Ողջունում ենք Ձեզ ԴՆ Ֆորումում` կենդանի կյանքի Ձեր անկյունում, որտեղ կյանքը կենդանանում է ինքնա- և աշխարհաճանաչողությամբ, գեղագիտությամբ, մշակույթով, մարդկային երկխոսությամբ, իրական, կենդանի երկխոսությամբ: ԴՆ Ֆորումը ստեղծվել է իրենց քաղաքում ապրող իսկական մարդկանց համար, նաև` իրենց քաղաքը իրենց հոգում` հողային այլ հայրենիքներում ապրողների համար, իր քաղաքում իրեն իր տանը զգացող այն երիտասարդի ու երիտասարդացող ավագի համար, ով
- մերօրյա իրականության գորշությանն ու գաղջությանը հակադրում է սեփական հոգու իմաստությունն ու պատանեկությունը,
- ով ազգային մշակույթի մութ անկյուններին հակադրում է սեփական հոգու ֆիեստայի բաց երկնքի լույսը,
- ով, իր կյանքով, իր մտածողությամբ, իր զգալու, ապրելու ու վերապրելու ձևով ստեղծում է մերօրյա իրական Հայաստանը` պետական ու ազգային-մասսայական Հայաստանին հակադրվող Հայաստանը,
- ալտերնատիվ Հայաստանը, իմաստուն տոնի Հայաստանը:
ԴՆ Ֆորումը ստեղծվում է` ապացուցելու համար, որ երբեմն էլ իսկական մարդիկ կարող են կյանք կերտել, կերտել իրենց միջավայրի, իրենց երջանկության կյանքը, որի լույսը պիտի ցրի հասարակական ապատիայի մշուշը ու մարդկայնության ափեր վերադարձնի հարյուրամյակներով մարդկայնության դեֆիցիտ ունեցող հանրությանը:
ԴՆ Ֆորումը տարիքային հասցեատեր չունի, ԴՆ Ֆորումի հասցեատերը որոշվում է հոգու երիտասարդության մակարդակով, մարդկային երկխոսության ունակության բարձր չափանիշով:
ԴՆ Ֆորումը գալիս է ցրելու այն պատկերացումը, որ հանրային պահանջարկը սոսկ կենդանական-ցածր մշակույթն ու նույնքան ցածր մարդկային ու հասարակական հարաբերություններն են: ԴՆ Ֆորումն ունենալու է իր չափանիշը և համոզված է, որ մի օր այդ չափանիշը դառնալու է համընդհանուր չափանիշ, մարդկայնության կենսականության հաստատման սահման ու նպատակ:
ԴՆ Ֆորումը գալիս է ասելու ներկայի և անցյալի մշուշում թաղված, իր ուղին չգտնող երիտասարդին ու ավագին. "Եկել է ժամանակը ապրելու, Կյանքը հրաշալի է, Ազատ եղիր, Տուր ձեռքդ, գնացինք..."
ԳՆԱՑԻՆՔ ԿԵՆԴԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԱՓԵՐ` ԱՊԱԳԱՅԻ ԱԶԱՏ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԵԼՔԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՄԵՐ ՀԱՅԱՑՔՆԵՐՈՒՄ:
Գնացինք...



Մեջբերել
Ողջույններս, բարեկամ Տիգրիս 