Ստորև ներկայացնում եմ դասական Յոգայի շարադրման հեղինակ Փատանջալի Իմաստունի աշխատության 2 գլուխները(առայժմ), սեփական թարգմանությամբ և խմբագրմամբ: Որպես հիմք, բազում հեղինակներից ընդունել եմ Ռամ Պրասադի թարգմանած տարբերակը:
Յօգա գիտությունը ըստ Փատանջալիի
Գլուխ 1. Վասն ինքնահաստատման
1.1 Ահավասիկ Յոգայի ստույգ բացատրությունը:
1.2 Յոգան գիտակցության վերցնցումային վիճակն է:
1.3 Դա Էության բնական վիճակն է:
1.4 Այլ ժամանակ Էությունը միաձուլվում է ցնցումներին:
1.5 Կա ցնցումների 5 տեսակ, - ցավագին և հաճելի:
1.6 Դրանք էն,` իմացությունը, մոլորությունը, երևակայությունը, թմբիրը և հիշողությունը:
1.7 Ուղղակի ընկալումը, փորձը, և հեղինակավոր աղբյուրը իմացության սկզբունքն է:
1.8 Մոլորությունը, - իրականությամբ չհաստատվող կեղծ իմացությունն է:
1.9 Երևակայությունը, - փորձով չհաստատված մտքերի հոսքն է:
1.10 Թմբիրը, - սկզբունքներից նահանջելու հետևանքն է:
1.11 Հիշողությունը, - չանհետացած ապրումներն է:
1.12 Դրանք հսկվում էն ավյունով և կամքով:
1.13 Ավյունը, - հույզերին տիրապետելու անհրաժեշտ ջանքերի գործադրումն է:
1.14 Դա ամրապնդվում է նպատակամղվածությամբ:
1.15 Կամքը գոյանում է ցանկությունների հաղթահարումով:
1.16 Այնուհետև հույզերի հաղթահարումը հանգեցնում է Էազգացության:
1.17 Այնժամ ձևավորվում է դատողությունը, զանազանությունը, իմաստավորումը և ինքնությունը:
1.18 Տիրապետելով հույզերին, մնում է հաղթահարել տպավորությունները:
1.19 Ինքնության կայացումով հույզերը վերահսկվում էն առանց ջանքերի:
1.20 Վստահությամբ, եռանդով, հիշողությամբ, զանազանումով, խոկումով բացահայտվում է այլ իրականություն:
1.21 Արդյունքի արագությունը ուղիղ համեմատական է եռանդին:
1.22 Արդյունքը տարբեր է, կախված ներդրված թեթև, միջակ կամ մեծ ջանքերից:
1.23 Եւ ճշմարտությանը նվիրվածությունից:
1.24 Ճշմարտությունը վեր է ամենատարբեր մոլորություններից:
1.25 Նրանում ամենատեսությունն անսահմանափակ է:
1.26 Նա է բոլոր ժամանակների Ուսուցիչների Ուսուցիչը:
1.27 Նա արտահայտվում է մաքուր խոսքով:
1.28 Նրա իմաստի մասին խորհրդածությունները հանգեցնում էն իմաստության:
1.29 Եւ վերանում էն ինքնքաճանաչողության խոչնդոտները:
1.30 Թուլությունը, ծուլությունը, կասկածները, հակակրանքը, պատրանքները, մտացրիվությունը, անկայունությունը խոչնդոտների տեսակներն էն:
1.31 Տառապանքը, մտամոլորությունը, ջղաձգությունները, հառաչանքները խոչնդոտների դաշնակիցներն էն:
1.32 Դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա:
1.33 Մտորումները ընկերասիրության, բարյացկամության, ուրախության, երջանկության, դժբախտության, բարու և չարի մասին հանգստացնում էն գիտակցությունը:
1.34 Ինչպես նաև շունչը դատարկելը, և հանգիստ պահելը:
1.35 Հանգիստ գիտակցությունը բացում է արտասովոր ընկալում և կայուն անդորր:
1.36 Որտեղ տիրում է վերհուզական մտապարզությունը:
1.37 Եւ սիրտը ազատ է ցանկություններից:
1.38 Որտեղ գիտակցությունը հանգիստ է նաև քնի ընթացքում:
1.39 Եւ դատողությունն ազատ է նախապաշարումներից:
1.40 Այդպիսով աստիճանաբար վերանում էն փոքրագույնի և մեծագույնի ընկալման խոչնդոտները:
1.41 Երբ հույզերը հաղթահարված էն, և կայացել է բյուրեղյա թափանցիկությունը, ի հայտ է գալիս մտքի փոխակերպման ունակություն, և ուսումնասիրողի - ուսումնասիրվողի - ուսումնասիրելու միջոցի հատկանիշների տիրապետում:
1.42 Եւ վերանում է հնչյունի – իմաստի - գաղափարի բանավոր խառնաշփոթը:
1.43 Հիշողությունը դատարկվում է թյուրիմացական ենթադրությունների հակասական ճյուղավորումներից, և տիրում է դատողություններից ազատ ներքին անդորրը:
1.44 Այդպիսով համակենտրոնանալով անդորրում սկսում էն զգացվել առավել նուրբ առարկաները:
1.45 Ինչպես նաև նրանց սահմանները:
1.46 Ինչը իր հերթին նպաստում է ինքնահաստատմանը:
1.47 Հանդարտ հոսքով Ինքնության առջև պարզվում էն գերագույն պատճառները:
1.48 Եւ ուղենշվում է Էության ճանաչողությունը:
1.49 Դա տարբերվում է բանավոր, կամ տրամաբանական ճանաչողությունից, քանզի բացվում էն մանրամասն տեղեկությունները:
1.50 Դրա զգացողությունը չեզոքացնում է բոլոր տպավորությունները:
1.51 Այդպիսով չեզոքանում էն ինքնահաստատման խոչնդոտ հանդիսացող բոլոր մտքի սերմերը:
Գլուխ 2. Վասն ճանաչողության
2.1 Մաքրագործումը, ուսումնասիրությունը և ստեղծագործումը կազմում են Յոգայի գործունեությունը:
2.2 Եւ կոչված է դժբախտությունների վերացման և փոխակերպման:
2.3 Դժբախտության պատճառներն են, - տգիտությունը, եսամոլությունը, հակվածությունը, ատելությունը և ապրումների տենչը:
2.4 Տգիտությունը հիմք է մնացյալի համար, լինի պարապ, ընդմիջվող, թե անընդմեջ:
2.5 Տգիտությունը, - անցողիկի, անմաքուրի, դժբախտի, անանձնականի շփոթմունքն է հավետի, մաքուրի, երջանիկի, անձնականի հետ:
2.6 Եսամոլությունը, - ապրողի և ապրելամիջոցի համարժեքացումն է:
2.7 Հակվածությունը, - գիտակցության հաճույքների անընդհատ ձիրքն :
2.8 Ատելությունը, - ցավի հետևանք հակակրանքն է:
2.9 Ապրումների տենչը այնքան նուրբ և հզոր է, որ հատուկ է նույնիսկ իմաստուններին:
2.10 Նրանց չեզոքացնելու համար հարկավոր է զարգացնել համապատասխան նրբության հակադիր մտքեր:
2.11 Որոնք ձևավորվում են խորհրդածություններով:
2.12 Տառապանքի հարուցցող արարքները ունենում են երևելի և աներևույթ պատճառներ:
2.13 Որոնք արմատախիլ չարվելու դեպքում միահյուսվում են կյանքի կառավարմանը, փորձին, կամ ողջ կյանքին:
2.14 Դրանց պտուղները ուրախացնող կամ տխրեցնող են, որպես հետևանք համապատասխանաբար առաքինության կամ արատավորության:
2.15 Բնույթների հակասությունների առաջացրած փոփոխությունները, անհանգստությունները, սովորույթները, տառապանքները հանգեցնում են զանազանության:
2.16 Եւ տառապանքների շրջանցումը դառնում է հնարավոր:
2.17 Հաղթահարվող տառապանքի հնարավորությունը ուսումնասիրողի և ուսումնասիրելիի կապն է:
2.18 Ուսումնասիրելին լինում է տարրական և զգայական, բնույթով տեսանելի, գործող և պարապ: Նախատեսված է ճանաչման և փորձի կուտակման համար:
2.19 Բնույթները լինում են որոշակի և անորոշ, նկատելի և աներևույթ:
2.20 Ուսումնասիրողը միայն գիտակցությունն է, և փոխակերպումները ճանաչելով հանդերձ պետք է մնա մաքուր:
2.21 Քանզի նպատակը միայն Էության ճանաչողությունն է:
2.22 Չնայած ճանաչման միջոցները այնուհետև իմաստազրկվում են, սակայն երբեք չեն կորցնում նշանակությունը:
2.23 Կապը անհրաժեշտ է բնույթի ճանաչմանը տիրապետելու համար:
2.24 Ինչի բացակայության պատճառը տգիտությունն է:
2.25 Բայց բացարձակ ազատության հասնելու համար անհրաժեշտ է ճանաչելուց հետո կապը խզել:
2.26 Խզման միջոցները բացահայտվում են անվրդով զանազանությամբ:
2.27 Որը սահմանված է ութ ամբողջական փուլով:
2.28 Զանազանության գիտելիքի իմաստը բացահայտվում է խառնվածքների զատումով, ինչը հնարավոր է միայն Յոգայի սկզբունքներին հավատարմությամբ:
2.29 Պատգամները, Պարտավորությունները, Կեցվածքը, Շունչը, Կամքը, Ուսումնասիրությունը, Վերլուծությունը, Իմաստավորումը ութ փուլերն են:
2.30 Պատգամների էությունը կայանում է Չվնասելու, Ուղղամտության, Չգողանալու, Բարոյականության, Անագահության սկզբունքներում:
2.31 Այդ վեհագույն սկզբունքները սահմանափակված չեն կարգավիճակով, վայրով, ժամանակով, հանգամանքներով:
2.32 Մաքրակեցությունը, բավարարվածությունը, մաքրագործությունը, դպրությունը, ճշմարտամտությունը սահմանում են Պարտավորությունները:
2.33 Անհանգիստ մեղավոր մտքերից հարկավոր է միանալ հակադիր մտքերին:
2.34 Մեղքը անձամբ, պարտադրությամբ կամ թույլատրությամբ որևե մեկին վնաս պատճառելն է: Այն միշտ նախորդվում է ցանկությամբ, ցասումով և տգիտությամբ: Լինի թեթև, միջակ թե բուռն, - հետևանքը անսահման տառապանքն ու թյուրիմացությունն է: Եւ միակ ելքը հակառակում վարժվելն է:
2.35 Հաստատվելով Չվնասելու սկզբունքում, - հաղթահարվում է ոչնչացնելու հակումը:
2.36 Հաստատվելով Ուղղամտության սկզբունքում, - ձևավորվում է գործողությունների իրագործման հատկանիշը:
2.37 Հաստատվելով Չգողանալու սկզբունքում, - մոտեցվում է ամենաարժեքավորին:
2.38 Հաստատվելով Բարոյականության սկզբունքում, - առաջանում է ուժերի կուտակում:
2.39 Հաստատվելով Անագահության սկզբունքում,- հասկացվում է ծնունդի իմաստը:
2.40 Մաքրագործությամբ հաղթահարվում է մարմնական շփումի տենչն ու կիրքը:
2.41 Եւ մաքրվելով, առաքինանալով, նպատակասլաց զգայասթափությամբ Էությունը լցվում է ինքնության ու կարևորության զգացումով:
2.42 Բավարարվածությունը հանգեցնում է Երջանկության արտակարգ հոգեվիճակի:
2.43 Մաքրակեցությամբ սկսում են զատվել մարմնական և զգայական հատկանիշների խառնվածքները:
2.44 Դպրությունըը լցնում է աստվածայնությամբ:
2.45 Ճշմարտամտությանը նվիրվածությունը փոխակերպվում է ինքնատիրապետման:
2.46 Կեցվածքը դառնում է կայուն ու թեթև:
2.47 Ճիգերի հանգստացմամբ և մուտքով մտքի անսահմանություն:
2.48 Հակասությունների զուգորդումով դադարում են հույզերը:
2.49 Շունչը մշակվում է պահելու վարժություններով, թե ներշնչած, և թե արտաշնչած վիճակներում:
2.50 Այդ վարժությունները կարգավորվում են տեղով, ժամանակով և քանակով: Եւ աստիճանաբար շունչը դառնում է նուրբ և տևական:
2.51 Չորրորդը հետևում է, երբ արտաքին և ներքին աշխարհները դառնում են փոխհաղորդական:
2.52 Եւ վերանում է լույսի ներընկալման խոչնդոտը:
2.53 Եւ գիտակցությունը ի վիճակի է կայուն ուշադրության:
2.54 Կամքի ձևավորմամբ զգայարանները ազատվում են առարկաներին կապված և հետևող լինելուց;
2.55 Եւ այդպիսով զգացմունքները հայտնվում են կայուն հսկողության ներքո:



Մեջբերել
