Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Շպարված մտքերի մասին

  1. #1
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Շպարված մտքերի մասին

    Նկատել եմ, որ վերջերս նյարդայնանում եմ խուճուճ–մուճուճ, փքուն գրելաոճերից... Ու մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է որոշ մարդկանց թվում, որ եթե իրենց պարզ մտքերը արհեստականորեն պաճուճազարդեն զանազան ոլորապտույտ բառերով ու արտահայտություններով, ապա դրանից դրանք ավելի տպավորիչ կդառնան։ Երբեմն ամենապարզ մտքերն այնքան են «շպարում», որ կարդալիս հենց միայն «շպարն» ես տեսնում, հետո ստիպված ես լինում շպարի հաստ շերտը մտովի քերել–թափել, որ մի կերպ տեսնես դրա տակ թաքնված միտքը... Ախր պատկերավոր գրելը բոլորովին ուրիշ բան է...

    Երևի մարդիկ ամեն կերպ ջանում են զերծ մնալ պարզունակությունից, բայց դրանից ընկնում են հակառակ ծայրահեղության մեջ ու երբեմն բավական ծիծաղելի բարդ ու «պատկերավոր» մտքեր են երկնում։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ շատերը պարզապես չեն տարբերում պարզությունը պարզունակությունից...

    Հ. Գ. Առաջին բլոգ–գրառումս ինչ բողոքական ստացվեց... Չէի ուզում...
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  2. #2
    Գրածս կարդա Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. Շպարված մտքերի մասին

    Պահո՜, բաբուլիս ասած. <<սաղ պարերը պարել էինք, մնացել էր չարդախլուն>>: Խուճուճ-մուճուճ, փքուն գրելաոճը այդ երբվա՞նից դարձել խնդիր, այն էլ՝ նյարդայնացնող խնդիր: Չնայած մի կողմից իրավացի ես: Մեր իրականության մեջ այնքան շատ է ոչ փքուն գրելաոճը, որ դրանց արանքում մի հատ փքուն գիր է հայտնվում, բողոքարկվող մտորում է դառնում: Ազգդ օդն է հանել վաճառքի, դրա մասին մտորի…

    http://airof.am/store/index.php?main...fb803a72be6c00

    Բացի այդ, ինչո՞ւ համար նյարդայնանալ, փքուն գիրը մարդու նյարդերին վնաս չի, վնաս չի: Քանքարավոր ընկերոջ, Philosopher եղբոր և Փայլ գիտահանրամատչելի corporation-ի համետեղ գործունեության արդյունքում արտադրված նախադասություն: Ով ինչպես ուզում է, թող գրի, թե չէ հարկի, անհարկի մարդականց սուզում եք ուր ուզում եք, ախր այդպես չի կարելի: Եր՞բ կլինեք մենք միմյանցից չնյարդայնացող, միմյանց հանդուժող: Է՜հ, ինչպես կասեին մեր ապարանցի եղբայրներն ու քույրերը. «Հարգելի էշ, մի սատկի, մի սատկի… առջևում գարուն է...»

    Ի դեպ մի քանի օր առաջ հաղորում էի նայում, որտեղ հյուրերից մեկին հարց տրվեց. «Ավելի լավ է կինը մտածող լինի, թե՞ եփող»: Պատասխանող էլ ասաց. «Ավելի լավ է մտածող լինի, եփել ոնց էլ լինի կսովորի»: Պա՞րզ է, թե՞ բարդ: Եթե բարդ է պարզեցնեմ: Փքուն գրել կարողացողը, պարզ կգրի ու կգրի: Այ հակառակը՝ համարյա թե կասկածում եմ: Պաճուճավորված գրելն ամեն մարդու խելքի բան չի:
    Լավ եկ այս «խնդիրը» դենը նետենք: Բայց պատկերացնո՞ւմ ես, որ ասենք կինը և՛մտածող լինի, և՛ եփի, ինչու ոչ, պետք եկած տեղը նաև տուն մաքրող էլ լինի: Պա՞րզ է, թե՞ բարդ: Եթե բարդ է պարզեցնեմ: Պատկերացնո՞ւմ ես, որ մարդը կարողանա և՛ պաճուճավորված գրել, և՛պարզ, ինչու ոչ, պետք եկած տեղը պարզունակ էլ գրել: Դա մի գժվելու բան է: Պա՞րզ է:
    Վերջին խմբագրող՝ Փայլ: 23.01.2008, 19:03:
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

  3. #3
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Շպարված մտքերի մասին

    Մեջբերում Փայլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգդ օդն է հանել վաճառքի, դրա մասին մտորի…
    Ամեն մարդ մտորում է իր հայեցողությամբ և իր ուզած թեմաներով։ Այսինքն՝ ուրիշների մասին հաստատ ասել չեմ կարող, բայց գոնե ես այդպես եմ անում ու միշտ այդպես եմ արել, հետևաբար չեմ կարծում, թե մտորումներիս թեմաները պետք է թելադրվեն ուրիշների կողմից կամ էլ որոշվեն՝ արժեր արդյոք այս թեմայով մտորել, թե ոչ... Կարծեմ բլոգ–գրառումները օրագրային բնույթի են, իսկ դա նշանակում է, որ դրանցում արտահայտված մտորումները իրավունք ունեն չհամընկնելու մյուսների մտորումների հետ։ Այ եթե այդպիսի թեմա բացեի քննարկման համար, դուք էլ համարեիք, որ այդտեղ քննարկելու բան չկա, թեման անիմաստ է, դեռ ինչ–որ տեղ կհասկանայի, բայց որ ուրիշներին չհուզող թեմաներով անձնական բլոգում մտորել էլ չի կարելի առանց քննադատվելու ու հեգնվելու, այ այդ մեկը չգիտեի...

    Ի դեպ մի քանի օր առաջ հաղորում էի նայում, որտեղ հյուրերից մեկին հարց տրվեց. «Ավելի լավ է կինը մտածող լինի, թե՞ եփող»: Պատասխանող էլ ասաց. «Ավելի լավ է մտածող լինի, եփել ոնց էլ լինի կսովորի»: Պա՞րզ է, թե՞ բարդ: Եթե բարդ է պարզեցնեմ: Փքուն գրել կարողացողը, պարզ կգրի ու կգրի: Այ հակառակը՝ համարյա թե կասկածում եմ: Պաճուճավորված գրելն ամեն մարդու խելքի բան չի:
    Լավ եկ այս «խնդիրը» դենը նետենք: Բայց պատկերացնո՞ւմ ես, որ ասենք կինը և՛մտածող լինի, և՛ եփի, ինչու ոչ, պետք եկած տեղը նաև տուն մաքրող էլ լինի: Պա՞րզ է, թե՞ բարդ: Եթե բարդ է պարզեցնեմ: Պատկերացնո՞ւմ ես, որ մարդը կարողանա և՛ պաճուճավորված գրել, և՛պարզ, ինչու ոչ, պետք եկած տեղը պարզունակ էլ գրել: Դա մի գժվելու բան է: Պա՞րզ է:
    Ինձ համար հենց սկզբից էլ ամեն ինչ պարզ էր։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  4. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Շպարված մտքերի մասին

    Մոդերատորական: Քննարկումը էժան բանավեճի մի վերածեք: Թեման փակվում է:

    Փորփրուկի բլոգ-գրառման վերաբերյալ կարծիքների փոխանակումը կարող եք շարունակել այստեղ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ լեզուի մասին
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.08.2011, 15:30
  2. Կնոջ մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 30
    Վերջինը: 12.11.2009, 03:26
  3. Նորից գարեջրի մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Լուրեր, նորություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.09.2009, 20:49
  4. Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.06.2009, 20:26
  5. Loreena McKennitt. Իր մասին
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2007, 16:30

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •