Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Ոչինչ չի՞ մնա

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Ոչինչ չի՞ մնա

    Ավելի հոռետեսական վերնագիր մի ֆիլմի համար դժվար է անգամ պատկերացնել: Ի հարկե, ի վերջո ոչինչ չի մնա, համենայն դեպս այս նյութական կյանքից դարեր անց գուցե մի քանի շինություն պահպանվի կամ ոչ, այսօրվա խիստ կարևոր իրադարձությունները, քաղաքական գործիչները, որոնց անունները լսում ենք օրը տաս անգամ, անցնելու են, և անունները մոռանալու ենք, կարծում եմ, որ որպես հնոտիք անցնելու են պաշտոնական կրոնները, պապերն ու կարդինալները, որ սեփականել են մարդկային հոգու կյանքը, ասում են միլիոնավոր տարիներ հետո արևն էլ է հանգելու...
    Սակայն մի՞թե ոչինչ չի մնալու, և ո՞րն է այդ թեզի հաստատման գեղագիտական նպատակը:

    Եվ, հատկապես, եթե դա վերաբերվում է սիրո~ն, մի՞թե չի մնալու...
    Օ, ոչ, սա նախևառաջ տգիտություն է... ամեն ինչ մնալու է, քանի-որ նախ կա Կյանքի ավելի մեծ "ռեզերվուար", քան երկիր մոլորակն է, այնտեղ Կյանքը անսպառ և հավերժ է... ա~յ "առաջին քրիստոնեական երկրի իմաստուն զավակներ", և ապա... մնալու է կենդանի կյանքը, իրական մշակույթը, որ ստեղծել և ստեղծում են անհատներն ու հավաքականությունները, մնալու է սերը, բայց իհարկե, ոչ այն սերը, որ տեսանք ձեր ֆիլմում...
    Ֆիլմը կամ հայկական, տեղական ծագում չուներ, կամ դեգեներացված, արդեն "գենետիկորեն փոխված" հոգիների ստեղծած էր, դե, կարելի է ենթադրել, թե անընդհատ հակամշակութային կլիպների, կեղծ արժեքների բեմ Եվրատեսիլի և այլ համաշխարհային արժեքների մեջ թրծված հոգիներում միայն կարող էր ծագել այսպիսի ասելիք. կյանքը արժեք չունի, մարդը, հատկապես, տղամարդը` տականք է /դրական կերպաևը շատ վախվորած էր ներկայացված և համոզիչ չէր/, կինն էլ մի բարի պտուղ չէ, դե, Սերն էլ իր Բարձր Գահից իջեցված էր այնտեղ, որտեղ սողում են մարդկային ամենացածր կրքերը` ավելի ստոր, ցինիկ և անարժան կյանքի ներկայացում չեմ տեսել:
    Հատկապես ցավում եմ նոր աստղ Խորեն Լևոնյանի համար, որն այնքան համակրելի է և կարող է լուրջ օգուտ տալ իր բնական շնորհներով, եթե այստեղ սրընթաց անկում չապրի: Թող, ազատվիր քո հայտնի պապի խորիմաստ ծխող ու կյանքի "մասին" փիլիսոփայող կերպարից, ինչը, հավանաբար, ենթագիտակցորեն իշխում է քո մեջ. գուցե այն ժամանակ և դասական ժանրի սահմաններում դա տեղին էր, սակայն ոչինչ երբեք չի կրկնվում: Նորացի'ր...
    Մի անգամ էլ ունկնդիր եղեք "ոչ չինովնիկական" և "ոչ եվրոպական" խորհրդին. նստեք մշակութային կրթության` դիտեք և զգացեք մեծ հումանիստների և կենսասիրական ֆիլմերի ողջ սպեկտրը. տաս անգամ դիտեք Չապլին, ըմբոշխնեք յուրաքանչյուր միտքը և զգացմունքը, այլ մեծերի... Թեկուզ մասնագետ չեմ, բայց թե... ձեր մասնագետ լինելու պտուղները տեսնում եմ... Դիտեք Լարս ֆոն Թրիեր, Փարաջանով, Պազոլինի, Կուստուրիցա, Ալան Պարկեր... Հիմա կասեք, գիտենք, այս բոլորը գիտենք, ես էլ կասեմ... պտուղներից եմ դատում...
    Թեկուզ զգացմունքային և զայրացած ստացվեց գրառումս... այն հիմնավորված է: Առանց այն էլ մի օրի չենք, կամ, ժողովուրդը կասեր, "շան օրի ենք"...
    Արդեն միստիկ թրիլերների զոհ դարձած, վախեցած երեխաները օրեցօր շատանում են..., վաղը նրանց մեջ են հայտնվելու նաև ձեր երեխաները:
    Մոլորակի Կյանքը, Մեծ Կյանքը այնքան արագ է փոխվելու, այնքան անակնկալ, և ձեր պատկերացումների և ընթացքի հակառակ ուղղությամբ, որ չեք հասցնելու "գնացքից թռչել", և գուցե իսկապես այսօրվա "այս կյանքից" որինչ էլ չմնա: Լավ կլինի, որ դուք մնաք, չէ որ երիտասարդ եք, տաղանդավոր, և հուսով եմ` ձեր հակահերոսների նմանակը չեք:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. Այս 4 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (09.03.2008), Manulik (10.12.2008), Philosopher (09.03.2008), Հեղինակ (09.03.2008)

  3. #2
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Զզվելի Re. Ոչինչ չի՞ մնա

    Հայրս որևէ նորմալ կամ գոնե կիսանորմալ բան գտնելու հույսով հերթով փոխում էր հեռուստացույցի ալիքները, երբ «Հանրայինի» եթերում նկատեցի այս ֆիլմը։ Խնդրեցի չփոխել, ուզում էի տեսնել՝ ինչ ֆիլմ են նկարել հայրենակիցներս...․
    Չդիմացա։
    Ամենաշատը 20 վայրկյան եմ դիտել... Նողկալի էր։
    Հիշում եմ գովազդը, որ ես էդպես էլ ի զորու չեղա հասկանալ. «Սերը հեշտ գործ չի, չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու» (կամ նման մի բան):
    «Անմեղության կանխավարկածը» հարգելով՝ սկզբում փորձում էի կասկածել, որ միգուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում, գուցե այնուամենայնիվ ինչ-որ իմաստ կա այդ խոսքերի տակ։ Բայց հիմա, երբ արդեն լրջորեն մտածել եմ այդ մասին, զգում եմ, որ «անմեղության կանխավարկածը» արդեն վաղուց հերքված է մերօրյա «հայ կինոգործիչների», «երաժիշտ-երգիչ-երգչուհիների» համար, սրանց դեպքում կարող է գործել միայն «անմեղսունակության կանխավարկածը», որը, հուսով եմ, գործում է... Թե չէ՝ իմանալ, որ մի քանի դատարկություն, մի քանի թերաճ, հարթ ուղեղավորներ իրենց իրավունք են վերապահում «մշակույթի գործիչ» կոչվել ու կրթել քեզ... Վիրավորական է։ Զզվելի։
    20 վայրկյանում գուցե և չէի կարող կարծիք ունենալ սցենարի մասին, առավել ևս որ բառերն էլ (փա՜ռք Աստծո) նորմալ չկարողացա լսել։ Բայց կարծում եմ 20 վայրկյանը ավելի քան բավարար էր նկատելու համար «դերասանական վարպետությունը», «օպերատորական աշխատանքը»... Կինոյի ու դրա նկարահանման պրոցեսի մասին թրեյնինգի 2 փուլ եմ անցել, քիչ թե շատ պատկերացում ունեմ դրանից...
    Կրթվելով հոլիվուդյան թրիլլերների, լավագույն դեպքում բրազիլական սերիալների, էժանագին մարտաֆիլմերի ավազոտ հիմքի վրա՝ ոմանք իրենց «խելոքի» տեղ են դնում, դա էլ կարծես հերիք չի՝ սկսում են ուրիշներին «խելք» սովորեցնել... Բթամիտ ինքնավստահությամբ այս էլիտար խեղկատակները բարձրաձայնում են իրենց դատարկության մասին, քարոզում դատրկվելու կարճագույն ճանապարհը... Այդ մարդանման երևույթները չգիտեն, թե ինչ է կյանքը, ինչ է նշանակում սիրել, ու... դժբախտաբար շատ է հավանական այն, որ նրանց համար Սերն իրոք «դժվար բան է», ու իրենց «սերերից» գուցեև մի 2 ամիս անց «ոչինչ չի մնում»...
    Ողորմելի եք դուք, մերօրյա «հայ արվեստագետներ», ձեր մեղկ ու մեղք հոգիները չգիտեն՝ ինչ է Սերը... Ձեր աչքերը կույր են Արևի առաջ, քանի որ սովոր եք արհեստական «լույսերին»... Ձեր արժեքային համակարգը լոկ «արտասահմանյան» մակերեսային «մշակույթի» մոխիրն է, որ պիտի հեռու քշվի մեր երկրից իսկական Մշակույթի փոթորկով...

    Հ.Գ.
    Ներողություն, շատ բորբոքվեցի, ուղղակի արդեն չեմ դիմանում...
    Վերջին խմբագրող՝ Black Orchid: 16.01.2009, 01:26:

  4. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Black Orchid-ին այս օգտակար գրառման համար:

    Philosopher (11.03.2008), Առողջագետ (11.03.2008), Հեղինակ (11.03.2008)

  5. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ոչինչ չի՞ մնա

    Անի ջան, ապրես, թե չէ ինձ թվում էր, թե ես չափից դուրս զայրացած եմ գրել, գուցե... տարիքի, այլ մշակութային կենսագրության պատճառով:
    Ուրախ եմ, որ մեր երիտասարդներն էլ նույն արձագանքն են տալիս
    Հաճախ հիշում եմ հայտնի գործչի խոսքերը:. "Հաճախակի ասա մարդուն, որ նա խոզ է, և նա շուտով կսկսի խոզի նման մրթմրթալ": Հիմա նույնը կիրառվում է նաև ազգերի նկատմամբ. այնքան են քարոզում, թե մենք ոչինչ ենք, մի անպատիվ, հայհոյող, գռեհիկ ու ցինիկ, անճաշակ ու անմշակույթ ազգ ենք , որ գրեթե հավատացել ենք... համենայն դեպս... մեր "լավագույն" մասը` որոշ "մտավորականներ", "ոսկյա երիտասարդությունը", "աստղերն ու նրանց սատելլիտները...
    Սակայն երկիրը փոքր է, շուտով պարզ կլինի, որ բոլորը քնած չեն, և մշակույթի և ամբողջ կյանքի այսպես ասած "մոնիթորինգ" է գնում... Չենք հավատում և չենք հավատալու, որ խոզ ենք:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  6. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ոչինչ չի՞ մնա

    Հիշու՞մ եք Շեքսպիրյան Համլետին, երբ նա դրեց իր "կուրացած" մոր առջև երկու պատկեր` մեկը իր Հոր բարձր ու ազնիվ կերպարով, մյուսը` ներկա թագավորի ցածր ու պիղծ կերպարանքով:
    Ահա այս համեմատությունն է աչքիս գալիս, երբ նայում եմ հանճարեղ` մարդկային հոգու բարձրագույն թռիչքը արտացոլող Չապլինյան "Բեմեզրի լույսերը", և ավարտից հետո մեր խեղճուկրակ նոր հայկական "հավակնոտ" սերիալները: Այդքան ճաշակ ու արվեստ այդպիսի գռեհկության ու անճաշակության համեմատությամբ... Վախենում եմ վաղը "Ստրկուհի Իզաուրա"-ն էլ մեզ արվեստ թվա:
    Մի՞թե այսքան ապաշնորհ ազգ ենք..., իհարկե, ոչ... ուղղակի, այնքան են ասել... չեմ ուզում շարունակել միտքս, այն վերևում արդեն արտահայտել եմ:
    Եթե շնորհք ունենք, եթե մշակութային ազգ ենք... Հի~մա, Հի~մա... դա գիտակցենք:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  7. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Black Orchid (09.06.2009)

  8. #5
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ոչինչ չի՞ մնա

    Ոչինչ չի՞ մնա
    Չմնաց, էլի:
    Լոկ Սիրուշո մի ժպտադեմ ու մի էկրան` Մավրատեսիլ:
    Ուրիշ ոչինչ, որիշ ոչինչ:


  9. #6
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Ոչինչ չի՞ մնա

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Չմնաց, էլի:
    Լոկ Սիրուշո մի ժպտադեմ ու մի էկրան` Մավրատեսիլ:
    Ուրիշ ոչինչ, որիշ ոչինչ:

    Դե, պետք չէ այդքան վատատես լինել: Կարծում եմ` ինչպես ամենուր, այստեղ էլ պետք է որ գործի "սինուսոիդի կանոնը", այսինքն աստիճանաբար կգա նաև առողջ ու կենսատու մշակույթի ժամանակաշրջանը:

  10. Շնորհակալություն Black Orchid-ին այս գրառման համար:

    Առողջագետ (16.07.2008)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •