Երկու հետաքրքիր լուր, որ նորից գալիս են հաստատելու, թե երբեմն որքան ժամանակավոր են լինում բժշկական նոր ախտորոշիչ և բուժական միջոցները:
Ահա "Եվրանյուսը" հետաքրքիր լուր հաղորդեց. եվրոպացի գիտնականները ապացուցել են, որ հայտնի, թանկ, բավականին լայն կիրառում ունեցող "Պրոզակ" դեղը, որ կիրառվում է որպես խիստ արդյւնավետ հակադեպրեսանտ, այսինքն դեպրեսիայի բուժման միջոց, ցուցաբերել է ուղիղ հակառակ հատկություն. զգալիորեն խորացնում է դեպրեսիան, և շատերի` հիվանդների մոտ, առաջացնում է ինքնասպանության փորձ կամ ցանկություն: Ըստ ռեպորտաժի, այդ դեղամիջոցի կիրառումը էապես ավելացրել է ինքնասպանությունների թիվը: Ահա հետո էլ խոսում են այն մասին, որ մոլորակի ազգաբնակչությունը կորցրել է հավատը և չի վստահում դեղորայքային բժշկությանը... համաձայնեք, որ այսպիսի դեպքերում, որոնք նաև շատ հաճախակի են, դժվար է վստահություն պահպանել:
Երևի թե ժամանակին էլ ոչ պակաս հեղինակավոր գիտնականներ են համոզել, որ սա արդյունավետ միջոց է դեպրեսիայի բուժման համար: Ահա այսպիսին է "ապացուցողական բժշկությունը"` այսօրվա բժշկության ապավենը, գրեթե կուռքը:
Մեկ այլ գիտական հաղորդագրություն էլ է հայտնել . որ օր-օրի ավելի ու ավելի հաճախակի դարձող այնպիսի ախտորոշիչ միջոցը, ինչպիսին է կոմպյուտերային տոմոգրաֆիան, այնքան էլ անվնաս չէ, և հաճախ նպաստում է ուռուցքային պրոցեսի ոչ միայն բացահայտմանը, այլ... նաև աճին. թե ճառագայթման մակարդակով, թե կիրառվող
նյութերի ազդեցության պատճառով: Հիրավի, բարդ գիտություն է, այն, ինչ այսօր միանաշանակ լավ ու ճիշտ է համարվում, վաղը կարող է հակառակը դուրս գալ...
Իսկ այսօր առավել թանկ ու բարդ հետազոտությունները տեղին-անտեղին մեզ մոտ էլ են ավելի հաճախ կիրառվում` սա էլ նյութապես ապահով խավի պրոբլեմներն են. ընտրելով առավել թանկ բժշկությունը, նրանք միշտ չէ որ շահում են: Ոչ հազվադեպ ի զուր վիրահատվում, վտանգավոր ստուգումների ենթարկվում, նորագույն և վտանգավոր "դեղերով" բուժվում: Այսպիսին է այսօր մոլորակային բժշկությունը. լինում են հետազոտության միջոցներ և դեղեր, որոնք հիվանդությունից էլ վտանգավոր են:



Մեջբերել