+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հեռազգացություն

  1. #1
    Ադմինիստրատոր Քանդակագործ is on a distinguished road Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Հեռազգացություն

    Հեռազգացությունը բոլոր մարդկային զգացողություններից ու ապրումներից ամենազարմանալին է: Իմ կարծիքով, դա մարդկային մարմնից բացի` գոյություն ունեցող էներգիայի, մարդկայնության խտացումն է, որ ամեն ոք կրում է իր կրծքի տակ ... Բոլորը մարդիկ միասին, միաժամանակ կարող են ապրել նույն մարդու հոգու տարածքում, և այսպիսով իրարից հեռու գտնվողները կարող են ունենալ- հասկանալ փոխկապակցված զգացումներ: Այս է պատճառը, որ ֆիզիկապես միմյանց օտար մարդիկ կարող են ադեկվատ ազադակներ հղել մեկը մյուսին` առաջին իսկ հայացքի դեպքում: Եվ կարելի է ասել, որ այս ֆենոմենը հանդիպում է ընտրյալների մոտ, որոնք օգնում են հանրությանը` մարդկանց մտքերը ու ապագան կարդալով: Ֆենոմենը չունի սահմանափակումներ, և բոլոր մարդիկ, անկախ նրանից` գիտակցում են այդ , թե ոչ ` հեռազգաց են: Սա կարելի է համարել մշտապես գործող կապ` Մարդկության կենսագործունեության մեջ: Հետաքրքիր է` դուք ինչ զգացողություններ ունեք այս հարցի շուրջ:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  2. #2
    Գրածս կարդա Փայլ is on a distinguished road Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Կարելի՞ է ասել, որ ճանաչում ես լեռը, երբ չես ճանաչում քարանձավը: Իհարկե՝ ոչ:
    Ոչ ոք մարդու ակներև, տեսանելի, ցայտուն ու հասարակակն կյանքի լավ պատմաբան չէ, եթե նա միաժամանակ, որոշ չափով նրա խոր ու ծածուկ կյանքի պատմաբանը չէ, և ոչ ոք ներքնակողմանի լավ պատմաբան չէ, եթե նա ներքնակողմանի մարդու արտաքին պատմաբանը չի եղել:
    Արտաքինի ու ներքինի պատմությունը թվում է հեռավորությունից թափանցում են իրադարձությունների պատմության մեջ և փոխադարձաբար: Սակայն դա միայն թվում է: Տարբեր դեպքերի երկու կարգ են դրանք, որոնք պատասխանում են իրար, սակայն միշտ չէ, որ պատասխանը ճշգրիտ է լինում: Դրանք պարզապես մակերեսային ուրվագծեր են, որոնք որոշակի զուգահեռներ ունեն խորքում:
    Այլ կերպ ասած՝ չես կարող մարդուն զգալ այն ժամանակ, երբ նա հանդերձարանում է: Այնտեղ խառն է ամեն ինչ: Մարդուն զգում ես, երբ նրան լսում ես:
    Վերջին խմբագրող՝ Փայլ: 20.01.2008, 23:10:
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

  3. #3
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ is on a distinguished road Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Լավ թեմա է։
    Որոշ առումով թեմայի հետ կապված մի բան հիշեցի՝ իմ երազներից մեկը, որը ժամանակին նույնիսկ գրի էի առել հանգամանորեն, բայց ձեռագիրը, ցավոք, մոռացել եմ Հայաստանում... Կփորձեմ հիմա հնարավորինս համառոտ վերարտադրել...

    Ուրեմն երազը տեսել եմ կարծեմ ուսանողությանս տարիներին։ Երազումս ես քայլում եմ կիսամութ ու մռայլ ինչ–որ անծանոթ փողոցներով... Գնում եմ դասընկերուհիներիցս մեկի ծննդին... Անտանելի անհարմարավետության զգացողություն ունեմ, միայնակության ու ճնշվածության զգացողությունն ուղղակի սպանում է... Ճանապարհին էլ վերհիշում եմ դասարանցիներիս հետ ունեցած ոչ այնքան ջերմ հարաբերություններս, դասարանումս միշտ միայնակ ու չհասկացված լինելու զգացողությունս, և ավելի ու ավելի եմ ճնշվում... Հետո հասնում եմ ինչ–որ տեղ, որն իբր դասընկերուհուս տունն է, արդեն լուսավոր է, բայց միայն դրսում, ներսումս էլի նույն խավարն է տիրում... Տեսնում եմ, որ այն կողմից գալիս է մեր դասարանի տղաներից մեկը... Ակամա շրջվում եմ, որ ինձ չտեսնի կամ գոնե չճանաչի... Ու անմիջապես սկսում եմ գիտակցել... Բայց ինչու՞ եմ եկել... Ախր ո՞վ է ինձ հրավիրել... Ու՞մ եմ այստեղ ուզում տեսնել, ու՞մ եմ կարոտել, կամ թեկուզ ինձ ո՞վ է կարոտել... Սկսում եմ հասկանալ կտրած–անցածս ճանապարհի անիմաստությունը... Ու ինձ այնքան միայնակ ու անօգնական եմ զգում, որ հուսահատությունից արդեն քիչ է մնում լաց լինեմ... Մեկ էլ հանկարծ չգիտես որտեղից կողքիս է հայտնվում եղբայրս՝ իմ ամենահոգեհարազատ ու մտերիմ մարդը, միակը, որ իմ ամենահուսահատ ու հոռետեսական պահերին կարող էր հետս մի ժամ զրուցելով՝ ինձ մխիթարել ու ինձ լիովին համոզել, որ կյանքը հրաշալի է։ Եվ ահա այդ պահին տեսնում եմ նրան, ու անմիջապես անասելի հանգստություն է իջնում վրաս։ Նա ձեռքս բռնում է ու պարզապես առաջարկում տուն գնալ։ Ես արդեն թեթևացած ու հանգստացած նրա հետ վերադառնում եմ այն նույն կիսամութ ու մռայլ ճանապարհով, որը, սակայն, այս անգամ այնքան տհաճ ու երկար չի թվում, որքան այն ժամանակ...

    Առավոտյան եղբայրս, որ այդ ժամանակ ինձ հետ նույն սենյակում էր քնում, հարցնում է. «Էս գիշեր ի՞նչ երազ էիր տեսնում»։ «Ինչու՞...»,– մի տեսակ զարմացած հարցնում եմ ես ու նոր–նոր սկսում մտաբերել տեսածս երազը... «Ուղղակի մի պահ սկսեցիր ուժեղ տնքալ, ես էլ մտածեցի, որ երազիդ մեջ լավ չես ու որոշեցի մտքով մտնել երազիդ մեջ, որ քեզ օգնեմ...»։ Փաստորեն, իսկապես մտել էր...
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  4. #4
    - Black Orchid will become famous soon enough
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Համաձայն եմ Քանդակագործի արտահայտած այն մտքին, որ յուրաքանչյուր մարդ օժտված է հեռազգացողությամբ, անկախ այն բանից՝ գիտակցում է դա, թե ոչ:
    Այդ ֆենոմենի գոյությունը գիտակցում ու դրանից սեփական կամ թեկուզ ուրիշի կյանքի համար օգտակարություն քաղում են այն մարդիկ, ովքեր բնությանն ավելի մոտ են կանգնած, թույլ են տալիս իրենց ենթագիտակցությանն ու, ինչո՞ւ ոչ, գիտակցությանը ազատ լինել ու պարզապես զգալ...

  5. #5
    Անդամության թեկնածու StrangeLittleGirl is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2007
    Տարիք
    25
    Գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Ա՛ն, եղբորդ մոտ իրոք այդ հատկությունը շատ լավ է զարգացած: Մեկ անգամ չի եղել, երբ ես շատ վատ վիճակում եմ եղել, որ նա հենց այդ պահին զանգահարել է, և ամեն ինչ անցել է:

    Հեռազգացությունն իրոք հետաքրքիր երևույթ է: Ասում են՝ երկվորյակների միջև է ուժեղ զարգացած: Քիչ չեն դեպքերը, երբ երկվորյակ քույր/եղբայրը զգացել է, թե ինչ է կատարվում հեռվում գտնվող իր քրոջ/եղբոր հետ: Նաև մայրերն ունեն ուժեղ հեռազգացություն, բայց դա հաճախ այնքան էլ լավ չի դրսևորվում, քանի որ բացի դրանից, մայրերի մոտ ուժեղ անհանգստություն է լինում և քողարկում հեռազգացությունը:

  6. #6
    Պատգամաբեր Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ is a jewel in the rough Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    934
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Հեռազգացությունը բնագիտական ֆենոմեն է, այն կապված է Բնության ամենազարմանալի և առեղծվածային գաղտնիքի` ՄՏՔԻ երևույթի հետ: Միտքը, նույն է թե Բանը` ծնվում է և Ստեղծողի, և մի գեղջուկի սիրտ-բանականության տիրույթում, և ծնվելով` ստանում է երեք հատկանիշ -Անմահություն, Տարածականություն և Մարմնավորման ձգտում: Ահա թե ինչու` Արարիչն ու Մարդը ունեն հավասար արարչականություն` նաև զուտ բնագիտական չափանիշներով:
    Սա սքանչելի իրողություն է...


    Եվ ահա` ի՞նչ զարմանք, եթե քո սրտի մեջ ծնված Միտքը`Լույսի արագությունը գերազանցող արագությամբ հասնում է սիրելի մարդուն, և նա ընկալում է այն...Եվ որպեսզի այս ֆենոմենը ազատագրենք հետաքրքրաշարժության տիրույթից` ասենք, որ Մտքի թռիչքը և ընդունումը ապացուցված են բազմակի փորձերով: Օրերս գրականության մեջ արծածված դեպքերը կգտնեմ և կներկայացնեմ Ֆորումում: Իսկ հոգևոր- փիլիսոփայական գրականության մեջ Միտքը` արարչության այս գլխավոր միջոցը, գնահատված է լիակատար խորությամբ...

  7. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Tigris (24.01.2008), Արփինե (20.12.2009)

  8. #7
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ is on a distinguished road Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Հեռազգացության հետաքրքիր օրինակ է Թումանյանի հուշերից մեկը։ Ամենայն հայոց բանաստեղծը նաև հիանալի հեռազգաց էր, ինչում կարելի է համոզվել՝ կարդալով այս հուշագրությունը.

    ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

    (Ղազարի մահվան տարեդարձին)

    Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն։ Մենք էլ հիշողություններ կգրենք։ Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությանը ամենազոր մահվան հանդեպ։

    Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին ես այն չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյան¬քում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատակելու եմ մի երկու տարօրինակ դեպք։ Տարօրինակ եմ ասում, որովհետև սովորաբար տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ։

    Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն։ Խոսում էինք և հոգիների փոխադարձ հադորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում և ազդում են ամեն տեղ ու ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկն են զգում ու հասկանում։ Եվ մեր մեջ՝ համարելով մեզ էլ այդ տեսակի մարդիկ՝ շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից։
    Ահա այդ դեպքերից երկուսը, մինը՝ թե ինչպես նա ինձ տեսավ վտանգի մեջ, մյուսը՝ թե ինչպես ես տեսա նրա մահը։

    Սրանից տասը տարի առաջ, 1902 թվականին, ես Թիֆլիսի Հայոց Ազգագրական Ընկերության խմբագրության մասնաժողովի մեջ էի։ Գարնանը մի գիշեր, երբ հավաքվել էինք խմբագրա¬կան մասնաժողովի նիստին, մի անակնկալից ես հանկարծ ընկա։ Կես գիշերին ինձ բերին մեր տունը։ Դրությունս այդ գիշեր սաս¬տիկ ծանրացավ, բայց, իհարկե, այդ ժամին ամենքը քնած էին ու ոչ ոք էլ բան չէր կարող իմանալ։ Գիշերվա մի ժամին մեր զանգը տվին։ Գնացին, եկան, թե՝
    – Աղայանն է կանգնած ներքևը մթնում, քեզ է հարցնում։ Դուրս եկա հարցնեմ՝ ինչ կա, ինչ է պատահել։
    – Դե լա՛վ, լա՛վ... հետո... Ձայն տվեց ներքևից ու գնաց։ Առավոտը եկավ, դեմս կանգնեց ու զարմանք հայտնեց, թե ինչպես է, որ ես կենդանի եմ։ Պատմեց ու նկարագրեց, նկարա¬գրեց ամենայն ճշտությամբ, թե ինչ դրության մեջ էր տեսել ինձ գիշերը։ Նրա համար էր վախեցել ու եկել անժամանակ, համոզ¬ված, որ ինձ, անպատճառ մի դժբախտության է պատահել և զարմանում է, որ ոչինչ չի պատահել։
    Ես եղածը ծածկեցի նրանից մինչև մի քանի օր անցավ։

    Մի ուրիշ անգամ ես տեսա նրան։ Տեսա, թե ինչ պատահեց նրա հետ, ես էլ վախեցած շտապեցի նրա մոտ, բայց այլևս չէի կարող նրան պատմել...
    Այդ անցյալ տարի, ուղիղ մին էլ այսօր, հունիսի 20-ի առա¬վոտն էր։ Մի տոթ առավոտ էր։ ժամը 9-ից նոր էր անցել։
    Նստած էի գրասեղանի առաջ ու միտք էի անում։
    Այս խաղաղ մտորման ժամին հանկարծ առաջս փայլատա¬կեց մի պատկեր, մի կենդանի ու զարհուրելի պատկեր... Ղազարոսն առջևս գետին տապալվեց... մեռավ...
    Այս պատկերը կայծակի արագությամբ, ավելի վառ, քան իրականությունը, եկավ ու անցավ մի անսպասելի ծանր հարվա¬ծի պես և այնպես տակն ու վրա արավ, որ ցավի ու շփոթության մեջ սկսեցի մոտիկ բարեկամների անունները որոնել, թե ո՞րտեղ են, որ հեռագրենք... Մի կերպ աշխատեցի ինձ հաղթանակել, հուզմունքս զսպել. վեր կացա, սկսեցի սենյակումս շրջել, բայց չէի կարողանում ինձ տիրել։ Այս ժամանակ ներս է մտնում կինս ու տեսնելով ինձ այդ դրության մեջ, զարմացած հարցնում է՝ թե ի՞նչ է պատահել։ Պատմում եմ, թե այս տեսակ մի հիմար բան է մտել գլուխս ու չեմ կարողանում ազատվեմ։ Նա ծիծաղում է վրես ու հանդիմանում։ Սկսում է խոսել արիշ բանից։ Հենց այս խոսակցության միջոցին փողոցից ներս է ընկնում գունաթափ որդիս...
    – Պապեն ընկավ...
    – Ո՞րտեղ...
    – Փողոցում...
    – Ի՞նչպես թե ընկավ...
    – Ուշաթափվեց... տարան տուն... բժիշկները ետևից են վազում...

    Վազում եմ։ Նրա տանից մոտ եմ... Հեռվից մեր բարեկամնե¬րից մինը ձեռքով դեմս նշան է անում օդի մեջ ու ձայն է տալի.
    – Վերջացա՜վ...
    Վազում եմ... Մի երկու րոպեից աչքիս առջևն էր նրա վիթ¬խարի դիակը, իսկ ականջումս կանչում էր մեր բարեկամի գուժ¬կան ձայնը.
    – Վերջացա՜վ...

    Այո՛, վերջացավ։ Հավիտյան վերջացավ։ Եվ ինչքա՜ն բան վերջացավ ինձ համար... որովհետև ինչքան էլ սիրելի լիներ նա որպես գործիչ, հազար անգամ ավելի թանկ էր որպես ընկեր, և ինչքան էլ շնորհալի լիներ որպես ստեղծագործող, անհամեմատ ավելի բարձր էր որպես ստեղծագործություն։ Աստծո հազվադեպ հաջող ու պայծառ ստեղծագործություններից մինն էր նա։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  9. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Փորփրուկ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (01.02.2008), Philosopher (31.01.2008), Առողջագետ (01.02.2008), Արփինե (20.12.2009)

  10. #8
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Հեռազգացության երևույթը վաղուց դադարել է "գերբնական", իռացիոնալ, անհասկանալի երևույթ լինելուց: Այսօր այն նույնքան բացատրելի է. որքան ֆիզիկական կամ կենսաֆիզիկական ցանկացած երևույթ: Սակայն այդ գիտելիքի արմատները խորն են. 5-7 հազարամյա բժշկություններում /Այուրվեդա, չինական բժշկություն/, որոնք հստակ ու պարզ անատոմիական-ֆիզիոլոգիական գիտելիք էին պարունակում ոչ միայն մարդկային մարմնի, այլ նաև նուրբ մարմինների` հոգու և ոգու մասին: Դրանք արդեն մարմնի դաշտային բաղադրիչն են, և տարածվում են բոլորովին այլ օրենքներով` փոխանցելով մտքեր, զգացմունքներ /այսպես կոչված կանխազգացումներ և ներզգացումներ/ առանց ֆիզիկական մարմնի տեղաշարժի: Այսօր դա ապացուցված է նաև կենսաֆիզիկական հետազոտություններով:
    Կարծում եմ կգա ժամանակը /հենց ես էլ պատրաստվում եմ դա անել/, երբ այս գիտելիքը պարզ ու մատչելի ձևով կհասնի ապագա բժշկին, ինչը ճափազանց կարևոր եմ համարում հատկապես բժշկի համար: Դա թռիչք կլինի բժշկական աշխարհայացքի առումով, որը կարող է համեմատվել ֆիզիկայի անցմանը`Նյուտոնյան ֆիզիկայից դեպի քվանտային ֆիզիկա:
    Սա գիտական հիմքի մասին, իսկ եթե խոսենք երևույթի տարածման մասին, ապա այն իր տեղն ունի յուրաքանչյուրիս կյանքում, առատորեն առկա է մարդկային գոյության մեջ, եթե կուզեք կեցության "այսբերգի" ամբողջ հիմքը, ստորջրյա մասն է կազմում:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 01.02.2008, 21:07:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  11. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (02.02.2008), Philosopher (01.02.2008), Այգ (02.02.2008), Արփինե (20.12.2009)

  12. #9
    Սկսնակ անդամ Այգ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    44
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Ես էլ համամիտ եմ կարծիքին, որ հեռազգացության ընդունակ են բոլոր մարդիկ(և ոչ միայն):
    Սակայն այդ բարձր, և էլի շատ խորը զգացումներ մարդկանց կողմից անտեսվում կամ անջատվում են փոքրոգություններին տուրք տալու հետևանքում:
    Ուշադրության հեռուները ընկալելու և հետազոտելու հատկությունը ուղիղ համեմատական է Ազնվությանը:
    Որքան հաստատ է մարդը Ազնվության մեջ, այնքան գործուն է հեռազգացությունը:

  13. #10
    Անդամության թեկնածու Armenia is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2009
    Գրառումներ
    13

    Լռելյայն արժեք Re. Հեռազգացություն

    Հեռազգացությունը ինչ որ կապ ունի "երրորդ" աչքի հետ ?

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները