+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

  1. #1
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Սիրելի այցելուներ, ԴՆ Ֆորումի անդամներ և ակումբականներ:
    «Դար» ակումբն ու ԴՆ Ֆորումը սկսում են համագործակցության նոր ծրագիր, որի գերնպատակներն են ինտերնետում հայ գրի տարածմանն էլ ավելի նպաստելը, ինտերնետային տարբեր համայնքների կայացումն ու մերձեցումը` մեկ միասնական լեզվական, մշակութային, ինտելեկտուալ դաշտում: Թեև այսօր ԴՆ Ֆորումի ու «ԴԱՐ» ակումբի մի զգալի հատվածը նույն անձինք են, բայց կան մարդիկ, ովքեր ֆորումներից միայն մեկին են անդամակցում և բացի այդ երկու ֆորումներն էլ՝ ցուցաբերելով զարգացման և ընդլայնման միտումներ, առաջիկայում կունենան բազմաթիվ նոր անդամներ, ովքեր ծանոթ չեն լինի հարևան ֆորումի «բնակիչներին»: Թեև այս երկու ֆորումներն իրենց օրակարգերում ունեն միմյանցից մասամբ տարբերվող խնդիրներ, սակայն ունեն նաև ընդհանուր նպատակներ, այդ թվում` ինտերնետային հայատառության տարածումը, աշխարհասփյուռ հայերի միջև ինտելեկտուալ և հոգևոր, ընկերական և բարեկամական կապերի ստեղծումը:

    Այս ու այլ խնդիրների լուծմանը հասնելու համար որոշեցինք սկսել մի միջանկյալ նախագիծ: Երկու ֆորումների երկուական անդամներ մամլո ասուլիս են տալիս միաժամանակ երկու ֆորումների անդամներին: Խնդիրը պարզ է և իրականանալի: Յուրաքանչյուր տրված հարցի պետք է պատասխանեն մամլո ասուլիս տվող երկուսն էլ, անկախ նրանից, թե հարցը որ ֆորումում է հնչել: Վերջում կհամակարգվեն երկու ֆորումների հարցերը, հարցվողների պատասխանները ու երկու ֆորումներում էլ համապատասխան թեմաներում կներկայացվեն ֆորումցիների դատին: Առաջին մամլո ասուլիսը, ինչպես և կարելի էր սպասել, երկու ֆորումների հիմնադիրների` Philosopher-ի (dnforum.am) և Chuk-ի (akumb.am) հետ է: Ուղղեք նրանց ձեր հարցերը: Հարցերը կարող են լինել ցանկացած բովանդակության. անձնականից մինչև հասարակական, տեսականից մինչև գործնական:

    Եվ այսպես, մամլո ասուլիսը հայտարարում ենք բացված: Ձեր հարցերը կարող եք ուղղել մեկ շաբաթվա ընթացքում, պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ: Ակնկալում ենք երկու ֆորումի անդամների ակտիվ մասնակցությունն ու հարցադրումները:


    Ուշադրություն:
    Համապատասխան թեման "ԴԱՐ" ակումբում կարող եք գտնել այստեղ:

  2. #2
    - Black Orchid will become famous soon enough
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Ժպիտ Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Հետաքրքիր միտք է։ Ուրախալի է, որ 2 ֆորումները ոչ թե մրցակցում, այլ համագործակցում են իրար հետ։

    1. Ինչո՞ւ ստեղծեցիք ձեր ֆորումները։ Նպատակը կամ/և շարժառիթները որո՞նք էին։
    2. Ֆորում ստեղծելն ու պահելը դժվա՞ր գործ է։
    3. Ստացվեց այն, ինչ ուզո՞ւմ էիք, թե՞․․․
    4. Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր ֆորումները մեկ տարի անց և ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել դրանք։
    5. Ինչպե՞ս եք գնահատում ձեր կատարած աշխատանքը օբյեկտիվ տեսանկյունից․ գլոբալ առումով դրանք ի՞նչ նշանակություն ունեն։

    Շնորհակալություն

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք

    Թվում թե Black Orchid-ը բոլոր հնարավոր հարցերը տվել է, և այնուամենայնիվ.
    1. ի՞նչ ընդհանուր գծեր ունեք, որ դարձրեցին ձեզ ֆորումների հիմնադիրներ,
    2. ի՞նչ տարբերություններ ունեք, և ինչպես է դա արտահայտվում և արտահայտվելու ձեր գործի մեջ,
    3. "հայատառության" գագաթը գրավելուց հետո ի՞նչ մոտակա և հեռակա նպատակներ պետք է դնի իր առջև "ֆորում" երևույթը Հայաստանում,
    4. ֆորումից բացի ընկերության և համագործակցության ի՞նչ եզրեր ունեք, ի՞նչ ընդհանուր հակումներ,
    -ինչպիսի՞ն է ձեր ընկերության ապագան:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 22.01.2008, 00:12:

  4. #4
    Գրածս կարդա Փայլ is on a distinguished road Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    1. Ի՞նչն է ձեզ ամենաշատը զարմացրել ձեր ընկերների մեջ՝ դրական և բացասական իմաստներով:

    2. Կա՞ մի բան, որն ուզում եք ստանալ ֆորումցիներից, սակայն այդպես էլ չեք ստանում:

    3. Նշեք երեք անուն, որոնց կարճատև արձակուրդի մեկնելուց առաջ` առանց վայրկյան անգամ վարանելու կվստահեիք ֆորումը (ները):

    4. Հարցերից դուրս ասեք մի բան, որը կարծում եք, որ պետք է ասվի ու լսվի:
    Վերջին խմբագրող՝ Փայլ: 22.01.2008, 03:31:
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

  5. #5
    լուծարված ivy is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    40

    Լռելյայն արժեք Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Իմ հարցերը Chuk-ին ու Philosopher-ին:

    Կա՞ մի բան, լինի դա հմտություն, թե անձնային որակ, որ կուզենայիք սովորել մեկդ մյուսից:

    Կա՞ մի հարց, խնդիր, որում հաճախ եք ունենում անհամաձայնություններ, տարաձայնություններ միմյանց հետ: Եթե այո, ապա ի՞նչ հարցում:

    Դուք գլոբալ հայացքի մարդիկ եք՝ թեկուզ միայն ձեր ինտերնետային գլոբալ նախագծերից ելնելով: Գլոբալ հարցերի վրա կետրոնացումը չի՞ խանգարում արդյոք անձնական կյանքում, չի՞ խլում անձնականի համար անհրաժեշտ ժամանակը:

    Ի՞նչ է ֆորումը ձեզ համար՝ գո՞րծ, մի՞սիա, զբաղմու՞նք, զվարճա՞նք, կառավարման դա՞շտ, ուսուցողական կառո՞ւյց, գուցե ա՞յլ մի բան:

    Կա՞ մի բան, ինչը ձեզ համար անսպառ ոգեշնչման աղբյուր է ցանկացած գործում:

    Ինչպե՞ս եք պայքարում ընկճվածության դեմ: Իսկ ծուլության դեմ դեղ ունե՞ք:
    Բոլորիս էլ երևի թե հետաքրքիր են խելացի, ինտելեկտուալ ու բանիմաց մարդիկ: Արդյոք կա՞ն այնպիսի հատկանիշներ, որոնցով օժտված լինելու դեպքում այդ խելացի մարդիկ ոչ մի արժեք ու հետաքրքրություն չեն ներկայացնի ձեզ համար:

    Կան մարդիկ, որոնց երբեք իրականում չեք հանդիպել, բայց
    իրենք ինչ-որ իմաստով ձեր վիրտուալ տարածքի ու վիրտուալ կյանքի մի մասն են:

    Դժվար չի՞ արդյոք շփումն այդ մարդկանց հետ, թեկուզ միայն ֆորումի շրջանակներում: Իսկ որպես ղեկավարների՝ ձեզ չեն անհանգստություն չե՞ն պատճառում իրենց անկանխատեսելիությամբ ու «բացարձակ վիրտուալությամբ»:

    Հե՞շտ է արդյոք վիրտուալ հարաբերությունները տեղափոխել ռեալ, դրանից ոչինչ չի՞ տուժում, իսկ ի՞նչն է շահում:

    Ինչպե՞ս ապրել համերաշխ ինքդ քեզ հետ՝ նաև առանց վնասելու ուրիշներին:

    Հանդուրժողականությունը օգնո՞ւմ է կյանքում, թե՞ վնասում:

    Հնարավո՞ր է լինել բացարձակ երջանիկ:

    Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար:

  6. #6
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ is on a distinguished road Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    1. Ի՞նչ ունի Ակումբը, որ չունի ԴՆ ֆորումը, և ի՞նչ ունի ԴՆ ֆորումը, որ չունի Ակումբը։

    2. Ի՞նչը դրդապատճառ հանդիսացավ ձեր ֆորումների բացման համար։

    3. Ընդհանուր առմամբ, ովքե՞ր են ձեր ֆորումի անդամները։ Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ ու նախասիրություններ ունեն կամ ձեռք են բերում ֆորումին անդամակցելու ընթացքում։

    4. Ո՞ր անվանակարգում կցանկանայիք հաղթող տեսնել ձեր ֆորումը։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  7. #7
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Եվ այսպես, եկավ պատմական պահը, երբ բազմիցս հետաձգված ասուլիսը տեղի է ունենում: Ասուլիսի հայտարարման օրից շատ ջրեր են հոսել, բազմաթիվ բաներ փոխվել ու վերարժեվորվել: Վերջերս մեր կողմից ձեռնարկված նոր միջազգային նախագծի պատճառով չէի հասցնում շատ լինել ԴՆ Ֆորումին, ինչի համար հայցում ԴՆ Ֆորումի անդամների ու հյուրերի ներողամտությունը: Այս ասուլիսը տեղադրելուց հետո նախատեսվում է առավել ակտիվ աշխատանք ԴՆ Ֆորումի գործունեության ու կյանքի հետագա կազմակերպման գործում: Մինչ այդ, սակայն, անցնենք, ասուլիսին ու կեսգիշերային մեր հոգիները հանձնենք այս հնամյա ժանրի կեղեքումներին

    Հ.Գ. Ասուլիսի տեքստը կտեղադրի կոլեգաս` Դար ակումբի ադմինիստրատոր, ԴՆ Ֆորումի մոդերատոր, ՀՀ քաղաքացի ու վերջապես մարդ` Չուկը: Արտ, խնդրեմ

  8. #8
    թարգման հայոց Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2007
    Հասցե
    դեռևս զորամասում
    Տարիք
    28
    Գրառումներ
    26
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Հնչած հարցերի մեր պատասխանը ներկայացնում ենք մեծ ուշացումով: Սրա հիմնական մեղավորը ես եմ, կամ ավելի ճիշտ մոտ երկու ամիս զորամասից ինձ տուն չթողնելու հանգամանքը: Ուշացնելու համար ներողություն եմ խնդրում բոլորիցդ:

    Ի վերջո հարցերին պատասխանեցի այնտեղ, ու քանի որ խոսելու անհագ ծարավ ունեի, իսկ այդ օրերին զրուցակիցներս այնքան էլ շատ չէին, պատասխաններս շատ երկար ստացվեցին, ինչի համար կրկին ներողություն եմ խնդրում: Իսկ ընդհանրապես, հուսով եմ, որ ասուլիսը կտա ձեր հարցերին սպառիչ պատասխաններ: Բարի ընթերցում եմ կամենում:

  9. #9
    թարգման հայոց Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2007
    Հասցե
    դեռևս զորամասում
    Տարիք
    28
    Գրառումներ
    26
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Հարց «ԴԱՐ» ակումբում և ԴՆ ֆորումում Ուլուանայից
    Chuk և Philosopher, ի՞նչ ունի Ակումբը, որ չունի ԴՆ ֆորումը, և ի՞նչ ունի ԴՆ ֆորումը, որ չունի Ակումբը։

    Philosopher: Բարդ հարց է, ցուցակի կարիք կլինի և այն էլ ցուցակի, որը կունենան, ասենք, երեք հատված` տեխնիկական, վարչական, գաղափարական: Ու քանի որ իմ հերթական սուրճը արդեն ավարտվում է ու ես էլ երեկ ընկերներիս եմ հանդիպել ու տարբերություններ փնտրելու ցանկություն առանձնապես չունեմ, ձևակերպեմ, օրինակ, այսպես: Ակումբը ամիսներ շարունակ ունեցել է Philosopher ավագ մոդերատոր: ԴՆ-ը այսպիսի ավագ մոդերատոր չունի: Իսկ ահա ԴՆ-ը ունի Chuk-ի նման գրականության մոդերատոր: Իսկ ակումբը այդպիսի գրականության մոդերատոր չունի :D Իսկ եթե ավելի լուրջ. Ակումբը ունի մարդկային-երիտասարդական ջերմության այն լիցքը, որը բոլորիս մերձեցնում է միմյանց, դարձնում ընկերներ ու գաղափարակիցներ, իսկ ահա ԴՆ-ը ունի գաղափարական ու ինտելեկտուալ չափանիշներ, որոնք անփոխարինելի արժեքներ են ԴՆ-ում և երբեք չեն դառնալու առևտրի առարկա` այդ թվում և հատկապես անդամների հետ ղեկավարության հարաբերություններում: Ակումբում կա միջնադարյան եվրոպական քաղաքի կառնավալայնությունը, ԴՆ ֆորումում կա ինտելեկտուալ ֆիեստա: Մոտավորապես այսպես կպատասխանեի այս հարցին ու պատասխանելուց հետո կմտածեի. սահմաններ գծել միշտ պետք է, բայց, ուշադիր եղիր, կենդանի կյանքը չկորչի: Նույն ուշադրության կոչը նաև տարբերություններ փնտրողներին

    Chuk: Շնորհակալություն հարցի համար: Սա գուցե ամենակարևոր հարցն է, որ պետք է շոշափվի այս ասուլիսի ընթացքում: Այդ հարցը իր ժամանակին իմ մեջ էլ է առաջացել: Այդ հարցն ինձ ուղղել են նաև ուրիշները: Գիտեմ նաև, որ շատերի մեջ է այս հարցն առաջացել, բայց չեն բարձրաձայնել: Ահա թե ինչու այս հարցի վերաբերյալ փոքր-ինչ շատ կծավալվեմ՝ բավականին շեղվելով բուն հարցադրումից:
    Այս հարցի «արդիականության» պատճառը թերևս այն է, որ առաջին հայացքից երկու ֆորումները ունեն շատ նմանություններ: Ժամանակին, նույնիսկ, ԴՆ ֆորումը կլոն է անվանվել ակումբցիներից մեկի կողմից, ինչն առիթ է տվել որոշ հարաբերությունների թեժացման:
    Այսպիսով հարցին մոտենանք երկու կողմից: Առաջին կողմը. եթե անգամ նրանք իրար այնքան նման լինեին, որ հնարավոր լիներ մեկին մյուսի կլոնը անվանել, ապա այդ դեպքում կարելի կլինե՞ր ասել, որ դրանցից առնվազն մեկն ավելորդ է: Եվ երկրորդ. իսկ իրականում տարբերվու՞մ են, թե՞ ոչ:
    Այսպիսով, հարցի առաջին կողմը: Կարծում եմ, որ որքան շատանան համացանցից օգտվողները, այնքան պետք է շատանան հաղորդակցման հարթակները, անկախ նրանից, դրանք կլինեն ֆորումներ, բլոգներ, թե այլ, ավելի հետաքրքիր մտահղացմամբ կայքեր: Ու այստեղ անիվ հայտնագործելը պարտադիր զբաղմունք չէ: Ֆորումային համակարգերն որոշակի մշակում անցած, որոշակի կառուցվածք ու կանոններ ունեցող համակարգեր են: Ակնհայտ է նաև, որ եթե գլոբալ օգտագործման ֆորում ես բացում, նախատեսելով որ այն օգտագործեն հասարակության շատ շերտեր՝ տարբեր հետաքրքրությունների տեր, ապա կան որշակի թեմաներ, որոնց վերաբերյալ բաժիններ պետք է ունենա ֆորումդ: Ու անկախ քեզնից պետք է այնպես ստացվի, որ բացածդ ֆորումը շատ ու շատ հարցերով նման է լինելու նախկինում գոյություն ունեցողներին: Դա բնավ, երբեք չի նշանակում, որ այս նոր ֆորումիդ կարիքը չկար: Եթե կարիքը չկա, ուրեմն կա՛մ ֆորում գաղափարն ինքը արդեն պետք չի ինտերնետից օգտվող հասարակությանը, կա՛մ էլ սպառվել է այն մարդկանց քանակը, ում հետաքրքրում են ֆորումները: Բայց եթե ֆորումն այլևս հետաքրքրություն չի վայելում ինտերնետից օգտվող հասարակության մոտ, ապա ամենայն հավանականությամբ կա ավելի «կատարյալ», լայն հնարավորություն ընձեռող համակարգ, և այլևս չկա ոչ միայն նորաստեղծ ֆորումի, այլև հնում գոյություն ունեցողի պահանջարկը: Իսկ եթե սպառվել են մարդիկ, ում հետաքրքրում են ֆորումները, ուրեմն կկարողանանք փաստել, որ նախկինում գոյություն ունեցած ֆորումներն էլ գնում են դեպի ճահճացում, վերացում, աստիճանաբար պակասում է նրա պահանջարկը ու ստացվում է, որ ոչ միայն նորը, այլև հինն էլ պետք չի: Այսինքն քննարկածս երկու դեպքերում էլ եթե չկա նորի կարիքը, ապա այլևս չկա հնի կարիքը: Եվ հակառակը:
    Անշուշտ ես չձևակերպեցի բոլոր հնարավոր տարբերակները, բայց այնուամենայնիվ պետք է պնդեմ, որ քանի դեռ գոյություն ունի մեկ ֆորում ու այն որոշակի հետաքրքրություն է վայելում, ապա պետք է լինի նաև երկրորդի, թեկուզ իրեն շատ նմանի կարիքը, հակառակ դեպքում ինչ-որ բան այնպես չէ:
    Այլ հարց, որ ֆորումը չպետք է ինքնանպատակ բացվի: Ես տեսել բազմաթիվ թիթեռնիկի կյանք ունեցող ֆորումներ: Պետք է կարողանաս ապահովել, որ քո բացած ֆորումը հետաքրքրի ինչ-որ մարդկանց, որ նրանք այդտեղից ինչ-որ օգտակար բան ձեռք բերեն: Եվ եթե կարողացար դա անել, կապ չունի, քո ֆորումը առաջի՞նն է նմանատիպ բովանդակությամբ ֆորումների մեջ, երկրո՞րդը, թե՞ հարյուրերորդը:
    Այս նախաբանը գրել եմ այն մարդկանց համար, ում պատասխանիս երկրորդ հատվածը չի բավարարելու: Իսկ երկրորդ հատվածը վերաբերվելու է այն հարցին, թե արդյո՞ք տարբերվում են մեր ԴՆ ֆորումն ու Ակումբը, կամ ինչպես ձևակերպել է Անահիտը (ակումբի Ուլուանան և ԴՆ-ի Փորփրուկը), ինչ ունի սրանցից ամեն մեկը, որ չունի երկրորդը:
    Այս հարցի պատասխանը տալիս կարելի է շատ խորանալ՝ սկսելով, օրինակ, տեխնիկական կողմից, որովհետև չնայած երկու ֆորումներն էլ ստեղծվան են նույն vBulletin համակարգի հիման վրա, բայց ունեն նաև տարբերություններ, ինչպիսիք են օրինակ ԴՆ-ում առկա բլոգային համակարգը ու ակումբի յուրահատուկ զգեստապահարանը: Անշուշտ սրանք այն տարբերությունները չեն, որոնց վրա կարելի է ֆիքսվել, որովհետև սրանցից ամեն մեկը մյուս ֆորումը կարող է հեշտությամբ ձեռք բերել: Մասնավորապես իմ անունից խոսեմ, կարծում եմ, որ առաջիկայում ակումբում էլ կներդրվի բլոգային համակարգ, քանի-որ վստահ եմ, որ դրա կարիքը կա:
    Կան նաև այլ տարբերություններ: Սկսած մթնոլորտից: Իհարկե այստեղ գործ ենք ունենալու սուբյեկտիվ գնահատականների հետ, բայց իմ տեսակետից նայելու դեպքում ԴՆ-ն աչքի է ընկնում առավել հայկական ընտանեկան դրվածքով, ակումբը քիչ ավելի անկաշկանդվածությամբ-անմիջականությամբ: Ի դեպ ես այսպիսի բնութագրումներ ինքս ինձ համար մտածել էի զուտ ֆորումների մթնոլորտներն ուսումնասիրելով, իսկ հետո հանկարծ նկատել էի, որ այդ դրվածքը կա նաև անվանումների մեջ: Պատահական չէ, որ ԴՆ-ն Դռնոյան Նալյան ամուսինների հրաշալի ընտանիքի ազգանունների սկզբնատառերով է կոչվում, իսկ ակումբը հենց ակումբ անվանումն է ընտրել: Այս երկուսը մրցակցային տարբերակներ չեն, այլ ընդամենը ֆորումներից յուրաքանչյուրի ղեկավարների նախընտրած ուղեգիծը: Ու սա հենց ֆորումների տարբերություններից մեկն է: Տարբերություններ էլի կան: Կարելի է խորն ուսումնասիրել ու նկատել, որ նույնիսկ գրառումների ձևն է տարբերվում ֆորումներում: Նույն մարդու գրառումների ոճը, երբեմն, տարբերվում է երկու ֆորումներում: Տարբեր են գրառումների նկատմամբ պահանջները ու կարելի է մանրանալով ասել, որ այս պահանջն ունի ԴՆ-ն, չունի ակումբը և հակառակը: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ այդ պահանջները ինչ-որ տեղ ձևակերպված լինեն: Մթնոլորտն ինքը այդ ամենը թելադրում է:
    Բայց շատ չշեղվեմ: Հիմնական ապացույցը, որ երկու ֆորումներն ունեն իրարից տարբերվող բաներ և մեկը մյուսի նկատմամբ ինչ-որ առավելություններ այն է, որ կան մարդիկ, ովքեր մտնում են թե՛ մի, թե՛ մյուս ֆորումը: Սա նշանակում է, որ կան բաներ, որոնք նրանք տալիս կամ ստանում են ակումբում, ու կան բաներ, որոնք տալիս կամ ստանում են ԴՆ-ում: Ու հենց սա է հրաշալի: Հրաշալի է, որ երկու ֆորումները իրար փոխլրացնող են, ոչ թե մեկը մյուսի դեմ պայքարող:
    Ու վերջապես, իմ կարծիքով, այնքան կարևոր չէ, թե ինչ ունի մեկը, որը չունի մյուսը, այլ շատ ավելի կարևոր է, թե ինչ ունեն նրանք ընդհանուր: Իսկ ընդհանրություններից կուզեմ առանձնացնել ղեկավարների՝ մեր ձգտումը ֆորումները տեսնել ավելի հզորացած ու ավելի միաբան, տեսնել, որ դրանք օգնում են մարդկանց տեղեկատվություն ստանալու և փոխանցելու գործում, որ նրանք երկուսն էլ նպաստում են ինտերնետում հայերենի տարածմանը:

  10. Շնորհակալություն Chuk-ին այս գրառման համար:

    Black Orchid (18.04.2008)

  11. #10
    թարգման հայոց Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2007
    Հասցե
    դեռևս զորամասում
    Տարիք
    28
    Գրառումներ
    26
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Ասուլիս Philosopher-ի ու Chuk-ի հետ՝ 2 ֆորումներում

    Հարց ԴՆ Ֆորումում Black Orchid-ից
    Ինչո՞ւ ստեղծեցիք ձեր ֆորումները։ Նպատակը կամ/և շարժառիթները որո՞նք էին։

    Philosopher: ԴՆ Ֆորումը ստեղծվեց, քանի որ կուտակվել էր ու կար կյանքի, երկրի ու աշխարհի մասին մի ամբողջական, համակարգված ասելիք, որը պահանջում էր համապաասխան վարչական ու կազմակերպչական ձև: ԴՆ Ֆորումը ստեղծվեց` ապացուցելու համար, որ իսկական մարդու ներքին արժեքը, նրա ինտելեկտուալ ու հոգևոր գտնումներն ու կուտակումները պահանջված են, որ իր երկրում, իր քաղաքում ապրող մարդը իրավունք ունի հանդիպել իր նմանին ու իրավունք ունի նրա հետ նստել մեծ երկխոսության, որ ինտելեկտուալ չափանիշներով կազմակերպված համայնքը հայ հանրության մեջ ունի պահանջարկ ու ունի հետևողական մասնակիցներ ու աջակիցներ:


    Chuk: Ֆորումային հաղորդակցման, տեղեկատվություն փոխանցել ու ստանալու ֆորումային համակարգը ինձ գերել է բավական վաղուց: Շատ բաներ, որոնք ես չէի կարողանում ստանալ այլ տեղերում՝ սկսած դպրոցից, վերջացրած աշխատավայրով, կարելի էր ստանալ ֆորումի միջոցով: Բազմաթիվ ֆորումներ այցելեցի, եղա ակտիվ, գտա այդ ֆորումներում իմ ուրույն տեղը: Բայց ինձ միշտ չէր բավարարում այդ ֆորումների լեզուն: Սովորաբար դրանք ունենում էին անգլերեն միջավայր, իսկ հաղորդակցման հիմնական լեզուն ռուսերենն էր լինում: Հայերենով հաղորդակցումները սովորաբար սահմանափակվում էին translitov գրառումներով: Սա չէր կարող բավարարել ինձ: Տարբեր մարդկանց հետ, այդ թվում ֆորումների տերերի, ադմինիստրատորների, վեբ ոլորտի մասնագետների հետ խոսակցություններ եմ ունեցել, առաջարկելով ստեղծել հայերեն ֆորում, կամ իրենց ֆորումը վերածել հայերենի: Պատասխանները սովորաբար այնպիսին էին, որ իբր հայ հասարակությունը դեռ պատրաստ չի հայերենով հաղորդակցվելուն, որ չկան համապատասխան տեխնիկական հնարավորություններ և այլն:
    Սա էր նպատակը: Բայց պետք է խոստովանեմ, որ այդ նպատակն իրականություն չէր դառնա, եթե չլինեին Անահիտը (Ուլուանա), Արթուրը (ArtGeo), Հայկը (Network.am) և հեռակա՝ Արշակը: Մի անգամ կես բերան ակնարկ նրանց մոտ, որ ցանկանում եմ այդպիսի ֆորում բացել ու հետո ամիսներ շարունակ Անահիտն ու Արթուրը կյանքս ուտում էին, պարտադրելով այդ գործը արագացնել: Եթե նրանք կյանքս չուտեին, ֆորումի բացումը դեռ շատ կուշանար: Ես ուզում էի շատ մանրամասն կշռեի, դատեի, հաշվարկեի բոլոր քայլերս ու նոր անեի, վախենալով, որ բացածս ֆորումը շատ այլ ֆորումների նման կունենա թիթեռնիկի կյանք, դրանով իսկ կարծրացած կարծիքն ավելի ամրապնդելով, որ հայերեն ֆորումների ժամանակը դեռ չի եկել: Հա, մոռացա ասել, հեռակա կարգով կյանքս նաև Արշակն էր ուտում, չնայած նրան դեռ չէի ճանաչում: Արշակն ուղղակի իր քրոջ՝ Անահիտի միջոցով ինձ պահանջներ էր ուղարկում: Ի վերջո տեղի տալով այդ հորդորներին, բազմաթիվ խորհրդակցություններ անցկացնելով Հայկի հետ, որոշեցի բացել: Արդյունքը տեսնում եք:
    Ի դեպ սա իմ բացած երկրորդ հայերեն ֆորումն էր: Առաջին ֆորումը, որ բացվել էր IPB 1.2 ֆորումային համակարգի հենքի վրա, փակել էի, որոշելով դեռ էլի ուսումնասիրել ֆորումների աշխատանքը: Այն աշխատում էր forum.dar.am հասցեով: «Դար» ակումբն էլ սկզբից բացվեց այդ հասցեով, որտեղից եկավ նրա «ԴԱՐ» անվանումը՝ «Դար» հրատարակչության (www.dar.am) անվանումից, հետո նոր տեղափոխվեց akumb.am առաջնային դոմեյնային հասցեով:

  12. Շնորհակալություն Chuk-ին այս գրառման համար:

    Black Orchid (18.04.2008)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Հարցազրույց Philosopher-ի հետ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 17.05.2010, 17:22
  2. Philosopher... :love
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 7
    Վերջինը: 15.10.2008, 21:00
  3. Ծնունդդ շնորհավոր, Chuk
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.12.2007, 05:27
  4. Philosopher. Մտածումներ ու ակնարկներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Հայերեն ստեղծագործող
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.11.2007, 14:07

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները