Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

  1. #11
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Հ1 կայանի 2008ի յայտագիրը շեշտուած պատմաբանական ուղղում ունի: Բախտամեանց Արթուրը կը խօսեցներ ֆրանսահայ պատմաբան Claude Moutafeanին:
    Թէ պատմաբանի անունը, ինչու՞ հայերէն գրել չհամարձակեցայ: Պաստառին վրայ հայերէն գրած էր. «Քլոդ Մութաֆյան»: Սփիւռքեան լրաբերներ թերեւս գրեն՝ «Քլոտ Մութաֆեան»:
    Այնպէսորասացինախօրօք՝ «աւ» երկձայնի «օ» տառիվերածումըանպէտքէր, քանզի ոչ բոլոր հայերի լեզուի մէջ «աւ» դարձել էր «ո»: Այդուհետ, նախընտրելի է այդ անպէտ «օ» գիրը օգտագործել, վասնզի մեզ տանի հին «աւ» ձայնին, քան սպանել բառի գեղեցկութիւնն ու ինքնութիւնը՝ գրելով «ո» տառով:
    Բացի այդ, եթէ ֆրանսիացիների հետեւութեամբ է արուել այդպէս, ապա նրանք այդ երկու տառերը անտես անելով մի նոր տառ չեն ստեղծել, այլ պարզապէս «աւ»ը արտասանել են «ո»:
    «Օր» եւ «աւուր» բառերը ցոյց են տալիս, որ հայեր պահել էին տակաւին «աւ»ի հին արտասանումը:
    «Կղաւդիոս» ձեւն է երեւի այդ անուան հին տառադարձումը: Գաղղիացիք «աւ»ը արտասանում էին «Ո», այդ պատճառով Claude, Gaul, Paul, Gaurille անունները արտասանեն Կլօդ, Պօլ, Գօլ, Գօրիլ եւ այլն: Մինչ այլ եւրոպացիների մօտ այդ երկձայնը այս կամ այն կերպ պահպանուել է: Գերմանացիք՝ շինարարը կոչեն bauer «բաւեր», որ այժմու ուղղագրական տրամաբանութեամբ պիտի գրուի «բաուեր»: Այլ եւրոպացիք ունեն այսպիսի անուններ՝ Կլաուդիո (Կլաւդիո), Պաոլո (Պաւղոս/Պօղոս), Գաւրիլ, եւայլն:
    Ուրեմն՝ «Պօղոս» (այսինքն՝ Պաւղոս) անունը «Պողոս» ձեւով գրելը հնչիւնաբանական եւ պատմական իրականութեան դէմ ոտնձգում է:
    Ւ (մեծատառ) տառը երբէք չի ստեղծուել «վ» տառի ձայնը տալու համար: Կեանքի պարտադրութեամբ, հայոց (եւ ոչ միայն հայոց) մօտ «աւ» երկբարբառի երկրորդ բաղադրիչ «ւ» տառը ոմանք սկսել են արտասանուել «վ»:
    Այպէս ոմանք՝ «Օշին», այլք՝ «Աւշին», ոմանք՝ «աղունիկ», այլք՝ «աղաւնի», ոմանք՝ «Աւնիկ», այլք՝ «Օնիկ», ոմանք՝ մաւրիկ (մաուրիցիո իտալացոց մօտ), այլք՝ մօրիս, ոմանք՝ «աւճառ» (տարբեր իմաստներ ունի), այլք՝ «օճառ» արտասանեն նոյն անունները:
    «Պօղոս» անուան ձայնաւորների «աւ»ով լինելը ունկնյայտ է եւս, ռուսների «Պաւել» անուան մէջ: Նրանք աւելացրել են «ե» ձայնաւորը, հաւանաբար արտասանական դիւրութեան համար:
    ïïï
    Կո'չ Մեսրոպեան (աւելի ճիշտ՝ աւանդական) ուղղագրութեան պաշտպաններին.-
    «Առանց մեսրոպեան Այբուբենի տառաճանաչութեան, չի լինի Մեսրոպեան ուղղագրութիւն»
    Ի՜նչ փոյթ թէ դու գրես ազգանունդ «եան» ձեւով, փոխան «յան»ի, եթէ չի գիտես Կ եւ Ք, Թ եւ Տ, Ծ եւ Ց, Ճ եւ Չ տառերի տարբերանքը, եւ գրելու ընթացքին շփոթիս՝ «Կլոդ», «Քլոդ», «Գլոտ» թէ «Գլօտ» ձեւով պիտի տառադարձես մի անուն:
    Մեսրոպեան արտասանութեան մասին ցայսօր, աւանդական ուղղագրումի հետեւող ոչ մի սփիւռքեան հրատարակութիւն չի անդրադարձել (ինքս չեմ տեսել): Խօսքը բարբառներ, արտասանութեան ձեւեր, ամբողջ ժողովուրդի խօսելաձեւ փոխելու մասին չէ, այլ՝ տառաճանաչութեան, հաղորդակցութեան լեզուի մասին:
    Գրաբարը ազգը միաւորող միակն էր:
    Առաքելական եկեղեցին ուներ 4 կաթողիկոսութիւն (Աղթամար, Գանձասար, Էջմիածին, Սիս) եւ 2 պատրիարքութիւն (Կոստանդնուպոլիս, Երուսաղէմ), գոյացան Հայ կաթողիկէ եւ Հայ Աւետարանական համայնքեր, նախապէս՝ ամբողջ գաւառներ տաճկացել էին:
    Արեւելահայ եւ արեւմտահայ մտաւորականները, որոնք սատարեցին աշխարհաբարի գրականացման, բռնագրաւողների կողմից (եւ ոչ միայն) տարբեր քաղաքական, մշակութային ու աշխարհագրական բաժանումներով անջատած հայութիւնը մի քիչ աւելի անջատեցին իրարից:
    Փոխանակ ժողովուրդը բարձրացնելու, իջան նրա մակարդակին: Սա՝ ծուլութեան, անփութութեան, անպատասխանատւութեան եւ անհեռանկարայնութեան արդիւնք է:
    Գրական դարձած բարբառները դուրս մղեցին միւս բարբառներին: Հայ երեխան, կարդալով լիուլի հասկանալու համար հայ գրականութիւնը, պարտադրուած էր սովորել երեք լեզու՝ գրաբար, արեւելահայերէն, արեւմտահայերէն: Ինքս, արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը առանձին լեզուներ չեմ համարիլ:
    Բարբառներ անգին արժէք պարունակեն հայագիտութեան մասին: Խօսքս հաղորդակցութեան եւ կրթութեան լեզուի մասին է:
    Սովետական «պատուաստումներով», արեւելահայ գրականը հին արեւելահայ գրականը չէ այլեւս: Հայերէնին չտիրապետող հայ մանուկը դժուարանում է հասկանալ հայերէնի այս կամ այն տարբերակը: Հազարաւոր լատինագերմանասովետ նորամոյծ բառեր՝ հայերէն են համարւում: Արեւմտահայ ծագումով հայ ժողովուրդը, հաղորդակից չէ այդ բառերի կոյտին:
    Կրթութեան եւ հաղորդակցութեան լեզուն պաշտպանողը եւ հովանաւորողը պետութիւնն է (կամ նրա նման կազմակերպութիւնք) եղել միշտ: Միայն պետական կամ պետականանման կազմակերպութիւններ հաղորդում եւ կրթութիւն տան: Գրաբարը եղել է Մեծ Հայքի պետութեան պաշտօնական լեզուն, մինչ նորդարեայ աշխարհաբարները՝ գաղթած, օտարի անմիջական իշխանութեան ու դրացնութեան ենթակայ ժողովուրդի աղաւաղեալ լեզուներ: Այդ լեզուները գրական լեզուի բարձր մակարդակին հասցրի՞ն...: Երբեմն, բայց ի գին գրաբարի, Հայ ժողովուրդի միակի թաղման գնով:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #12
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Չեմ կարող ամբողջովին խորանալ սիրելի Tigris-ի գրության մասնագիտական մանրամասների մեջ, սակայն մի բանի հետ աներկբա համաձայն եմ. Լեզուն է այն հիմնական արժեքը, որի վրա խարսխվում է ազգի ապագան և հայությանը սպասում է աշխատանք` հայոց երկու գրական լեզուների աղքատացումը կասեցնելու, մեր չքնաղ, արտահայտիչ բարբառների անհետացումը կանխելու, ոսկեղենիկ Մայր-լեզվի` Գրաբարի վերաշնչավորման ուղղությամբ:

    Հայ բարբառները դպրոցական կրթություն մտցնելու մի Ծրագիր հրատարակել եմ 1999-ին`"Հայոց տասհինգ աշխարհներ (նահանգներ)" խորագրով, որն առաջարկում էր դպրոցի արտադասարանական աշխատանքները` հանդեսները կազմակերպել բարբառներով. մի կիսամյակ դպրոցը կկոչվի Տարոն-Տուրուբերան, հաջորդը` Վասպուրական, ապա` Մոկք, Արցախ և այլն, և աշակերտը 10-12 տարիների ընթացքում կներծծվի մայրենի բանարվեստով, կդառնա Միացյալ Հայրենիքի մշակույթի կրողը: Կձգտեմ օրերս այդ Ծրագիրը ներկայացնել Ֆորումում:

    Իսկ մինչև այդ` երկու բանաստեղծություն.


    ՁՈՆ ԳՐԱԲԱՐԻՆ

    Քաղցր է լեզուն իմ մայրենի,
    Բայց մայրենիս իր մայրն ունի.-
    –Դու իմ հպա'րտ, դու իմ չքնա'ղ. –
    Ահա քո դեմ իջել ծնկի,
    Դյութանքի դեմ բառ ու խնկի.–
    Դու մեր ոգու ջահերի ջահ:

    Թույլ տու~ր բառիդ բույրը շնչեմ,
    Քո մագաղաթ ձեռքին դիպչեմ.–
    Ես որդիդ եմ վերադարձած.
    Հար ճառագի~ր գլխիս վրա,
    Տու'ր ինձ սիրո անբեկ զրահ,–
    Դու մեր ոգու գանձերի գանձ:

    Զավակներիս շուրթին ելիր,
    Սին տենչերից նրանց խլիր`
    Տոգորվե~ն մեր ունեցածով.
    Դարեր ի վեր` գերել ես դու
    Եվ իմ տանն էլ տիրել ես դու,–
    Դու մեր ոգու ծովերի ծով:


    Բերկըրություն տու'ր մեր հացին,
    Թիկունք լե~ր մեր ստեղծածին
    Տարերքների հանդեպ ագահ.–
    Դու ոսոխի զարկին սովոր,
    Միշտ զինավա'ռ, միշտ զորավո'ր.–
    Դու մեր ոգու գահերի գահ:


    ՄԵՐ ԲԱՐԲԱՌՆԵՐԸ

    Թե լինեի մեծ, թե լիներ հնար
    Ու թե բախտ փայլեր մի կյանքի համար`
    Կհավաքեի բարբառներն հայոց,
    Բոլոր հին ու նոր բառերը հայոց -
    Մոտիկ ու պանդուխտ, ապրող ու կորած,
    Հազար չարչարանք ու դրոշմ կրած:


    Կհավաքեի այլոց հողերից,
    Թափառ գրքերի գունատ տողերից,
    Օտար ձեռքի տակ մարող գաղութից,
    Արդեն հեռացող ծերունու շուրթից.
    Ու այդպես ընկած աշխարհե–աշխարհ`
    Կհավաքեի նշխար առ նշխար:

    Ապա հայրենիք ես կդառնայի
    Ու աչքս Երկիր ես կհառեի .-
    Կխլրտային նրանք կարոտից,
    Կելնեին գերյալ քարերի տակից,
    Կհասնեին ինձ …ա~խ, մայր բարբառնե'ր,
    Երկրում մեր կորած դուք ապրում եք դեռ...

    Ապա այս հողին ու Արագածին,
    Իմ այս մանուկին, իմ այս փրկվածին
    Ես կդառնայի: Գեղջուկ երգերից,
    Մեր հեքիաթների քաղցրիկ էջերից,
    Մեր պտղած հողի հացի շեղջերից
    Մեր բարբառները կհասնեին ինձ:

    Կհավաքվեին այդպես սրտիս մեջ
    Իմ հայրենիքի գավառները պերճ.
    Ու կհասնեի երազին իմ տան,
    Փայփայված օրվան մեր միասնության,
    Ու կունենայի կրծքիս տակ այնժամ
    Մի ամբողջակա'ն, անբե'կ Հայաստան:




  3. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Tigris (22.01.2008)

  4. #13
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Մէջբերմունք Հեղինակից.-
    Չեմ կարող ամբողջովին խորանալ սիրելի Tigris-ի գրության մասնագիտական մանրամասների մեջ, սակայն մի բանի հետ աներկբա համաձայն եմ. Լեզուն է այն հիմնական արժեքը, որի վրա խարսխվում է ազգի ապագան և հայությանը սպասում է աշխատանք` հայոց երկու գրական լեզուների աղքատացումը կասեցնելու, մեր չքնաղ, արտահայտիչ բարբառների անհետացումը կանխելու, ոսկեղենիկ Մայր-լեզվի` Գրաբարի վերաշնչավորման ուղղությամբ:
    Երախտապարտ եմ «մասնագիտական» յորջորջումին, թէպետ հեռու եմ մասնագէտ լինելուց: Բարբառների անհետացման ուժեղ ազդակներ եղել են՝ տարբեր բարբառներ խօսողների բնիկ տարածքների կորուստը: Իսկ գրաբարը տակաւին շատ բան ունի տալիք այժմու հայագիրներին: Լեզուի կառոյցը, բառակազմութեան սկզբունքն ու տրամաբանութիւնը, բառերի ու բայերի նախնական իմաստը, նաեւ երբեմն ճիշտ գործածութեան տեղը, կարելի է հասկանալ գրաբարից: Գրական ախարհաբարներով գոհանալով, մենքզմեզ չե՞նք զրկում հայերէնի, իմա՝ ամբողջական հայերէնի աւանդած գանձերից: Ի վերջոյ՝ առանց լեզուի ի՜նչ ազգութիւն: Եթէ հայերէն պիտի չի զրուցենք, ինչո՞ւ պահենք շրջափակեալ 30 հազար կիլոմետրանոց մի հանրապետութիւն: Թո'ղ մերուի ազրբաջիստանի կամ Վրաստանի կազմում: Ուրեմն՝ հայկական ամէն ինչի հիմքը լեզուն է: Առանց հայերէնի չկայ Հայաստան: Իսկ Սփիւռքը, ուշ կամ կանուխ պիտի կորուսէ իր ինքնութիւնը: Խառնամուսնութիւնը՝ ծնողների մի կողմի այլազգի լինելը հայախօսութեան ահագին նահանջ է: Հայագիտական, յետեւաբար հայրենագիտական ի՞նչ տեղեկանք կարող է քաղել անգլախօս, արաբախօս, յունախօս, ֆրանսախօս հայը, եթէ չի քաղում սկզբնաղբիւրից: Այսօր, միլիոնաւոր հայեր, Հայաստանի եւ Հայ ժողովուրդի մասին տեղեկանք են քաղում հայերէնից բացի, բազում լեզուներով: Որքան որ հասկանան թարգմանած գրականութիւնը, դարձեալ պակաս է մնում: Հայերէն կարելի հասկանալ. միայն հայերէն: Այսինքն՝ բառը, տառը, իր ծածկագիրը ունի, խորհուրդ ունի մէջն իւրոյ:
    Հայերէնի գեղեցկութիւնը, նաեւ նրա այբուբենն ստեղծողների որդեգրած գրելաձեւով կայանում է:
    Յաղագը բարբառների ասեմ.- երբ որեւէ բարբառ ուսումնասիրում եմ, զգում լեզուական հմտացում: Երբեմն բարբառներում աւելի հայկաբանական խօսելաձեւ կայ, քանց պաշտօնական գրական հայերէնում: Ինչեւէ, մէկը միւսին օգնում, իրար են լրացնում: Ժամանակը ետ շրջել չի կարելի: Նա թուրի նման կտրել է՝ պատմութեան թաւալող անիւի ետդարձի ձողը:

    Հայ բարբառները դպրոցական կրթություն մտցնելու մի Ծրագիր հրատարակել եմ 1999-ին`"Հայոց տասհինգ աշխարհներ (նահանգներ)" խորագրով, որն առաջարկում էր դպրոցի արտադասարանական աշխատանքները` հանդեսները կազմակերպել բարբառներով. մի կիսամյակ դպրոցը կկոչվի Տարոն-Տուրուբերան, հաջորդը` Վասպուրական, ապա` Մոկք, Արցախ և այլն, և աշակերտը 10-12 տարիների ընթացքում կներծծվի մայրենի բանարվեստով, կդառնա Միացյալ Հայրենիքի մշակույթի կրողը: Կձգտեմ օրերս այդ Ծրագիրը ներկայացնել Ֆորումում:

    «Միացեալ Հայրենիքի մշակոյթի կրող» շատ հաւանեցի այս բնութագրումը: Իրապէս առանց ամբողջական Հայաստանի մշակոյթի. Ի՜նչ Հայաստան: Հայաստանը Հայաստան է եղել իր ամբողջութեամբ «կամ գոնէ մեծաւ մասամբ), Հայութիւնը Հայութիւն է եղել, ամբողջական Հայութեամբ: Ուստի, մարթելի է ասել, Հայ մշակոյթի կերտման մասնակցել է ողջ հայ ժողովուրդը: Հիմա՞ ով է կերտում մշակոյթ: Ո՞ւր են հայ մշակները, հողի հոգին հասկացողները, նրան լեզու տուողները: Ինչո՞ւ անցնող դարում դատարկեցեին Հ.Ս.Ս.Հ ի բարձր լեռնային գիւղերը: Որպէսզի ասեն. «տեսէք ինչքան քաղաք ունենք: Որպէսզի Երեւանի բնակչութիւնը հասնեն Բագաւանի ու Տփղիսի բնակչութան: Առանց գիւղի, ի՜նչ երկիր: Դատարկեցան Սիրիայի, Իրանի, «թուրքիայի», «ազրգլխացաւիստան» հայկական գիւղերը Հայաստան ներգաղթի եւ այլ պատճառներով: Սա ահաւոր չափերի հասնող հողակորուստ է: Այսպիսի հողակորուստ չի ունեցել հայ ժողովուրդը իր պատմութեան սկիզբից ի վեր: Հողակորուստ տարբեր պատճառներով, երբեմն եւ վասն մայրաքաղաքի շէնացման (դու հասկացիր՝ապականման): Երեք միլիոնանոց Հանրապետութեան ի՞նչ պէտք, մէկ միլիոնանոց մայրաքաղաք: Աւելի լաւ չէ՞ր լինի, փոխարէնն ունենալ՝ 4 մեծ քաղաք, տարածուն Հանրապետութեան չորս դին:
    Ո՞րտեղ պիտի խաղան մեր երեխաները, երբ այսքան մօտ են բնակում, սեղմւում, բացութիւն չենք թողնում:
    Շատ չեմ ուրախանում, երբ լսեմ սփիւռքահայեր հայրենադառնան Երեւան: Հայրենիքը միայն Երեւանը չէ, նրանով չի սկսում ու չի վերջանում: Քաղաքացին երկիր չի պահում, նա կորցրել է հողից օգտուելու հնարքը: Հենց այդ պատճառով՝ վաղուց բագաւանցի դարձած նախկին սիւնեցին ու արցախեցին, չկարողացան ապրել Լեռնային Արցախում: Մեծ Եղեռնից ազատած հողագործ հայի բեկորները եւս քաղաքացի, իմա՝ հողազուրկ լինել ստիպուեցին:
    Այնումենայնիւ չեմ մեղադրում քաղաքում բնակել ուզողներին, պետութեան պարտն է՝ գիւղի ու աւանի կեանքը հետաքրիր դարձնել ու նմանեցնել քաղաքի կեանքին: Այլ խօսքով՝ ներդումը, դրամագլուխները, ծախսերը արդար բաժանել. գեղին ու քաղքին:
    Ազերբայջան անուն ազգ ուպետութիւն չեմ ճանաչում: Գիտեցածս Ազարբայջանը հնամենի Ատրպատականն է, որ այժմ գտնւում է Իրանի տարածքում: Հայաստանի Հանրապետութեան արեւելքում գտնւող գոյութիւնը նախկին Արցախի Ուտիքի, Փայտակարանի, Աղուանքի կերպարանափոխ վիճակն է, որ այժմ թուրքաբնակ է:
    1918 թուականին ստեղծուած ազգութիւն մը չեմ կարող ընդունել հայ ազգի համահաւասար ազգութիւն: Նա թուրք է եւ թուրք պիտի մնայ այնչափ ժամանակ, մինչ եւ զանազանեմ տարբերանք նոցա եւ ոսմանցի թուրքերի միջեւ: Կրօնը ազգութեան բնորոշիչ չէ: Ազգութիւն լեզուով բնորոշուի, իսկ «ազերի» կոչուած լեզուն պապուա նոր գվինիայի լեզուն չէ, այլ մեր բոլորի իմացած ու հասկացած թուրքերէնը:
    Տարածք-ազգութիւն յարաբերանքով ազգութեան բնորոշումը ամերիկեան հնարք է, ջրելու համար ազգ չլինելու նրանց չքաւորութիւնը:
    Ամերիկացին, աշխարհի զօրագոյն երկրի քաղաքացին, ազգութեամբ աղքատ է, վասնզի չունի ինքուրոյն լեզու: Բրիտանացի՞ է նա, անգլիացի՞, իռլանդացի՞: Ո՞չ, եթէ ո'չ, հա բա ի՞նչ է նրա ազգութիւնը…ամերիկացի՞: Առանց ազգային լեզուի ազգութեան հիանալի նմոյշ է նա: Նրա ազգութիւնը որոշակի տարածքի առնչուած է:
    Մե'նք, անտարածք այնքա՜ն ազգ ենք, որքան մի ազգ կարող է լինել:
    Ոչ միայն իւրայատուկ լեզու ունենք, այլեւ յատուկ Այբուբեն:
    Հայերէնի ձայներում առկայ են՝ հայոց լեռների ժայռապինդ կառուցուածքը, քամիների սուլոցը, առուակների կարկաչը, անտառների սօսափիւնը: Հայերէնը խրոխտ պիտի հնչի:
    Առանց հայրենի բնութեան ականջալուր լինելու. չի կարելի հարազատ հայերէն արտասանել: Հայերէնն ու Հայաստանի բնաշխարհը կազմային ամուր զօդումներով ագուցած են իրար: Հայերէնը հայրենասէր լեզու է: Նա չի կարող այլ երկրում ապրել: Նա սիրում է երկրի ջուրը, հողը, հովը, խստաշունչ ձմեռը, արեւակէզ ապառաժները, տաճարաշէն կիրճերը, կամրջաքանդ գետակները, իւր արի զաւակները: Հայոց լեզւում, ամպրոպի դիցն է հռնդում, Արեգակն է արդարում, Լուսինն է ժպտում, ծովակն է հայելւում, արտն է շնչում, ծաղիկն է պտղում:
    Հայերէնում. հին ազգերի գաղտնիքն է, հայոց յիշատակարանն է: Հայերէնը՝ հայ ռազմիկի կրակոցն է, հայ վրիժառուի տրաքոցը: Չկայ մի բան որ այնքան մերը լինի, որքան մեր լեզուն:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Առողջագետ (23.01.2008)

  6. #14
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    2005 թուին էր կարծեմ. «Մէկ Ազգ Մէկ Մշակոյթ» փառատօնը գոյացաւ: Այդ առթիւ գրած էի՝ մէկ ազգ լինելու, բայց մշակոյթը մէկ համարելու աճապարանքի մասին: Մի քիչ չե՞նք շտապում՝ լոզունգներ ընտրելիս:
    Մի պահ ենթադրենք՝ օտար ցեղեր Հայաստան չեն նուաճած, հայեր օտար երկիրներ չեն գաղթած, եւ իւրաքանչիւր հայկական համայնք իր բնիկ գաւառին մէջ է բնակում:
    Պիտ նշմարենք, որ իւրաքանչիւր գետահովիտ. իր մշակութային առանձնայատկութիւնը ունի: Հայ մշակոյթին ծանօթ որեւէ անձ պիտի նկատէ յստակ տարբերանք, Տիգրիսի, Եփրատի, Ճորոխի, Երասխի աւազաններում ապրող հայկական համայնքների ազգագրական եւ մշակութային երեւոյթների միջեւ: Այդ տարբերութիւնները շատ բնական են, քանզի մշակոյթը, բնութեան տարերքին եւ աշխարհագրութեան սեղմ աղերսուած է: Հայաստանի իւրաքանչիւր աշխարհագրական շրջան ունեցած է, թէեւ հայկական, սակայն իրեն յատուկ մշակոյթիկ: Հայկական այդ մշակոյթիկների միութեամբ, իսկ Հայաստան եւ իսկ հայկական մշակոյթն է գոյացած: Յար եւ նման Սեւանի լիճին, որ գոյացած է բազմաթիւ գետակների ու առուակների ջրերով:
    Վերադառնանք լեզուին, եւ նրա միջոցով փորձեմ տալ ընդհանուր պատկերը «մի» մշակոյթին: Ցաւօք՝ Ցեղասպանութեամբ եւ հողակորուստով, հայ ժողովուրդի ստուար հատուածներ կորուսեցին բնիկ բարբառներ: Նախկին բարբառախօսներ դարձան պաշտօնական արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը գործածողներ: Այսպիսով, պատմական Հայաստանի տասնհինգ (պայմանական թիւ) գոյները դարձրան երկգոյն:
    Ապագային, բազմաթիւ արեւմտահայախօսներ եւ արեւելահայախօսներ դարձան ռուսախօսներ, անգլախօսներ եւայլն:
    Մշակոյթը ծրար չէ որ սերունդէ սերունդ փոխանցուի: Ան ապրող բազմաշերտ կենցաղային հոգեմտաւոր ժառանգ է, որ շնչում է ժամանակի թելադրանքը:
    Հալէպում, մշակութային միութիւններ, տասնամեակներէ ի վեր կազմակերպում են երգի պարի համոյթներ: Ի դէպ՝ «Մշակութային միութիւն» ասելով պիտի հասկանալ՝ ծրար փոխանցող եւ պատճէնող կամաւորների խումբ, քանզի հող չկայ, որպէսզի ապրի եւ բնական փոխանցումով ներկայացուի մշակոյթ: Ապրում ենք փողոցներում, թաղերում: Երբեմն այդ պատճէնահանումը աջող, երբեմն այլ ձախող է լինում: Հայրց չեմ տեսնում պատճէնահանման հետ, քանզի որպէս ստեղծարար հայութիւն, ՀԱՅ մշակոյթ ապրեցնող ժողովուրդ, վաղուց մահացած ենք սփիւռքահայերս: Մեր ստեղծած մշակոյթը չի կարող լինել հայկական, քանզի աշխարհագրութեան ազդակը պակասում է: Լաւագոյն դէպքում՝ ծագումով հայ ֆրանսիացու ստեղծագործում եւ մասամբ նորին:
    Բայց այդ պատճէնումը կարելի էր ի կատար ածել, Հ.Ս.Ս.Հ.ի տարածքին գործող բոլոր ազգագրական երգի պարի համոյթների ծրագրերից օգտուելով: Օրինակ՝ Տիգրանակերտի, Տարօնի, Կարինի պարերը ներկայացնելով: Երբէք թերագնահատելու միտում չունենալով ներկայացուածը ասեմ՝ տասնամեակներ շարունակ տեսանք միագոյն պարեր...Հայաստանի երգի պարի ամսաբլի ներկայացրածի սփիւռքեան կիսայաջող եւ կիսաձախող կրկնօրինակումները: Սփիւռքի տարածքին գործող երգի պարի համոյթները վաստակաւո՜ր ամսամբլի ձագուկներն էին, այսինքն՝ ամսամբլիկներ: Սա «ամսաբլ» բառն ալ եթէ պիտի գործ ածեն, գոնէ կարգին արտասանեն՝ ասեմբլի (assembly), կամ ասամբլ (assemble): Միշտ նոյն երգերը եւ պարերը, որոնք նուագուած են վաստակաւոր արտիստ Թաթուլ Ալթունեանի օրերէն ի վեր: Ի դէպ՝ արտիստ բառն ալ կարելի էր փոխանակել արուեստագէտ բառով: Մեր ժողովրդական բարբառով (Հալէպ) «արտիստ» նշանակէ նաեւ՝ անբարոյ կին, գիշերային զբօսավայրի պարուհի: Հոյակապ մակարդակը պետական համոյթի ներկայացումներին, չի ամոքել ինձ, չի յագեցրել ծառաւս. հաղորդուելու իղձս, Հայաստան աշխարհից բղխած բոլոր ջուրերով: Հայաստանն ու իր մշակոյթը սառեցուեց, փաթաթուեց (փաթեթաւորուեց, ամբալաժուեց) պետական համոյթների, կամ «աս-սամբըլ»ների ծրագրած խաղացանկով:
    Հայաստան աշխարհում, անցեալում եւ ներկայում, երբեւէ տղամարդիկ, նեղ՝ մարմնին փակած-կպած վարտիքներով պտտել ե՞ն: Ի զարմանս, այդ համոյթների «արտիստները» ռուսկի բոլշոյ բալէտի «արտիստներին» ընդօրինակելով, մեր ազգագրական՝ զրնգուն հնչող երգի պարերը ներկայացնում էին այդ ներքնաշորի նմանող, եւ երկար, մարմնին կպած վարտիքներով: Իսկ շապիկները՝ հռովմէական զինւորի վերնաշապիկի նման, ինչու՞: «Սուսերամարտ» պարի տարազը ընհանրանալով, ազգագրական երգ ու պարի տարազի հանգամանք է ստացել: Պատկերացնո՞ւմ էք, անհամատեղելիութիւնը՝ հայ տղամարդ իր առնական պահուածքով, եւ սեռային կազմուածքը ցոյց տուող, բոլշոյավարի, բալէտավարի կպած վարտիք:
    Ականատես եղանք նաեւ, մանաւանդ վերջին տարիներին, ազգային տարազի ներկայացման, բայց լոկ ազգագրական համոյթների ելոյթների ընթացքին: Տարօնի Վասպուրականի ազգային տարազները երբէք գռեհկութիւն, անմակարդակութիւն հետամնացութիւն չի «բուրում»: Այդ տարազներով պարող համոյթների ելոյթները, աւելի հասկանալի եւ տրամաբանական են լինում, ոչ միայն ունկնդիրին, այլ եւ ակնդիրին:
    Դառնալով մէկ մշակոյթին, ի դէպ՝ մէկ ազգ լինելնիս երբէք կասկածելի չէ ինձ, նախընտրելին է ծածկագրային միութիւն: Ողջ աշխարհը գործ է ածում հեռագրի մի լեզու: Համակարգչի մի ստեղնաշար չունեցանք դեռ եւս: Ընդամէնը երեք կամ չորս միլիոն հայագիր ժողովուրդ ենք, բայց չկարողացանք յաղորդակցութեան մի լեզու, մի տառադարձում, մի համակարգչային լեզու եւ մի ստեղնաշար ունենալ, պահելով հանդերձ բարբառային ու մշակութային տեղական առանձնայատկութիւնները:
    Արեւելահայաստան-Արեւմտահայաստան սահմանը աղօտ է, շինծու եւ քաղաքական: Պատմութեան ընթացքին, Հայաստանեան ընդարձակ տարածքներ, երբեմն գտնուած են արեւելեան, երբեմն՝ արեւմտեան բաժինի մէջ: Կիլիկիոյ եւ հետագային նաեւ Զմիւռնիոյ հայութեան կազմաւորման մասնակցել են «արեւելեան» անունով ճանաչուած Հայաստանից հայեր: Իսկ «արեւելահայ գրող» պիտակով ճանաչուած բազում գրողներ ու գուսաններ, զարմացրել են՝ ինձ այնքան շատ արեւմտահայերէն թուացող, իրենց լեզուի պատճառով: Այն ինչ սովորեցրել են վարժարաններում, վերատեսութեան ենթարկելը լաւ կը լինի պարբերաբար:
    Վերջին խմբագրող՝ Tigris: 01.02.2008, 18:50:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Հեղինակ (01.02.2008)

  8. #15
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Սիրելի Tigris, ողջունում եմ խորունկ վերլուծությունդ: Նույնիսկ Հայաստանում այս պահին կան քիչ արվեստաբաններ, որոնք ճիշտ են գնահատում վերջին մի քանի տասնամյակների մեր մշակույթի իրական վիճակը ... Հատկապես, հասկանում եմ ծարավդ, որը չի հագեցել...
    Ի նշան համաձայնության` մի քանի ընդհանրացումներ...

    Այո~, գավառը, լեզվա- աշխարհագրական բնիկ տարածքն է այն արգանդը, որտեղ պտղավորվում-սնվում- պահպանվում է մեր տոհմիկ մշակույթը: Այնտեղ ծնված երգն ու պարը Տիեզերք-Ազգ արարիչ զույգի ստեղծագործությունն են: Դրանց դիպչել-մշակել կարող է կամ...հանճարը, կամ ...մշակութային հանցագործը. առաջինը` Կոմիտասն է և նրա հազվադեպ ժառանգները, երկրորդը` բազմաթիվ անհատներ, "ամսամբլներ" և այլոք:

    Ափսո~ս, շատ ափսո~ս. Թաթուլ Ալթունյանի ժամանակներից սկսվեց բնիկ մշակույթի "ամսամբլացումը", մեր տոհմիկ, հպարտ, զուսպ պարը գրեթե աննկատ, տասնամյակների ընթացքում նենգափոխվեց քաղցր-մեղցր, "հեզանազ", "հեզաճկուն" պարով և պարային շարժումներով: Այս "առաքելությունը" առավել վտանգավոր չափերով շարունակեց Պարի պետական համույթը...Համաշխարհային ծափն ու գնահատականը շահելու համար այս համույթը հաճախ կրկնօրինակեց վրացական-հյուսիսկովկասյան "ջիգիթային" ոճը...

    Սակայն ոչինչ կորած չէ, այս ժամին Հայաստանում կան, ստեղծագործում են մի քանի գործիչներ, որոնց պատկառանքով կոչում եմ Մշակութային Զորավարներ: Նրանք արթուն են... Դժվարին պայմաններում աշխատում են "Ակունք"-ը, "Մարաթուկ"-ը, "Կարին"-ը, հայ գավառները` Ապարանը, Թալինը, Շիրակը դեռևս պահպանում են տոհմական արժեքները :

  9. #16
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    Ընկերային
    Ունինք բարեկամներ, ընկերներ, յարգուած ենք եւ սիրուած: Տարին քանի՞ անգամ կը հանդիպինք եւ կը շաղուինք մեր ընկեր-բարեկամներուն հետ: Իսկ երբ, նոյն տարածքը եւ նոյն շահի աղբիւրը բաժնեկցինք, վերոյիշեալ «ընկեր-բարեկամ-ազգական» հանգամանքը ունեցող անձերու հետ, արդեօ՞ք պիտի կարենանք պահել մենք զմեզ, եւ դրսեւորել նոյն բարեկամական, ընկերային եւ հաճելի անձնաւորութեան կերպարը:

    Կը հակուիմ մտածելու. որ երեւութական է, ներկայիս մեր ապրած ընկերային կեանքի պատկերը: Խօսքը «անկեղծ ընկերութեան» մասին չէ: Խնդիրը շատ պարզ է, այդքա՜ն ընկերային եւ սիրուած անձեր, երբեմն բացարձակ անձնակենտրոն են, երբ վերաբերին բաժնեկցելու, միասնաբար աշխատելով կեանք վաստակելու մշակոյթին:

    Իսկապէս ընկերային, սիրուած եւ համակրելի անձը ան է, ո'վ փորձով կը ցուցնէ, եւ չի գաղթակղիր միահեծան իշխելու եւ վաստակելու մարմաջէն, ուրիշներու հետ գոյակցութեան ընթացքին: Այս իմաստով, կրնամ հաստատ ըսել, սիրուած անհատականութեան համբաւ ունեցող անձը, կրնայ երբէք համակրելի եւ նրբանկատ անձ մը չըլլալ, երբ կեանքի ոչ մակերեսային ընթացքին հանդիպի: Մեր մեծերը կըսէին. «եթէ անձ մը պիտի ճանչնաս. հետը պիտի ճամբորդես, կամ ալ պիտի աշխատիս»:
    Համակրելի մարդը ան է, որ նրբանկատօրէն իր կողքինի պահանջքը կը պաշտպանէ. համադրելով անձնականին, եւ ո'չ ան որ պերճախօս է եւ շատ անեկդոտ գիտէ պատմել:
    Խօսքը՝ երբեմն քմահաճ պահուածք ունեցող անձերու մասին չէ, իւրաքանչիւրս ունինք այդպիսի դրսեւորումներ, որ «նազ ընելու», կամ մանկութենէն մնացած «շփացածութեան» կը վերագրեմ: Եսակեդրոն անձի հոգեմտաւոր կերտուածքը խիստ անձնակեդրոն է:
    Ցաւալի է, հոգետա՜նջ, անձնասէր մարդու հետ գոյակցիլը:
    Ինձ համար շատ սիրելի անձ մը կ'ըսէր. «երկու վարպետ միատեղ չեն կրնար վարպետութիւն ընել, մէկը պէտք է զիջի»: Եթէ կ'ուզէք, պարագան նմանեցնենք նոյն հաւնոցին մէջ գտնւող երկու աքլորներու միջեւ ընթացող աքլորակռիւին: Բայց մարդ ենք, ո'չ խորոզ: Գոռոզանալու փոխարէն, կարելի է համագործակցիլ, յետեւապէս. կը շոգիանայ վարպետի, գլխաւորի կարգավիճակը: Ինչո՞ւ ո'չ, երբ պարտադիր է ղեկ պահել, ապա կարելի է հաւաքաբար ղեկավարել: Հաւաքական ղեկավարումը, կամ գործակիցներու (կոլեգա) գործակցումը, բարձր հոգեմտաւոր յատկանիշներու ենթահող կ'ենթադրէ դերակատարներէ: Կիրթ անձեր միայն կրնան գործակցիլ: Կրթութեան դպրոցը ընտանիքն է, եւ նոյինքն անձը: Անձն է, որ պարբերական ինքնահաշուետւութեամբ, ինքզինք կը կրթէ:
    Այն համալսարանաւարտները, որ չեն ունեցած ինքնադաստիարակման վերոյիշեալ սովորոյթը, եղած են տեղեկութեամբ թխմուած անկիրթներ:

    Մարդկային այս յարաբերանքը, ընդհանրացնելով եթէ ծաւալենք, եւ դիտենք միջազգային կեանքի, պետութիւններու միջեւ ընթացող քաղաքական յարաբերութեանց պարունակի մէջ, պիտի նկատենք ընկերային կեանքի այդ խոտոր իրականութեան արտացոլումը այդտեղ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Tigris-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (10.03.2008), Հեղինակ (10.03.2008)

  11. #17
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Բամբասանք, ըսի-ըսաւ, ասէկոսէ, հին էջեր

    (Խնդրեմ Հայկ ջան, այս թեմայի վերնագիրը դարձրէք «Օրագիր»)

    Սիրելի Հեղինակ, ընդունէք յարգանքիս հաւաստիքը: Ձեր «այսօրը» գրիցս մաքուր պահելու նախանձախնդրութեամբ, այստեղ հրատարակեմ ձեր այսօրուայ «այսօրից» ստացածս տպաւորութեամբ բխած սոյն գիրը:
    Երբ Խորհրդային Միութիւնը տարանջատուեցաւ, երբ Վարշաւայի ուխտը քակտեցաւ, ու բազում Եւրոպական ու Եւրասիական ազգեր՝ նախկին սոցիալիստական ու սովետական հանրապետութիւններ, անկախութիւն ձեռքբերեցին, այն ժամ աշխարհի խաղաղասէրները, ու մարդկութիւնը ընդհանրապէս, ցնծացին, մտածելով թէ, վէրջապէս աւարտեցաւ սառը պատերազմը, ու գերպետութիւնների միլիարդները պիտի ծախսուեն վասն բնապահպանութեան, առողջութեան եւ մշակոյթին:

    Սակայն ցաւօք այդպէս չեղաւ: Մերձաւոր Արեւելքում երկար սպասուած արաբ-իսրայէլեան արդար խաղաղութիւնը չեկաւ: Հրահրուեցին նոր պատերազմներ: Հրահրողն ու պատժողը՝ «արդարութիւն» բերողը, նոյնն էր Ծոցի պատերազմում: Սկսուեց նոր զինարշաւ, ու սառը պատերազմում իրենց յաղթանակած համարած Ամերիկացի ոխակալ գեներալները, ու իրենց համախոհները եւրոպական Մեծ Կղզում, աշխատեցին այս անգամ Ռուսաստանը ներսից պայթեցնել:
    Այդ օրերին զարմանում էի ռուսների թուլութեանն ի տես, Չեչնիայում եւ այլուր:
    Հաւատում եմ՝ ինչպէս որ մեծ պատերազմները մեծ պետութիւնները կարող են պայթեցնել, նմանապէս մեծ խաղաղութիւնները մեծ պետութիւնները կարող են հաստատել:

    Ցաւօք, Ամերիկայի Միացեալ Նահանգների վարչակարգերը չօգտագործեցին իրենց ընդձեռուած պատմական առիթը (1991-20--), եւ միաբեւեռ աշխարհում, առանձին որոշումներ գործադրելու հնարաւորութիւնը ի չարս գործ դրին, ու Երկիրը չի խաղաղեցրին:

    Հիմա, մենք, աշխարհի բնակիչներս եւ նոր բարձրացող ուժերը, չենք կարող հաւատալ Աշխարհի խաղաղութեան վերաբերեալ հնչող նորպահպանողական տիպի վարչակարգերի բարի խօսքերին: Վստահութիւն չկայ, քանզի աշխարհին տիրելու (նաւթ, գազ, ուղիներ) ագահ նկրտումները երբէք կանգ չառան, Աշխարհի միաբեւեռ կառավարման տարիներին:

    Ուժեղներին յարգում են, ու ժամանակ անց, ներում են նրանց մեղքերը, պարտադրաբար:
    Յիշում եմ, թէ ինչպէս Ամերիկայի Միացեալ Նահանգները, իր Հոլիվուդով, երգարուեստով, ապրելակերպով, ուղարկած օգնութեամբ, Երկրորդ Աշխարհամարտում ունեցած դերով, ու հզօր քարոզչութեամբ, կլանեց ազգիս կէսը, ու մերոնք, ամբողջ կէս դարից աւելի ժամանակահատուածում, գաղթեցին ու գաղթեցին հրաշքների երկիր, «ուր ոսկին գետինն է, բայց հաւաքող չկայ»:
    Հիմա այնտեղ, Խաղաղականի ափին, «աւելի շատ» հալէպցի հայ կայ, քան Հալէպում:

    Ես սիրում եմ բացառապէս այն Ամերիկան, որ ջերմացնում է մարդկանց հոգիները...

    Յիշում եմ, ինչպէ՜ս կլանեցին Սովետական Միութեան ու Արեւելեան Եւրոպայի սոցիալիստական հանրապետութիւնների քաղաքացի մարզիկներին, ու այս վերջիններիս շնորհիւ, բարձունք ու մակարդակ նուաճեցին ողիմպիական խաղերում, վերջին տասնհինգ տարում: Սրանից իրենց բաժինները ստացան Գերմանիան ու նրանից մինչեւ Աւստրալիա: Նոյնը պատահեց եւ Առաջին Աշխարհամարտի յաջորդող տարիներին: Ֆրանսիայում եւ այլուր յայտնուեցին կայսերական Ռուսիոյ պալատական երաժիշտները, բալէի դասատուները եւ այլք: Մահացած հին Ռուսաստանի դիակը նպաստեց այլոց զարգացմանը:
    ոչ կայսերական, այլ խորին արդարությունը կրող Նոր Ռուսաստանին:

    Լաւ ձեւակերպուած միտք: Տեսնում եմ Մեդվեդեվի դէմքի արտայայտութիւնը, ազնուական կեցուածքն ու պահուածքը, որոնք համեմատելի չեն Վաշինգտոնի բազէների դէմքի արտայայտութեանց:
    Յուսամ այդպէս է:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 04.11.2007, 20:08

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •