Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Կրթության բարեփոխումներ` օգու՞տ թե վնա՞ս

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Կրթության բարեփոխումներ` օգու՞տ թե վնա՞ս

    Շատ են խոսում կրթության բարեփոխումների մասին. տասը տարում մի տասը օրենք կամ օրենսդրական ակտ կլինեն ընդունած: Սակայն, ինչպես ռուսերեն կասեին, "а воз и ныне там": Այն, որ բովանդակության առումով ոչինչ չի արվում, դա պարզ է, սակայն եկեք մեկ անգամ էլ նայենք, թե ինչ ուղղությամբ են ընթանում այդ բարեփոխումները, և ինչ են մեզ տալու: Նախևառաջ Բոլոնյայի գործընթացի, որով մեր "գլուխները տարան", նպատակը այն է , որ մենք ունիֆիկացնենք մեր կրթական համակարգը համաեվրոպական չափանիշների հետ, որպեսզի մեր ավարտական փաստաթղթերը անցնեն բոլոր համապատասխան երկրներում, և մեր "հազար մուրազով", ահռելի ջանքով և ժողովրդից քամած վարձերով կրթություն ստացած զավակները ավելի հեշտ /թեկուզ սա շատ խաբուսիկ պատկերացում կարող է լինել/ աշխատանք ու կյանք գտնեն, իսկ ավելի ճիշտ մի կտոր հաց վաստակեն դրսում: Այստեղ Մհեր Մկրտչյանը կասեր." Эти "Жигули... чем они думают... крутятся, крутятся...": Սա կատակով, իսկ իրականում...
    Ի՞նչ է մտածում մի երկիր, որն իրեն անկախ է համարում, հետն էլ բռունցքի չափ փոքր է, և օրեցօր դատարկվում է: Փոխանակ երկիրը ծաղկեցնելու, այստեղ աշխատատեղ ու կյանք ստեղծելու, Եվրոպան ու Ամերիկան եք էժան աշխատուժով ապահովում:
    Միթե դուք, կրթության պաշտոնյաներ, "ազգային" կուսակցություններում "հասունացած" ղեկավարներ այս հարցը ձեզ չեք տալիս, մի՞թե գիշերները անքուն չեք լինում, միթե իսպակես չե՞ք հասկանում, թե որքան ցավ ու արցունք է ավելանում այս երկրում ձեր "ազգանվեր" աշխատանքի շնորհիվ: Լավ, երիտասարդները չեն հասկանում և պատրաստ են համալրել եվրոպական ու ամերիկյան ազգային փոքրամասնությունների "ապերջանիկ" զանգվածը, իսկ դուք ինչու՞ եք լծվել այս ազգադավ գործին` միթե անհաց ու անջուր եք մնացել, միթե ձեզ ոչինչ չասեց 53-ամյա վրացի միլիարդատերի վայրկենական մահը:
    Ձեր փաստարկները մի բերեք, դրանք լավ հայտնի են, դեռ "Սասունցի Դավթում", ի դեմս, կներեք, Ցռան Վերգոյի, ազգադավ կառավարիչների կերպարը ժողովուրդը կերտել է, դուք ընդամենը լրացնում եք այդ ցուցակը:
    Քանի- քանի հիվանդ տարեցների եմ այցելել, որոնց անհնար է ապաքինել, քանի-որ սիրելի զավակները դրսում են, թոռնիկներին էլ միայն "видео"-վ են տեսնում, այդ դաժան բախտը ձեզ եմ ցանկանում, բոլորիդ, ով իր գործունեությամբ "արժանի" է դրան:

    Մի տխուր փաստ էլ կա, որ հետևանք է գլոբալիզացիայի և բժշկական կրթություն բարեփոխումների. ինչ լավ է, որ դրանք չկային 3-5 հազար տարի առաջ: Հակառակ դեպքում, բացի կոպիտ ու պրիմիտիվ արևմտյան բժշկությունից մենք ոչինչ չէինք ունենա. ոչ հնդկական "Այուրվեդա", որ գանձ է, ոչ Տիբեթյան Բժշկություն, ոչ Չինական իր ասեղնաբուծության համակարգով, ոչ ճապոնական մակրոբիրտիկան, ոչ մեկ այլ բնաշխարհիկ բժշկություն: Նույնը կարելի է ասել նաև մարդկության բոլոր մշակութային ձեռքբերումների մասին: Ահա ուրեմն, որքան էլ բարեփոխումներ անենք, և մեզ թվա, թե գործ ենք անում, մոտակա ապագան ցույց կտա, որ բարեփոխումները անում են անհատները, իրական բարեփոխումները ոչ թե ձևի, այլ բովանդակության մեջ են կայանում, և կրթության, և բժշկության ապագան այլ են լինելու, և այդ ապագան սնվելու է "սահմանափակ", ոչ գլոբալիզացված աշխարհում ստեղծված, ազգային բժշկություններից և այլ մշակութային արժեքներից:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Կրթության բարեփոխումներ` օգու՞տ թե վնա՞ս

    Նոր վարչապետ է եկել, նախկինում` Կենտրոնական Բանկի նախագահը: Շատ վատ ու գեշ ասեցինք, բայց, ինչպես ժողովուրդը կասեր`---- տեղ դնող չեղավ, այսուհետ նա վարչապետ է: Լավ... "հիմի էլ լռենք, եղբայր", առանց հարցականի, որը կա երգում:
    Լռենք, ու տեսնենք ինչ է ասում նորընտիր վարչապետը. իսկ խոսքը բավականին "խելոք ու տրամաբանական է, խոստումնալից", իսկ ինչու՞ չակերտների մեջ. որովհետև այդ գործիչը երկնքից մանանա էլ խոստանա` չեմ հավատա:
    Ահա, ուրեմն, առաջին ոլորտը, որից պինդ "բռնել" է նոր վարչապետը` կրթությունն է: Թվում է, հրաշալի է, ի՞նչ վատ հետևանքներ կարող են լինել. կառավարության անդամներին ստիպում է համակարգչային գրագիտություն ձեռք բերել, և ամենա կարևորը` մեր գիտությունն ու կրթությունը համապատասխանեցնել մեր շուկային:
    Իսկ մեր շուկան` դե, ինքներդ գիտեք, կարդացեք աշխատանքային շուկայի հայտարարությունները` "Գինդ"-ում, կամ վազող տողով: Կզարմանաք ուղղակի, որքան մեծ պահանջարկ ունեն գիտնականները, ֆիզիկոսները, քիմիկոսները,բնագետները, լեզվաբանները, աստղագետները, բժիշկները, ֆունդամենտալ գիտության այլ ճյուղերի մասնագետները. ահա իսկապես պետք է հանրակրթությունը և բարձրագույն կրթությունը համապատասխանեցնել այդ ապագային և ազգի ինտելեկտուալ ներուժին համապատասխան ոլորտների համար մասնագետների պատրաստմանը:
    Բայց ա~յ սիրելիներս, չէ որ մեր շուկան, և այն, ինչ մեզանից ուզում են մեր խեղճ երկրի անխիղճ հարուստ տերերը /միջազգային Բազազ Արտեմները/ բոլորովին այլ է. մեր ողորմելի շուկան կարիք ունի... առաքողների, բարմենների, մանղալչիների/ կներեք տգեղ արտահայտությանս համար/, վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների / դեմ չեմ, կարևոր գործեր են/, վերջապես, մեծ պահանջարկ տաքսիների վարորդների գծով և շինարարների, ширпотреб-ի այլ ոլորտների: Ոչ խառատների, ոչ "հնացած" բանվորական մասնագիտությունների կարիք չունենք` ինչպես հայտնի է, նախկին վարչապետները մեզ այդ հոգսից ազատել են. ոչ արտադրություն ունենք, ոչ բանվոր. ամեն ինչ արտադրում են ուրիշները` օրինակ, այնպիսի երկրներ, ինչպես Թուրքիան, Չինաստանը, Արաբական Էմիրությունները և այլն, իսկ մենք` հին մշակույթի տեր և բարձր ինտելեկտ ունեցող ազգս` այդպիսի մանրուքներով չարժե, որ զբաղվենք, մենք մեր դրսից եկած գումարները "արժանապատվորեն" ուղարկում ենք այդ նույն Չինաստանի, և, ոև ամենակարևորն է` Թուրքիայի բանվորին, հետո էլ մեծ-մեծ խոսում. թե ինչ ենք խոսում, գիտեք...
    Եվ այդ ով է մեզ, մեր "պայծառ իշխանություններին" այս ամենը ներշնչել, և ասել, որ մեր ազգը արժանի է միայն IT-տեխնոլոգիաները զարգացնելու, մեզ չի սազում մանր արհեստավորական գործեր անել, շոր ու կոշիկ արտադրել, շաքարավազ ու արևածաղկի ձեթ... միայն IT, կամ միջազգայնագետ, կամ տնտեսագետ, կամ "հյուրանոցային գործի" փայլուն` մի 4-5 լեզու իմացող մասնագետ, որ լավ սպասարկենք մենք, աբորիգեններս, դրսից եկած մեծահարուստներին, տուրիզմը զարգացնենք:
    Այդ "բարձր" մասնագիտությունների մասին դեռ կխոսենք, բայց պատկերացնում եմ, թե ինչ կլինի, եթե այսպիսի ավյունով մեր նոր վարչապետը հասնի միջազգային պատվերի կատարմանը, և մեր առանց այն է կիսատ-պռատ , դեռ "օպտիմալացման" վերքերը չբուժած կրթությունը հարմարեցնի "առաքիչների-մանղալչիների" պահանջարկ ունեցող շուկային:
    Դեռ այնքան էլ մոտ չեմ թոռնիկ ունենալու երջանկությանը, բայց որ նայում եմ մեր ընթացքին և իմաստուն կառավարչությանը`սարսափում եմ: Գուցե ինքը վարչապետն էլ է սարսափում, լսել եմ, որ նրա ընտանիքն ու երեխան արդեն վաղուց "բարգավաճ" երկրում են...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (20.04.2008), Philosopher (20.04.2008), Հեղինակ (20.04.2008)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրթություն. անընդհատ բարեփոխումներ
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 13.07.2008, 11:43
  2. Կրթության ռազմավարություն
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Բլոգեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.12.2007, 22:10

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •