+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Կրոն և հավատք

  1. #1
    Սկսնակ անդամ Sita is on a distinguished road Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Կրոն և հավատք

    Կրոն և հավատք, նու՞յնն են արդյոք այս երկուսը, տարբե՞ր են թե երկու իրարից անբաժան հասկացություններ:
    Կուզեմ լսել Դնֆորումի անդամների կարծիքները:
    Իսկ ես այս երկու հասկացողությունները կհամեմատեմ... բանանի հետ, ըստ իս կրոնը դա բանանի կլեպն է, իսկ հավատքը հենց բանաը` միջուկը, բայց ամենատարօրինակը, որ մարդիք բանանը նետում են մի կողմ և կռվում կլեպի համար:
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  2. #2
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Կրոն և հավատք

    Մեջբերում Sita-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրոն և հավատք, նու՞յնն են արդյոք այս երկուսը, տարբե՞ր են թե երկու իրարից անբաժան հասկացություններ:
    Կուզեմ լսել Դնֆորումի անդամների կարծիքները:
    Իսկ ես այս երկու հասկացողությունները կհամեմատեմ... բանանի հետ, ըստ իս կրոնը դա բանանի կլեպն է, իսկ հավատքը հենց բանաը` միջուկը, բայց ամենատարօրինակը, որ մարդիք բանանը նետում են մի կողմ և կռվում կլեպի համար:
    Բավականին կարևոր ու ակտուալ հարց ես տվել: Նախ` երբ միմյանց սերտորեն կապված երևույթների մասին ենք խոսում,դրանց տարբերակման մեթոդներից մեկը դրանց առնչության պարզումն է, այսինքն, պարզ ասած, որն է առաջացել որից և այդ առաջացման ընթացքում ինչ փոփոխություններ են կրել: Միանշանակ է, որ կրոնը որևէ տեսակիի սրբազնության նկատմամբ նախնական հավատի ինստիտուցիոնալ, այսինքն` հասարակական-մշակութային, մասամբ նաև` քաղաքական վերացարկումն է, այսինքն` այն հիմնվում է սրբազնության նկատմամբ հավատի վրա, սակայն ունի իր ուրույն խնդիրները, նպատակներն ու գործառույթները: Կրոնի առաջացումը, սակայն, հավատի սոցիալական արտածում չէ միայն, այն ցանկանում է այդպիսին լինել, մինչդեռ քաղաքակրթության զարգացման ընթացքում ձեռք է բերել այնպիսի հատկանիշներ, որոնք արդյունքում առավել հաճախ հակադրում են նրան հավատին, այսինքն` այն բնական էմոցիոնալ ինստինկտին, որի սոցիալական արտածման խնդիրն է ունեցել կրոնը: Ահա այս զարգացումը հանգեցրել է նրան, որ կյանքի հետ ձուլված, նրա մեջ շաղախված ու անտեսանելի, ինչպես Հեգելն էր համեմատում` ճաշի մեջ եղած աղի նման քիչ ու չափավոր կրոնականությունը առանձնացել է կյանքից, դարձել մտածողության ու հավաքական հոգեբանության մի յուրահատուկ ոլորտ, որն առավել չափով, ինչպես ցույց են տալիս բոլոր համաշխարհային կրոնները, ոչ թե նպաստում է կենդանի կյանքի կայացմանը, այլ դառնում է միայնակ, մեկուսացված մարդու ինքնասփոփանքի, առավել հաճախ` ինքնախաբեության գործիք, որի միջոցով մարդը ստեղծում է սեփական հոգևոր կեցության միֆն ու ապրում է այդ միֆով: Ինչպես ասում էր Բուբերը, կրոնը ոգու հոգեկան կուրացումն է: Եթե այս միտքը վերաաձևեկարպենք քո հարցմանը համապատասխան, ապա կստացվի, որ կրոնը հավատի հոգեկան կուրացումն է:

  3. Շնորհակալություն Philosopher-ին այս գրառման համար:

    Առողջագետ (20.12.2007)

  4. #3
    Սկսնակ անդամ Sita is on a distinguished road Sita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    39

    Լռելյայն արժեք Re. Կրոն և հավատք

    Մեջբերում Thinker-ի խոսքերից Նայել գրառումը
    կրոնը ոգու հոգեկան կուրացումն է: Եթե այս միտքը վերաաձևեկարպենք քո հարցմանը համապատասխան, ապա կստացվի, որ կրոնը հավատի հոգեկան կուրացումն է:
    ամբողջովին համամիտ եմ այս մտքի հետ, ու կարծում եմ, եթե մարդ ունի հավատք, անպայման չէ պատկանի որևէ կրոնի, կամ հակառակը, եթե մարդ ասենք քրիստոնյա է կամ մուսուլման, անպայման չէ, որ նա հավատացայալ լինի: Քանզի կրոնը` եկեղեցին, դարձել է մի տեսակ քաղաքական ուժ, ճիշտ է սովետական միության ժամանակ այն մի փոքր իր դերը փոխեց, հալածվեց, ու կարծում եմ դա պատահական չէ: Երբ տարբեր գրականությունների միջով ծանոթանում եմ թե ինչեր են իրենց թույլ տվել եկեղեցականները, հասկանում եմ, թե ինչքան փուչ է կրոնը` հավատքի արտաքին դրսևորումը, թե ինչքան ձևական է:
    Մենք հարազատ ենք և խորթ ենք այնքան
    Այնքան նման ենք, իրարից տարբեր...
    :

  5. #4
    Անդամության թեկնածու erjankutyun is on a distinguished road erjankutyun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Հասցե
    Հայաստան, Երեվան
    Տարիք
    28
    Գրառումներ
    12

    Լռելյայն արժեք Re. Կրոն և հավատք

    Դիտարկումների հետ համաձայն եմ , ես ինձ ավելի շատ համարում եմ հավտքի մարդ քան կրոնի հետեվորդ

  6. #5
    Լիարժեք անդամ dvgray is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Կրոն և հավատք

    Մեջբերում Sita-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ տարբեր գրականությունների միջով ծանոթանում եմ թե ինչեր են իրենց թույլ տվել եկեղեցականները, հասկանում եմ, թե ինչքան փուչ է կրոնը` հավատքի արտաքին դրսևորումը, թե ինչքան ձևական է:
    Այս մոտեցմամբ եթե առաջնորդվենք, ապա մարդու մասին ընդհանրապես ասելու ոչ մի լավ բան չի մնա:

    Ըստ իս կրոնը ուղղակի ձեւն է, իսկ հավատը ՝ բովանդակությունը:

  7. #6
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ is on a distinguished road Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Կրոն և հավատք

    Ընդհանուր առմամբ ոնց որ թե այստեղ բոլորդ էլ նույն բանն եք ասում՝ տարբեր ձևակերպումներով (միջուկ–կեղև, ձև–բովանդակություն և այլն)։ Համաձայն եմ։

    Ես ինքս որևէ կոնկրետ կրոնի հետևորդ չեմ (թեև հարգում եմ բոլոր կրոնները՝ համարելով, որ դրանք բոլորն էլ, ի վերջո, իրենց հիմքում նույն ճշմարտությունն են կրում, միայն թե տարբեր ձևերով արտահայտված, իսկ շատ մարդիկ, կառչելով այդ ձևերից, հաճախ անտեսում են բովանդակությունը և վարկաբեկում իրենց կրոնից բացի մնացած բոլոր կրոնները), բայց անհավատ էլ չեմ, պարզապես իմ հավատը որևէ կրոն «հագնելու» կարիք չունի, այն ինձ մերկ էլ էլ բավարարում։

    Այո, մեր կյանքում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ կրոնը, որն, ըստ էության, պիտի մարդկանց հավատքի արտահայտությունը լիներ ու ծառայեր ճիշտ ապրելուն, այսինքն՝ նպաստեր լիարժեք կենդանի կյանքին, շատերի համար հաճախ ձեռք է բերում հիվանդագին բնույթ, վերածվում է մոլուցքի՝ կուրացնելով մարդուն, սահմանափակելով նրա մտահորիիզոնն և ազատ ու ինքնուրույն մտածելու ունակությունը...
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  8. #7
    Սկսնակ անդամ Այգ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    43
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Re. Կրոն և հավատք

    Ըստ իս
    Կրոնները ծնվում են Ճշմարտության անունից, սակայն միշտ էլ գործում են Նրա դեմ:
    Կրոնները ծնվում են դյուրահավատությունից, սնվում սնահավատությունից:
    Կրոնները պայմանավորված են հավատով, հղի անհավատությամբ:
    Առանց հավատի գիտակցությունն անկարող է ընկալել Ճշմարիտը:
    Սակայն հավատով գիտակցությունը կարող է բացվել ոչ միայն ճշմարտության առջև:

  9. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Այգ-ին այս օգտակար գրառման համար:

    Black Orchid (23.01.2008), Philosopher (23.01.2008), Առողջագետ (23.01.2008)

  10. #8
    Անդամության թեկնածու Christiana is on a distinguished road Christiana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.10.2008
    Գրառումներ
    25

    Լռելյայն արժեք Re. Կրոն և հավատք

    Կրոնն ու հավատքը չափազանց տարբեր են
    Դիտարկելով սրանք որպես քրիստոնյա կարելի է ասել իրար հակադարձ են նույնիսկ, որովհետև կրոնավորությունը չի հաճեցնում Աստծուն այլ հակառակը իսկ հավատքը հաճեցնում է
    Ես այսպես կձևակերպեի Կրոնը մի բան է, որը մենք կրում ենք մեզ վրա արտաքնապես /անունով/, բայց դրանից ոչինչ չենք ստանում, իսկ հավատքը կրում ենք մեր սրտում, որով առատապես պարգևատրվում ենք

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Կրոն և ոգեղենություն
    Հեղինակ՝ Առողջագետ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.10.2007, 15:43

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները