Բարեւ, Բարեւ, Բարեւ
Ես ոչ ոքի ուղղություն չեմ տալիս, այլ թողնում եմ, որպեսզի ինքդ երեւակայես: Բայց փորձում եմ սեր, հարգանք եւ ճշմարտություն տալ:
Ես հավատում եմ, որ վստահությունը ամենապարզ հատկություններից է այս աշխարհում: Դա է, որ մեզ պետք է:
Ի՞նչ է հարկավոր մարդու մարմնին բնական իր կյանքով ապրելու համար. մաքուր օդ, մաքուր ջուր եւ մաքուր ուտելիք: Այսօր, իմ կարծիքով, մենք ավելի շատ կենտրոնանում ենք զարգացող տեխնոլոգիայի վրա, քան տարրական մարդկային պետքությունների: Ես հարց չունեմ տեխնոլոգիայի հետ, եթե վնաս չհասցնի մարդուն: Մենք չենք կարող տեխնոլոգիան դնել սեղանին եւ ուտել:
Մենք զարգացնում ենք մարդու տաղանդը՝ արհեստականորեն ստեղծելով անիմաստ եւ անհամ կյանք: Սա դավաճանում է մարդկային էությունը: Մենք պետք է սովորենք եւ ընդունենք ինչպես ապրել բնության հետ, քանզի մենք էլ բնությունից ենք: Այսպես անելով, մենք ստեղծում ենք առողջ եւ հավասարակշռված կյանք:
Համբերությունը ակնկալումն է մարդու երեւակայության: Ես սա սովորել եմ բնության եղանակներից: Մանկուց միշտ սպասում էի՝ ակնկալելով եղանակների փոփոխությունը, որովհետեւ գիտեի, որ կկարողանայի համտեսել եւ զգալ իմ երևակայացրածը: Իբրեւ հասուն մարդ, ես հիմա մոր հասկանում եմ եղանակների կարեւորությունը առողջության հավասարակշռության մեջ եւ այն ժամանակի մեջ, որը հարկավոր է մեր մարմինը ինքն իրեն մշակելու համար:
Մենք իբրեւ հայեր փորձում ենք զարգացած համակարգի մաս կազմել: Ես հուսով եմ, որ նույն սխալները չենք անի զարգացած երկրների նման: Կարող է հիմա տնտեսապես ապահով չենք, բայց դա չի նշանակում, որ մենք հոգով եւ մտքով աղքատ ենք:
Օրինակ, որոշ մարդիկ փորձում են օգտվել ուրիշ երկրի վատ տնտեսական վիճակից իրենց սնունդ հայթայթելու կեղծիքի տակ: Ագարակապաններին արհեստական սերմեր մատուցելը առաջացնում է ոչ միայն առողջության խնդիրներ, այլեւ թունավորում է մեր հողը: Քանի որ ագարակապանները աղքատ են, ստիպված են լինում օգտագործել այս սերմերը: Այսպիսի «կեղծ բնության ազգասերները» իրենց, իբրեւ թե լավ նպատակներով, իրականության մեջ շահագործում են տնտեսությունը, որն ի վերջո ստեղծում է անառողջ կյանք շատ սերունդների համար:
Ես հուսով եմ եւ հավատում եմ, որ մենք այս կհասկանանք քանի ուշ չէ:
Շնորհակալ եմ այս ծրագրի բոլոր մասնակիցներին...
Ես կուզենայի այս ալբոմը նվիրել մորս, հորս եւ եղբորս հոգիներին, եւ բոլոր հոգիներին, որոնք ներշնչում են մեզ լինել լավ մարդ այս կյանքում...
Հատուկ շնորհակալություն բնությանը...
Բոլորիդ մաղթում եմ առողջ եւ երջանիկ կյանք:
Մինչեւ մյուս անգամ...
Սեր, Հարգանք, Ճշմարտություն
Արթո Թունչբոյաջյան