+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Այլևս կյանք չկա՞

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Այլևս կյանք չկա՞

    Մի ծանր դատարկություն եմ զգում հայկական ինտերնետում /նրա քիչ թե շատ լուրջ հատվածում/. հենց որ արտակարգ դրություն հայտարարվեց և քաղաքական թեմաները փակվեցին, կարծես, կյանքը կանգ առավ, թվաց, թե այլևս ոչ խոսելիք կա, ոչ անելիք: Մնաց փլուզում և դատարկության զգացում: Ի՞նչ է սա և ի՞նչ դաս է, գուցե դատարկ քննարկումներով էինք զբաղված, գուցե այն, ինչ մեզ խիստ կարևոր էր թվում, ընդամենը քաղաքական "ծամոն", ծծակ էր, որը կեղծ սնունդ է և ի վերջո իրապես չի սնում մարդկային հոգին, թեկուզ խիստ կարևոր գործ է թվում:
    Ի դեպ, մի նմանություն եմ գտնում քաղցաբուժության իմ սեփական փորձի հետ. երբ որոշեցի քաղցած նմալ և խորապես ուսումնասիրել այդ երևույթը, հանկարծ զգացի, որ ամբողջ ժամանակս ազատվեց, կյանքը դատարկվեց, մի պահ թվաց, թե այլևս անելիք չկա, սակայն վերագնահատեցի "սնվելու" երևույթը, հասկացա, որ այն խլում է մեր կյանքի և ժամանակի առյուծի բաժինը` կամ մտածում ենք ինչ ուտենք, կամ պատրաստում ենք, ապա ուտում ենք, ապա ժամեր մեր կենսական ուժերը խլում է մարսողությունը, և այդ ընթացքում նորից սկսում ենք մտածել ուտելու մասին... Այդ պահից էապես փոխվեց իմ ներքին վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ, և ահռելի էներգիա ազատվեց հոգու նոր աշխատանքի և ձեռքբերումների համար:
    Ահա, մի գուցե այս ահռելի դատարկությունը մի նոր` ավելի կենսալից էներգիայով լցնի մեր կյանքը, իսկ վերջին ցավալի, արյունալի իրադարձությունները մեզ նո՞ր դասեր տան:
    Գուցե նաև տեսանք, որ վեճի մեջ չէ, որ ծնվում է ճշմարտությունը...


    Մենք, ամեն մեկս, յուրաքանչյուրս, ինչ հասկացանք, ինչ ապրեցինք, ինչ դասեր ստացանք...
    Այլևս կյանք չկա՞, թե...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (06.03.2008), Philosopher (06.03.2008)

  3. #2
    Առողջանանք միասին Առողջագետ will become famous soon enough Առողջագետ will become famous soon enough Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Այլևս կյանք չկա՞

    "Թագավորը մեռավ... Կեցցե Թագավորը"- քաղաքականությունը մեռավ` Կեցցե Կյանքը` Թագավորաց Թագավորը:
    Այսօրվա մարդկությունը նման է այն երեխային, որ ճակատագրի բերումով ծնվել և մեծացել է բանտում, և բանտային կյանքից դուրս Կյանք չի տեսել և չի պատկերացնում:
    Մենք էլ ենք միայն այսպիսի աշխարհ տեսել... դարեր ու հազարամյակներ պատերազմներ, զինվորների շարքեր, մահ ու բռնություն, միջնադարյան /և այսօրվա/ կրոնական դաժանություն, աղետ, տառապանք ու հալածանք, անուրախ և ապերջանիկ մարդկային գոյություն: Հնարավոր է արդյոք քանդել այս շղթան, կարող է արդյոք իրեն Բնության զարդ հռչակած մարդը հաղթահարել այս ընթացքը, բարձրանալ սեփական մտային կառույցներից վեր, "միացնել" դարերով անջատած Սիրտը, և այնցնելով այս դաժան անապատը` հասնել Կյանքին:
    Կարծում եմ, գործը գնում է, տեսնում եմ, ինչպես են մեռնում հին կուռքերը` սովորական քաղաքականությունը, պաշտոնական կրոնները, կեղծ գիտությունը, կեղծ բժշկությունը, կեղծ մշակույթը...
    Առջևում ամեն ինչի ճշմարիտն է, առջևում Կյանքն է
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. Այս 2 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (14.05.2008), Հեղինակ (14.05.2008)

  5. #3
    Անդամության թեկնածու tatostar is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2008
    Գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Այլևս կյանք չկա՞

    դե իմ կարծիքով Կյանքը ապրելու համար է, ոչ թե գոյատևելու: Լիարժեք ապրելու առաջին նախախայմանն ինձ համար չվախենալն է: Հետո, բնությանը հնարավորինս մոտենալը: Վերջերս բավականին շատ ժամանակ եմ տրամադրում բնության գրկում լինելուն: Իսկ երբ զգում ես նոր կտրած խոտի ծայրերը մատերիդ ծայրին, անհնար ա կյանքը չզգալն ու չգնահատելը:
    Իսկ Թագավորներն ու Իդեալականացված Առաջնորդները գալիս են ու գնում, իսկ կյանքը ընթանում է:
    Կյանքի վերջում մնում ա ոչ թե Առաջնորդների համար մեր վարած պայքարը, այլ մեր անցկացրած կյանքի հրաշքն ու "հրաշքը": Ուղղակի պետք ա ապրել ու փորձել հնարավորինս շատ լիարժեք ուրախանալ:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Մե՞կ Կյանք, թե՞ բազմաթիվ
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.08.2009, 10:02
  2. Կյանք...
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.12.2007, 00:21

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները