Մայրական պարտքի մասին գրածները կարդում եմ, զգում եմ, թե որքան իմաստնություն կա մտքերի մեջ, բայց միաժամանակ զգում եմ, թե որքան բարդ է դրանք իրականացնելը... Իսկ լիարժեք կերպով իրականացնելը գրեթե անհնար է թվում...Հատկապես երբ մոր՝ վերը նկարագրված կերպարից կյանքում երբեք չենք տեսել։ Գրեթե համոզված եմ, որ ոչ մեկս էլ չենք տեսել։ Դե, բնական է, որ սա կարդալով՝ ամեն մարդ էլ ակամա համեմատություններ է անում իր մոր հետ։ Անձամբ ես իմ մորը միշտ համարել եմ իմ ճանաչած մայրերի մեջ քիչ թե շատ ճիշտ դաստիարակողներից մեկը՝ դե, բնականաբար, չհաշված որոշ բացթողումներ ու թերություններ, բայց երբ համեմատում եմ մորս՝ իր երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքն այստեղ գրվածի հետ, զգում եմ, թե, այդքան ճիշտ լինելով հանդերձ, որքան սխալներ է թույլ տվել, ինչպես նաև մնացած բոլոր մայրերը, որոնց երբևէ ճանաչել եմ կամ որոնց մասին երբևէ լսել եմ։ Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե մենք բոլորս որքան հեռու ենք մայրական գիտակցության այսպիսի մակարդակից... Երեխայի կյանքին չմիջամտելուց բարդ բան երևի չկա մոր համար...


Հատկապես երբ մոր՝ վերը նկարագրված կերպարից կյանքում երբեք չենք տեսել։ Գրեթե համոզված եմ, որ ոչ մեկս էլ չենք տեսել։ Դե, բնական է, որ սա կարդալով՝ ամեն մարդ էլ ակամա համեմատություններ է անում իր մոր հետ։ Անձամբ ես իմ մորը միշտ համարել եմ իմ ճանաչած մայրերի մեջ քիչ թե շատ ճիշտ դաստիարակողներից մեկը՝ դե, բնականաբար, չհաշված որոշ բացթողումներ ու թերություններ, բայց երբ համեմատում եմ մորս՝ իր երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքն այստեղ գրվածի հետ, զգում եմ, թե, այդքան ճիշտ լինելով հանդերձ, որքան սխալներ է թույլ տվել, ինչպես նաև մնացած բոլոր մայրերը, որոնց երբևէ ճանաչել եմ կամ որոնց մասին երբևէ լսել եմ։ Նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե մենք բոլորս որքան հեռու ենք մայրական գիտակցության այսպիսի մակարդակից... Երեխայի կյանքին չմիջամտելուց բարդ բան երևի չկա մոր համար...
Մեջբերել
Ու բազմաթիվ նմանատիպ դեպքեր էին ցույց տալիս՝ վիրահատությունից առաջ և հետո... Ուղղակի ցնցվել էի մարդկանց հոգեկանի այդ աստիճանի խեղվածությունից... Չգիտեմ՝ էդ մոլությունն ու շեղվածությունը մինչև ուր կարող է հասնել... 