Հանճարը մարդու հետ աշխարհ եկած և մարդու հետ երկնային ոլորտներում հանգրվան գտած էներգիան է , որը, կարելի է ասել, իր ամբողջացած գաղափարխոսությունը ստացել է` չասենք կրոնների, բայց, համենայն դեպս, ասենք` Հիսուսի ուսմունքի և կերպարի մեջ: Բայց դառնանք ձևին , որը, մասնավորապես, քանդակագործության գլխավոր կուռքն է աշխարհիս երեսին: Ձևը դա նախևառաջ նյութեղեն մարմնավորումն է աստվածային մտքի , էներգիայի և կախվածություն ունենալով աստվածային կատարելությունից, ունի նաև նյութականությանը հատուկ պատահականայնություն: Իսկ քանդակագործության մեջ, որն իր ծննդից կրում է բնությունից սովորելու պատվիրանը, ձևը ստանում է այն հանճարի կնիքը , որ բնությունից ուներ քանդակագործը: Հաշվի առնելով, որ քանդակագործը ի ծնե ևս կատարյալ բնություն չէ , ապա նա կարող է տուրք տալ իր նախորդներից ավանդույթ դարձած ձևերին, կամ սեփական ավանդույթ ստեղծել` նախորդների ձևերի հիմքի վրա: Այսպիսով, արվեստը ձևերով հեռանում է հանճարից: Հասարակ փաստ, որ կարելի է նկատել, օրինակ. արվեստի բուհերի ուսանողները, հաճախ շատ մանրակրկիտ տեղեկացված լինելով արվեստի բոլոր ճյուղերի մասին , չեն կարողանում տարբերել լավ աշխատանքը վատից, որովհետև նրանք կորցրել են կապը հանճարի հետ , բայց կուտակել են ձևերի ու ավանդույթների հսկայական պաշարներ: Եվ ցավալի մի խոստովանանա ք. այս նույն բանն է պատճառը, որ այսօր նվաստս նստած թղթի առջև , անգիր իմանալով բոլոր հանճարների ժառանգություն թողած ձևերը , չեմ կարողանում ինձ բավարարող մի բան ստեղծել, և ձևերի այս հողմապտույտի մեջ, Բնության Բարեգութ կամքի շնորհիվ երբեմն եմ միայն հաստատում կապը սեփական Վերածնված Հանճարի հետ :



Մեջբերել