+ Կատարել գրառում
Էջ 83 85-ից ԱռաջինԱռաջին ... 33 73 81 82 83 84 85 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 821 համարից մինչև 830 համարի արդյունքները՝ ընդհանուր 842 հատից

Թեմա: Այսօրս...

  1. #821
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 27 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Ընթերցողս, ուշ է, մանրամասն գրառման ժամանակ չունեմ…

    Նայեցինք Բերտուլոչիի սքանչելի ֆիլմերից մեկը… Սևամորթ աղջկա ժպիտը, նայվածքը, աչքերի մեջ կայծկլտացող միտքը, հավատարմությունը: Նա սպասում է բանտում փակված ամուսնուն: Կողքին սպիտակ տղամարդն է – երաժիշտը… Նա սիրում է սևամորթ աղջկան: Եվ հավատարմորեն սպասում է: Նա սիրում է: Նա սևամորթ աղջկա աչքերի, թևերի, իրանի, քայլվածքի մեջ գտնում է իր երաժշտությունը: Եվ սպասում է…

    Իսկական սերը սպասում է: Եվ հաղթում է:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (28.01.2010), Առողջագետ (29.01.2010)

  3. #822
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 28 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Ինչքան խորքդ ես գնում, այնքան խոսում ես ինքդ քեզ հետ… Եվ թվում է` համայնքին ի՞նչ ասես քո այսօրվա կյանքի մասին: Համայնքը սովոր է լսել արտաքին կյանքի մասին – քաղաքականություն, նորություններ, դեպքեր “աստղերի” կյանքից: Նա դոպինգ է ուզում` իր հոգնած մարմինը, նվաղած միտքը աշխուժացնելու համար: Իսկ եթե քո հասցեատերը համայնքի, մարդու Սիրտն է, ապա նա կրապատ կաղապարի մեջ է – շատ քչերի սրտին է հասնում քո խոսքը…

    Չեմ տրտնջում, այլ ճանապարհ եմ փնտրում… Գիտեմ, հազար անգամ գրել եմ – արվեստն է Սրտի փակ դռների բացողը, կրե կաղապարի փշրողը: Եվ եթե ուզում ես մի սիրտ ջերմացնել` էլի խոսքիդ արվեստը կարող է դա անել…

    Նոր Ճանապարհ եմ փնտրում… Գալիս են Սրտի ժամանակները: Հին Աշխարհը – ծուռ ու աղճատված մտքի աշխարհը կործանվելու է: Ամեն օր ձգտում եմ սրտիցս թափ տալ ծուռ աշխարհի փոշիները: Ամեն օր ուզում եմ Սրտիս մի ճառագայթ նվեր բերել: Ամեն օր ուզում եմ տեսնել` հորիզոնից այն կողմ էլ ի՞նչ կա – կարոտում եմ չտեսած հորիզոններին: Բայց այս ամենի մասին դեռ չեմ գրել: Երազներս դեռ չեմ պատմել: Ամենաթանկը պահել եմ:

    Գալի~ս է մի Նոր Ժամանակ, երբ խոսելու ենք Նոր Աշխարհի մասին: Բացելու ենք նրա ճանապարհը: Կգա մի օր, երբ ուղիղ տեքստով, առանց վախենալու համայնքի աղճատված երեսից` գրելու եմ Նոր Աշխարհի մասին: Եվ պատմելու եմ երազներս…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (29.01.2010), Արփինե (31.01.2010)

  5. #823
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 29 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Կոմիտասով ցած էի իջնում, երկու նիհարիկ կին, ձեռքներին թղթեր` ինձ կանգնեցնում են և հարցնում. “Գիտե՞ք, որ աշխարհի համար հույս է բացվել”: “Հա՞~…”- ծորացնում եմ և սպասում, թե էլ ինչ են ասելու: Սկսվում է բոլորիդ լավ հայտնի քարոզը… Ընդհատում եմ և ասում. “Երկիր մոլորակը գնում է դեպի Քվանտային Անցում, դեպի նոր վիբրացիոն մակարդակ: Այնտեղ պարզ կլինի…” Եհովականը զարմացած նայում է, ինչ որ բան նրան անհասկանալի է: Ձեռքը գցում է Աստվածաշնչին, ես էլ շտապում եմ: “Տիկին, - ասում եմ, -Աստվածը նոր ուղերձներ է գրել մարդկությանը, ավելի հասկանալի, հենց նոր կարդում էի…: “Բայց Աստվածաշունչն է գրքերի գիրքը, նա պատասխան է տալիս բոլոր հարցերին”- ասում է: “Բա Աստվածն ինչու՞ է նոր նամակներ գրել” – հարցնում եմ ես և հրաժեշտ եմ տալիս…

    Դեպի Քվանտային Անցում, ընթերցողս…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  6. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (31.01.2010), Արփինե (31.01.2010)

  7. #824
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...





    Այսօրս` 30 հունվարի 2010թ, ավարտվում է:


    Սիրելի Տիգրիսը այսօր Սիլվա Կապուտիկյանից բանաստեղծություն էր տեղադրել: Օգտվեցի այդ գաղափարից - ծուլությունս բռնել է և չեմ ուզում օրվա ապրածից գրել - և որոշեցի իմ "Երգ Երրորդություն" շարքից երկու բանաստեղծություն տեղադրել...

    . . .

    Ե՞րբ պիտի բացվի քո անուշ լեզուն,
    Առաջին խոսքդ ի
    ՞նչ պիտի ասես,

    Ու՞մ պետք է ուղղես հայացքդ խոհուն,
    Ումից առաջին հրճվանքը լսես:

    Թող մայրդ լինի առաջին վկան
    Կապանքից ազատ մանկական խոսքի,
    Դա իրավունքն է պայծառ մայրության,
    Փոքրիկ վճարն է մեծ տառապանքի:

    Թող զանգակի պես լեզուդ ղողանջի
    Մայրենի խոսքով, իմ հավերժ բալիկ,
    Ու տիեզերքը ծայրից-ծայր անցնեն
    Երկու անմահ բառ` մայր ու հայրենիք:


    – Ի՞նչ է փնտրում արդյոք
    Հայացքը քո արթուն,
    Ի՞նչ գույներ ես տեսնում
    Եվ ինչ գեղեցկություն:

    Անհայտ է ինձ համար
    Պատասխանը հարցիս`
    Իր աշխարհն է փնտրում
    Այս աշխարհում որդիս:

    Ու անհանգիստ այնպես
    Աչիկներ են խաղում
    Եվ մոլորվում լույսի
    Հավերժական խաղում:

    Հետո գտնում նորից
    Լույսի մի ցոլք պատին
    Ու նրան է ժպտում
    Իմ լուսապաշտ որդին:

    Եվ փնտրում է, փնտրու~մ,
    Աչքն ու ոգին արթուն,
    Ու գտնում է, գտնու~մ,
    Լույս ու գեղեցկություն:



    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  8. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (01.02.2010), Առողջագետ (31.01.2010)

  9. #825
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 31 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Արվեստի երկու էջ – մեկ օրում:

    Ֆեդերիկո Ֆելլինիի “Քաղցր կյանքը”… Այս քաղաքակրթության ախտորոշումը: Այն կորցրել է գոյության իրավունքը: Հողեղեն մարդու ստեղծած ցեխակույտը – սա՞ է կյանքը:

    Արման Մանարյանի “Սասունցի Դավիթ” մուլտֆիլմը… Առանձին դեռ գրելու եմ: Մի քանի անձնազոհ աշխատավորների տարիների պտուղը: Ահա – այստեղ այն էր, ինչ պետք է վերցնել` Ապագայի համար: Մարդու սիրտը, լեզուն, հերոսականությունը… Մարդու երկնային ծագման գեղարվեստական փաստումը: Մի էթնոսի բնավորության անձնագիրը: Արժե վերցնել:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  10. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (01.02.2010)

  11. #826
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 2 փետրվարի 2010թ, ավարտվում է:

    Երևանում այսօր գարուն էր: Վտանգավոր գարուն…

    Քանի~ անգամ մեր ծառերը խաբվել են – բնությունից, մարդկանցից, արևից: Եվ բողբոջները ուռչել են և պատրաստվել են սիրուց պայթելու: Եվ ծաղիկների կոկոնները ուռչել են… Բայց գարունը չի եկել: Դրել ու փոշմանել է: Եվ ձմեռը վերադարձել է: Միամիտ բողբոջներ… Միամիտ կոկոններ…

    Եվ մեր պատմությունը եղել է վաղ գարունների պատմություն: Քանի~ անգամ մեզ թվացել է, թե գարունը եկել է: Եվ մեր էությունը, մեր սիրտը բողբոջել է: Եվ քիչ անց սառչել են հարեհաս ցրտերից: Մենք ծառերի չափ հին ենք գուցե – այս մոլորակի վրա: Եվ ծառերի նման միամիտ ենք մենք: Մարդիկ և ծառերը սառչել են ցրտերից, քանզի նրանք մոռացել են Բնության լեզուն:

    Բայց այս գարունը ուրիշ է: Վտանգավոր է, բայց ուրիշ է: Այն ծառերը, որ կհիշեն Բնության լեզուն` չեն սառչելու… Եվ այն մարդիկ, որ կհիշեն Բնության լեզուն: Նրանք էլ չեն սառչելու…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  12. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (03.02.2010), Առողջագետ (03.02.2010)

  13. #827
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 3 փետրվարի 2010թ, ավարտվում է:

    Մի մշտական տագնապ խռովում է մեր սիրտը: Հարյուրամյակների էթնիկ թշնամին չի փոխել իր բնությունը: Եվ ոչ էլ մենք ենք ավելի իմաստուն դարձել: Ամեն օր հետևում եմ հայ-թուրքական երկխոսություն-հակամարտությանը: Նրանք, ովքեր մոտից գիտեն ազերի ժողովրդին, ապա վստահ կասեն, որ այդպիսի ժողովուրդ չկա – կա թուրք ազգը… Երբ աշխատում էի Վարդենիսում` օրական մոտ տաս թուրք հիվանդ էի ընդունում, և բժիշկներիս մտքով չէր անցնում նրանց ադրբեջանցի կոչել…

    Եվ ահա, հայ-թուրք հազարամյա հակամարտության ներկա փուլը: Նրա մեջ խառնված են և խոսում են երկրների նախագահներ, դիվանագետներ, հետախույզներ, լրագրողներ, հասարակ մարդիկ: Այդ “գեոպոլիտիկ” ճաշը այնքա~ն համեր, նրբերանգներ, փչացած մասեր, թունավոր հատվածներ, եսակենտրոն հաշվարկներ և այլն ունի… Այդ ՃԱՇԻ մեջ ճշմարտություն չկա: Այնտեղ հայ-թուրքական հակամարտության լուծում չկա…

    Լուծումը մի ուրիշ հարթության վրա է: Որպեսզի մտովի հայտնվենք այդ հարթության վրա, մի քանի պոստուլատի հետ պետք է համաձայնենք: Առաջին` հայ ազգը, ինչպես ամեն կենդանի գոյություն, աստվածարյալ է: Չմոռանանք, որ թուրք ազգը ևս աստծո ստեղծածն է: Այս երկու աստվածարյալ հավաքականությունները իրենց դառը հակամարտությունը հասցրեցին մինչև այժմ, երբ մոլորակի վրա ընթանում են վերակերտման, նորոգման պրոցեսներ: Միայն միամիտը կկարծի, թե հայ-թուրք հակամարտությունը կարող է լուծվել այդ պրոցեսների ենթատեքստից դուրս:

    Սրտի ու մտքի երևակայությամբ ՀԱՅ-ԹՈՒՐՔ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ մի օր կդրվի արարչական լուծումների սեղանին: Եվ կկանգնենք այդ լուսակերտ սեղանի առջև մեր ամբողջ Սիրով, Հավատով, Մշակույթով, Արդարությամբ, մեր Ֆիզիկական և Հոգևոր Ուժերով: Եվ հակառակորդն էլ կկանգնի նույնական իր հատկանիշներով… Երկու կողմն էլ կունենան իրենց թիկունքին Արարչական Արդարությունը: Եվ Վերևից կցայտի Լույսը այդ Հիմնախնդրի վրա… Եվ Արդարության արարչական միջուկի մեջ Հիմնախնդիրը լուծում կստանա:

    Մեզ մնում է արթուն լինել: Պատրաստ լինել: Ոչ միայն զինական ուժով: Պատրաստ լինել նախ և առաջ Հավաքական Էթիկայով: Արարչական լուծումների սեղանի մոտ վճռորոշը սա է լինելու…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  14. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (04.02.2010), Առողջագետ (03.02.2010), Արփինե (04.02.2010)

  15. #828
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 6 փետրվարի 2010թ, ավարտվում է:

    Ընթերցողս, երկու օր համացանց դուրս չեմ եկել – ինձ թույլ տվեցի հանգստանալ և տրվել այլ գործերի… Եվ երբ այսօր նորից գրառում եմ անում` մտածում եմ, թե երեք օրվա ապրածից ի՞նչը արժե քեզ պատմել: Բայց կյանքի ստեղծած կոլիզիաները շատ անակնկալ են լինում…

    Հենց նոր Առողջագետը “Россия” կանալով նայում էր Իվան Պիրևի “Ապուշը” ֆիլմը`Ա.Ֆ. Դոստոևսկու համանուն վեպի էկրանավորումը: Ես մեկընդմեջ միանում էի դիտմանը, մեր առջև էր ռուս մեծ գրականության և թատրոնի կախարդանքը – այո, թատրոնի, քանի որ այդ կինոնկարի դերասանների մեծ մասը թատրոնի դերասաններ են… Թե բեմի վրա ռուս դասական թատրոնի դերասանը ի~նչ կարող է ստեղծել, ի~նչ կենդանի շունչ տալ կերպարին – հայ հանդիսատեսի ներկա սերունդը չի էլ կարող պատկերացնել – կապերը խզվել են, մեծ դասականները չկան և ռուսական եթերն էլ մասամբ հանձնվել է ռուսական “հովոներին” և “մկոներին”…

    Հա, “Ապուշն” էինք նայում, Յակովլևի իշխան Միշկինը բյուրեղյա մաքրությամբ ասում էր, թե ով է Մարդը… Եվ այդ պահին տուն վերադարձավ մեր Philosopher-ը: Նա պատմեց, որ մի գովազդ է լսել – բացվել է տղամարդկանց ակումբ, հրավիրված են ռուս երգչուհիներ, կան տարբեր զվարճանքներ, ստրիպտիզ և այլն… Եվ ի՞նչ լինի այդ ակումբի անունը, որ լավ լինի – “Դոստոևսկի~”… Այ գետինը մտնե~ք դուք – ողորմելի երկրի ողորմելի զավակներ, բա գիշերային ակումբի անունը Դոստոևսկի կդնե՞ն…

    Չէ~, մի արարչական ցախավել է այստեղ պետք…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  16. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (06.02.2010)

  17. #829
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 10 փետրվարի 2010թ, ավարտվում է:

    Ընթերցողս, արդեն մի քանի օր է, ինչ գրառում չեմ արել… Չեմ թաքցնում` գնալով դժվարանում է ենթարկվել “Այսօրիս” ամենօրյա ռիթմին: Ինչպես ասում են` “էն գլխից” այս պրոեկտը կրթական է եղել, ձգտել եմ լույս գցել երևույթների ներքին էության վրա… Սակայն ինչքան բացվում է ԿՅԱՆՔ կոչվող հրաշքի գաղտնի համայնապատկերը, այնքան դժվար է “ուսուցչություն” անել, մեկ-մեկ էլ ամաչում եմ: Եվ նաև դժվար է սեփական սրտի գաղտնարանը շտապորեն բացել արտաքին աշխարի առջև: Եվ զգում եմ նոր ձև և նոր շնչառություն գտնելու անհրաժեշտությունը…

    Եվ գիտե՞ս, թե որտեղ է դժվարությունը, ընթերցողս: Պատկերացրու, որ Ճշմարտությունը մի աստղ է, մի արև է, որ գտնվում է երևույթների խորքում – Ճշմարտության վրա ինչքան շերտ, հագուստ, քուրձ է լցված… Ժամանակակից մարդուն հասնում է Ճշմարտության թաքնված լույսից ընդամենը մի քանի պտղունց – ԶԼՄ-ներից, քաղաքական գործիչների ճառերից, հարցազրույցներից…

    Սակայն Ճշմարտության վրայի քուրձերը արագորեն այրվում են: Կեղծիքի մի հսկա կոնգլոմերատ դրված է աշխարհի սրտի վրա - և նրա տակ կքվել է մարդկային սիրտը: Ճշմարտության մեջ Արարիչն է – Նրա Օրենքը չի կարող այդպես հազարամյակներ տանել այդ նվաստացումը: Մարդկային սրտի մեջ ևս Արարիչն է: Սիրտը ևս չի կարող տանել հազարամյակների նվաստացումը…

    Պատմել այն մասին, թե ինչպես է սիրտդ ուզում ազատագրվել… Ազատվել այն բանտից, որ մոլորակային դեգեներացված կյանքն է: Պատմել մի սրտի ազատագրության պատմությունը: Ընթերցողս, եթե զգամ, որ ՊԵՏՔ Է ՊԱՏՄԵՄ ԱՅԴ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ապա “Այսօրս” կշարունակվի…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  18. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (11.02.2010), Tigris (11.02.2010), Առողջագետ (11.02.2010)

  19. #830
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    926
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 16 փետրվարի 2010թ, ավարտվում է:

    Այս աշխարհը – Հին աշխարհը… Որ կողմը նայում ես – մարդկային հարաբերություններ, հանրային ու պետական կյանք, ազգերի հարաբերություններ – ամենուր աններդաշնություն, անարդարություն, բևեռացում… Միլիոնավոր մարդիկ – ագահություն, դաժանություն, խրախճանք, սեր, արցունք, կարեկցանք, անհուսություն, հույս… - և այս բոլորը` մեկ խառնարանի մեջ: ԿՅԱՆՔԸ պատառոտվում է այս աններդաշնության մեջ:

    Ի՞նչ անել: Պատկերացնու՞մ ես, ընթերցողս, տալիս ես այս հարցը և մի տեղ, մի պայծառ Աղբյուրում կարդում ես. “Պետք է հինը հանգիստ թողնել, այնպես ինչպես կա…Մի պայքարեք հին աշխարհի հետ, այլապես դուք կպահեք նրան: Հավատացեք, որ նորը ձեզ կազատիի հնի բռնակալությունից…” Ապա` “Այս աշխարհի խնդիրները անհնարին կլինի լուծել, հարկ է ստեղծել նոր գաղափարներ, նոր աշխարհ, նոր հայեցակարգ”:

    Հը~մ… Իսկ մենք կարծում էինք, թե պետք է ելնել, պայքարել, զարկել, կռվել, քանի որ այս կողմը` ՄԵՆՔ ճշմարիտ ենք, իսկ ահա մյուս կողմը` ՆՐԱՆՔ ՍԽԱԼ ԵՆ… Զարկե~լ իրար: Ընդ որում` այստեղ ՄԵՆՔ-ը և ՆՐԱՆՔ-ը կարող են լինել մարդկանց խմբեր, դասակարգեր, ազգեր… Պարզվում է` այս դաժան պայքարը չի կարող Նոր Կյանք ստեղծել: Չի~ կարող: Ներկա սոցիալական և քաղաքական շարժումները չեն կարող Նոր Երկիր ստեղծել:

    Հին Աշխարհը հանգիստ թողնել – որ փլվի իր ծանրության ու աններդաշնության տակ… Նրա մեջ, Հին Աշխարհի մեջ` մի ծիլ է բարձրանում, մի ծաղիկ պետք է բացվի, մի պտուղ պիտի հասունանա – Նոր Աշխարհը… Նրա անծանոթ, աստեղային բույրը զգացվում է ամենուր: Նոր Աշխարհը…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան...

  20. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (17.02.2010), Փորփրուկ (21.02.2010)

+ Կատարել գրառում
Էջ 83 85-ից ԱռաջինԱռաջին ... 33 73 81 82 83 84 85 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Users Browsing this Thread

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources