Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Բանասացություն

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    44
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Բանասացություն

    Անսկիզբ է Բանը, և Բանը ճշմարտից է, և ճշմարիտ է Բանը:
    Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, - իսկ Բանն անվերջ է:
    Ով Բանական է, Բանի բանվածքով դառնում է Հավերժ:
    Պատահական չե, որ ով Հավերժին թիկունք է դարձնում, անԲան է դառնում:
    ԱնԲանացածին, էլ Բան չի մնում, քան Բանբաս անել.
    ՈՒ Բանբասանքը փակում է Բանող ուղեղի ՈՒղին, դարձնելով նրան տրամաԲանող:
    ՏրամաԲանող ուղեղն էլ հետո, չկարենալով անհուն ու անծայր Երկինքը զգալ,
    Երկնքի անթիվ ԱստղԱրեգների Լույսը ընդգրկել, - Ավետն ընդունել,
    Փորձում է իրեն բյուր պատրանքներից հյուսված Հույսերով սփոփանք գտնել:
    Եվ պատրանքները սիրով տրվելով երևակայության տաք գգվանքներին,
    Խոհատարածքում խուց են կառուցում,
    Եվ լուսավորում կենդանու ճարպը այրող ճրագով,
    Խուցը այդ խղճուկ,՝ Հոգու տուն կոչում:
    Խեղճ նորաբնակը չի էլ հասկանում,
    Որ վաղուց արդեն դարձել է ավաղ, պատրանքի ձեռքից սնվող ձեռնասուն:
    Եվ այսպես դարեր...

    Բավ է ժողովուրդ պատրանքի առաջ ծունկդ մաշեցնես,
    Բավ է պատրանքին դու սիրաշահես:
    Կանգնիր երկրին քո ողջ հասակով,
    Նայիր աշխարհին Առողջ հայացքով:
    Գիտցիր որ Հոգին տան կարիք չունի,
    Տան, որի դուռը ներսից բացելու Բանալի չունի:

  2. #2
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Բանասացություն

    Հիրավի, "Ռիգվեդայի" հիմները խորթ չեն մեր հոգուն, ավելին`հարազատ են մեզ, և նրանց հզոր շունչը արթնացել է Այգ-ի այս Բանաստեղծության մեջ: Հեղինակը գիտի իր ասած ամեն Բառի տակ թաքնված իմաստը, նա հասու է Գիտելիքին և համբերորեն-գեղեցիկ ձգտում է այն հասցնել ընթերցողին:

    ՏրամաԲանող ուղեղն էլ հետո, չկարենալով անհուն ու անծայր Երկինքը զգալ,Երկնքի անթիվ ԱստղԱրեգների Լույսը ընդգրկել, - Ավետն ընդունել,
    Փորձում է իրեն բյուր պատրանքներից հյուսված Հույսերով սփոփանք գտնել
    :
    Բնական է, հեղինակը ոչինչ չունի ՏրամաԲանության դեմ, սակայն որևէ աղբյուրում չեմ հանդիպել այդ կարողության այնպիսի պսակազերծում, ինչպես այստեղ. այս քաղաքակրթության շարժիչ ուժը ստանում է իր հավուր պատշաճի գնահատականը - տրամաբանությամբ Երկինքը չես զգա, Աստղ-Արեգների լույսը չես տեսնի...

    Հիմն-բանաստեղծությունը ավարտվում է ԺՈՂՈՎՈՒՐԴ, ուրեմն` ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒապոթեոզ-կոչով:

    Սա նորություն է հայ բանաստեղծության մեջ, Գիտելիքի լուծում-թաքցնումը, ծածկագրումը գեղարվեստական խոսքի մեջ հեղինակին խոստանում է բարձր գեղագիտական ձեռքբերումներ, ինչը, ի դեպ, առկա է նաև Այգ-ի ռուսերեն ստեղծագործության մեջ, որը տեղադրված է Ֆորումում: Ողջյուններս արի և հասու հեղինակին...
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 18.01.2008, 21:58:

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    44
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Ձոներ

    Հարգարժան Հեղինակ, մեկնաբանություններդ հաստատում են այն համոզմունքս, որ դրախտը ոչ թե երկնային, այլ երկրային հասկացություն է: Եւ ըստ երևույթին բացահայտելով այս ֆորումը հայտնվել եմ դրախտավայրում: Քանզի այստեղ տիրում է ոչ միայն ըմբռնումը, այլ նաև ներդրված իմաստի հստակ ու ճշգրիտ ընկալումը:
    Միանգամայն իրավացի ես: Ճշմարտությունը պետք է լինի տրամաբանական, այլապես ճշմարտություն չի լինի: Պարզապես տրամաբանությունը, լինելով գիտակցության «գործիքներից» մեկը, չի կարող ամբողջապես ընդգրկել Ճշմարտությունը:
    Շնորհակալություն Բոլորին:


    «Հողը Մայրս է,
    Անձրևը Հայրս,
    Քամին Եղբայրս,
    Հուրը Ընկերս,
    Եթերն Աշխարհս»

    Ռիգ Վեդա


    ՁՈՆ ՀՈՂԻՆ

    Օ ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆ ԱՐԱՐՄԱՆ
    ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ԻՋԵՎԱՆ
    Օ ԿՅԱՆՔ ԷՈՒԹՅԱՆ, ՀԻՄՔ ԾԼԱՐՁԱԿՄԱՆ
    ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՕԹԵՎԱՆ:

    Օ ԴՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՔԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ,
    ՀԱՎԵՐԺ ԵՐԿՈՒՆՔԻ ՎԻՃԱԿ ՈՒ ՕՐՐԱՆ,
    Օ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ,
    ՀԱՐԱԶԱՏ ԾՆՈՂ, ՍՆՈՂ ԳԱՆՁԱՐԱՆ:


    ՁՈՆ ՋՐԻՆ

    Օ ԼՈՒՍԱՂՈՂԱՆՋ ԾՓԱՆՔ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ,
    ԱՆԴՈՐՐԻ ԱՂԲՅՈՒՐ, ԿՅԱՆՔԻ ՈՌՈԳՈՒՄ,
    Օ ԲԱԶՄԱՃԱՃԱՆՉ ԲԵՐԿՐԱՆՔ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ,
    ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ , ՄՏՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ:

    Օ ԳԱՐՈՒՆԱՎԵՏ ԿԱՐԿԱՉ ԱՌՎԱԿԻ,
    ԿԵՆԱՐԱՐ ՍՆՈՒՆԴ, ՆԵՐԴԱՇՆԱԿ ՆԱԶԱՆՔ,
    Օ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ՑՈՂԻԿ ԾԱՂԻԿԻ,
    ԾԱՐԱՎԻ ՀԱԳՈՒՐԴ, ԱՆՁՐԵՎ ԵՐԱԶԱՆՔ:


    ՁՈՆ ՔԱՄՈՒՆ

    ԱՐԵՎԻ ՇՆՉԻՑ ԱՐԱՐՎԱԾ ՇԱՐԺՈՒՄ,
    ԼԵՌՆԵՐԻ ՍՐՏԻՑ ԲԽՈՂ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ,
    ԷՈՒԹՅԱՆ ԳՐԿԻՆ ԻՋՆՈՂ ԶՈՎՈՒԹՅՈՒՆ,
    ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ:

    ԴՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ՃԱԽՐԱՆՔԻ ՆԵՐՇՈՒՆՉ,
    ԹԱՓԱՆՑՈՂՈՒԹՅԱՆ ԵՂԲԱՅՐ ՈԳԵՇՈՒՆՉ,
    ԲՈՒՅՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՈՍԱՆՔ ԼԻԱՇՈՒՆՉ,
    ՁԱՅՆԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԹՐԹԻՌ ՀԱՄԱՀՈՒՆՉ:


    ՁՈՆ ՀՐԻՆ

    Օ ԼՈՒՍԱԹՐԹԻՌ ՊԱՐԻ ՄԱՐՄՆԱՑՈՒՄ,
    ՍԱՌԱԾ ՀՈՒՅԶԵՐԻ ԱՌՈՂՋ ՋԵՐՄԱՑՈՒՄ,
    Օ ՀՈՒՍԱԲԱՄԲԻՌ ՍԻՐՈ ՏԱՐԱԾՈՒՄ,
    ՄԱՐԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱՈՂՋԱՑՈՒՄ:

    Օ ՋԱՀ ՓԱՐՈՍԻ, ՄՏՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ,
    ՍԽՐԱՆՔԻ ՄՂԻՉ, ՔԱՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՇՈՒՆՉ,
    ՕՋԱԽ ԸՆՏԱՆԻ, ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒԺ,
    ԴՈՒ ԿՅԱՆՔԻ ՓՐԿԻՉ, ԸՆԿԵՐ ՈԳԵՇՈՒՆՉ:


    ՁՈՆ ԵԹԵՐԻՆ

    ԱՇԽԱՐՀ ԲՈՎԱՆԴԱԿ - ՏԱՐԱԾՔ ԱՆՍԱՀՄԱՆ
    ԿԵՆԱՑ ՄԻՋԱՎԱՅՐ - ԱՍՏՂԵՐԻ ՕՐՐԱՆ
    ՄՏՔԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ՁԱՅՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ
    ՊԱՅՄԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ
    ԲՅՈՒՐ ԱՍՏՂԱՍՓՅՈՒՌ ՀԱՎԵՐԺ ԹԱՆԳԱՐԱՆ:

  4. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Այգ-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (19.01.2008), Առողջագետ (19.01.2008), Քանդակագործ (19.01.2008)

  5. #4
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Բանասացություն

    Շնորհավորում եմ Այգին այս գրառման համար, և կարծում եմ, որ բանաստեղծությունները սիմվոլների մեկնաբանման գեղարվեստական ու բնագիտական շերտերն են կրում, ինչպես նաև մարդկային ներզգացողական, հոգեկան աշխարհի նրբերանգներ:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  6. #5
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Բանասացություն

    Սիրելի Այգ, խնդրում եմ երկու խոսքով տեղեկացնես այս զարմանալի, խորունկ Ձոների ծննդյան մասին. հեղինա՞կն ես, թե՞ թարգմանություններ են...Ե՞րբ են գրվել...

    Երջանիկ եմ, որ հայերենով Բնության տարերքները երգված են այնպիսի շաղախով, որտեղ Միտք-Զգացմունք-Գիտելիք երրորդությունը ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԻՐՏ-ԽՆՈՑԻԻ մեջ ծփում է և հունցվում է ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԸ: Սքանչելի Ծնունդ, խոնարհում ստեղծող Գրչին...

  7. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    44
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Re. Բանասացություն

    Հարգանքներիս հավաստիքը բոլորին:

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Այգ, խնդրում եմ երկու խոսքով տեղեկացնես այս զարմանալի, խորունկ Ձոների ծննդյան մասին. հեղինա՞կն ես, թե՞ թարգմանություններ են...Ե՞րբ են գրվել...

    Երջանիկ եմ, որ հայերենով Բնության տարերքները երգված են այնպիսի շաղախով, որտեղ Միտք-Զգացմունք-Գիտելիք երրորդությունը ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԻՐՏ-ԽՆՈՑԻԻ մեջ ծփում է և հունցվում է ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՐԱԿԸ: Սքանչելի Ծնունդ, խոնարհում ստեղծող Գրչին...
    Հարգելի Հեղինակ, նախ ուզում եմ արտահայտել խորին գոհունակություն բախտիցս, որ այսքան շատ լրջահակ ազգակիցներ ոչ միայն ունեմ, այլ օրեստօրե ծանոթանում եմ նրանց:
    Ձոները երեք տարի առաջ «այցելեցին» խոկումներից հետո:
    Խոկումներս մասամբ ուղորդված էին նախաքրիստոնեական ժամանակների Շունչը որսալուն:
    Չգիտեմ, որքանով եմ Հաղորդվել այդ Շնչին, բայց այն համոզմանն եմ եկել, որ Նախնիք եղել են Բնապաշտ, այլ ոչ բնության այս կամ այն առանձին բաղկացուցիչի կույր երկրպագողներ:

  8. #7
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Բանասացություն

    Հիացած եմ ու զարմացած, որ այսօրվա կյանքի այսքան պրիմիտիվացած կեցության և մտածողության պայմաններում ՄԱՐԴ-ԷԱԿԸ կարող է դեռ այսպիսի անխառն, մաքուր Ձոներ երգել Բնությանը և նրա տարերքներին, ինչպես դա հնարավոր էր հազարամյակներ առաջ:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    44
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք ՁՈՆ ՍԵւԱԿԻՆ

    Թեև ասում են ջնջվել է հինը, հնից բան չկա,
    Նորն էլ ոչ մի կերպ չի տպվում կյանքին,
    Մենք ունենք Սեվակ`
    Որը հաղորդ է, ու նաև կամուրջ,
    Մեր Նախնյաց Բարքին:
    Մենք ունենք Սևակ, ոչ թե ունեինք
    Քանզի Նրանով հառնած անցյալը
    Ուղորդիչն է մեր
    Նաև մղիչը դեպի Ապագա:
    Սևակի անձով`
    Ազգը մեր ունի ունկը անցյալի
    Շունչը ներկայի, խոսքը գալիքի:
    Նրա միջոցով մենք ունկնդրում ենք
    Ձայնը Հավերժի,
    Ու շոշափում ենք`
    Արարչի Սրտի տրոփի զարկը
    Կյանքի Երակում:
    Սևակը միշտ կա,
    Նա միշտ է ներկա
    Քանզի մեր Ազգի բաժին Երկնքում,
    Վերածնունդի ցավի երկունքում,
    Մեր մտքոլորտի դատարկված մասը լցրեց իրենով
    Դարձավ Պատարագ մեր Հաղորդության
    Ջնջված անցյալի Բարի Բարքերին:
    Նա իր Էությամբ եղավ օրինակ,
    Նաև դաստիրակ
    Սասանված Ոգու վերակերտության:
    Նա ապացույց է’
    Որ մահը միայն մարմինն է տանում,
    Կայացած Ոգուն Հավերժին ձուլում:
    Նա ուղեցույց է’
    Որ մարդը միայն իմաստն է կրում
    Փորձությունները փորձով լուծարում
    Նա է’ որ կյանքով Կենաց խոսք ասաց,
    Նա է’ որ նորեն Ճշմարիտն ասաց
    Մարդուն մարդ ասաց
    Իսկ Աստծուն - Աստված:

  10. #9
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Բանասացություն

    Հարգելի Այգ, մի քիչ ուշացումով արձագանքում եմ այս ստեղծագործությանդ, և գտնում եմ, որ արձագանքն անհրաժեշտ է: Երբ խոսքը գնում է այնպիսի երևույթի մասին, ինչպիսին Սևակն է, ապա պետք է ձգտել գնահատականի և գեղագիտական, և էթիկական ճշգրտության, քանի որ այս անունը այլևս հավերժորեն իրեն ծնող ազգի հետ է...Մի քանի օր առաջ "Այսօրս" շարքում անդրադարձ էի արել Սևակին, և բանաստեղծությունդ դիտում եմ որպես մի պատվական անհամամաձայնություն արտահայտված կարծիքիս...

    Եվ արդ, կա՞ արդյոք հակասություն սքանչելի Ձոնիդ և իմ ընկալման միջև: Բերեմ նաև "Այսօր"-ից այդ հատվածը:

    Այսօր խորհրդային բռնակալությունը չկա, սակայն թեթևացե՞լ է Մարդ –արարածի հոգու բեռը, կատարվե՞լ Սևակի և Վիսոցկու իղձը... Այսօր արդեն պարզ է, որ այդ բանաստեղծները ելել էին արտաքին կապանքների դեմ առավելապես. դրա պատճառով Սևակի պոեզիան դատողական է, փիլիսոփայական, էստրադային,- սա տրիբունի երգն է, հեղափոխականի լարված մենախոսությունը, այն չի գնում հոգու գաղտնի տարածքը, Ոգու տարածքը...

    Բայց Ազատությունը Տիեզերական կատեգորիա է, Ոգու Ֆունկցիա, այն գրեթե չի առնչվում սոցիումին և սոցալականին, բռնատիրությանը կամ դեմոկրատիային...Սևակը և Վիսոցկին Ազատության երգիչը չէին, նրանք նոր մուտք անող ազատականության երգիչն էին...Նրանք Հավերժի հետ շատ հազվադեպ էին հանդիպում: Եվ Սևակի պոեզիան այսօր սոցիալական ամբոխի շուրթին է, այն մակերեսայնացնում է Մարդու աշխարհաընկալումը, այն չի կարող մեր Ոգու և Գրականության Մայրուղին լինել...Իհարկե, կոմիտասապաշտ Սևակի երգը, նրա վսեմ «Անլռելի...»-ին մնալու է հայ սրտի ...հանրագիտարանային կոթողներից մեկը:


    Այո~, հարգելի Այգ, լավ հասկանում եմ, որ հայ մշակութային ավանդույթում չկա
    այդպիսի հանդգնություն, որ կարողանաս որևէ Մեծի գործը ըստ էության քննես և ...
    Բայց Ժամանակը պահանջում է`Նոր Երկիր կառուցելու համար անհրաժեշտ է ազատագրվել բոլոր պատրանքներից, մանավանդ այն պատրանքներից, որոնք կապված են Արարչական Անունների և Ազգային Մեծերի հետ, քանզի դա հոգևոր ճորտության վատթար տեսակն է և տևում է դարեր.

    Դառնանք Սևակին: Սիրո այն քանակը, որ ծփում է նրա անձի և գործի մեջ` նրան դարձնում է հայ ժողովրդի պաշտելիներից մեկը, և այդ Սերը մնալու է դարերի մեջ... Եվ այդ Սերը այնչափ զորավոր է, որ Սևակ-գեղագետին, Սևակ-բանաստեղծին առնում է իր հոսանքի մեջ, օժտում կատարելության պսակով, դարձնում գեղագիտական կուռք...Ահա այստեղից էլ սկսվում է պատմական թյուրըմբռնումը, գեղագիտական վթարը, երիտսարդության ապակողմնորոշումը: Այսօր Հայաստանում պոեզիա քիչ են արտասանում և եթե արտասանում են, ապա գերազանցորեն` Սևակ.

    Մարդ կա աշխարհն է շալակած տանում,
    Մարդ կա ելել է շալակն աշխարհի...

    Այս սոցիալական պոեզիան հասկանալի և դրանով սիրելի է` տասնամյակներ և այսօր էլ
    սոցիալական ճնշման մեջ գտնվող հանրությանը: Սա ֆրիկյան բողոքի ինտելեկտուալ, քսաներորդդարյան վերարծարծումն է... Սևակին և իր հետևորդներին անհասանելի մնաց իսկական, հավերժական լիրիկայի որակը` ՈՉ ԹԵ ՊԱՏՄԵԼ ԶԳԱՑԱԾԻ, ՏԵՍԱԾԻ մասին, երբ մի տողից քմահաճորեն ծնվում է հաջորդ տողը, մի մտքից տեղնուտեղը ծնվում է հաջորդ միտքը, այլ ԿԱՅԾԱԿՆՈՐԵՆ ԱՊՐԱԾԸ, ԶԳԱՑԱԾՆ ու
    ՏԵՍԱԾԸ հանձնել թղթին` արարչական զուսպ ժլատությամբ.
    ..Սևակի սոցիալական պոեզիայի լայն թիկունքը ծածկել է...հայ լիրիկայի թանկ անունները, դուք բեմերից չեք լսի... Պաղտասար Դպիր, Պեշիկթաշլյան, Դուրյան, Իսահակյան, Մեծարենց..., հայ երիտասարդությունը կորցրել է բանաստեղծության համն ու զգացումը:

    Այսօր համաշխարհային հակամշակույթի ջրհեղեղը ծածկում է աշխարհը, մշակութային Նոյան Տապան ամեն ազգ պետք է վերցնի միայն անկորնչելի արժեքներ. Պարույր Սևակը դրանց մեջ է իր անպարագիծ Սիրով, Լեզվի Օվկիանոսով, Զանգ - Անլռելիով, բայց ոչ իր "ինտելեկտուալ" "այլախոհական" , "էստրադային" պոեզիայով...

    Հարգելի Այգ, Ձոնիդ և իմ հայացքի միջև հակասություն չկա, մենք տեսնում ենք մի հսկա երևույթի տարբեր բևեռները. այսպիսի մի ընդգրկուն մեթոդաբանություն որքան անհրաժեշտ է հայ մտավոր դասին` իր ստեղծած բանտերը քանդելու, դեպի ապագա գնալու համար...

  11. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (03.02.2008), Philosopher (02.02.2008), Այգ (31.01.2008), Առողջագետ (30.01.2008)

  12. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    44
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Re. Բանասացություն

    Ի՞նչ է պահանջվում մարդուց և մարդուն,
    Որ քիչ է առկա մեր արդի կյանքում.
    Բարիք,Երախտիք,Լավատեսություն
    Ազնվություն, և իհարկե Սեր՝
    Որ շատ են երգել մեծ բանաստեղծներ:
    Ասենք, կապ չունի փոքրն ու մեծը
    Երբ ամեն սիրող, - Հանճար է տեղով
    Իսկ չսիրողը, - անճար է ոգով:
    Շատ են երգել Սեր Մեծ Բանաստեղծներ
    Երազ - երազանք, ծաղկի փթթանք,
    Մտքի ու Ոգու վերելքի ճախրանք,
    Կերտման, արարման ավյունի հորձանք
    Սերման - Սերմանման գիտակցման բերկրանք:
    Սերը չի կարող լինել թույլ ճրագ
    Ոչ էլ կոտորակ, ոչ էլ պատարագ:
    Սերն ընտրություն է, ոչ թե փնտրտուք,
    Ոչ էլ մարմնի ու զգացմունքի տուրք:
    Սերն ըմբռնում է, ոչ թե մրցություն
    Ոչ էլ կասկածի հավերժ փորձություն:
    Սերը գումար է, և հանրագումար
    Անցյալ - ներկայի, ու ապագայի:
    Սերը ճաճանչ է, ինչպես Արեգակ
    Լույսի թելերը հյուսող ճախարակ:
    Սիրո տարածքը չէ սահմանափակ,
    ՈՒ չի ճանաչում Սերը ժամանակ:

  13. Շնորհակալություն Այգ-ին այս գրառման համար:

    Հեղինակ (03.02.2008)

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •