Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Սիրած երազ

  1. #1
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Սիրած երազ

    Այս թեման բացվել է արվեստի և մշակույթի բազմազանություն բաժնում, որովհետև կուզենայի , որ ստեղծվեր մի նկար իմ տեսած երազի պատկերով : Գուցե այն իրականության կոչեմ ինքս, կամ երբևէ հնարավորույթուն ունենամ պատվիրել այն նախընտրածս արվետսգետին : ԵՎ այսպես...
    Ամբողջ նկարի մեջ տիրպետում են Լուսավոր` դեղին ու ճերմակ առկայծումները, բոլոր իրերը ներքին շողարձակում ունեն : Կենտրոնական լայնադիր շերտով երևում է անտիկ դասական սյունաշարի ավերակներ ու մնացորդներ: Սյունաշարի վերևով ` քիվի վրայով հոսում է մարդկության , կարծես էլկեկտրական մեծ լարման տակ գտնվող , հանդիսավոր , սրբազան երթի մեջ գտնվող ամբոխը: Եվ մի կոտրված սյան փոքր բեկորի վրա կարծես թափվել է այդ մեղրանման մարդկային թանձրույթից , իսկ դրանից այն կողմ նորից շարունակվում է հարություն առածների սրբազան երթը: Նկարը կարծես ասում է , ահա այս ավերակներն են մնացել մարդու ստեղծած մշակույթից, բայց հարություն առած մարդկությունը դրանց վրայով գնում է իր հավերժական ճանապարհը:

    Գուցե դուք էլ ունեք նվիրական պատկերներ ձեր հոգում , պատմեք մեզ դրանց մասին :
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Քանդակագործ-ին այս օգտակար գրառման համար:

    Առողջագետ (02.02.2008), Հեղինակ (02.02.2008)

  3. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Սիրած երազ

    Շատ անսպասելի և հետաքրքիր երևաց ինձ Քանդակագործի ստեղծած թեման: Իսկապես, երբեմն այնպիսի երազային պատկերներ են լինում, որոնք գրեթե անհնար է վերարտադրել, սակայն իրենց լույսով և գեղեցկությամբ գերազանցում են բոլոր գոյություն ունեցող նկարներն ու քանդակները: Երբեմն այդպիսի գունեղություն և անիրական գեղեցկություն լինում է որոշ ֆիլմերում` Փարաջանովի, Պազոլինիի, Կուստուրիցայի... թվում է, թե փորձ արված նկարահանել երազը: Իսկ երազներին բնորոշ է գրոտեսկը` չափազանցությունը` թե լավը, թե վատը, թե գեղեցիկը, թե տգեղը հարյուրապատիկ ավելի են արտահայտված, ինչի հետևանքով ծնվում են աստվածային կամ կոշմարային պատկերներ: Ի դեպ, այս նույն չափազանցությունը տեսնում ենք ֆոլկլորում, հեքիաթներում, ասքերում, էպոսներում, քանի-որ դրանք էլ ազգային անգիտակցականի արտացոլում են:
    Ահա ինձ թվում է, թե Քանդակագործը առաջարկում է պայծառ երազների գալերեա ստեղծել, փորձելով գոնե խոսքի և նկարագրության միջոցով արտահայտել այն գեղեցկությունը /որը որպես օրենք նաև խորը իմաստալից է լինում/, որ ապրել է հոգին այդ պահին: Կարծում եմ, շատերս ենք ունեցել այդպիսի հիացմունքի պահեր, և կարող ենք փորձել Տիեզերքի ստեղծած այդ "կտավները" նկարել միմյանց համար:
    Հաջորդ անգամ ես էլ կփորձեմ դա անել:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Հեղինակ (04.02.2008)

  5. #3
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Սիրած երազ

    Սիրելի Ֆորում, այս թեման շատ մոտ է սրտիս, պատրաստվում եմ մանրամասն գրառում անել: Տիեզերքը մեր սրտի հետ խոսում է այնպիսի խորունկ պատկերներով, որոնց իմաստը և գեղեցկությունը հաճախ անհասանելի են մարդկային երևակայությանը:

    Իմ շատ երազներ բանաստեղծության նյութ են դարձել, ահա դրանցից մեկը.


    Երազիս մեջ մի կին,
    Գեղջուկ, անշուք մի կին
    Մեր երգերն էր երգում.
    Բնաշխարհիկ երգեր,
    Որ ծնեց սիրտը մեր`
    Մեր հին հայրենիքում:

    Քաղցրաշեշտիկ երգեր,-
    Ա'խ, հայրենի երկիր
    Ու բարբառներ կորած.
    Ա'խ, գեղջկուհի իմ քույր,
    Ա'խ, երգեր մեր մաքուր
    Ու մայրամուտ վառած:

    Նա ավարտեց երգը,
    Մոտեցա, որ ձեռքը
    Հպեմ իմ աչքերին-
    Լռին նա հեռացավ,
    Գնաց ու միացավ
    Կարմիր ցոլանքներին:


    Մայր մտնելուց առաջ
    Արևն` արև վառած,
    Պայթեց լույսով մի նոր.
    Լույսում այդ ահռելի
    Սիրտս սիրով էր լի
    Եվ ինքնատես, և խոր:

    Մի հեղեղվող արցունք
    Կարոտանքով անձուկ
    Ցայտեց իմ աչքերից.
    Ապրե~լ` ես կանչեցի,
    Ապրե'լ` թախանձեցի
    Բոլոր արևներից:

    Բոլոր արևներից,
    Բոլոր անհուններից
    Կյա'նք առա ձեզ համար.
    Քե'զ, գեղջկական իմ երգ,
    Քե'զ, դարերի իմ բերք,
    Քե'զ, մայրենի իմ բառ:



  6. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Հեղինակ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (07.02.2008), Philosopher (09.02.2008), Առողջագետ (06.02.2008)

  7. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք

    Ուզում եմ մի պատկերավոր և խորունկ երազ նկարագրել, որը տեսել եմ իմ կյանքի նոր ուղու, այս նոր բժշկության ճանապարհը ընտրելու առաջին իսկ օրերին:

    Իմ փոքր զավակի հետ /որը այսօր մեր ապագա բժիշկն է, և մեր գործի մի մասի ժառանգորդը/ իջանք տրոլեյբուսից Այգեձոր փողոցի անկյունում և սկսեցինք իջնել դեպի ձոր` Հրազդանի կիրճ:
    Տեսա մի ահռելի գետի չորացած հուն, որի աջ կողմում նույնքան ահռելի մի ժայռաբեկոր էր: Արմունկով թեթևակիորեն կպա այդ ժայռին, և հանկարծ այն ասես պայթեց, և ջրի մի հսկա, հզոր շիթ սկսեց մեծ արագությամբ լցնել գետի ցամաքած հունը: Այդ պահին ունեի այն գիտակցումը, թե պատմական իրադարձություն է կատարվում, որի մասին գրված է եղել դասագրքերում, և որը դարեր շարունակ սպասված է եղել, միևնույն ժամանակ ինձ զարմացնում էր այն, որ ես այդքան անմիջական առնչություն ունեմ այդ պատմական երևույթի հետ: Գետը արագորեն լցվում էր, և ես ու տղաս բոբիկ մտանք ջրի մեջ և գնացինք հունի ուղղությամբ:


    Հետագայում` տարիներ անց, մյուս բոլոր երազ-սիմվոլներն ու իրական կյանքը մեկնաբանեցին երազը. ինձ տրված էր հին` բնական, իսկական բժշկության հսկա, բայց չորացած գետի կենդանացման, նորացման վկան և ծառայողը լինելու միսիան`առաքելությունը: Ահա թե ինչու այդքան անվախ ու աներկբայորեն թողեցի իմ սովորական բժշկի աշխատանքը և "լծվեցի" այս գործին:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 09.02.2008, 12:51:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր սիրած դասական կտորները
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Դասական երաժշտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.11.2008, 00:10
  2. Իմ սիրած բանաստեղծությունը" Երգ երրորդությունից"
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Հայ գրականություն. գործեր, քննարկումներ, վերլուծություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 30.05.2008, 10:31

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •