-Ողջո՜յն, ես Պանդուխտն եմ: Կարելի չէ ծածկել ինքնութիւնս, յետոյ ինչո՞ւ ծածկել: Ինձ կոչում եմ արեւմտահայ, ինքս ինձ համարում եմ Հայ, ինձ կոչում են սփիւռքահայ, ինքս չեմ սիրում «սփիւռք» բառը: Մասնագիտութիւն չկայ: Կամ ես եւ կեանքս, որ անցնում է: Չհասկացայ այս զրուցարանի ստեղծման նպատակը, երբ կան նմանօրինակ հայկական այլ զրուցարաններ, բայց անկեղծութիւն տեսայ. դրա համար ներկայացայ: Սա շատ նման է դրան: Յուսամ մաքուր տեղ լինի, որակաւոր զրոյց շրջի:
Արդէն մէկ տարուց աւելի է գրում եմ համացանցում. նկատել եմ մարդկային մի թուլութիւն, որն սպաննում է անհատը: Դա փոխադարձ գովասանքի թակարդն է, այդ կաշառքի պատճառով փափկանկատութեամբ մօտենում ենք զիրար. չնեղացնելու չնեղանալու համար: Այդ ընթացքում եսդ մեռնում է, չես ասում կարծիքդ, բարեկամդ, ընկերդ, գուցէ համացանցի միջոցովդ ճանչածդ անձը չխրտչեցնելու սիրոյն:
Մաղթեմ լաւ վայր լինի, որտեղ օգտակար միտք յղկելու առիթ կունենանք միասնաբար:
Գալով մականունիս. ընտրութիւնը պատահական է, բայց Տիգրիս անունը պատահական չէ: Այս գետը բղխում է հայկական լեռնաշխարհից եւ որոգում միջագետքը: Միջագետքեան անցեալի քաղաքակրթութիւնները. պարտին Տիգրիս եւ Եփրատ գետերու ջրին: Ջուրը կեանք է, եւ դժբախտաբար դրա համար գուցէ ապագայում պատերազմի պատճառ: