Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2
Ցույց են տրվում 11 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Ամերիկան իմ աչքերով

  1. #11
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Ամերիկան իմ աչքերով

    Մեջբերում Black Orchid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, չեմ կարծում, որ ճիշտ է նման երաժիշտներին մուրացիկ կոչել: Պարզպաես նրանք բացօթյա համերգներ են տալիս, իսկ ունկնդիրն իր ցանկության ու կարողության չափով վարձատրում է նրանց դրա համար:
    Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
    Ես էլ եմ նույն կարծիքին, դրա համար էլ ես ինքս էլ էի նշել, որ չգիտեմ, թե որքանով է «մուրացկան» բառը համապատասխանում այդպիսի մարդկանց, ուղղակի ընդունված է համարել, որ փող հավաքող մարդը մուրացկան է, այդքան բան։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  2. #12
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Ամերիկան իմ աչքերով

    Մեջբերում Փորփրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ նույն կարծիքին
    Գիտեմ:
    Ես hո քեզ չէի՞ "մեղադրել" նրանց մուրացկան անվանելու մեջ:
    Ներողություն եմ խնդրում, եթե լավ չեմ գրել ու էդպես է հասկացվում գրածիցս:

  3. #13
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Ամերիկան իմ աչքերով

    Ամերիկյան հագուկապ

    Եթե ինձ հարցնեն, թե Ամերիկա ոտք դնելուց պահից սկսած ինչն է ինձ ամենաշատը ցնցել, կպատասխանեմ՝ ամերիկացիների հագնվելու ձևը։

    Երբ, օրինակ, ձմեռվա բքին հաստ շորերով, տաք վերարկուով ու տաք սապոգներով դրսում սրթսրթում ես, մեկ էլ տեսնում ես կարճաթև շապիկով, շորտերով ու ամառային գուլպաներով մեկին, որը հաստատ վազելու չի դուրս եկել, բնականաբար, զարմանում ես, բայց դե մտածում ես՝ մարդ է, գուցե կոփված է, չի մրսում, ի՞նչ կա որ, շատ էլ լավ է անում, ո՞վ չէր ուզենա որ։ Էդպիսիք, թեև շատ հաճախ չեն հանդիպում, բայց հազվագյուտ երևույթ էլ չեն, պարբերաբար կարելի է հանդիպել։ Նման մարդկանց տեսնելիս ընդամենը զարմանում եմ, չեմ ցնցվում։ Բայց երբ տեսնում եմ էդ նույն ցրտաշունչ ձմեռային եղանակին, ասենք, տաք վերարկուով կամ մուշտակով, դրա տակից էլ հաստ ձմեռային բլուզկա հագած աղջկա կամ կնոջ, մեկ էլ հայացքս ընկնում է ոտքերին... ու տեսնում եմ լրիվ բաց ոտքեր՝ բոկոտիկների (բասանոժկա) մեջ, այ էդ ժամանակ արդեն լրջորեն ցնցվում եմ... Իսկ էդպիսիք էնքա՜ն շատ են հանդիպում, որ էլ ասելու չի... Հայաստանում եթե էդ ձևով հագնված մարդկանց հանդիպեինք, հաստատ կմտածեինք՝ սա կամ խելապակաս է, կամ էլ խիստ չքավոր, ավելի կոնկրետ՝ բոմժ։ Իսկ էստեղ դրանք միանգամայն նորմալ ու բոլորովին ոչ աղքատ մարդիկ են։ Ու մտածում եմ՝ լավ, սրանք կյանքում չե՞ն լսել, որ մարդ առաջին հերթին ոտքերից է մրսում, ու որ ոտքերը մրսեցնելու պատճառով բազմաթիվ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Մի՞թե հնարավոր է, որ մարդու վերնամասն էնքան մրսի, որ հաստ վերարկու հագնելու կարիք ունենա, իսկ ոտքերն էնքան շոգեն, որ ամառային հանդերձանք ստանան։ Ճիշտն ասած՝ ոչ մի կերպ ուղեղումս չի տեղավորվում.... Ի դեպ, լրիվ նույն տեսարանը կարելի է հանդիպել նաև ամռանը։
    Բայց սա դեռ ամենը չէ. կա նաև դրա հակառակ՝ ոչ պակաս ուշագրավ տեսարանը. պատրերացրեք թեթև, ամառային կարճաթև կամ անթև շապիկով մեկին, որը միաժամանակ հագել է ներսից մորթիապատ տաք սապոգներ, այն էլ բաց ոտքերով՝ առանց գուլպայի կամ զուգագուլպայի... Ընդ որում, այստեղ օդն անհամեմատ ավելի խոնավ է, ու ամռանը դրսում հաճախ շոգեբաղնիքում գտնվելու զգացողություն է լինում։ Պատկերացնու՞մ եք, թե էդ սապոգների ներսում ինչ կարող է կատարվել նման եղանակին... Ի դեպ, այս վերջինը տեսարանն ավելի հաճախ հանդիպում է ամռանը։ Բայց ընդհանուր առմամբ այստեղ ցանկացած եղանակի ցանկացած տիպի հանդերձանք կարելի է տեսնել։

    Մի ուշագրավ երևույթ էլ կա, որն արդեն եղանակների հետ կապ չունի։ Ուրեմն ջահել տղաներից շատերը (ավելի հաճախ՝ սևամորթները, բայց մյուսների մեջ էլ են պատահում), սովորություն ունեն տաբատը հագնել՝ գոտկատեղի մասը ընդունված տեղից մի 20 սմ ներքև իջեցրած, տաբատի ձագամասն էլ, բնականաբար, նույն չափով կախ ընկած... Բավական անդուր տեսարան է։ Հետևից որ նայում ես, քեզ թվում է՝ ուր որ է՝ տաբատը վրայից կընկնի, բայց զարմանալիորեն չի ընկնում։ Հետաքրքիր է՝ իրենց համար տաբատն էդ ձևով կրելը գեղեցի՞կ է համարվում, թե՞ հարմարավետ... Դատելով տեսքից՝ կարծես թե ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։

    Մի բանից էլ եմ կարգին ցնցվել... Դե, գիտեք, Հայաստանում ուսանողությունը հասարակության այն շերտն է, որը երևի ամենաշատն է հետևում իր հագուկապին ու ընդհանրապես արտաքին տեսքին, իսկ էստեղ բոլորովին հակառակ պատկերին ես ականատես լինում. փողոցում, համալսարանի շրջակայքում անընդհատ կարելի է հանդիպել ահավոր թափթփված, անշնորհք հագուկապով երիդասարդների, այդ թվում՝ գիշերանոցային թումբաններ հագած դասի գնացող բազմաթիվ ուսանողուհիների։ Հա, Հայաստանում էդպիսի թումբաններ հագնում են միայն որպես գիշերանոց, նույնիսկ տանը գործ անելիս ոչ ոք չի հագնի, էլ ուր մնաց՝ դասի գնալիս։ Իսկ էստեղ դրանք լրիվ սովորական, տարածված դրսի հագուստ են, փաստորեն։

    Մի խոսքով՝ արդեն մեկուկես տարի է՝ անընդհատ նման տեսարանների եմ հանդիպում, բայց ամեն անգամ տեսնելիս էլի զարմանում եմ ու միաժամանակ զարմանում ինձ վրա, որ դեռ զարմանում եմ։
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  4. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Փորփրուկ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (10.04.2009), Առողջագետ (06.04.2009), Լև.. (07.04.2009)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 1 2

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շարժումը "վետերաններիս" աչքերով
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Մետաքաղաքականություն և քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.04.2008, 16:50

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •