Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին

  1. #1
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին

    http://www.azg.am/AR/2008022701
    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՆԱՐՔՆԵՐԸ
    Հոգեբանական տարբեր հնարքներով հասարակության գիտակցության վրա ազդելու մեթոդները այս կամ այն չափով գործում են գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, սակայն քիչ է պատահում, որ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդ հնարքներին տիրապետի այնպիսի վարպետությամբ, որի համար, ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, պահանջվում է մոտ 10 տարի: Ասվածը միանգամից համոզիչ դարձնելու համար բերենք նրա նշած ամենաթարմ օրինակը. նախորդ օրը Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանը քոչարի է պարել իր 2 աջակիցների հետ՝ հասարակ ժողովրդի վրա կիրառելով հոգեբանական տերմինով ասած՝ «հասարակ մարդու մանիպուլացիան»: Հոգեբանական այս հնարքը գործադրվում է հանրույթին ցույց տալու, որ ինքը նրանցից մեկն է, կարող է նրանց պես թաշկինակը ձեռքն առնել ու ցատկոտել: Մարդիկ հրճվում են, հուզվում, հիանում՝ անտեղյակ հոգեբանական այն բոլոր տեխնոլոգիաներից, որ իրենց նախընտրելի թեկնածուն գործի է դրել եւ իրենց որպես գործիք օգտագործել քարոզարշավի հենց սկզբից:
    «Հոգեբանական հայտնի մանիպուլացիաներից է պիտակներ փակցնելը. եթե ցանկանում ես մարդկանց համոզել քո ճշմարտացիության մեջ, պետք է անպայման պիտակներ փակցնես՝ «ավազակներ, դավաճաններ, տականքներ»: Բոլորին հայտնի է, թե թեկնածուներից ով է այդպիսի պիտակներով խոսում, դա նկատելի էր նաեւ Արթուր Բաղդասարյանի եւ մյուսների ելույթներում՝ չափի ու սահմանների տարբերությամբ: Նայած թե ո՞ւր են տանում այդ պիտակները, ի՞նչ արարքների են մղում: Եթե ժողովրդի հուզականությունը բարձր է, դրանք բավականին ազդու են: Պիտակներից բացի, Ազատության հրապարակում կիրառվում է նաեւ «փայլուն ընդհանրացումների» մանիպուլացիան, օրինակ՝ «նրանց կպատժի Հայաստանի անկախ դատարանը», այդ լսելով մարդիկ միանգամից ոգեշնչվում են, մտովի «փայլուն ապագա» տեղափոխվում»:
    Հանրության ենթագիտակցության վրա հրաշալի է ազդում Տեր-Պետրոսյանի կիրառած հաջորդ մանիպուլացիան, որը հոգեբանները կոչում են տրանսֆերի՝ փոխանցման մանիպուլացիա: Երբ մեկը ներքին կապ է հաստատում իր եւ ազգային հերոսի կամ անբասիր հեղինակություն ունեցող երջանկահիշատակ մեկի հետ, խոսում է նրանց անունից այնպես, որ մարդիկ զգում են նրանց հոգեւոր ներկայությունը, դրանով հրաշալի է ազդում հանրույթի վրա ու հասնում է իր նպատակին: Հոգեբանական այս հնարքով Լեւոն Տեր-Պետրոսյանի համար տրանսֆերի օբյեկտ են դարձել Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:
    «Հայացք» ակումբ հրավիրված Կարինե Նալչաջյանը երեկ նշեց եւս մեկ՝ «վկայակոչման» մանիպուլացիայի մասին, որը ամենից շատ նկատելի էր Արտաշես Գեղամյանի քարոզարշավի ընթացքում: Այս տեխնոլոգիայով անհատը փորձում է իր խոսքը արժեւորել հայտնի մարդկանց ասույթները մեջբերելով կամ նրանց անձամբ ճանաչած լինելու մասին պատմելով: Այս մանիպուլացիան բավականին տարածված է մեր կյանքում, դրանից հատկապես սիրում են օգտվել իրենց կարեւորելու ձգտում ունեցողները:
    «Դրանք մտածված մանիպուլացիաներ են եւ դրանց իմացությամբ զինվածները ներգործում են մարդկանց մտքի, գիտակցության վրա: Կարեւորն այն է, թե ինչ նպատակով են դրանք կիրառվում, որովհետեւ մեզանում ձեւավորված սոցիալական 2 խմբերը հոգեբանական տարբեր վիճակներում են: Հանրույթի մի հատվածը կատարել է իր ընտրությունն ու հետեւում է իրադարձություններին՝ առանց կիսատության զգացում ունենալու, իսկ մյուս հատվածը հոգեկան լարվածության մեջ է, որովհետեւ նրա համար ընտրությունները դեռ ավարտված չեն: Ամենից ուժեղ լարվածության մեջ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, մյուսներն անհամեմատ ավելի հանգիստ են: Լարվածություն կա նաեւ հաղթած ճամբարում, որովհետեւ ներքաղաքական այսպիսի վիճակում նրանք չեն կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը», ասաց Նալչաջյանը:
    Իր պարտության հետ հաշտվելուց համառորեն հրաժարվող լեւոնական թեւն այս պահին օգտագործում է երիտասարդների հուզական պոռթկումները՝ իրենց ճանապարհին խոչընդոտող ամեն ինչ ավերելու, ջարդելու տենչով, իսկ ի՞նչ կլինի դրանից հետո, այդ երիտասարդները չեն գիտակցում, որովհետեւ մի քանի ամսվա ընթացքում նրանց գիտակցությունը դարձրել են թունելային, «նրանք անքննադատ ընդունում են ամեն մի ասվածը, դա հիպնոսի պես մի բան է, որը դեպի կործանում է տանում: Սա նշանակում է, որ թուլացել է ազգի հոգեբանական պաշտպանվածությունը: Չեմ ուզում հոռետես լինել, բայց գուցե այսպես է գալու մեր վերջը»:
    ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  2. #2
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին

    Անցեալ տարի երբ իմացայ ԼՏՊ-ի քաղաքական դաշտ վերադարձի մասին, մասնաւոր հետաքրքրութիւն չցուցաբերեցի, քանզի կը մտածէի թէ ան բարոյալքուած է ու ժողովուրդը ուժգին պիտի հակադարձէ անոր: Սխալած էի: Ժողովուրդը տաք հացի պէս ընդունեց ԼՏՊն, աւելի ճիշտ՝ ԼՏՊ-ի խօսքերը:
    ԼՏՊ կը խօսէր, այն ինչ ժողովուրդը լսել կուզէր, բայց զարմանալին այն էր, որ նախկին նախագահը իրեն հանդէպ հնչած խօսքերը վերախմբագրելով կ'ուղղէր քաղաքական իր հակառակորդներուն: Վերեւի յօդուածով, կը վկայուի ԼՏՊ ամբոխահաճ կամ ամբոխավար քաղաքական գործիչը:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  3. #3
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք

    http://www.armtown.com/news/am/azg/20080130/2008013025/
    ԴՈՒՐՍԷՆ ԴԻՏԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՏԵՍԻԼԸ
    Վերջին երկու-երեք տասնամեակներու թեքնիք հսկայական, գլխապտոյտ պատճառելու աստիճան յառաջխաղացումները, մանաւանդ հաղորդակցութեան մարզին մէջ, Երկիր մոլորակը այնքան փոքրացուցած են, հեռաւորութիւնները այնքան կարճեցուցած: Հակա-բեւեռի մէջ անցած դարձածը նոյն վայրկեանին կ՛իմացուի, կը տեսնուի: Եվ այս աշխարհը յեղաշրջող միջոցներէն մին ալ արբանեակային հեռատեսիլն է, որ թոյլ կուտայ հարիւրաւոր կայաններու պատկերասփռումները ստանալ: Շնորհիւ ասոր ալ Հայաստան ամէնօրեայ ներկայութիւն է բազմաթիւ սփիւռքահայ «հայրենակարօտ» օջախներուն մէջ, հայկական հեռատեսիլի առաջին, «պետական» կայանի միջոցով: «Հայաստանի հեռուստատեսութեան» կայանը հասցէագրուած է, եւ սա շատ բնական է, նախ հայրենաբնակ հայութեան: Լեզուն արեւելահայերէն է, շատ անգամ մաքուր, գրական, բայց յաճախ ալ ռուսերէնի բովէն անցած օտարամուտ բառերով ծանրաբեռն, աղճատուած: Հաղորդումները յաճախ ընդհատուած են երկար գովազդներով, լատինատառ կամ ռուսատառ անցքերով: Անոնցմէ մին կը գովաբանէ Հիւսիսային պողոտայի շինութիւնները. «Շտապէ՛ք, վերջին բաժիններն են մնացել»... բայց աւելի քան վեց ամիսէ ի վեր գրասենեակի կամ բնակութեան այդ յարկաբաժինները դեռ չե՞ն ծախւած...

    • Նախ` երեք ժամուան տարբերութիւնը, յետոյ առձեռն յայտագրի չգոյութիւնը մեզի թոյլ չեն տար պատկերասփռումներու ամբողջական ծրագիրը ունենալով հետեւելու. ըստ բախտի, երբեմն կ՛իյնաս թատերական կտորի մը, ռըփորթաժի մը վրայ, ինչպէս անցեալ գիշեր` պոլսահայութեան մասին (նկարահանուած 2004-ին) յայտագրին: Ինչպէս ըսինք, հասցէագրւած ըլլալով տեղաբնակներուն, հոն կը վխտան հայերէնի թարգմանւած օտար ֆիլմեր, գլխաւորաբար ամերիկեան կամ ֆրանսական:
      Իհարկէ, մեզի ամէնէն հետաքրքրողը լուրերու բաժինն է, որ կը տրուի օրական երեք անգամ. ֆրանսական ժամով ժամը 12-ին եւ 18-ին, «Հայլուր» անուան տակ: Երրորդ հաղորդում մըն ալ կը կատարուի երեկոյան ժամը 9-ի շուրջ, բայց անկանոն ժամերու, կամ ետք... սակայն այս մէկը արեւմտահայերէն լեզուով: Մինչ քիչ երեւցող շնորհալի երիտասարդ այր խօսնակները կ՛արտայայտուին հանդարտ եւ սքանչելի առոգանութեամբ, պարագան նոյնը չէ իգական սեռի պատկանողներուն, որոնք կը խօսին շատ արագ, իսկ անոնցմէ մին գրեթէ անհասկնալի է իր «չինական» առոգանութեամբ:
      Անկարելի բան է, որ որեւէ պետական կայան, նոյնիսկ արեւմտեան «ժողովրդավար» երկիրներուն մէջ, օրուան իշխանութեան թմբուկը չզարնէ: Նոյնն է պարագան հայկական այս «պետական» կայանին: Եվ «Հայլուրի» մշտական ու տիրական դէմքն է Հայաստանի Հանրապետութեան նախագահը: Ռոբերտ Քոչարեան, ինչպէս իր ֆրանսացի պաշտօնակից Նիքոլա Սարքոզի, հոն է եւ կ՛արտայայտուի ամէն բանի մասին (Հայաստանի սահմանադրութիւնը ֆրանսականէն ընդօրինակուած չէ՞ր, ուստի ինչո՞ւ զարմանալ): Ոչ նուազ ներկայութիւն ալ է երկրին վարչապետ Սերժ Սարգսեան իր ժպտուն դէմքով, նշանակուած օրէն իսկ: Ու դժուար չէր հետեւցնել, թէ օրինաւոր թուականէն շատ առաջ, նախագահական ընտրապայքարը վաղուց սկսած է, վարչապետը համարուելով թիւ մէկ թեկնածուն: Եվ այդ թուականը հասած ըլլալով, պաշտօնապէս յայտնուած են ինը թեկնածու, որոնց մէջ է հանրապետութեան նախկին նախագահը: Շատ չէ՞, պերճանք չէ՞ Հայաստանի պէս փոքրիկ երկրի մը համար, որ այլապէս բազմաթիւ հարցեր ունի եւ կը գտնուի վտանգաւոր աշխարհագրական գօտիի մը մէջ: Գլխաւոր հիմնահարցը ըլլալով Արցախեան հակամարտութեան նպաստաւոր կարգաւորումը, Հայաստան եւ հայ ժողովուրդը աւելի քան երբեք, պէտք չունի՞ն ազգային միասնականութեան:
      Կարծէք անգիր օրէնք է, որ գրեթէ ամէնուրեք իշխանութիւնները շատ քիչ անգամ կը քաղեն իրենց իշխանութեան ժամանակաշրջանի դրականներուն պտուղները, բայց միշտ կը տուժեն ժխտականներէն, իսկ դժգոհութիւնները շատ եւ արդարացի էին Հայաստանի վերանկախացման առաջին շրջանին: Բնականաբար առաջին դիրքի վրայ գտնուողն է, որ կը դառնայ դժգոհութիւններու քաւութեան նոխազը: Պատմութիւնը, բախտին անիւը այնպէս տնօրինեց, որ այդ անձը կոչուի Լեւոն Տէր-Պետրոսեան: Իր տեղ որեւէ մէկ ուրիշը նոյնքան պատասխանատու պիտի նկատուէր, ի՛նչ ալ ըլլար իր անունը, այդ տարիներու անտանելի դժուարութիւններուն, սխալներուն կամ աւելիին: Ու անոր պարտադրուեցաւ հրաժարիլ, զեղծուած ընտրութիւններու պատճառաբանութեամբ:
      Այսօր մօտ 10 տարի լուռ մնալէ յետոյ կրկին թեկնածու է ան: Մեզի չի մնար դատել, թէ այդ թեկնածութիւնը տեղի՞ն է կամ ոչ. այլ միայն մաղթել, որ օտար ուժեր չըլլան այդ թեկնածութեան ետին: Նաեւ փառք տալ Աստուծոյ, որ «օտարերկրացիներ» ըլլալով, պարտականութիւն չունինք ընտրելու այդ ինը թեկնածուներէն մին: Կարծր, ծանր խօսքեր լսուեցան արդէն անոնցմէ ոմանց բերնէն, եւ եթէ որեւէ ընտրապայքար ձեռնոցներով չի կատարուիր, մաղթելի է, որ արտառոցութիւնները չափ ու սահման ունենան:
      Գէթ, ցարդ հեռատեսիլէն ըսուած-չըսուածներուն մէջ, Հայաստանի քաղաքական թենորներու մտահոգութիւններուն մէջ մեծ բացական է սփիւռքահայութիւնը: Ազգին երկրին սահմաններէն դուրս բնակող երկու երրորդին մասին ոչ մէկ խօսք, ոչ մէկ առաջարկ` յաղթութեան պարագային անոր վերաբերեալ նախարարութիւն մը, գերատեսչութիւն մը ստեղծելու մասին, երբ աւելի քան երբեք Հայաստան-Սփիւռք օրգանական կապը ոչ թէ անհրաժեշտ, այլ անյետաձգելի է: Բաւ չէ՞, որ Սփիւռքի մասին խօսուի միայն թելեթոն-ֆոնեթոնի օրերուն կամ Հայ դատի առթիւ: Ա՛լ չխօսինք Մեսրոպեան ուղղագրութեան վերականգնումին մասին, որպէս համայն հայութեան հոգեկան ու մշակութային իսկական կապ: Ֆրանսացի ծանօթ քաղաքական դէմք մը պիտի ըսէր ասանկ բաներու մասին` մանրուքներ են, մա՛նաւանդ Հայաստանի քաղաքական դէմքերուն համար, այս օրերուս:
      Օրացոյցի դիպուածով Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներուն պաշտօնավարութեան պայմանաժամը կը լրանայ գրեթէ նոյն ատեն: Առաջինը իր երկիրը կրկին բերաւ միջազգային բեմի առաջատար դիրքի վրայ: Երկիրը օժտեց հոյակապ փառերգով եւ իր հեղինակութեամբ մեծապէս նպաստեց ութ տասնամեակ Մոսկուայի պատրիարքութենէն բաժնուած արտասահմանի Ռուս պրաւոսլաւ եկեղեցւոյ մայր բունին հետ վերամիաւորման:
      Մենք տակաւին ոտքի կը կանգնինք, երբ հնչէ մեր օտարաստեղծ ու լալագին փառերգը... իսկ անկախութենէն 16 տարի յետոյ Հայաստանեայց եկեղեցին բաժանեալ կը մնայ, ճիշդ ջլամարտի օրերուն պէս: Մեր հայրենաբնակ «քաղաքացի» ազգակիցներուն ձգելով այդ ինը թեկնածուներուն դրականին ու ժխտականին արժեւորումը, դուրսէն դիտելով` «Պուտին-2, Քոչարեան-0»-ով մը չփակե՞նք մեր գրութիւնը:
    ՍՏԵՓԱՆ ՊՕՂՈՍԵԱՆ, Մարսեյլ, «Յառաջ», 18.11.07

  4. #4
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին

    Բնականաբար
    առաջինդիրքիվրայգտնուողնէ, որկըդառնայդժգոհութիւններուքաւութեաննոխազը: Պատմութիւնը, բախտինանիւըայնպէստնօրինեց, որայդանձըկոչուիԼեւոնՏէր-Պետրոսեան: Իրտեղորեւէմէկուրիշընոյնքանպատասխանատուպիտինկատուէր, ի՛նչալըլլարիրանունը, այդտարիներուանտանելիդժուարութիւններուն, սխալներունկամաւելիին: Ուանորպարտադրուեցաւհրաժարիլ, զեղծուածընտրութիւններուպատճառաբանութեամբ:

    Նոյնը չէ՞ հիմա, առաջին դիրքի վրայ գտնւողներէն կը գանգատին ամենն ալ: Գլխաւոր հարցը կը մնայ. «ի՞նչ կրնային ընել եւ չըրին. թեթեւացնելու համար փոխանցման ժամանակի յատուկ ցնցումը»: Իսկ այդ հրաժարումը, ոչ թէ զեղծուած ընտրութեան համար էր, այլ՝ Արցախի առթիւ տեսակէտներու լուրջ բեւեռացման:
    Այսօրմօտ 10 տարիլուռմնալէյետոյկրկինթեկնածուէան: Մեզիչիմնարդատել, թէայդթեկնածութիւնըտեղի՞նէկամոչ. այլմիայնմաղթել, որօտարուժերչըլլանայդթեկնածութեանետին: ՆաեւփառքտալԱստուծոյ, որ «օտարերկրացիներ» ըլլալով, պարտականութիւնչունինքընտրելուայդինըթեկնածուներէնմին: Կարծր, ծանրխօսքերլսուեցանարդէնանոնցմէոմանցբերնէն, եւեթէորեւէընտրապայքարձեռնոցներովչիկատարուիր, մաղթելիէ, որարտառոցութիւններըչափուսահմանունենան:

    Ինչո՞ւ վերեւի մէջբերման հեղինակը՝ Ստեփան Պօղոսեան կը կասկածի օտար ուժերու դերակատարութենէն: Առածը կ'ըսէ. «կրակ չեղած տեղը ծուխ չ'ելլեր»: ԼՏՊ թեկնածուն եւ իր թեկնածութեան քարոզիչները ամբողջ 10 ամեակ, աշխատեցան ներկայ վարչախումբի աշխարհաքաղաքական ընտրութիւններէն տարբերը համոզել իշխանութենէ դժգոհ զանգուածներուն:
    «Հրաժարիլ ռուսական կողմորոշումէն», «Հեռացնել ռուսական բանակը Հայաստանէն», «Արցախն ինքուրոյն պէտք է լուծէ իր խնդիրները», այնպէս որ՝ «Հայաստանը Արցախ չէ, Երեւանը Ստեփանակերտ չէ» եւ «Հայաստանի գլուխը պիտի չի ցաւի, այսպէս կոչուած՝ազրբեջանի հետ Արցախի պատճառով», «Հայաստանի բանակը կամաւորական սկզբունքով կազմել՝ որ լինելու է 10000-էն ոչ աւելի»: Այսինքն՝ ներազգային եւ արտազգային քաղաքականութեան ոլորտի մէջ գաղափարական ահագին տարբերութիւն կայ, իշխող վարչախմբի եւ թեկնածու ԼՏՊ-ի միջեւ:
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  5. #5
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին

    «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԳՈՐԾԻՔ Է ՈՒՐԻՇ ՈՒԺԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ»
    «Զավեշտալի է, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է ընտրակեղծիքների, բռնությունների մասին, քանի որ նա է եղել դրանց կնքահայրը»,-այսօրվա ասուլիսում ասաց Սահմանադրական իրավունք միություն կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
    Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկված լուծումները բացարձակ չեն համապատասխանում Հայաստանի պետական շահերին, ԼՂ հակամարտության, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության խնդիրների առումով, առանց որոնց հայանպաստ դիրքորոշման Հայաստանը ապագա չունի:

    Հայկ Բաբուխանյանը ընդգծելով, որ իրենք 20 տարիների ընթացքում չեն եղել ոչ նախկին, ոչ էլ ներկա իշխանությունների կողմնակից, նշեց, որ այն ինչ անում է Լ. Տեր-Պետրոսյանը «նարնջագույն հեղափոխության» փորձ է և հավելեց, որ ՍԻՄ-ը ու ՀԴԿ-ն կտրականապես դեմ են այդ փորձերին: Հ. Բաբուխանյանի համոզմամբ Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է Հայաստանին դուրս հանել իր ավանդական դաշնակիցների դաշտից՝ ԱՊՀ, Ռուսաստանի հետ բարեկամություն, անվտանգություն, կոլեկտիվ անվտանգության պայմանագիր, ինչպես նաև մեր ազգային արժեքների ծիրից՝ ԼՂ հակամարտություն, Հայոց Ցեղասպանության ճանաչում:

    «Նա ցանկանում է մտցնել մի նոր դաշտ, այսինքն Թուրքիայի պռոտեկտորատի տակ` ՆԱՏՕ-ական դաշտ»,-նկատեց ՍԻՄ նախագահը: Վերջինս վստահեցրեց, որ սրա հետ մեկտեղ իրենք ընդդիմություն են նաև ներկա իշխանություններին: Հ. Բաբուխանյանի խոսքով, ներկա իշխանությունները պետք է գիտակցեն, որ այսօր նախկին նախագահին ձայն տված մարդիկ հասարակության բողոքական հատվածն է, իսկ նրանցից շատերն էլ ռևանշիստական սկզբունքներով են շարժվում: «Մենք պահանջում ենք ներկա իշխանություններից նաև այն թերությունները, որոնք հնչել են վստահված անձանց կողմից ստանան իրենց վերջնական և համոզիչ բացատրությունը և պատասխանատվությունը»,-իր դիրքորոշումը հայտնեց ՍԻՄ ղեկավարը: Նա կոչ արեց այն ուժերին, որոնք դեմ են «Լևոն Տեր-Պետրոսյանի ապազգային, հակազգային շարժմանը, միանալ իրենց»:

    ՀԴԿ ղեկավարը անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներին և հասարակության մի հատվածի կողմից շրջանառվող այն կարծիքին, թե նախկին նախագահը խորիմաստ անձնավորություն է, ասաց, որ իր ելույթներից նման եզրակացության չես գալիս: «Խելամիտ մարդը ժողովրդի մյուս հատվածին չի ասի դավաճան, տականք՝ հայտարարելով, թե ով իմ հետ չէ, նա տականք է»,-ասաց Արամ Սարգսյանը, ավելացնելով, որ այդ չարությամբ ու նենգությամբ հնարավոր չէ երկիր կառավարել: Ա. Գասպարյանը ափսոսանք հայտնեց, որ ժողովուրդը նրան հավատալով կարծում է, թե նա իսկապես իրենց ձեռքում գործիք է: «Նա երբեք գործիք չի եղել, նա գործիք է ուրիշ ուժերի ձեռքերում»:

    Ա. Գասպարյանը նշեց, որ նորընտիր նախագահը իր հերթին պարտավորված ու պարտավորված է ժողովրդի կարիքները հոգալու:

    Աղբյուր` Panorama.am
    http://www.panorama.am/am/elections/2008/02/25/hdk/
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  6. #6
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Վկայութիւններ ԼՏՊ-ի մասին

    ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ՏԱԿԱՆՔ Է...

    • Այսպես կամ մոտավորապես այսպես է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամբիոնից: Ըստ «Lragir.am»-ի, ՀՀՇ առաջնորդն ի մեջ այլ բաների, ասել է. «Սա վեհացման եւ ստորացման ժամանակաշրջան է: Դժվար է պատկերացնել մի քաղաքացի, որն ունի արժանապատվություն եւ չի կանգնում շարժման կողքին, ուրեմն դա ազգի տականքն է»: Նա ցավ է հայտնել, որ տականքը շատ է, սակայն նշել է նաեւ, որ «ազատ քաղաքացիների, համաժողովրդական շարժման մասնակիցների ավելանալու հետ մեկտեղ այդ տականքը նվազելու է եւ քչանալով՝ մտնելու է իր բները»:
      Այս էլ մեր ուսյա՜լ, գիտնակա՜ն, իմաստո՜ւն, եվրոպական ու համաշխարհային արժեքներ կրո՜ղ նախագահացուն...
      Նրանց համար, որ կարծում է, որ նման երեւույթը անթույլատրելի է, «ԱԶԳ» օրաթերթը բացել է հատուկ էջ՝ ՏԱԿԱՆՔՆԵՐ:
    • http://www.armtown.com/news/am/azg/20080223/2008022301/
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

  7. #7
    . Tigris-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    Սպաղանք
    Գրառումներ
    2,051
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Վկայութիւն ԼՏՊ-ի մասին

    ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԻՒՆԻ՞Կ


    Քաղաքական կեանքի մէջ պատեհապաշտութիւնը կանոն է, նոյնիսկ երբ այդ մերժելու կարգախօսներ կը կրկնուին: Բայց պատեհապաշտութիւնն ալ իր բարոյականը եւ սահմանները ունի, այլապէս քաղաքականութիւնը կը վերածուի խամաճիկներու խաղի՝ շահախնդրութեան եւ դիրքապաշտութեան զոհելով հիմնական եւ հիմնարար սկզբունքներ, օգտագործելով հանրային կարծիքի միշտ կարճ յիշողութիւնը:

    Իր վերանկախացումէն ի վեր Հայաստանի Հանրապետութեան ներքին կեանքը չէ դադրած խռով ըլլալէ: Այս կարելի է վերագրել ժողովրդավարութեան վարժութեան պակասի, կամ, աւելի ծանրակշիռ, խորհրդային ժառանգութեան մէջ հայարմատ ազգային գաղափարախօսութեան գրեթէ բացակայութեան, «սովետամարդ» ստեղծելու յստակ եւ հետեւողական քաղաքականութեան, նաեւ` կուսակցութեան առաջին քարտուղարի ինքնակալական սովորութեան: Մարդիկ այդ տեսած եւ այդ սորված են: Յիշե՛լ, թէ նոյնինքն Լեւոն Տէր Պետրոսեան ինչպիսի կամայականութեամբ կը գործէր, ընտրութեան արդիւնքը կը մերժէր՝ առ ոչինչ համարելով ժողովուրդի կամքը: Իր գործակիցները հետագային խոստովանած էին, թէ չէր ուզած երկրորդ անգամ քուէարկողներու ներկայանալ եւ իր նախարարներէն մէկն ալ ըսած էր, որ եթէ միւս թեկնածուն ձայներու հարիւր տոկոսն ալ առնէր, «էլի չէին թողնելու…»։

    Բայց կարելի է մենատէր ըլլալ եւ վարել ազգային քաղաքականութիւն:
    Լեւոն Տէր Պետրոսեան, որպէս իշխանաւոր, իր հռչակաւոր «պրագմատիզմ»ով կ՚ուզէր հրաժարիլ արցախեան ազատամարտով ձեռք բերուած ազգի իրաւունքէն՝ յայտարարելով, որ եթէ զիջում չկատարուի, ապա նուազագոյնն ալ որ կայ, կը կորսնցնենք: Իր նախարարը կը յայտարարէր, որ՝ «ղարաբաղցիները մինչեւ այսօր ազերիներուն հետ ապրելու ձեւը գտած էին, կրկին կը գտնէին»: Օրին գտնուած էր մի ոմն լրագրող Թումանով, որ կ՚արձագանգէր իրեն, որուն անունը ոչ նախապէս լսուած էր, ո՛չ ալ յետոյ լսուեցաւ: Օրին Լեւոն Տէր Պետրոսեան կը յայտարարէր, որ իրենք ղարաբաղեան ալիքի վրայ հասած էին իշխանութեան, բայց ոչ Ղարաբաղի համար, որ կը նշանակէր, թէ օրակարգ չէր Արցախի անկախութիւնը կամ անոր կցումը Հայաստանի Հանրապետութեան: Կ՚ըսէր նաեւ, որ եթէ տեղի չտանք եւ սահմաններու անխախտելիութիւնը չյարգենք, միջազգային ուժերը այնքան կ՚ընկճեն մեզ, որ ստիպուած կ՚ըլլանք ընդունելու յոռեգոյն լուծումները:

    Եւ այսօր Լեւոն Տէր Պետրոսեան Արցախի հարցով կը ներկայանայ անցեալի իր տեղատուական «պրագմատիզմ»ի հակառակ դիրքերուն վրայ՝ հարիւր ութսուն աստիճանի դիմաշրջում ընելով: Ներկայ իշխանութեան դէմ պայքարի փաստարկ դարձուցած է Ցեղասպանութեան հարցը, դէմ կ՚արտայայտուի այդ հարցը պատմաբաններով քննելու գաղափարին, մինչդեռ ինք կ՚ըսէր, թէ՝ «Ցեղասպանութեան հարցը քաղաքական կատեգորիա չէ, պատմաբաններու քննելիք խնդիրն է»: Կ՚ըսէր նաեւ, որ՝ «պատմութիւնը կարելի չէ վերստին գրել»: Թրքամէտ ընթացքը հասցուցած էր հաճոյակատարութեան յոռեգոյն աստիճանին: Բաքուի մէջ «1915-ի դասը չմոռնալու» հայերուն սպառնալիք կատարած Թուրգութ Էոզալի յուղարկաւորութեան գացած էր, երբ Թուրքիոյ սահմանները փակ էին եւ արտօնութիւն խնդրուած էր, որպէսզի նախագահական օդանաւը Թուրքիա մտնէ:
    Ցեղասպանութեան ճանաչման հետապնդումը եւ արցախեան հարցով ոչզիջումի ազգային քաղաքականութիւն առաջադրելու յարմարագոյն անձը չէ Լեւոն Տէր Պետրոսեան, ոչ ալ՝ ներկայ իշխանութեան հակադրուելու եւ կամ զայն քննադատելու համար պարկեշտութեան պարեգօտ հագնելու:

    Մի՞թէ մոռցուած է, որ Լեւոն Տէր Պետրոսեան պաշտօնանկ եղաւ Արցախի հարցով իր անձնատուական քաղաքականութեան պատճառով:
    Հայաստանի Հանրապետութեան ներկայի իշխանութիւններուն զօրավիգ կանգնելու չեն հետամտիր այս յիշեցումները: Բայց կը հետամտին քաղաքական կողմնորոշումները եւ զանոնք արտայայտող ճառերը բարոյականացնելու: Առաւելութիւն ձեռք բերելու համար ընդունելի չէ, որ չարաշահուին ժողովրդային զգացումները եւ Հին Յունաստանի սոփեստներուն պէս գործածուին անմիջական արդիւնքի առաջնորդող կեղծիքի փաստարկներ:
    Թէ Լեւոն Տէր Պետրոսեան կը բողոքէ նախագահական ընտրութեան ընթացքին դրսեւորուած զանազան անկանոնութիւններու համար, իր իրաւունքն է, դատարան կայ պետութեան ծիրինն մէջ, դատարան կայ միջազգային ծիրին մէջ: Թէեւ պէտք է յիշէ, որ ինք սովորութիւն չունէր դատարանը յարգելու, ինք կ՚որոշէր եւ ապա դատարանը կը հետեւէր, չէր ընդառաջեր դատարանէն ստացուած կոչնագիրի՝ ըսելով, որ դատարանը գիտէ զինք դատարան տանելու ձեւը: Յիշե՛լ, որ իր իշխանութեան օրով լրագրողներ խոշտանգուեցան, խմբագրատուներ հրկիզուեցան, տպարաններ աւերուեցան, ինչպէս՝ «Վարանդեան» տպարանը, տպագրութիւնը աւարտած գիրքերու էջերը վանդալիզմի թիրախ եղան, ինչպէս՝ Արշակ Ջամալեանի գիրքը: Կը զարմանամ, որ հայաստանեան մամուլը անմիջականի լրատուութեամբ կը զբաղի, բայց նուազագոյն չափով չ՚ակնարկեր անցեալին, որպէսզի կարելի ըլլայ դերակատարները եւ դէպքերը ճիշդ գնահատել՝ առանց ամբոխավարութեան եւ կիրքի:

    Եթէ Լեւոն Տէր Պետրոսեանի առաջադրանքներով եւ կարգախօսներով ներկայանար ուրիշ մը, աւելի վստահութիւն կը ներշնչէր, առաջ քշուած նպատակները կեղծ չէին հնչեր, կեղծիք չէին ըլլար:
    Զարմանալի է, որ տեսակ մը վերագտնուած կուսութեամբ հրապարակ եկող քաղաքական գործիչին ոչ ոք այս յիշեցումները կ՚ընէ: Թէ ինչպէ՛ս կը բացատրուի այս լռութիւնը, այդ ալ կը կարօտի բացատրութեան, եթէ չեն քանդուած յիշողութիւնները, եւ պատեհապաշտական նպատակներով ճշմարտութիւններ կը վարագուրուին…
    Ղեկավարին անցեալը ներկայի վստահութեան ձեռքբերման արշաւին գրաւականն է: Մեղանչում չէ առողջ դատումի համար անցեալը վկայակոչել…

    Յ. ՊԱԼԵԱՆ
    15 յունիս 2009
    «Ազդակ»
    Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ լեզուի մասին
    Հեղինակ՝ Tigris, բաժին` Գիտություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.08.2011, 15:30
  2. Կնոջ մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Սեռը և կյանքը
    Գրառումներ: 30
    Վերջինը: 12.11.2009, 03:26
  3. Նորից գարեջրի մասին
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Լուրեր, նորություններ, հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.09.2009, 20:49
  4. Շպարված մտքերի մասին
    Հեղինակ՝ Փորփրուկ, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.01.2008, 13:18
  5. Loreena McKennitt. Իր մասին
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2007, 16:30

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •