Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Ժպիտ Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    ԴՆ Ֆորումի հարգելի անդամներ և հյուրեր

    Ինչպես հայտնի է, համաշխարհային ընդունված պրակտիկա է հումանիտար, հասարակական և մշակութային լուրջ ծրագրերի հասարակական աջակցությունը: Այսօր արդեն միանշանակ է, որ ԴՆ Ֆորումը հենց այդպիսի ծրագիր է և այն ստեղծվել է հենց այդպիսի գործառույթներ իրականացնելու համար: Ուստի այսօրվանից ԴՆ Ֆորումում ներդրվում է նոր` "Աջակցման ծրագիր": Այս ծրագրի նպատակը ԴՆ Ֆորումի և ԴՆ Կայքերի համակարգի ծրագրերի իրականացման համար հասարակական աջակցություն ստանալն է` չփոխհատուցվող նվիրտավությունների ձևով: Իհարկե, աջակցության կարևորագույն ձևը յուրաքանչյուր անդամի ակտիվ մասնակցությունն է այս պահին` ԴՆ Ֆորումի աշխատանքներին, սակայն պարզ է, որ ԴՆ Ֆորումի և նմանօրինակ այլ ծրագրերի իրականացումն ինքնին լուրջ գումարային ներդրումներ է պահանջում, ներդրումներ, որոնք պիտի ծառայեն հայկական ինտերնետում նոր, իրենց կատարմամբ և հասարակական նշանակությամբ բացառիկ նախագծերի ներդրմանը: Այս պահին ԴՆ Կայքերի համակարգը գնել է ավելի քան տաս դոմեյն անվանումներ, որոնցից հինգը .am անվանումով, այդ թվում` mard.am. spyurk.am, e-book.am և այլն: Նախատեսվում է նաև այլ դոմեյն անվանումների ձեռքբերում և դրանց համար համապատասխան կայքերի ստեղծում կամ ֆորումային կամ այլ տիպի համակարգերի գնում ու գործարկում: Այս ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր գիտակից, իր երկրի, իր քաղաքի գոյությունն ու ապագան նոր` ինտերնետային ձևերում գտնող, հայկական ինտերնետին և մասնավորապես` ԴՆ Կայքերի համակարգին և ԴՆ Ֆորումին աջակցել ցանկացող մարդու ներդրումը:

    "Աջակցման ծրագիրը"
    ենթադրում է դրամային փոխանցումներ, որոնց օգտագործումը փոխանցող անդամները կամ հյուրերը վստահում են ԴՆ Կայքերի համակարգի և ԴՆ Ֆորումի ադմինիստրացիային: "Աջակցման ծրագրի" նվազագույն փոխանցելի գումարն է 5 ԱՄՆ դոլարը: Գումարի տարադրամը ԱՄՆ դոլարն է, քանի որ գումարը փոխանցվելու է PayPal համակարգի միջոցով, որտեղից էլ գտնելու է իր կիրառումը` նոր ծրագրերի, դոմեյն անվանումների գնման և այլ նպատակների իրականացման համար: Մեկ անգամ փոխանցման առավելագույն գումար է սահմանված 100 ԱՄՆ դոլարը:

    "Աջակցման ծրագրին" հնարավոր է մասնակցել նաև այլ համակարգերի միջոցով փոխանցումներ կատարելով: Այս տիպի փոխանցումների համար կարող են օգտագործվել Edram և ArCa համակարգերը: Հայկական դրամով փոխանցումների համար սահմանված նվազագույն գումարն է 2000, առավելագույնը` 30000 դրամ: Մանրամասներին ծանոթանալու համար անդամները կարող են դիմել անձնական նամակով, իսկ հյուրերը` ֆորումի հետադարձ կապով` որպես կապվելու նպատակ նշելով "Աջակցման ծրագիր": Այս կարգով փոխանցված գումարները կծառայեն հայաստանյան դաշտում անհրաժեշտ ծախսերի համար, մասնավորապես` դոմեյն-հոսթինգ ծառայությունների վճարումների համար:

    "Աջակցման ծրագիրը" կազմակերպվելու է հետևյալ կարգով. յուրաքանչյուր ամիս ԴՆ Ֆորումի ադմինիստրացիան որոշելու է այն գումարի չափը, որը անհրաժեշտ է որոշակի նպատակների իրականացման համար, այդ գումարի չափը սահմանվում է, դրա մասին տեղեկացվում են անդամները և հյուրերը: Գումարի չափի լրացման դեպքում ԴՆ Ֆորումում կտեղադրվի պաշտոնական հաղորդագրություն գումարի իրականացման նպատակի մասին, որը նախօրորոք չի կարող հրապարակվել` բիզնես գաղտնիության նկատառումներով: Գումարի չափը չլրանալու դեպքում փոխանցողները նվիրատվությունների գումարի օգտագործումը վստահում են ԴՆ Ֆորումի ադմինիստրացիային` ընթացիկ ծախսերի և ոչ մեծ նախագծերի իրականացման համար:

    "Աջակցման ծրագրի" մասնակից անդամները, անկախ փոխանցած գումարի չափից, տեղափոխվում են ԴՆ Ֆորումի աջակիցների խումբ, որի անդամները տեղ կգտնեն այս էջում:

    Յուրաքանչյուր ամսի ավարտին աջակիցների ցուցակը կհրապարակվի ԴՆ Ֆորումում:

    Եվ այսպես` ԴՆ Ֆորումի "Աջակցման ծրագիրը" հայտարարում ենք բացված: Ակնկալում ենք անդամների և հյուրերի ակտիվությունն ու ծրագրին մասնակցելու պատրաստակամությունը` ոչ միայն դրամային փոխանցումներով, այլև այս թեմայում իրենց կարծիքներով:

    Մեզանից սկսենք ապագայի գործերի գնահատականն ու աջակցությունը: "Աջակցման ծրագիրը" մեր ինքնաջակցումն է, մեր ապագայի կերտումը մեր իսկ ձեռքերով:

    Մոտակա ամսվա նպատակային գումարը 200 ԱՄՆ դոլար է կամ համարժեք դրամ` այլ միջոցներով փոխանցումների դեպքում:

    Դրամային փոխանցումները կարող եք կատարել այս պահից սկսած:

    Հարգանքներով`
    ԴՆ Ֆորումի ադմինիստրացիա




  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Ժպիտ Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Երկու լրացում.

    1. Ստորև ներկայացվում են "Աջակցման ծրագրի" Edram և ArCa համակարգերի հաշիվները այն մարդկանց համար, ովքեր կցանկանան մասնակցել ծրագրին այդ համակարգերի միջոցով.


    ArCa համակարգի միջոցով փոխանցում կարող եք կատարել հետևյալ հաշվին`

    9051290200028047
    Փոխանցման նպատակ
    տողում նշելով`""Աջակցման ծրագիր" և ֆորումային մականունը կամ անունը և ազգանունը"


    Edram
    hամակարգի միջոցով փոխանցում կարող եք կատարել հետևյալ հաշվին`

    557644220
    Ստացող տողում նշելով հաշվի համարը, Գումար տողում գումարի չափը, Նպատակ տողում` "Աջակցման ծրագիր", Նշումներ դաշտում` ֆորումային անվանումը կամ անունը և ազգանունը


    2. Ստորև ներկայացվում է MasterCard պլաստիկ քարտի համարը, որին ևս կարող են փոխանցվել գումարներ "Աջակցման ծրագրի" շրջանակներում, գլխավորապես` արտերկրից կատարվող բանկային և քարտային փոխանցումների համար: Հաշվին գումարը կարող եք փոխանցել ԱՄՆ դոլարով:

    5406611000007172
    Տվյալների նշումը այնպես, ինչպես ArCa պլաստիկ քարտին կատարվող փոխանցումների դեպքում` համապատասխան դաշտերում:


    Քանի որ ԴՆ Ֆորումում այժմ գործում է PayPal-ի լրածրագիրը, խնդրում ենք հայկական դրամով կամ ԱՄՆ դոլարով պլաստիկ քարտերին կամ Edram համակարգին փոխանցում կատարելիս համարժեք դոլարային գումար մուտք անել այս էջում և սեղմել Աջակցել կոճակը` հետագա գործողություններն այլևս չկատարելով, հնարավորություն տալով մեզ պաշտոնապես հաստատել Ձեզ որպես ԴՆ-ի աջակից և ընդգրկել համապատասխան խմբում ու ամսեկան հաշվետվություններում:


    3. PayPal համակարգով փոխանցում կատարելու դեպքում խնդրում ենք փոխանցումը կատարելուց հետո Ձեր փոխանցման մասին մեզ տեղեկացնել անձնական նամակի կամ հետադարձ կապի միջոցով` հնարավոր անճշտություններից, փոխանցված գումարի հնարավոր չարձանագրման դեպքերից խուսափելու համար:

    Այսքանը: Շնորհակալություն

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Շնորհակալ եմ բացխօսիկութեան համար: Մեր մօտ ազատ դրամատնային գործառոյթ չկայ: Պաշտօնապէս երկրից դուրս փող հանելն արգիլեալ է:
    Թէ ծանօթ անձն ունէք, որ կգայ այստեղ, փոխանցեմ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  4. #4
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Գուցե մի օր spyurk.am-ի ադմինիստրացիան անցնի ձեր կողմերով
    Սա, իհարկե, կատակ: Իսկ իրականում, շնորհակալ եմ պատրաստակամության համար, բայց այդպիսի հնարավորություն առայժմ չունենք: Իսկ բացխոսիկություն տերմինդ ընդունում եմ որպես լուրջ գնահատական

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե մի օր spyurk.am-ի ադմինիստրացիան անցնի ձեր կողմերով
    Սա, իհարկե, կատակ: Իսկ իրականում, շնորհակալ եմ պատրաստակամության համար, բայց այդպիսի հնարավորություն առայժմ չունենք: Իսկ բացխոսիկություն տերմինդ ընդունում եմ որպես լուրջ գնահատական
    Արձանագրէ պարտքս տետրակումդ, երբ ընկերս գայ ծննդավայր, իրեն կուտամ, որ փոխանցէ: Լուրջ եմ ասում:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Ուշադրություն

    PayPal համակարգի հետ կապված խնդիրների պատճառով այդ համակարգի միջոցով փոխանցումները դադարեցվում են: Մոտակա 20 օրերի ընթացքում խնդիրները կկարգավորվեն:

    Մինչ այդ "Աջակցման ծրագիրը" շարունակվում է` վերոնշյալ բոլոր պայմաններով ու սկզբունքներով:
    Դրամական փոխանցումները կարող եք կատարել ArCa, Edram և MasterCard համակարգերով` ինչպես հայկական դրամով` օգտվելով ArCa և Edram համակարգերից, այնպես էլ ԱՄՆ դոլարով` MasterCard համակարգի միջոցով:


    Հարգանքներով`
    ԴՆ Ֆորումի ադմինիստրացիա


  7. #7
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Մեջբերում Tigris-ի խոսքերից Նայել գրառումը
    Արձանագրէ պարտքս տետրակումդ, երբ ընկերս գայ ծննդավայր, իրեն կուտամ, որ փոխանցէ: Լուրջ եմ ասում:
    Հարգելի բարեկամ: Ո'չ vBulletin ֆորումային համակարգը, ո'չ ԴՆ Կայքերի համակարգը դեռևս չունեն այնպիսի տեխնիկական հնարավորություններ, որպեսզի կարողանան ծրագրավորել այնպիսի խորապես հայկական ու խորապես թանկագին արխետիպեր, ինչպիսիք են պարտք վերցնելն ու պարտք գրելը: Այնպես որ կներես: Պարտքդ ոչ մի տեղ չեմ կարող գրել: Շնորհակալ եմ գենետիկ հիշողությանս այդ հայրենաբույր հատվածը մի պահ արթնացնելու համար, որպեսզի հետո նրան հաճույքով քնեցնեմ

  8. #8
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Ուշադրություն

    Ուշադրություն: "Աջակցման ծրագրի" ընթացակարգի մեջ տեղի են ունենում փոփոխություններ: "Աջակցման ծրագրին" այսուհետև PayPal համակարգի միջոցով մասնակցել հնարավոր չի լինի: Հայցում ենք այն մի քանի հյուրերի ներողամտությունը, որոնք երեկ ցանկացել են փոխանցում կատարել, սակայն դա նրանց չի հաջողվել: Խնդրում ենք այսուհետև փոխանցումները կատարել Edram, ArCa և MasterCard համակարգերի միջոցով` այստեղ նշված հաշվեհամարներին: Միաժամանակ խնդրում ենք, փոխանցումը կատարելիս սեղմել "Աջակցել" հղման վրա և նշել փոխանցված գումարի համարժեք դոլարային չափը, եթե գումարը փոխանցվել է դրամով: Գումարի չափը մուտքագրելուց հետո սեղմեք "Աջակցել" և զերծ մնացեք հետագա գործողություններից: Այս գործողություններից հետո ադմինիստրացիան կստանա գումար փոխանցելու Ձեր ցանկության մասին հաղորդագրություն, իսկ գումարի ստացումը հաստատվելուց հետո կկատարվեն նաև վերը նշված հետագա գործողությունները. ֆորումի գլխավոր էջի վերևի մասում կփոխվի ստացված գումարի չափը, իսկ փոխանցողը կդառնա "ԴՆ-ի աջակիցներ" խմբի անդամ: Ներողություն ենք հայցում անհարմարությունների համար: Այս պահին այս ձևով աշխատելը համարվեց ամենահարմարը: Ի վերջո, կարևորը ոչ թե միջոցն է, այլ նպատակը, որի աջակիցներ, հուսով ենք, կգտնվեն:

    Հարգանքներով`
    ԴՆ Ֆորումի ադմինիստրացիա

  9. #9
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Արժանաւոր բարեկամ Փիլ.,
    Ուրախ եմ, որ ԴՆ ֆորումների վարկաւորման աղբիւրները զանազան տեղերից, եւ հայկական ակունքից է գալու: Արդարեւ, միշտ մտածել եմ.-«Ո՞վ է ֆինանսաւորում, սատարում, այս կամ այն ֆորումը»: Հիմա, արդէն հասկանալի դարձաւ՝ ովքեր են լինելու ԴՆ ֆորումի երախտաւորները: Յանուն ազատ, առողջ եւ մակարդակաւոր միտքի փայլատակման, թող լինի, ապրի եւ զարգանայ ԴՆ ֆորումը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  10. #10
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Նույնքան արժանավոր բարեկամ Tigris: Քո գուշակությունները, թե ինչ աղբյուրներից է սնվում ԴՆ Ֆորումը և ֆորումներն ընդհանրապես, թողնում եմ քեզ: Հիմա միայն կասեմ, որ "Աջակցման ծրագիրը" ոչ թե ԴՆ Ֆորումի, այլ նրա նպատակների աջակցման ծրագիր է: Այդ ծրագրին մասնակցում են այն մարդիկ, ովքեր գտնում են, որ ԴՆ Ֆորումի նպատակները համահունչ են իրենց աշխարհընկալմանն ու կյանքի և գոյության առաջնահերթություններին: Ինչ վերաբերում է հենց ԴՆ Ֆորումին, ապա այն գործել և գործելու է նաև առանց որևէ մեկի անմիջական աջակցության: ԴՆ Ֆորումի իրավաբանական տերը և ԴՆ կայքերի համակարգը շարունակելու են ԴՆ Ֆորումի գործունեության ֆինանսական և տեխնիկական ապահովումը` հնարավորություն տալով, օրինակ, քեզ շարունակել քո ստեղծագործական շարքերի հրապարակումը: Այնպես որ ԴՆ Ֆորումի աջակցման խնդիր չկա և, հուսով եմ, չի լինի: Իսկ թե կա արդյոք ԴՆ Ֆորումի նպատակների աջակցման խնդիր և արդյոք արժե հանուն դրա անցնել սեփական ազգային ու անհատական հոգեբանական պատնեշները, թե ավելի լավ է մնալ դրանց ետևում ծվարած, յուրաքանչյուրը որոշում է ինքը

Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»
    Հեղինակ՝ Tigris, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.09.2011, 22:45
  2. ԴՆ Ֆորումի անդամների ինքնադիմանկարները և դիմանկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.01.2008, 20:04
  3. Ֆորումի անդամների լուսանկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Նկարչություն և լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.10.2007, 23:51
  4. Ֆորումի անդամների նկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Նկարչություն և լուսանկարչություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.10.2007, 16:51
  5. Ֆորումի անվանափոխված անդամները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2007, 13:57

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •