ԴՆ ֆորումի հարգելի մասնակիցներին առաջարկում եմ ծանոթանալ ընկերոջս՝, Գրիգոր Համբարյանի Գուսանական-ժողովրդական երգերի կատարամանը:
http://www.hayary.org/index.php?opti...=429&Itemid=94
ԴՆ ֆորումի հարգելի մասնակիցներին առաջարկում եմ ծանոթանալ ընկերոջս՝, Գրիգոր Համբարյանի Գուսանական-ժողովրդական երգերի կատարամանը:
http://www.hayary.org/index.php?opti...=429&Itemid=94
Ողջունում եմ Այգ-ի կողմից երգիչ Գրիգոր Համբարյանի ալբոմի տեղադրումը: Այս ժամին, երբ մի ժողովուրդ գտնվում է մշակութային շրջափակման մեջ` կազմակերպված սեփական ապիկար պետերի կողմից` այսպիսի ամեն մի քայլ շրջափակման ճեղքում է: Մշակութային դաշտը դիտարկողը գիտե, թե ինչպիսի դժվարությամբ են հայ երգը և նրա կրողները հասնում մեր համայնքին: Այժմ անհայտության մեջ դեգերում են տասնյակ ու հարյուրավոր շնորհալի հայորդիք, որոնք կրում են մեր անգին հարստությունը:
Երբեմն հայ երգի քաղցը այնքան մեծ է լինում, որ պատրաստ ես փոխարենը լսել քրդի երգ, թուրքի և ասորու երգ, միայն չլսես հայ "աստղերի" մկկոցները և հայ "ռաբիսի" կլկլոցները:
Գրիգոր Համբարյանի նախնիները սերում են Կարնո բարձր լեռներից, նա իր արվեստի մեջ կրում է միամիտ-ասպետական հայկականության կնիքը:
Այժմ, երբ Հայաստանում քաղաքական շիկացած պայքար է` չես լսի որևէ գործչի, որը նպատակ դներ` հակամշակույթը վտարել մեր հեռուստատեսություններից ու բեմերից և ասպարեզ բացել հայ տոհմիկ մշակույթի և նրա կրողների համար: Այս նպատակը մենք պետք է դնենք:
Հենց նոր լսեցի "Ար"- ով մի փայլուն հաղորդում` Հասմիկ Հարությունյանի և "Շողակն" համույթի մասին: Հասմիկը` հայ օրորոցային երգի թագուհին... Տեղադրում եմ մամուլի մի անդրադարձ.
«ՇՈՂԱԿՆԸ» 44 ՕՐ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ
Կանադայում եւ ԱՄՆ-ում
Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ նախարարությունը ամերիկյան «Ավանդական խաչմերուկներ» կազմակերպության հետ համատեղ 2008-ի հունվարի 19-ից մարտի 2-ը իրականացնում է «Շողակն» ֆոլկ համույթի համերգային շրջագայությունը ԱՄՆ-ում եւ Կանադայում: Համույթի մեներգչուհի Հասմիկ Հարությունյանը նշեց, որ վերը նշված կազմակերպության հետ համագործակցում են 2000 թվականից, որի արդյունքում ծնունդ են առել մեկ տասնյակ լազերային սկավառակներ, որոնցից առաջինը ստացել է ամերիկյան փոքր արտադրողների Գրեմմի մրցանակը:
1994-ին ստեղծվել է «Շողակն» համույթը, որի հիմնադիր անդամները Հայրիկ Մուրադյանի եւ Մարո Մուրադյանի աշակերտներն են եղել: Համույթը համերգներով հանդես է եկել ԱՊՀ եւ Մերձբալթյան երկրներում, Եվրոպայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համերգասրահներում, համալսարաններում եւ միջազգային փառատոներում, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Սանկտ Պետերբուրգում, Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերին: Սակայն դրսում փայլուն համերգներ ու հաջողություններ ձեռք բերած «Շողակնը» հայրենիքում համերգներով հանդես չի եկել, ու մեկ տասնյակ ձայներիզներն էլ ՀՀ-ում չեն վաճառվում:
Առաջիկա 44-օրյա հյուրախաղերի ընթացքում, համույթը հայ մշակույթը կներկայացնի ԱՄՆ-ի «Carnegie Hall» հեղինակավոր համերգասրահում, ինչպես նաեւ Ֆիլադելֆիայի «Kimmel Center»-ում, Քլիվլենդի արվեստի թանգարանում, Կոռնելի, Վիրջինիայի, Սանտա Բարբարայի եւ Սան Դիեգոյի համալսարաններում ու երկու երկրների մշակութային միություններում: Իսկ ծրագրի գլխավոր մասը՝ փետրվարի 26-ին Ֆրեզնոյի պետական համալսարանի «Satellite Union» սրահում կայանալիք համերգը նվիրվելու է մեծ հայորդի Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանին: Համույթն ամեն կերպ ջանում է հայ մշակույթը, ժող. երաժշտությունը ներկայացնել ու ծանոթացնել աշխարհում՝ սեմինարների, վարպետության դասերի ու համերգների միջոցով, բավարարելով այն մեծ հետաքրքրությունը, որ այժմ նկատվում է ժող. երաժշտության հանդեպ: Ուրախալի է, որ վերջապես, օգոստոս ամսին «Շողակն»-ը առաջին մեծ համերգով հանդես կգա Երեւանի հանդիսատեսի համար ու կներկայացնի վերջերս արտադրված ձայներիզը, համույթի քանոնահար Կարինե Հովհաննիսյանի կատարմամբ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի քանոնի կոնցերտը: Տարօրինակ է, որ այսօր սնկի պես աճող երգիչ-երգչուհիներին, համույթներին ավելի մեծ հնարավորություններ ու եթեր է տրամադրվում, իսկ աշխարհում մեծ անուն ու հեղինակություն ձեռք բերած յուրօրինակ համույթին Հանրապետության հեռուստատեսությունը մոռացել է:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
© AZG Daily,
Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com
Հայրս բեռնեց համակարգչի մեջ, լսեցի: Լավ էր, ծանոթ, հրաշալիԿուզենայի իմանալ նաև ազգագրական երաժշտության ռեսուրս, թերևս արժեր ոչ միայն լսել, այլ նաև լսեցնել միջազգային մակարդակով այդ գանձարանը` պասիվ լսողից մինև վերամշակող-ներկայացնող ընդգրկումով
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)