Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

  1. #11
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Սեր Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ թե կա արդյոք ԴՆ Ֆորումի նպատակների աջակցման խնդիր և արդյոք արժե հանուն դրա անցնել սեփական ազգային ու անհատական հոգեբանական պատնեշները, թե ավելի լավ է մնալ դրանց ետևում ծվարած, յուրաքանչյուրը որոշում է ինքը
    Իսկապես... Այս թեման ինձ հերթական անգամ, բայց այս անգամ ավելի լուրջ ու պատասխանատու, մտորելու առիթ տվեց: Մտորելու մեր ազգի, դրա ներկայացուցիչների նախապաշարմունքների ու ազատ մտածելակերպի, աշխատասիրության ու ծուլության, լավն ու վատը տարբերելու ունակության, կասկածամտության չափերի ու պատճառների, երախտագիտության զգացման ու այն արտահայտելու ձևերի... ու էլի շատ ու շատ բաների մասին: Իրականում կարևոր մտածումներ են դրանք, որ իմ առաջ բացահայտում են ոչ թե ինչ-որ մարդկանց մտածելակերպ, ինչ-որ (թեկուզ՝ իմ) ազգի մենթալիտետը կամ կարծիքս դրանց վերաբերյալ տեղաշարժում դեպի դրական կամ բացասական բևեռ, այլ դրանից զատ իմ աչքերում բացահայտում են հենց ինձ:
    Որքան էլ մտածես, թե ճանաչում ես ինքդ քեզ, միևնույն է, գալիս է մի պահ, երբ զգում ես, որ այսինչ հարցում դու գրեթե ոչինչ չգիտես ինքդ քո մասին... Ու այդ ժամանակ սկսում ես քո այդ մի հատվածը կառուցել... Ու լավ է, եթե կարողանում ես ճիշտ գնահատել իրավիճակն ու այդ հատվածը ճիշտ ու ամուր կառուցել:

    Հայ ազգը սիրում է հպարտանալ իր հերոսներով, գիտնականներով, տաղանդավոր մարդկանցով, նույնիսկ եթե ինչ-որ ժամանակ, երբ այդ մարդիկ ազգի օգնության ու խրախուսանքի կարիքն ունեին, ինքը (ազգը) մեջքով էր կանգնած նրանց... Բայց եթե այդ հերոս-հանճարների գործի վեհությունն այլևս անհերքելի է, կամ, որ մեզ համար ավելի հեղինակավոր փաստարկ է, այս մարդկանց հանճարեղ է սկսում համարել արտասահմանյան հանրությունը, մենք անմիջապես սկսում ենք գլուխ գովել ամեն պատեհ-անպատեհ առիթով, թե՝ "տեսեք-տեսեք, Այսինչ Այնինչյանը հայ է"... Բայց եթե այդ Այնինչյանին երախտագիտություն հայտնելու առիթ է ստեղծվում, անկախ դրա ձևից, մենք խուսափում ենք... Ու հաճախ ոչ այն պատճառով, որ հնարավորություն չի լինում, այլ որովհետև... Չգիտեմ, տարբեր են պատճառները ու... իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ճղճիմ:

    Նման պատճառ, օրինակ, կարող է հանդիսանալ այն, որ մարդը մտածում է. "Առանց ինձ էլ ամեն ինչ լավ է ու ստացվում է, ոնց որ պետք է: Ուրեմն ինչո՞ւ ես ինձ նեղություն պատճառեմ": Մեկ այլ պատճառ. "Իմ հնարավորություններն այնքան չեն, որ կարողանամ անել դա": Կամ էլ՝ "Դե լավ, ի՞նչ կա դրա մեջ, որ... Ես էլ կարող եմ նույնն անել, նույնիսկ ավելի լավ..." ու ձեռքերը կրծքին խաչած կամ գրպանները դրած՝ երեսը մի կողմ է շուռ տալիս: Ամենանողկալին. "Ոչ մի լուրջ բան չի անում, ինձ ոչ մի օգուտ չի տալիս, ինչի՞ համար պիտի շնորհակալ լինեմ"... Ու դա այն դեպքում, երբ կարճ ժամանակ առաջ բոլորովին հակառակն էր մտածում...

    Հասարակ մի օրինակ բերեմ. հիմա Երևանում, փառք Աստծո, բավականին հաճախ են տարբեր համերգներ կազմակերպվում: Բայց այդ համերգներին հաճախող մարդկանց քանի՞ տոկոսն է տոմս գնելով մտել ներս... Ու տոմս գնածների՞ քանի տոկոսն է համարում, որ իրականում այդ տոմսն ինքը պիտի գներ ու մտքում չի տխրում, որ չկարողացավ խույս տալ հսկիչից...

    Իսկ իսկական մարդիկ, ըստ իս, առաջնորդվում են այլ մղումներով, գիտակցում ու զգում են, պայմանականորեն ասենք՝ տոմս գնելու կարևորությունը, ու, հավատացած եղեք, ոչ թե երաժշտին, այլ հենց իրենք իրենց օգնելու, իրենց այդ լավ գործի մի մասնիկը զգալու, մի փոքր ավելի աստվածայնություն իրենց մեջ հայտնաբերելու բերկրանքի համար:

    ԴՆ-ի այս նախաձեռնությունը իսկապես հրաշալի է: Կարծում եմ՝ շատերը գիտեն, իսկ եթե չգիտեն՝ հեշտ է պատկերացնել, որ ֆորում ունենալը, էլ չեմ խոսում այլ նախագծերի մասին, բավականին ծախսատար է՝ թե՜ ֆինանսապես, և թե՜ ներդրած ջանքի ու եռանդի առումով, հատկապես եթե խոսքը ԴՆ-ի նման ֆորումի մասին է (թեև, անկեղծ ասած, չեմ կարծում, թե այսպիսի ֆորում էլի գոյություն ունի): Ու ես անչափ ուրախ եմ ու շնորհակալ, որ հիմա այս ֆորումի մի մասնիկն եմ, որ հնարավորություն ունեմ ինքս կառուցել դրա թեկուզ փոքր, բայց մի մասը: Շնորհակալ եմ...

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Black Orchid-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (08.02.2008), Առողջագետ (27.01.2008)

  3. #12
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Կարճ տեղեկացում: Փոխանցում կատարելուց հետո խնդրում ենք ֆորումի ետադարձ կապով տեղեկացնել փոխանցված գումարի, փոխանցման եղանակի և փոխանոցի մասին` հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար:

  4. #13
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ձեր աջակցությունը ԴՆ Ֆորումի նպատակներին

    Ողջույն բոլորին

    Փոքր թարմացում:

    ԴՆ Ֆորումի աջակցման ծրագիրը դադարեցված է: ԴՆ Ֆորումը այժմ չունի որևէ աջակցության կարիք: Այն այժմ տեղադրված է աշխարհի լավագույն սերվերային համակարգերից մեկում, որի վճարները նույնիսկ համեմատելի չեն այն փոքր ներդրման հետ, որին պատրաստ ու անպատրաստ էր հանրությունս: Հետևաբար` այսօրինակ որևէ աջակցության մասին խոսելն արդեն ժամակավրեպ է: Շնորհակալությունս Black Orchid-ին իր ընկերոջ նախաձեռնություններին աջակցելու, իսկապես աջակցելու համար: Ու իմ մյուս հարազատներին, որոնք իմ կողքին են: Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր կարդացին ու անցան այս թեմայի կողքով: Շնորհակալ ենք, որ կաք որպես այսպիսին, մենք կանք, որպեսզի դուք լինեք ուրիշ, ավելին, քան եք:

    ԴՆ Ֆորումում շուտով սպասվում են մեծ ու հաճելի փոփոխություններ, բազմաթիվ գաղափարներ ունենք, որոնք անկասկած իրականացվելու են: Սպասե'ք դրանց:

    Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր եղան ԴՆ Ֆորումի հետ այս գրեթե երկու տարիների ընթացքում: Առանձնահատուկ շնորհակալություններս Հեղինակին ու Tigris-ին իրենց տարբեր, բայց կարևոր գործերի համար:

    Շնորհակալություն բոլորիդ:

    Այս թեման փակված է

  5. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Black Orchid (26.09.2009)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեկոյեան ԴՆ Ֆորումի «կեանքս»
    Հեղինակ՝ Tigris, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.09.2011, 22:45
  2. ԴՆ Ֆորումի անդամների ինքնադիմանկարները և դիմանկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 5
    Վերջինը: 24.01.2008, 20:04
  3. Ֆորումի անդամների լուսանկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Նկարչություն և լուսանկարչություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.10.2007, 23:51
  4. Ֆորումի անդամների նկարները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Նկարչություն և լուսանկարչություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.10.2007, 16:51
  5. Ֆորումի անվանափոխված անդամները
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2007, 13:57

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •