+ Կատարել գրառում
Էջ 81 85-ից ԱռաջինԱռաջին ... 31 71 79 80 81 82 83 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 801 համարից մինչև 810 համարի արդյունքները՝ ընդհանուր 850 հատից

Թեմա: Այսօրս...

  1. #801
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 7 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Ընթերցողս, գիտե՞ս, չէ՞ – մարդիկ ուզում են բարենորոգել իրենց քաղաքական ու սոցիալական ինստիտուտները: Շատ լավ են անում, բայց ինչ որ չի ստացվում… Այսօր մի պատմություն եմ քեզ անելու, որտեղ մի նոր բանալի կա կյանքի նորոգման…


    ԻՄԱՍՏՈՒՆ ԾԱՂԻԿԸ

    Մի երկրի մի քաղաքում ծաղկեթմբի վրա մի ծաղիկ էր ծաղկել: Մարդիկ նկատեցին, որ այս ծաղիկը զարմանալի բնավորություն ունի: Երբ մարդիկ նրա մոտ կանգնած իրար հետ խոսում էին` քաղցր լեզվով, հաշտ ու խաղաղ – ծաղիկը ավելի վառ էր փայլում, նրա թերթերը սկսում էին լույս տալ: Իսկ երբ մարդիկ իրար հետ խոսում էին վեճի լեզվով, անհաշտ ու չար - ծաղիկը թոշնում էր, նրա թերթերը սևանում էին:
    Երբ մարդիկ ծաղկի մոտ երգում էին հին ու գեղեցիկ երգեր, ծաղիկը փայլում էր, իսկ երբ երգում էին ծանր ու ճնշող երգեր` ծաղիկը սկսում էր թառամել…
    Մարդիկ տեսան, որ ծաղիկը փայլում է այն ամենից, ինչը գեղեցիկ է և թառամում է այն ամենից, ինչը տգեղ է…


    Զարմանալի ծաղկի մասին լուրը հասավ այդ երկրի կառավարչին: Նա հավաքեց երկրի բարձրագույն խորհուդը և խնդրեց մեկնել Ծաղկի գաղտնիքը: Մի իմաստուն ասաց.
    - Ո~վ կառավարիչ, Ծաղկի մեջ կա մի բան, որ ճանաչում է Գեղեցկությունը: Բայց ես չգիտեմ նրա անունը…
    Մյուս իմաստունն ասաց.
    - Ո~վ կառավարիչ, եթե Ծաղիկը ճանաչում է գեղեցկությունը` ինչու՞ չօգտվել դրանից: Ամեն երեխա էլ ծաղիկ է. թող ծաղիկը որոշի, թե ինչ է պետք մեր երեխաներին:
    Երրորդ իմաստունն ասաց.
    - Ո~վ կառավարիչ, երեխային մայրն է ծնում. թող Ծաղիկը որոշի` ինչ կյանք է պետք մեր աղջիկներին, որ նրանք առողջ երեխաներ ծնեն:

    Երկրի Բարձրագույն Խորհուրդը որոշեց.
    Առաջին: Այսուհետ Գեղեցկությունը ճանաչող ծաղկին կոչել Իմաստուն Ծաղիկ: Խնամել Իմաստուն Ծաղիկը, ժամանակին հավաքել նրա սերմերը և Իմաստուն Ծաղիկը տարածել ամբողջ աշխարհում:
    Երկրորդ: Երկրի բոլոր դպրոցներում դասավանդվող գրականությունը, երգն ու պարը, էպոսն ու հեքիաթը ընտրում է Իմաստուն Ծաղիկը – ինչից նա փայլում է` նրանով էլ կրթում են երեխային:
    Երրորդ: Երկրի բոլոր ընտանիքներում խոսում են այն լեզվով ու խոսվածքով, որից Իմաստուն Ծաղիկը փայլում է, խմում են այն ջուրը և ուտում են այն հացը, որի ներկայությունից Իմաստուն Ծաղիկը փայլում է:
    Չորրորդ: Երկրի բոլոր հեռուստատեսություններով և ռադիոկայաններով հաղորդում են միայն այն, ինչից Իմաստուն ծաղիկը փայլում է:
    Հինգերորդ: Երկրում եղած այն ամենը, ինչից Իմաստուն Ծաղիկ թառամում է` հանել օգտագործումից”:

    Ընթերցողս, քեզ մնում է դառնալ երկրի նախագահ և առաջին խորհրդական նշանակել Իմաստուն ծաղկին…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (09.01.2010), Առողջագետ (09.01.2010)

  3. #802
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 8 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Մեր Զինվորը երգ էր լսում, ես էլ լսեցի – մի երգչուհի երգում էր ամերիկյան հնդկացիների բնիկ երգերը: Երգում էր հանգիստ, կենտրոնացված, անկեղծ, արվեստորեն… Մի վեցերերորդ զգայարանով զգում ես, որ Աշխատանք կա – տարիների հավաքչություն, հետազոտություն, վարժանք, ամեն տարրի հղկում ու փայլեցում: Զգում ես, որ աշխարհում կան ինքնամոռաց, վարպետ աշխատավորներ…

    Եվ տարիների մեջ արծածված մի հին իղձ նորից տիրում է սրտիս – ինչու՞ չեղավ, չծնվեց, չաճեց-զորացավ այն հայ երգիչ-հետազոտողը, որը օրեց-օր, տարեց-տարի հավաքեր հայ երգ-ադամանդները, հղկեր, երգեր… Երգեր հանգիստ, արժանապատվորեն, խորունկ զգացումով: Եվ ամեն օր ելներ, ամեն օր հայ երգի հետ լիներ, մեր գեղջուկ երգասացների փրկված պատառիկները լսեր, գզրոցների մեջ կորած գաղտնիքները գտներ, Հայկական բարձրավանդակի աղբյուրների ձայնը լսեր… Եվ օրեց-օր, տարեց-տարի Հայ Երգը նրա Աշխատանքով ելներ, հնչեր, ապրեր… Եվ նա լիներ Հայ Երգի Ակադեմիայի Առաջին Անդամը – նրա հետազորտական կրքի, աշխատանքի, փնտրման դեմ աստվածները խոնարհվեին…

    Դե ասե~ք, հայապաշտ հոգիներ, այս իղձս անօրինակա՞ն է… Եթե ուզում եմ, որ ամեն ասպարեզում մենք աշխատեինք Հրաչյա Աճառյանի` սրբազան ու մաքուր աշխատասիրությամբ, համբերությամբ, համառությամբ – իղձս անօրինակա՞ն է… Եթե մեր տուն-պետությունն էլ կառուցելիս` Աճառյանի նման լինեինք ճշգրիտ, համառ, գիտական, բարոյական… Եթե ամեն գործ սկսելիս – նայեինք մեր սրտի խորքը, ապա մարդկության սրտի խորքը, ապա երկնքի խորքը - և ամեն գործ անեինք բյուրեղյա հավասարակշռությամբ, խղճով, սիրով… Եվ ամեն գործից հետո ասեինք` “Մեզ հա~յ են ասում…”

    Եվ երբ ասեինք` “Մեզ հա~յ են ասում…”, մեր լեզվի վրա դառնություն չզգայինք…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (09.01.2010), Առողջագետ (09.01.2010)

  5. #803
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 9 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Մի անգամ այստեղ գրել եմ – ԱՅՍՊԵՍ ԱՆՀՆԱՐ Է ԱՊՐԵԼ: Այսօր նորից եմ գրում:

    Արևի շողը, ազատ ու անարգել, հասնում է մեր աչքին, հասնում է մեր մտքին և տեսնում է մեր մտային աշխարհի քաոսը, մեր մտքերի աններդաշնությունը, մեր ուղեղի հազարամյա մորմոքը… Եվ ասում է Արևի շողը – այսպես անհնար է ապրել…

    Ձյան փաթիլը, ահա այս անկրկնելի փաթիլը` երկրաչափական ձևերի կախարդական համադրությունը, արարչածին զարդանախշը – ահա, այդ անմեղ փաթիլը նստում է մեր երեսին, հալվում ու համբուրում է մեզ – բայց ինքնազոհության վերջին ակնթարթին զգում է մեր սրտի մեջ իշխող քաոսը և աղաղակում է – այսպես անհնար է ապրել:

    Եվ ինչու՞ զարմանալ, մարդ, երբ մի օր ստացվի Տիզերական Խորհրդի սրտի ցավը հաստատող ու ելքի անհրաժեշտությունը փաստող Որոշումն առ այն, որ ԱՅՍՊԵՍ ԱՆՀՆԱՐ Է ԱՊՐԵԼ: Չպետք է զարմանալ: Միայն արթնանալ: Միայն սիրել: Գուցե դեռ ժամանակ կա:

    Տիեզերական Խորհրդի դեսպանները – Արևի շողը, Ձյան փաթիլը, Ծաղիկը, Ծառը, Ծիծեռնակը - և հազարավոր այլ դեսպաններ արդեն քանի տարի մարդուն հասցնում էին Լուրը: Սակայն այս Բարձր Դեսպաններին մարդը չէր լսում… Այժմ Տիեզերական Խորհուրդը ուղիղ դիմում է Մարդկությանը…

    Արթնանալ: Սիրել: Ժամանակ կա: Այսպես անհնար է ապրել:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  6. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (10.01.2010)

  7. #804
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 10 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Այսօրս ցրված էր – չկարողացա հավաքել օրվա բյուրեղները: Ժամանակ չեմ ունեցել հավաքելու այն ոսկե փոշին, որ լցվում է ամենուր – միայն հավաքող լինի: Եվ երբ հիմա նստել եմ այս երկու տողը գրելու` ինչու՞ խաբեմ ընթերցողիս – ուզում եմ շուտ ավարտել և մինչև կեսգիշերվա գալը` մի քանի րոպե դեմքս, աչքերս տալ աներևույթ ոսկե կախարդանքին…
    Երազել: Մտածել: Ոչինչ չանել: Ուղղակի լինել:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  8. #805
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 11 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Ստրուկներ, մի՞թե դուք չեք կարող դուրս գալ այնտեղից, որտեղ ընկել եք… Պետք է քվեարկել` ովքե՞ր են կողմ, որ փոխվի կարգը: Վախենու~մ եք, ձեռք չեք բարձրացնում: Բայց քաղցր է ազատության բուրմունքը, հասնում է ձեր ռունգերին: Եվ հաջորդ անգամ դուք քվեարկում եք ազատության օգտին: Բայց քվեարկության արդյունքերը բաժանմունքի դաժան բուժքույրը չի ճանաչում – ձեր ճորտության կարգը գործելու է… Դուք համակարգի ճորտերն եք…

    Եվ ազատ հոգին սկսում է ձեզ ազատագրել: “Ես սարսափելի հոգնած եմ” – ասում է մեկը, որպեսզի արդարացնի իր ճորտային վիճակը: Բայց արթնացումն սկսվում է: Ամերիկացի հնդկացին բարձրացնում է ձեռքը: Ճորտերի խմբին ազատագրող հոգին փախցնում է, տանում է ձկնորսության: Բռնե~ք շտուրվալը, դուք կարող եք վարել նավը, դուք կարող եք ազա~տ լինել:

    Բուժքույր Ռեչեդ, դու մարդուն ճորտացնող համաշխարհային համակարգի դաժան գործակալն ես: Դու կարող ես լինել ու իշխել, եթե կան այս թշվառ մարդիկ – նրանք չգիտեն, որ իրենք առողջ են, որ ազատ են, որ Մարդ են… Ճորտության համաշխարհային համակարգը գործում է: Նա չի ճանաչում Բիլլիի սիրո իրավունքը: Նա սպանում է ազատության ասպետին – Մակ-Մերֆիին: Միայն ամերիկյան հնդկացին – իր ժառանգած իմաստությամբ, կարող է փախչել ու ազատագրվել…

    Ճորտության համաշխարհային համակարգը գործում է – ամենուր` բանտում, հոգեբուժարանում, փողոցներում, տներում, ԶԼՄ-ների լղոզված էջերում, սոցիալական բոլոր կառույցներում… Բիլլին, գեղեցկուհու հետ քնում է հիվանդանոցի մի սենյակում, փառավոր անում է իր տղամարդկային գործը, մի գիշերվա մեջ առողջանում է, բայց բուժքույր Ռեչեդի առջև խեղճանում ու խնդրում է. “ Մայրիկիս չասե~ս…” Թող գրողի ծոցը գնան բոլոր հայրիկները, մայրիկները, բանտերը, բուժքույրերը, սանիտարները, կառավարությունները – Մարդուն ճորտացնող համակարգի այս ստոր կատարածուները…

    Մարդի~կ, նայե~ք Միլոշ Ֆորմանի “Թռիչք կկվի բնի վրայով” - և կտեսնեք ձեր սեփական գաղտնի, թաքնված ճորտությունը: Եվ կազատագրվեք: Ժամանակը եկել է: Դուք այնքան մեծ եք, որքան Լեռը – դուք կարող եք ազատ լինել:
    Բրավո~ Միլոշ Ֆորմանին: Բրավո~ Ջեկ Նիկոլսոնին – ազատ մարդ Մակ-Մերֆիի կերպարը կերտելու համար:

    Կորչի~ Ճորտության համաշխարհային համակարգը: Կեցցե~ ազատությունը:

    Բարի գիշեր:
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 12.01.2010, 01:59:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  9. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (12.01.2010)

  10. #806
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 12 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Քո ապուպապը հովիվ է եղել, մի օր կատաղել է և մահակը ջարդել է իր կնոջ նազուկ մեջքին… 100 տարի է անցել, 1000 տարի է անցել, բայց այդ դիպվածի վերքը չի փակվել – քո ապուպապի սխալը չի մարվել, նրա անմեղ կնոջ սրտի ցավը և արցունքը դեռևս զրնգում են Տիեզերքի սրտում…

    Հիմա ծնվել ես դու: Ժամանակները փոխվել են: Դու ձեռքդ գցում ես ընկերուհուդ կամ արդեն կնոջդ նազուկ մեջքին, բայց քո գենետիկ հիշողության մեջ դաջված է նախնիիդ հանցանքը… Եվ դու բնազդորեն կամ գրեթե գիտակցորեն խնամում ես կնոջդ նազուկ մեջքը և, իհարկե, նրա կանացի փխրուն հոգին: Դու գալանտ ես: Դու էլեգանտ ես: Դու ասպետ ես: Դու արդեն, ուր որ է` մարդ ես: Ցեղիդ պատմության մեջ առաջին անգամ` դու ապաքինում ես կնոջը… Ուրեմն, դու ապաքինում ես ինքդ քեզ…

    Բայց այդ ապաքինումը լրիվ չէ – քո պարտատեր ապուպապը Տիեզերքի շերտերից մեկում սպասում է հնարավորության` փոխհատուցելու իր ծանր պարտքը – ծառայելու կնոջը, կամ իր մեջքին ստանալու մի ուրիշի մահակի հարվածը: Եվ նա դեռ ի~նչ – ցեղիդ պատմության մեջ որքա~ն պարտատերեր, որքա~ն հանցավորներ կախ են ընկել քո թևերից, ետ են քաշում քեզ… Քեզ հերոսական աշխատանք է սպասում – ապաքինել ինքդ քեզ և քո հետ` ամբողջ ցեղդ…

    Ընթերցողս, այս երկու տողը ինքս ինձ ուղղեցի… Եթե թույլ կտաս, ապա դրանք ուղղում եմ նաև քեզ: Չեմ կարծում, որ քո որևէ ապուպապը իր կնոջ մեջքին մահակ չի ջարդել…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  11. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (13.01.2010), Արփինե (17.01.2010)

  12. #807
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...


    Այսօրս` 13 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Հին տոմարով Նոր Տարին – շնորհավորում եմ բոլորին և այս էջի ընթերցողին:

    Մեր երիտասարդությունը: Այսօր հյուրընկալել ենք մեր Զինվորի ընկերներին – հեծանվորդների խմբից են, էկոլոգներ, առողջ կենսակերպի հետևորդներ: Հիմա դեռ այստեղ են – մի առողջ ժխոր է տանը, չեն կշտանում իրարից…

    Եվ երբ ուզում ես մի խոսք ասել երիտասարդ մարդկանց` մտածում ես, թե ի՞նչն է ամենակարևորը, որ պետք է ասել: Եվ ասացի – ձեր հայրերի ու մայրերի կառուցած կյանքը առողջ կյանք չէ: Դուք պետք է բացեք նոր ճանապարհներ: Դուք պետք է ստեղծեք Նոր Կյանք: Առողջագետիս հետ անցած ճանապարհը թույլ է տալիս մեզ` ասելու այդ: Հարթմնի` ամենօրյա աշխատանքի բովանդակությամբ և երազների մեջ` մենք ձգտում ենք մոտեցնել Նոր Կյանքի կառուցումը:

    Ըմպում էինք հատապտուղների թեյեր – Խոսրովի անտառի պարգևները` բարբարիս, արոսի պտուղ, ալոճ… Սեղանը բուսական էր: Հին սովորությամբ` Առողջագետը սեղանից առաջ մի երկու խոսք էր ասում: Հիշեցինք տարիներ առաջ գցած մեր “կրթական” սեղանները – որքա~ն ջանք էինք դնում, ի~նչ բլիթներ, ճաշատեսակներ պատրաստում` թե կլինի, որ մեկը մեր երկրում ընդունի առողջ ապրելակերպի կրթության անհրաժեշտությունը… Հիշեցինք մեր Սեղանատունը` մի մեծ կրթհամալիրում առողջ սննդի համակարգ ու կրթություն էինք ստեղծել: Կանցնի 10 տարի և ԱՄՆ-ում` Կալիֆորնիայում կդրվի բուսական նախաճաշի համակարգը և դա կկոչվի Երջանիկ Օր Ամերիկայի համար:

    Մենք բոլորս Մեկ ենք, մի մարդկություն ենք: Մենք բոլորս միասին Նոր Կյանք պետք է ստեղծենք…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  13. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (14.01.2010), Արփինե (17.01.2010)

  14. #808
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 14 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Ազգերն էլ մարդկանց են նման – մի մարդ կարող է նայել իր խորքը, իր սրտի խորքը, իսկ մյուսի համար կյանքը արտաքին կյանքն է, նյութական աշխարհն է: Ազգն էլ կարող է իր հոգու խորքը նայել, գնալ ինքնաճանաչման և արարչաճանաչման, մյուս ազգի համար էլ կյանքը նյութական ձեռքբերումներն են, հարստությունը, հողը… Իդեալը նյութի ու սրտի արժեքների համադրումն է: Ինչպես մարդկանց մոտ, ազգերի մոտ էլ այս իդեալը հազվադեպ է հանդիպում:

    Այսօր ցնցված էի – համացանցում գտա մի հսկա ինֆորմացիոն շերտ, որ պատասխան էր տալիս բազում հարցերի և բացում նոր հորիզոններ, և այդ հարցերից ամենակարևորն այն է, թե ո՞ր ազգն է առավել պատրաստ Նոր Մարդկության առաջատարը լինելու: Ո՞ ր ազգը կարող է Ոգու խորքը գնալ, ճանաչել իր արարաչածին էությունը և պայմաններ ստեղծել Նոր Մարդու ստեղծման համար:
    Տարիների մեջ տարբեր աղբյուրներից հայտնի է եղել, որ այդ ազգը Ռուս մեծ մշակութային ազգն է, ես էլ իմ համեստ աշխատություններում, սրտի ու բանականության իմ պաշարով, համոզված գրել եմ այդ մասին… Այսօր որքա~ն մեծ էր ուրախությունս - հանդիպեցի Նոր ու Բարձր Աղբյուրի, որ հաստատում է Ռուսաստանի դերը մարդկության համար: Ոչ դերժիմորդաների, երկիրը թալանածների, օլիգարխների վայրի Ռուսաստանը, այլ մեծ Ոգու, Մշակույթի, Խղճի, Կարեկցանքի Ռուսաստանը: Իմ սիրտը ԱՅՍ երկրորդ և իսկական Ռուսաստանի հետ է: Ռուսաստանից է սկսվելու Մարդկության վերածնությունը…

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  15. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (15.01.2010), Արփինե (17.01.2010)

  16. #809
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 15 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Ուշ է արդեն – երեկոն Ֆելլինիի հետ էինք` “Կանանց քաղաքը”: Ֆիլմ-գրոտեսկ` տղամարդու դեգեներացված հոգեբանության մասին` այս մոլորակի վրա:

    Գեղագետը տղամարդու ենթագիտակցությունից հանել է այն ամենը, ավելի ճիշտ` հնարավոր ամենը, որ կնոջ ու սեքսի մասին է: Նայում ես ֆիլմը և, իհարկե, ամաչում ես մեր փառապանծ տղամարդկային ցեղի համար: Մոլորակի կոպիտ նյութականության պայմաններում` շատ մարդկային բան հայտնվեց ցեխի մեջ: Բայց տղամարդու հունցած ցեխը առավել չափով դիպավ կնոջը:

    Սեքսը – արարչության պարգևը, կոսմիկական կրակը, Աստծո և Աստվածուհու անմեղ զբաղմունքը և ստեղծագործության հիմքը, Տղամարդուն և Կնոջը տրված անսպառ վայելքը: Ահա, մոլորակային ցեխը դիպավ սեքսին - և սա է մարդկության անկման գլխավոր պատճառներից մեկը:

    Ֆելլինին այս ֆիլմում անսպառ է, կոպիտ-երազային է, կծու է, ցինիկ է, նրբագեղ է - զգացվում է Պազոլինիի և Փարաջանովի երազային-միստիկ-ֆանտասմագորիկ դպրոցը: Մեր սիրելի-պրիմիտիվ Մարչելլո Մաստրոյանին ուղղակի հալածվեց կանանց բանակի կողմից - և հալածողները ելնում էին նրա ենթագիտակցության միջից… Ռեժիսորը ցույց տվեց, որ համաշխարհային տղամարդկայնության ենթագիտակցությունը մի աղբանոց է, որ պետք է մաքրվի: Իր շատ ֆիլմերում նա ասել է, թե ինչպես մաքրել տղամարդու ստեղծած աղբանոցը – Սիրո միջոցով: Ֆիլումենա~, որտե՞ղ ես...

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  17. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (16.01.2010), Արփինե (17.01.2010)

  18. #810
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Այսօրս...

    Այսօրս` 16 հունվարի 2010թ, ավարտվում է:

    Առողջագետիս հետ դուրս էինք եկել – տաք ձմեռ է, մարտ ամսվա բուրմունք կար, քաղաքը խաղաղ էր ու հավաք…

    Մարդիկ, ծառերը, շենքերը: Խանութների լուսավորված ու հարուստ լուսամուտները: Ամենօրյա հացը, ջուրը, կյանքը: Երազները, ծրագրերը, իղձերը: Թվում է` այս ամենը հավերժ է, և գրեթե անփոփոխ` մի հազար տարի էլ այսպես կգնա…

    Բայց չէ~, խաբուսիկ խաղաղություն է – այս ամենը, ինչ կա` փոխվելու է… Որքան էլ դա անհավանական թվա, որքան էլ մեկը կամ միլիոնները չուզեն, կամ դու չուզես: Այս ամենը – այս կյանքը, ծառերը, մարդկանց հարաբերությունները, այս սոցիումը – անցյալ են դառնալու: Այս ամենը, վերընթաց սպիրալի մեջ, գնում են գոյության նոր հորիզոններ…

    Բայց կա մի խաղաղ անկյուն – Հոգին: Բազալտները կճաքեն, մետաղները կփոշիանան, հրաբուխները կարթնանան, բայց կա մի խաղաղ, անվտանգ տարածք… Նա կառավարում է ամենայն ինչի լինելությունը – մեղմում է փոթորիկը, կասեցնում է երկրաշարժը, դադարեցնում է պատերազմը: Մարդկային հոգին: Մարդու միակ անվտանգ, անվթար ապաստարանը: Մարդու պալատը: Նա սպասում է – մի պահ կտրվես սոցիումի խաղերից, հաց ու ջրի մրցավազքից և նայես իր խորքը: Տեսնես իրեն: Սիրես: Գտնես դեպի ինքը տանող ճանապարհը:

    Որպեսզի վաղը, փոթորկի պահին, ապաստան ունենաս:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  19. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (17.01.2010)

+ Կատարել գրառում
Էջ 81 85-ից ԱռաջինԱռաջին ... 31 71 79 80 81 82 83 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները