպարէզում, հանդիպում ենք քարոզիչների, որոնք ոգի ի բռին այլոց դաստիարակելու ուղուց չշեղող բանգէտներ դեր են տուել իրենց: Նրանց համար գաղափարը կաղապար է, ի դէպ՝ կաղապարն էլ երբեմն ճաք է տալիս, այլանդակւում: Նրանք արածածնին որոճում, գոյացածը կայացած են համարում: Վանդակելով միտքը, արգելում են թռիչքը:
    Չեմ ուզում դադարել մտածելուց, ոչ էլ դադարեցնել ընթերցողի մտային գործունէութիւնը. ասելով սա է ճիշտ, նա սխալ...եւ վերջ: Թէեւ այդպիսով՝ մեքենայ-մարդու կեանքը հեշտանում է, բայց իրողապէս եւ անգիտակցօրէն նա տխուր է, վասնզի մտածելով արարելու նրա մարդկային էութեան կազմուածքը խափանւում է:
    Ասունի՝ մտածող էակի մեծագոյն հաճոյքն է, մտածելու ընդունակութեան գործադրումը, դրանում է կայանում ապրող մարդու կեանքը: Մարմինը սահման ճանաչում է, միտքը՝ ոչ:
    Միտքը մեծագոյն նուէրն է, հրաշք է, որ աննկատ է մնում երբեմն:
    Ուրեմն տանք սէր եւ մտածելու առիթ մեր զաւակներին:
    «մինակս-մինակս»,
    Տղուս այս խօսքը շատ դուրս է գալիս, նա փոքր տարիքից ուզում է մենակ սովորել, վարժուել: Եթէ սովորեցնեմ, գուցէ մենակը սովորելու ընթացքին իր ունենալիք մտային աշխատանքը չունենայ: Նա չի ուզում է զրկուել փորձառութիւնից. պատրաստի ստանալով կեանքի առօրեայ պէտքի թեքնիկը: Ապրե'ս տղաս, մեծանաս հասակդ տեսնեմ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  11. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (18.01.2008), Առողջագետ (18.01.2008)

  12. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    ԲԱՄ

    (ապարզխոնարհում (պակասաւոր))
    «խօսիլ, ասել»
    բամ. ԲԱԼպարզարմատնէբա, որառանձինանգործածականէ. բայիցէլաւանդուածենմիայններկայիեզ. երեքդեմքերը (բամ, բաս, բայ), քիչանգամյգ. բամք,բանեւհրամ. բաʼ. սրանքէլանկախչենգործածւում, այլմիշտասելբայիհարադրութեամբ՝հետեւեալձեւով. «Ասացիբամցրեցիցզնոսա», «ՔեզէնիսկասացերբասյերկրէնաշխարհէնՃենացեմք», «Բերոսոսբայասէյառաջնումմատենին», «Ասենբան՝ազատելովազատինարարածք», «Ոչեթէասեմքբամքկուռքդինչիցեն», «Ասենբանկինմի ... խօսէր»:
    Ուրեմն «բա» նշանակէ խօսիլ, ասել: «Բամ» նշանակէ՝ ասեմ, «բաս»՝ ասես, «բայ»՝ ասէ:

    Բացառութիւն
    ենայնդեպքերը, երբբալբայըառանձինգործածուածլինի. այսպէսեն՝ «Առաքեցիառձեզ ... առաքեալ, բամ: Դարձարուքիւրաքանչիւրիճանապարհէիւրմէ», «ԻսկայնզորերկրորդեացԱռաքեալ, բայչիքարդարբայցիմիոյ», «Գրեացզիւրանունեւզընկերացեւզտեառննամենեցուն, զիբայթերեւսյանդիմանեսցինեւկշտամբեսցին»: - «Ո՞ւրիցեն (ՍահմանքՍպարտիոյ). եւնորազնիզակնցցեալ, բայ.յայսմվայրի»: - ասելբայիաւելիսովորականգործածութիւնըպատճառէեղածյետոյբալբայըասպարէզիցհեռացնելու՝իբրաւելորդհարստութիւն: Բայցնոյնասելբայիյարադրութիւննէեղածպատճառնաեւ՝որբամ, բաս, բայձեւերըստացելենշաղկապայինգործածութիւն՝ «թէ, որ»նշանակութեամբ. հմմտ. վերիօրինակները. «Ասացիբամցրուեցիցզնոսա» «ասացիթէպիտիցրուեմնրանց» «Ասացբայգայեւահաեկն»,Ասացթէգալուէեւահաեկաւ») եւն: Նոյնբառնէնաեւբա (հրամայականիձեւ) «1. թէ, որ. 2. իրօք, անշուշտ» հմմտ. «Թշնամանեցերզնոսա, զիասացեր՝բա (թէ, որ) մարդիկեն», «նաեւՏէրմերզայսասաց, դժուարինբամտանել» (իրօք, արդարեւ), «ԱսացհրեշտակնցՄարիամ, բա «Եղիշաբեթքոյրքո», «Զիայնորասացնբա (թէ) «իսկզբանէէրբանն»»:

    Աւելացնեմ. արարատեան բարբառում այսպիս դիմում-խօսելաձեւ կայ.,
    «բա որ ասում եմ...»
    Իսկ արեւմտահայերէնում.,
    «հաբա, ըսի այսպէս է..»
    Թէեւ արեւմտահայերէնում գրւում է «հապա», այդուհանդերձ արտասանւում՝ «հաբա»: Հաբա («Հա» + «բա») նշանակէ՝ «այո ասի»:
    «Բա» (խօսք) բառը դարերի ընթացքում ստացել է. «չէ որ», «թէ որ», «իրօք», «անշուշտ» հաստատական, նախապէս խօսուածի՝ համաձայնեցուածի կամ յայտարարուածի հաստատում:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  13. #10
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Այսպիսի գործածութիւն գտնում ենք նաեւ ուրիշ լեզուներում. հմմտ. լիթ. buk, ֆրանս. ժողովրդական լեզուով que j'dis, qu'i dit եւն (տես Meillet, Rev. crit., թրգմ. Բազմ. 1898, 119բ), ռուս. mol'', de, dyjat', որոնք ծագում են molvit', dejat', dskazat' «ասել, խօսիլ» բայերից եւ իբրեւ մասնիկ կամ շաղկապ են գործածւում (տես Boyer BSL 13, 28): - ԲԱ արմատի միւս ածանցներն են՝ 1. բայ, ի հլ. «խօսք, մարդկային բան», «պարապ՝ սուտ խօսք», «բառ» «բայ, գործողութիւն ցոյց տուող բառ, verbum», որից բայածական, մակբայ եւ երկբայ, աներկբայ, խաբեբայ «խաբէական բաներ ասող» բայբան «հակաճառութիւն, վէճ», թերաբայութիւն «պակաս ասել, թերի համարելը», նոր բառեր են՝ բայարմատ, բայանուն, բայական, բայաձեւ, բայակերտ, մակբայակերտ, դերբայ, դերբայական եւն: 2. բան, ի հլ. «խօսք», «բառ», «պատգամ, հրաման. պատուէր», «կարծիք, բանականութիւն, խորհուրդ», «Աստուծոյ խօսքի մարմնացումը, Որդին Աստուած» «նիւթ, իր, առարկայ» (հմմտ.՝ «առնել զբանդ զայդ» = անգլ. do this thing). այս նշանակութիւնը, որ ծագած է առաջինից, հիմայ միակ ընդունուածն է. երկու նշանակութեանց անձուկ յարաբերութեան համար հմմտ. «Ոչ գոյր նմա մեղ դնել բանբերին եւ ոչ պատիժ եւ ոչ բանք», «Ազատեալ լինէր Յուսիկն ի բաներոյն»5. «Առանց բանի պոռնկութեան»: Նոյն առումը գտնում ենք նաեւ զրոյց բառի վրայ. ինչ. «Չեմք մեք կարող առնել զրոյցդ զայդ (այդ բանը)», «Նոյնպէս եւ այս ջերմս՝ երբ սկիզբն անհոգ կենայ իւր տէրն եւ պէտ չայնէ, աւիրի իւր զրոյցն (բանը կվատանայ)»: Նոյն երեւոյթը նկատւում է նաեւ ուրիշ լեզուների մէջ. ինչ. յն. λόγοσ «խօսք», բայց նաեւ «խօսքի նիւթ, առարկայ», ῤητόσ «ասուած կամ ասելիք խօսք», յետոյ «որեւէ բան, իր», ῤῆμα «բառ, խօսք», յետոյ «խօսակցութեան նիւթ» եւ վերջապէս՝ առհասարակ «առարկայ, իր, նիւթ, գործ» (համարւում է եբրայական ոճ. տես Bailly, Dict. Gr. -Fr. 1910, էջ 1717բ). եբր. dabar «խօսք, իր», կանիս. memiyas, memiyan «խօսք, իր». BSL, 33, No. 99, էջ 140. լեհ. rzecz «խօսք, բան, իր» (Meillet, BSL 12, 99): Այս բառից են ծագում բանբեր «լրաբեր», բանագէտ «հանճարեղ», բանագնաց «պատգամաւոր» (բանագտակ) բանագտակ լինել «սուտ պատճառներ յառաջ բերել», անբան «անխօս» «անասուն, առանց բանականութեան», «անգործ, դատարկ»զբանգտանք «հնարովի, սուտ բան» բանադրել «նզովել», բանախօսութիւն, բանաստեղծ, բանաւոր, բանաքաղ, բանիբուն բանկայ «խօսքը անցուկ», քաջաբանիկ «լեզուանի», միաբան, տասնաբանեայ, Բանս յգ. հայց. ձեւից են կազմուած բանսարկուբանսելու առնելով «խօսքը որսալ», բանսերթուկ «դիւրահաւան» Ռամկաձեւ յոգնակի է բանեար «վէճ, կռիւ, հակառակութիւն» «ամբաստանութիւն, մեղադրանք, յանդիմանութիւն» որից բաներող «կռուասէր» բանիցխնդիր «կռուարար», բայբանեար «վէճ, կռիւ»բան բառի բայական ձեւն է բանել «ասել, խօսիլ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածում է, բայց առատ են սրա բարդ ձեւերը, ինչ. այլաբանել, փառաբանել, ապաբանել, մեծաբանել, դիմաբանել, ընդդիմաբանել եւն: Նոր գրականում ստեղծուած են բազմաթիւ նոր բառեր. ինչ. թուաբան, թուաբանութիւն, բուսաբան, լեզուաբան, երկրաբանութիւն, տարրաբանական, բանահիւսութիւն, բանասիրական, բանաստեղծօրէն եւն եւն: 3. բառ, ի հլ. «բառ» «լեզու, բարբառ», «երգի եղանակ» որից բառգիրք, բառակցութիւն, կիսաբառ, բառակապ, բառացի «փառաւոր, հռչակաւոր, անուանի»: Նոր բառեր են՝ բառարան, բառացանկ, բառացուցակ, բառախաղ, բառացի, բառակազմութիւն, բառական, բառակրկիտ, բառաքնին, բառաքննութիւն եւն: 4. բարբառ «հնչիւն, ձայն, խօսք, լեզու», կազմուած է կրկնութեամբ բառ բառից, որից՝ բարբառել կամ բարբառիլ «ձայն հանել, գոչել, խօսիլ», անբարբառ, բարձրաբարբառ, երկբարբառ, հայաբարբառ, մեծաբարբառագոյն բարբառագէտ, բարբառագիտութիւն, բարբառագիտական, բարբառային (նոր բառեր) եւն: Ոմանք յաճախ գրում են բառս բառբառ ձեւով, որ սխալ է: 5. բամբաս «չարախօսութիւն» (կազմուած է բամ եւ բաս «ասում եմ, ասում ես» բայաձեւերից, ինչպէս կայ բայբաներ «կռիւ, վէճ» . 219 եւ ինչպէս այսօր էլ բարբառների մէջ ունինք ասէ-կոսէ, կասէ-կուսէ, ասուաս, ըսի-ըսաւ եւն) (գրուած նաեւ բանբաս). որից անբամբաս (ունինք նաեւ անբանբաւս, եթէ տպագրական սխալ չէ). բամբասանք, բամբասել, բամբասական, ԻԲ. 14. սղմամբ՝ բաբասած «բամբասուած»: (origin հնխ.
    Անգլերէն՝ think (կարծիք, միտք) եւ thing (իր, նիւթ, առարկայ):Ահագին գիտութիւն արձանագրուած է «Բամ» բառի ներքեւ, Աճառեանի թուային բառգիրքում: Ուրեմն, «բա» նշանակէ խօս(ք), որից «բամ» (խօսեմ) բառի մեկնաբանութեան ընթերցման ընթացքին հասկանում ենք, որ «բառ», բան (միտք), բան (առարկայ), բայ (ասէ, բառ) եւ շատ ու շատ բառեր կազմուած են նախնական «բա»ից: Հին հայոց մօտ (ինչպէս տեսանք, նաեւ այլ ազգաց մօտ), խօսքը միտքը եւ ինչքը իրար յաջորդող, տրամաբանական շղթայի օղակներն են:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2007, 20:08

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •