+ Կատարել գրառում
Էջ 85 85-ից ԱռաջինԱռաջին ... 35 75 83 84 85
Ցույց են տրվում 841 համարից մինչև 850 համարի արդյունքները՝ ընդհանուր 850 հատից

Թեմա: Այսօրս...

  1. #841
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս` 21 մայիսի 2010թ, ավարտվում է:

    Անուշ և Ինգա Արշակյանների համերգին էինք, Օպերայի և բալետի թատրոնում:

    Լավ էր, շա~տ լավ էր…

    Վատ էր, շա~տ վատ էր…

    Լավ էր, շա~տ լավ էր – հայ բնիկ մեղեդին ու ռիթմը, մեր ժողովրդական երգը այնքա~ն ճկուն ողնաշար, այնքա~ն զորություն, այնքա~ն քաղցրություն ունեն, որ կարող են սնել հայ էստրադան, հայ ջազը, հայ դասական երաժշտությունը: Այս համերգը ցույց տվեց, որ հայ երգը կարող է, մասնավորապես, հայացնել հայ ժամանակակից էստրադային արվեստը և նրան համաշխարհային մարդամեջ հանել: Գեղեցկուհի քույրերը մի մեղեդային-կրքային հրավառություն սարքեցին մայր արվեստի բեմին… Լավ էր:

    Վատ էր, շա~տ վատ էր – նա, ով գնացել էր հայ երգ, նրա մի նոր մեկնություն ու նոր էջ լսելու – նրան մեծ հիասթափություն էր սպասում: Հայ Մեղեդին այս համերգի միակ Աշխատավորն էր և կրող կառույցը – նրա վրա թափվել էին է~լ կրկեսային խրտվիլակներ, է~լ եվրատեսիլյան փաթիլներ, է~լ ակրոբատ-պարողներ, է~լ մեր անմոռանալի «Արևիկը»… Սրինգն ու զուռնան մի քիչ օգնում էին Մեղեդու ինքնությանը, բայց նրանք անզոր էին Մեղեդուն ճզմող աղմուկ-աղաղակի դեմ… Մի սովորական «Շարմ»-ական ճաշակի շոու էր, գեղեցկուհի քույրերը եվրատեսիլային էին, շարմական էին, էստրադային էին…

    Նրանց հայկականության արցունքը աննկատ ընկնում ու չորանում էր բեմին: Արշակյան-կրողները հանձնվել էին շոու-բիզնեսի փայլփլուն բռնակալությանը: Եվ կարծես չէին ափսոսում…

    Բարի գիշեր:
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 22.05.2010, 10:28:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  2. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Առողջագետ (21.05.2010)

  3. #842
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս` 24 մայիսի 2010թ, ավարտվում է:

    Հրազդանի ձորում էինք – վերևներում, որտեղ դեռ մաքուր է և գրեթե կուսորեն կանաչ է… Զառիթափ լանջերին կակաչները վառվում էին կարմիր բոցով: Մատաղ ծառերը շատ էին, դալար էին – բազմազավակ ծնող է Հրազդանի ձորը…

    Գետի ջուրը քիչ էր, դեռ քիչ են Սևանից թողնում, Արարատյան դաշտը դեռ ծարավ չէ… Հրազդանը մեղմ խշշում էր, նստել էի մի ողորկ գետաքարի և ոտքերիս դիպչում էին մանր ալիքները: Գլխավերևումս Դավիթաշենի կամուրջի էլեգանտ թռիչքն էր:

    Հիշողության, թե գտնումի մի զարմանալի զգացում ծնվեց մեջս – այս ջրերը գալիս են իմ մանկությունից, այն ծովակից, որ տարին բոլոր տեսել եմ. այն գետակից, որի ափի թփերից հասած մասուր եմ քաղել. այն աղբյուրներից, որոնց վճիտ ջրերի մեջ կարմրախայտը փախել է իմ մանկական հետապնդումից… Սա իմ Հայրենիքն է, ես նրա սրտում եմ…

    Սա իմ Հայրենիքն է: Ես գիտեմ, որ ժամանակ անց նա պետք է մի թռիչք անի – ներկայի անորոշ ու աններդաշն վիճակից դեպի Տիեզերական Դաշնության Անհայտ Բարձունքը… Եվ այդ թռիչքը լինելու է անհատ մարդկանց սրտի միջով – վտանգավոր ու անհայտ է լինելու թռիչքը… Մետաղե ու բետոնե կամուրջ չէ, ձորի այս ափից այն ափը չէ, հարստության և ուժի հաստատում չէ… Այլ միայն Սիրո Հրեղեն Տատանում է, Զգացումի Սամում է, Գիտակցության Ծիածան է – որ նյութականության այս ափից հայտնվես մի այլ, առավել գերազանց, ավելի Նուրբ ու Բարձր Աշխարհում: Սիրտս չի ընդդիմանում այդ փոփոխությանը – միայն վերցնել Լեզուն, Պարը, Մեղեդին, վերցնել հայրենները, էպոսը, Չարենցի մարմարյա բառերը…

    Տիտան լինեի, հզոր լինեի, Հայրենիք - և քեզ գրկեի ու անցակացնեի այս ափից այն Բարձր Ափը: Եվ, միաժամանակ, մի գրկանոց մանուկ լինեի - և դու` Հայրենիքս, Մայրս – ինձ գրկեիր և ես էլ Քո~ Սիրով հասնեի այն Ափը…

    Հայրենիք, Սրտի և Լռության ո՞ր խորքերում հանդիպեմ քեզ և հայտնեմ սրտիս ցանկությունը…

    Բարի գիշեր;

    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (25.05.2010), Առողջագետ (24.05.2010)

  5. #843
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այո՜, այսօրս, 12 դեկտեմբերի 2011թ,, ավարտվում է:

    Տարի ու կես ընդմիջումից հետո՝ նորից ԴՆ ֆորումում եմ, իրապես՝ կենդանի կյանքի մեր անկյունում... Առողջագետիս հետ, Philosopher-իս հետ, մի խումբ սիրելի մարդկանց հետ, այս ֆորումում շատ թրթիռներ ենք թողել...

    Փոթորկոտ տարի ենք ապրել: Երբ հասկանում ես, որ մարդու կյանքի, ազգի ու երկրի կյանքի հիմնական հանգրվանները ձևավորվում ու ստեղծվում են ոչ արտաքին պայքարներում, այլ մտքի ու սրտի խորքերում՝ ուզում ես լռել: Եվ լռության մեջ ստեղծել-կերտել սրտիդ ցանկալին - կյանք, ուրախություն...

    Օ՜, ոչ, նաև գործել է պետք... Ուղղակի փոխվում են գործելու չափանիշները:

    Ձեռքով դիպչում եմ կողքս դրված ձեռագիր հատորին: Եթե մի երկու տարի առաջ ասեին, որ ես «ԻՄ ՄԱՅՐԵՆԻՆ» ձեռնարկ եմ գրելու՝ դասագիրք տարրական դպրոցի համար, չէի հավատա... Միայն սիրելի Առողջագետիս եմ պատմել, թե ինչպես է եկել այդ ներշնչանքը: Եկել է ասելու - Հայ Երեխան պետք կրթություն ստանա այն լեզվական նյութի վրա, որն ՍՏԵՂԾՎԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ամբողջ տարածքում: Դպրոցի Մայրենիի դասագիրքը պետք շնչի Հայկական Բարձրավանդակի գույներով, թրթիռներով... Կարծես որքա՜ն հասկանալի, որքա՜ն պարզ կոնցեպտ է: Եվ ցարդ չիրականացված:

    Մեկ տարի ապրեցի ու շնչեցի Հայ Բանահյուսությամբ...

    Թաքվյորի խեր տյուս արե,
    Տե մենք քյե ինչ ենք պիրե,
    Ճրայտ նորող ենք պիրե,
    Թոռներ շարող ենք պիրե...

    Քաղցր, անմոռանալի Արճակ, քո բառուբանից է, որ հավաքել է անխոնջ Սերինեն...
    Ձեռնարկի առաջին դիմանկարը - Գարեգին Սրվանձտյանց, ահա ու՛մ պետք է հանդիպի հայ երեխան...

    Բայց ասեմ ամենամեծ ուրախությունս ինչ է , որն իրակացվել է այդ ձեռնարկի մեջ.

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԿՐԹՎԵՆ ՆՈՒՅՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՆՅՈՒԹՈՎ, ՄԵԿ ՈՒ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ:

    «ԻՄ Մայրենին»
    ձեռնարկ է Հայաստանի և Սփյուռքի երեխայի համար: Մեր տներում, մեր սրտերում վերականգնել Միացյալ Հայրենիքի լեզվական մշակույթը:

    Դոկտ. Հիլտա Գալֆայեան-Փանոսեանի ձեռնարկով արևմտահայերեն եմ ուսումնասիրում, որ «ԻՄ Մայրենին» փոխադրեմ արևմտահայերենի... Քաղցր է մեր մայրենին - ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ: Բայց իմացությունս ու ժամանակս չեն հերիքում: Երկար ժամանակ մտմտում եմ, թե մեր անխոնջ Տիգրիսի հետ մի գործնական պայմանագիր կնքենք, այդ գործն ավարտին հասցնենք:

    Միայն ԼԵԶՎԻ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՐԵՂԵՆ ՊԱՅԹՅՈՒՆԸ մեզ կհանի թանձրացող ճահիճից:

    Սիրելի ընթերցողս, Գիխուձ դիղիտ վուրթ թըղ պուսնո...(Մուսա Լեռան բարբառով է):

    Ողջու՜յն ԴՆ Ֆորում: Եվ բարի գիշեր:


    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 12.12.2011, 23:58:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  6. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (15.12.2011), Tigris (13.12.2011)

  7. #844
    Պանդուխտ Tigris will become famous soon enough Tigris will become famous soon enough Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,117
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Բարի վերադարձ, սիրելի Հեղինակ,
    -----------------------------------------------


    Տիգրիսի հետ մի գործնական պայմանագիր կնքենք, այդ գործն ավարտին հասցնենք

    Կը նամակցինք:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  8. Շնորհակալություն Tigris-ին այս գրառման համար:

    Black Orchid (15.12.2011)

  9. #845
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս՝ 15 դեկտեմբերի 2011թ, ավարտվում է:

    Ընթերցողս, Ոտքդ դրած տեղը թող վարդ բուսնի... Սա անցյալ «Այսօրիս»՝ Մուսա լեռան օրհնանքի... թարգմանությունն է: Այո, թարգմանություն, որովհետև այդ բարբառը գրեթե անհասկանալի է մեր արևելահայ ականջի համար: Որքան բարյացակամություն, որքան քնշություն այս օրհնանքի մեջ:

    Աղվուր ուրիր թըղ դիսնօս: Լավ օրեր թող տեսնես: Որքան քնշություն այս չորս բառի մեջ:

    Դրսում Արարատյան դաշտի ու Երևանի՝ գրեթե անարև ձմեռն է: Ի՞նչը կարող է տաքացնել այս ձմեռը, մինչև գարունը գա:
    Սերը, Կարեկցանքը և Քնքշությունը: Բայց հատկապես՝ Քնքշությունը: Այս էներգիան կայրի ձմռան ցուրտը, կհասնի աստղերին...

    Մի քիչ հետո Առողջագետս գուցե կարդա այս տողերը և մտածի՝ այսօր քանի՞ անգամ, քանի՞ րոպե ես քնքուշ եղել... Այս խիստ հարցից ես գլուխս կկախեմ և կամաչեմ տղամարդկանց ստեղծած քաղաքակրթության համար...

    Մի մայր գուցե այս ցուրտ ժամին երգում է՝

    Կարմիր վարդի նման բացվիս,
    Շուքդ նստեմ, ըսեմ օրոր.
    ..

    Եվ մանուկը ծաղկում է, բացվում է օրորոցայինի հնչյունների մեջ:

    Նորին Մեծություն Քնքշությունը... Տեսնես այս ժամին մեր մայրաքաղաքում Քնքշության քանի արևէ է վառվում, և քանի ճառագայթ սլանում է դեպի Տիեզերքի սիրտը: Այդ ճառագայթները վկայում են, որ մենք ապրում ենք... Նրանք միակ իրական վկայությունն են մեր գոյության...

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  10. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (22.12.2011), Tigris (16.12.2011), Առողջագետ (16.12.2011)

  11. #846
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս, 29 դեկտեմբերի 2011թ, ավարտվում է:

    Այս օրերին, մի շաբաթ է արդեն, ժամանակս լրիվ նվիրված էր «Արշալույսի» անգլերեն թարգմանության գնահատականին և հետագա անելիքին: Այդ գործը պատվիրել էինք հայաստանյան մի մտավորականի, որը հայտնի է իր բազում տաղանդներով, այդ թվում՝ անգլերենի իմացությամբ: Թարգմանությունն արդեն ուղարկում եմ անգլալեզու հրատարակչությունների - և նայում ենք՝ ինչպես է արված, ինչպես է հնչում: «Քեռի Ռոբոտը» զրույցի մեջ Տղան հանդիպում է մի անծանոթի և ուղղակի ժպտալով ասում՝ - «Քեռի, ի՛նչ գեղեցիկ է արևածագը, չէ՞»: Այստեղ թարգմանիչս մտածել է՝ ախր առանց բարև-բարիլույսի լավ չէ և ավելացրել է՝ «Good Morning, Mister...»: Ասում եմ՝ բարեկամս, ախր այդ բարևը կար տղայի ժպիտի, առավոտի մեջ, և արդյոք պե՞տք էր ավելացումը... Ասում է՝ լավ է ստացվել, ի՞նչ ես ուզում: Եվ մի զրույցի մեջ չորս նման փոփոխություն կա... Մի քիչ տխրեցինք: Հերթի է «Աստղային մանուկ» գրքի թարգմանությունը, Հայաստանից միջազգային շուկա իր նմանությունը չունեցող ԿՐԹԱԿԱՆ «ապրանք» է հանվում - ի՛նչ զարմանք կլինի հայաստանյան կրթական իշխանության համար, որը սովոր է միայն ներմուծման:

    ԿՅԱՆՔԻ դրած արգելքները, թվացյալ դժվարությունները միշտ մի թելադրանք, ուղղորդում ունեն իրենց մեջ - նրանք պատճառ են լինում նոր ճանապարհների բացման: Եվ մտածեցինք՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԿՐՈՂ թարգմանիչ գտնենք: Եվ մի քանի օր է՝ Սփյուռքի լրատվական, մշակութային տարածքում եմ - «Հայրենիք», «Ասպարէզ», « California Courier»... Սիրտ ճմլող մի բան կա, հետն էլ՝ հայկական ուժի ու համառության զգացում կա Սփյուռքի ամենօրյա ոգորումի մեջ...

    Եվ, ինքնաբերաբար, եկավ «Իմ Մայրենին» գրքի մասին Սփյուռքին լուր տալու, լրատվամիջոցներով գաղափարը և կատարումը արծարծելու միտքը: Այսօր «Ասպարէզ»-ի խմբագիր Աբօ Պողիկեանին մի պատշաճ նամակ գրեցի և ուղարկեցի հոդված գրքի մասին: Անսահման հետաքրքիր է - ինչքա՞ն արթուն է Սփյուռքի գրագետը, ամենօրյա հոգնեցնող մարտավարության մեջ չի՞ կորսվել ռազմավարությունը, ԵՂԵՌՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ այրող հոգսը չի՞ մոխրացրել ԵՂԵՌՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ծլարձակվող պայքարը... Հողն ու սրբատեղիները կանչում են մեզ, և նրանք կտեսնեն՝ լի՞քն է մեր ձեռքը, լի՞քն է մեր հոգին...

    Այս գրառումն էի անում, երբ Հայկս ձայն տվեց, թե Տիգրիսից նամակ ունենք... Այո՛, թիկունքս պնդացավ առավել, երբ Տիգրիսը հանձն առավ «Իմ Մայրենին» արևմտահայերենի փոխադրել - իր Մայրենին իր խնամքին տվեցի... Հիմա էլ ավարտեմ գրությունս և բացեմ նրա նամակը...

    Բարի գիշեր
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  12. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (3 շաբաթ առաջ), Tigris (30.12.2011), Առողջագետ (3 շաբաթ առաջ)

  13. #847
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս՝ 2011թ, դեկտեմբերի 31-ը ավարտվում է...

    Մի քիչ հետո կսկսվի 2012 - ը: Այս թվականը հազար-հազար անգամ հնչել է այս մոլորակի մարդկանց խոսքի մեջ, վառել երևակայությունը, ծնել ահեղ տեսիլքներ - և ահա դրել ու գալիս է... Որպես կյանք, որպես իրականություն:

    Գալիս է 2012 - ը և նայում է՝ ի՞նչ կա սրտիդ մեջ: Բայց դու՛, Մա՛րդ, ուզում ես, որ 2012 - ը նայի՝ ի՜նչ կա գլխիդ մեջ, ի՜նչ կա բնակարանիդ մեջ, ի՜նչ կա ավտոտանակիդ մեջ, ի՜նչ կա գործիդ ու կարիերայիդ մեջ, ի՜նչ կա երկրիդ մեջ... Չէ՜, 2012 - ը եկել ու նայում է՝ ԻՆՉ ԿԱ ՍՐՏԻԴ ՄԵՋ:

    Ինչքան Սեր կա սրտիդ մեջ -հարցնում է: Եվ վերջ: Այս թվականին ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:

    Զարմանալի՜ տարի...

    Շնորհավոր Նոր Տարի:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  14. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (3 շաբաթ առաջ), Tigris (4 շաբաթ առաջ)

  15. #848
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս, 9 հունվարի 2012թ., ավարտվում է:

    Հենց նոր կարդացի Կոստան Զարյանի «Երգս» հոյակապ բանաստեղծությունը - Տիգրիսն էր դրել: Չեմ թաքցնի, Կոստան Զարյանի պոեզիային ծանոթ չէի...

    Հիշեցի վաղուց գրված «Իմ երգը» բանաստեղծությունս... Ահա այն.


    ԻՄ ԵՐԳԸ

    Լինեմ կայծակ գիշերային,
    Փայլեմ ցոլքով վայրկենական,
    Լույս տամ խաղաղ մեր դաշտերին
    Եվ լեռներին հայրենական:

    Ապա ճայթեմ ուժով մի նոր`
    Կուրացուցիչ ու ահարկու,
    Բացեմ խորքը խորհրդավոր
    Եվ կեցության, և մերկ հոգու:

    Եվ այդ պահին էլ դո'ւ ծնվես,
    Իմ երգ ապրո'ղ, իմ երգ արթու'ն,
    Կայծակի պես դու մերկ լինես,
    Հողի պես խոր ու իմաստուն:

    Ապա իջնի խաղաղություն
    Մեր դաշտերին, լեռներին վես, –
    Մնա երգը իմ իմաստուն,
    Իսկ ես անցնեմ կայծակի պես:

    Բարի գիշեր
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  16. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (3 շաբաթ առաջ), Tigris (3 շաբաթ առաջ), Առողջագետ (3 շաբաթ առաջ)

  17. #849
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս, 11 հունվարի 2012թ, ավարտվում է...

    Երեկ նայեցինք գերմանական «Ստալինգրադ» ֆիլմը, ռեժիսոր՝ Յոզեֆ Ֆիլսմայեր: Առաջին անգամ էինք նայում մի ֆիլմ, որտեղ Երկրորդ աշխարհամարտն է՝ գերմանացու հայացքով: Եվ տեսանք սպասելին ու... անսպասելին: Տեսանք ռուսական ցուրտ հեռաստաններում բարոյալքվող վերմախտի զինվորներին, տեսանք ԶԻՆՎՈՐԻ տառապանքը: Մեծ ազգի գեղագետը - քայլ առ քայլ, պատկեր առ պատկեր, անողոք ճշմարտությամբ առաջ էր գնում և նկարագրում էր ԱՆԱՐԴԱՐԱՑԻ պատերազմի դուրս եկած իր բանակի անկումը: ԳԵՐՄԱՆԱՑՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ: Եվ երբ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ - բաց ու առանց փակագծի, քրտինքի ու արյան կաթիլներով ոթում էր էկրանից՝ մի միտք փայլում էր ուժգնորեն - ԱՅՍՊԵ՛Ս ԶՂՋԱՑՈՂ, ԱՅՍՔԱ՛Ն ԶՂՋԱՑՈՂ մի ազգ արժանի է մի նոր կյանքի, արժանի է ներման...

    Նայում էի - և ամբողջ դիտման ընթացքում ինձ չէր թողնում միտքը՝ Ե՞ՐԲ Է ԱՅՍՊԵՍ ԶՂՋԱԼՈՒ ԹՈՒՐՔԸ... Հնչում էր միտքը... Հիշում էի Դավութօղլուի խորամանկ ու կոսմոպոլիտ ժպիտը, ճարպիկ թյուրքական մտավարժանքները և ինչ-ինչ ռազմավարական ուսումնասիրություններ, որոնցով մեծ ինտելեկտուալի համբավ է հանել - դառը ծիծաղով էի հիշում, քանզի մեր առջև մի սովորական, նեոօսմանյան թյուրք է, որը կարողացել է արևմտյան կենտրոնների աչքին թոզ փչել... ՉԷ՜, այս մարդը զղջալ չի կարող: Էրդողանին էի հիշում - թյուքական մեծամտության այս մոնումենտը... Սա էլ զղջալ չի կարող: Հայը լավ գիտի, թե ինչ բան է թյուքականությունը - այս երկրի իշխող վերնախավը հավատարիմ է իր արմատներին:

    Բայց երբևէ թյուրքական զղջումը հնարավո՞ր է: Վստահաբար՝ առանց ԶՂՋՄԱՆ թուրքը ապագա չունի: Եվ զղջումը հնարավոր է, քանզի թուրքը ևս արարչածին ՄԱՐԴ է - թուրք ժամանակակից գեղագետները հույս են ներշնչում՝ Օրհան Փամուկը, Սեմիհ Կապլանօղլուն... Կամ գուցե նրանց երակներում հայի ու քրդի ծպտյալ արյուն է հոսում, և իմ հույսն էլ իզու՞ր է...

    Ընթերցողս, մի նորություն ունեմ - այսօր համացանց ելավ «Երկիր + 7» Նախագիծը - www.yerkirplus7.com - մի հոգնած ազգի կիսախուլ ականջին մի քանի բան ունեմ ասելու... Այն, ինչ ուզում եմ ասել: Այն ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, որն արդեն ԻՄՆ Է...

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  18. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (3 շաբաթ առաջ), Tigris (3 շաբաթ առաջ), Առողջագետ (3 շաբաթ առաջ)

  19. #850
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Պատ. Այսօրս...

    Այսօրս, 2 փետրվարի 2012թ, ավարտվում է...

    Անցնում են արտաքինից միօրինակ, բայց իրենց մեջ՝ խորունկ ու փոթորկալի ԱՅՍՕՐ-ները, և քանի՛ օր գրառում չեմ արել:

    Նայեցի ֆորումը - անխոնջ ու հավատարիմ Տիգրիսը հինգ օր է՝ գրառում չի արել ԼՈՒՐԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՎ հրաշալի թեմայում: Եվ սիրտս անհանգիստ խլրտաց՝ Տիգրիսի երկրորդ հայրենիքի՝ Սիրիայի խաղաղությունը և ամբողջականությունը վտանգված են: Մոլորակը փոթորկվում է, առավել զգայուն է հայի հոգին, որին հասնում է նոր փոթորիկների շունչը:

    Մի ներքին լարվածություն կա նաև Հայաստանի կյանքի մակերեսի ներքո - այդ մակերեսին մի քանի մշտական դերասաններ կան, երգիչներ, մեկնաբաններ... և այլք, որոնք խաղում են մի ձանձրալի հայկական թատերերգության մեջ: Լավ թատրոն չէ, լավ դերասաններ չեն: Ափսո՛ս: Գոնե տաղանդավոր լինեին...

    Այս անհանգիստ աշխարհում մարդը մի խաղաղ տեղ կարող է ունենալ՝ սեփական սիրտը և սիրելի մարդիկ - միասին: Ավելի հասյալ և իմաստուն անհատներն ասում են, թե Արարիչն է այդ խաղաղ հանգրվանը: Եվ մարդիկ... գնում են նրան փնտրելու եկեղեցիներում, մզկիթներում, սինագոգներում, արևելյան տաճարներում... Մի օր էլ մի մարդ ականջին շշնջոց է լսում - ի՞նչ ես փնտրում՝ Արարիչը քո սրտի մեջ է: Մարդը ցնցվում է, չորս կողմն է նայում - ո՞վ էր: Ոչ ոք չկա... Հետո գլխի է ընկնում՝ ԱՐԱՐԻՉՆ ԷՐ ՇՇՆՋՈՒՄ:

    Բարի գիշեր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  20. Շնորհակալություն Հեղինակ-ին այս գրառման համար:

    Tigris (2 օր առաջ)

+ Կատարել գրառում
Էջ 85 85-ից ԱռաջինԱռաջին ... 35 75 83 84 85

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները