Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Տիեզերքը զավթելու հեռանկարի մասին

  1. #1
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Տիեզերքը զավթելու հեռանկարի մասին

    Հիրավի ոչ մարդկային, գուցե նաև անհիմն ռոմնանտիկ մտքեր կարող են ծնվել մեր գիտնականների մոտ: Օրինակ` կենդանացնել մահացածին, կլոնավորել մարդ, կամ տիրապետել տիեզերական տարածքներ և բնակեցնել դրանք: Այս հեռանկարները հսկայական փոփոխություններ կարող են ծնել մարդկային ապրելակերպի , հոգեբանության, նաև հավատի մեջ: Սակայն փորձենք հիմնավորել այն, որ այս հեռանկարները չեն իրականանա և ոչ թե ֆիզիկական անհնարինության կամ մեր գիտնականների հանճարի պակասի շնորհիվ, այլ Տիեզերական Աննպատակահարմարության: Սկսենք ամենապարզից` մենք ունենք հինգ մատ, իսկ ինչու ոչ հազարը, չէ որ կկարողանայինք կատարել շատ ավելին և արդյունքը կլիներ հսկայական,- սակայն այն արարածը, որ կունենա հազար մատ` չի կարող մարդ կոչվել . դա արդեն ուրիշ կենդանի կլինի, որ անհարիր է Բնությանը, որտեղ Բոլորը, Ներառյալ մեր սիրելի Արարիչը` նույնակերպ են: Մարդը իր կենսագործունեության կարիքների բավարարման համար` որոշակի պահանջների համապատասխան մարմին ու հոգի ունի: Ուստի և կարելի է ասել, որ ապագայում գիտությունը տեղ կունենա միայն մարդկային ճանաչողության պահանջները բավարարելու չափով: Իսկ եթե չեն իրականանում գիտական հիվանդածին "երազանքները" ` արդեն կարելի է խոսել մարդկային նոր քաղաքակրթության , նոր արժեքների, նոր ապրելակերպի , նոր մշակույթի և առհասարակ նոր հարաբերությունների հիմնման մասին:
    Վերջին խմբագրող՝ Քանդակագործ: 31.01.2008, 00:43:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Ուշադրություն Re. Տիեզերքը զավթելու հեռանկարի մասին

    Կարծում եմ, Քանդակագործը այս թեմայում շատ կարևոր խնդիր է բարձրացրել. այն է` գիտական փնտրումների Նպատակահարմարության, ավելի ճիշտ, նույնիսկ, Բացարձակ Նպատակահարմարության հարցը: XX դարի ընթացքում գիտությունը ոչ մեկ անգամ է ցույց տվել, որ իր ձեռքբերումները ոչ միշտ են նպատակահարմար, օգտակար մարդկային կյանքի , առողջության և ներդաշնակության համար: Օրինակները շատ են, հայտնի և ոչ այնքան: Դե, միջուկային զենքի "այս և այն կողմերի" մասին բոլորը գիտեն, էկոլոգիական աղետի մասին ևս, օզոնային շերտի մասին էլ հայտնի է...:
    Իսկ որքան մարդկային ուժ ու ջանք են խլում այնպիսի "գիտական" խնդիրներ, ինչպիսիք են կլոնավորումը, գենային ինժեներիայի թափանցումը սննդի ոլորտ, նորանոր, ավելի ու ավելի "թունավոր" դեղերի ստեղծումը և այլն: Արդյոք Բարձրագույն Նպատակահարմարության, նաև Բարձրագույն Էթիկայի տեսակետից սրանք արդարացված ծախսեր են, հատկապես, մարդկային ռեսուրսի առումով, արդյոք տարիներ անց մենք չենք արձանագրելու ընդհանուր բացասական արդյունք մարդկային կեցության առումով:
    Առնվազն բժշկության մեջ վստահությամբ կարող եմ հավաստիացնել, որ այսօրվա գիտական փնտրումների մեծ մասը անպտուղ, իսկ հաճախ էլ վնասակար հեևանքներ են ունենալու, ինչպես ունեցել են վերջին տարիների շատ "գիտական արդյունքներ":
    Հիշեցնեմ հարակից թեմաները. "Քննարկենք Լամարկի միտքը"., "Բերնարդ Շոուն գիտության մասին":
    Այնպես որ ... խորհենք և խոսենք այս թեմայի շուրջ:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ լեզուի մասին
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.08.2011, 15:30
  2. Կնոջ մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 30
    Վերջինը: 12.11.2009, 03:26
  3. Նորից գարեջրի մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Լուրեր, նորություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.09.2009, 20:49
  4. Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Լուրեր, վերլուծություններ, հոդվածներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.06.2009, 20:26
  5. Loreena McKennitt. Իր մասին
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2007, 16:30

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •