Այսօրս` 18 դեկտեմբերի 2009թ, ավարտվում է:
Խորովածի մոլորակից դեպի վարդի մոլորակ
Նախ ասեմ, ընթերցողս, որ այս խորագիրը կենցաղի մասին չէ, ես էլ խորովածի դեմ ոչինչ չունեմ – չնայած գերակշռորեն բուսական սննդին` մեր ընտանիքը օրթոդոքս բուսակեր չէ, և մեր ընտանեկան տոներին գոնե` խորովածը ներկա է…
Իսկ հիմա` ինչն է խորագրի թաքնված բովանդակությունը: Այստեղ խնդրում եմ թանկագին ուշադրությունդ, որովհետև ասելիքս, զուտ բնագիտական տեսանկյունից, կարող է բավականին խրթին թվալ… Հայտնի է, որ նյութի գոյության ցանկացած մակարդակ որոշակի տատանողական, միջազգային եզրով` վիբրացիոն մակարդակ է ենթադրում. օրինակ` քարի վիբրացիան ավելի ցածր է, քան խնձորի վիբրացիան, խնձորի վիբրացիան ավելի ցածր է, քան վարդինը… Տիեզերքը բազմաշերտ է, վարդից վեր կան բազմաթիվ այլ վիբրացիոն շերտեր: Բարձր վիբրացիոն նյութը դառնում է անտեսանելի ֆիզիկական աչքի համար:
Եվ ահա, Երկիր մոլորակի 144 հազար բնակիչներ, որոնք հասել են բարձր ոգեկան մակարդակի, և նրանց հետ` Երկիր մոլորակի Գայա Աստվածուհին, համատեղ, սիներգիկ որոշում են ընդունել` փոխել մոլորակի վիբրացիոն մակարդակը և երրորդ չափումից անցնել հինգերորդ չափում` բևեռացված մարդկության ախտերը, ամբողջ մոլորակի հիվանդությունները ապաքինելու, մոլորակի վրա նոր և առողջ կյանք ստեղծելու համար: Սա բերելու է ահռելի ֆիզիկական, էթիկական բեկումներ – սա կործանում չի լինելու, այլ մաքրում և նոր կյանքի ծնունդ… Այժմ պրոցեսը գնում է, մեկ –երկու տասնամյակում Երկիր մոլորակը, մարդը, մարդկությունը արմատապես փոխվելու են…
Խորովածի քաղաքակրթությունը ավարտվում է: Չարժե տխրել: Նոր մոլորակի վրա, ԱՅՍ ՍԵՐՆԴԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, խոզի չալաղաջը կորցնելու է իր գերակայությունները… Պետք է ընտրություն անել: Կենդանական ծանր սնունդը և այն ընտրած մարդը չեն դիմանա հինգերորդ չափման վիբրացիաներին: Պետք է ընտրություն անել – խորովածի՞ մոլորակ, թե՞ վարդի մոլորակ: Ավելի ճշգրիտ – ներքին տարածքում ամեն մարդ արդեն ընտրությունն արել է… Ավելացնեմ` այս տեղեկությունը զուտ բնագիտական է, ոչ կրոնական ու ապոկալիպտիկ ծագման, և փնտրողը կգտնի հազարավոր հրաշալի աղբյուրներ…
Վարդի մոլորակ: Սրտի մոլորակ: Սիրո մոլորակ: Ողջույն քեզ, քո արի ստեղծողներին, քո ապագա բնակիչներին…
Բարի գիշեր:



Մեջբերել