Այս թեմայում կարող ենք ռոքի բոլոր սիրահարներով և ոչ միայն քննարկումներ անենք, ռոքի վերաբերյալ հարցերի դեպքում գրել և պատասխաներ ստանալ, ինչպես նաև տեղեկանանք ռոքի վերաբերյալ նորություններին::rolleyes:
Այս թեմայում կարող ենք ռոքի բոլոր սիրահարներով և ոչ միայն քննարկումներ անենք, ռոքի վերաբերյալ հարցերի դեպքում գրել և պատասխաներ ստանալ, ինչպես նաև տեղեկանանք ռոքի վերաբերյալ նորություններին::rolleyes:
"Зачем человеку эмоции, если не с кем ими поделиться?"
"Неужели! Вы точно знаете, что нормально, а что нет?
Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.
Մի քանի օր առաջ "Սկսել ա" շարժման կողմից կազմակերպվել էր ռոք համերգ: Անկեղծ ասեմ, էս ռոք համերգի` ինձ համար ամենահաճելի մասը չսկսված համերգն էր,իսկ ավելի կոնկրետ` մինչև համերգի սկվելը հնչող Pink Floydի "The Wall"-ը: Եվ սա էն պատճառով, որ թերևս միայն էդ հատվաում կար ընդգծված գաղափար:Հայկական ռոքի մասին, իհարկե, առանձին թեմայում էլ կարելի է խոսել, բայց էստեղ կարելի է նախնական որոշակի կարծիքների հանրգարումար անել. որն է հայկական ռոքի հիմնական խնդիրը, որն է հայկական ռոքի առաջ շարժող գաղափարը , եթե այն կա, ու որոնք են էն խմբերը, որոնք այս կամ այն չափով այդ գաղափարի կրողներն են: Այստեղ խոսենք, եթե տեսնենք, որ լուրջ քննարկում է ստացվում, առանձին թեմայում կշարունակենք քննարկումը:
Ես չգնացի, քանի որ գիտեի, որ ոչ մի նորություն չի լինի: Հաշվի առնելով, թե մասայի մեծ մասը ուղղակի ռոք լսողներ են, իրենց դա իհարկե կբավարարի, իրենց համար դա է այսպես կոչված "ազատ կյանքը", ուշադրություն դարձրեք չակերտներիս, ավելի շուտ դա առիթ է, որ իրենց այդպես պահեն և մի բանով բացատրեն պահվածքը:mad:: Պետք է լինի այնպիսի մասսա, որը պահանջի և ստանա լավ երաժշտություն: Հայկական խմբերից իհարկե մի քանիսը տարբերվում են՝ չնայած նրան, որ կատարում են ոչ իրենց երգերը, բայց պետք է ընդունենք, որ բավականին լավ է
: Այդքան էլ տարածված չի հայկական ռոքը, քանի որ հնարավորություններ են պետք, միայն որոշակի սեղմ մասաներում կա: Հնարավորությունների համար մասսա է պետք, որը բացակայում է ըստ իս: Մի խոսքով կենդանի կատարումից ես մի ուրիշ հաճույք եմ ստանում, բայց ավելի լավ է տանը լսելուց և նայելուց ստանամ, քան թե գլխացավով տուն վերադառնամ:
![]()
"Зачем человеку эмоции, если не с кем ими поделиться?"
"Неужели! Вы точно знаете, что нормально, а что нет?
Хочется быть доброй, а из-за таких как вы, ничего не получается.
Համաձայն եմThinker-ի խոսքերից
Ըստ իս այժմյան Ռոքի հիմնական խնդիրը Հայաստանում կայանում է Ազատամիտ երիտասարդության ստեղծումը...ինչևէ շատերը ազատամիտ ասելով լրիվ ուրիշ բաներ են պատկերացնում...Thinker-ի խոսքերից
Բայց դե իհարկե ողջունելի է, որ ինչ-որ ուժեր փորձում են ամեն դեպքում նպաստել Ռոքի զարգացմանը Հայաստանում և դրանով իսկ նպաստել մեր սերունդների մոտ ազատ մտածելակերպի ձևավորմանը...
Համաձայն եմ, մի անգամ էլ նշեմ որ ազատություն բառը շատերը ասոցացնում են լրիվ այլ հասկացությունների հետ, ինչը բավականին տխուր է դիտվում, մնացածն էլ տեսնելով դա սխալ են ընկալում և փորձում են հեռու մնալ այսպես կոչված ազատությունից` միաժամանակ հեռու մնալով ազատությունից առհասարակ ինչը նույնպես բավականին տխուր է...
Միայն կավելացնեմ, որ այդ օրվա Համերգին մասնակցողների մի մասն էլ ընդհանրապես գաղափար չուներ Ռոքի մասին, և նրանց հրապուրել էր միայն անվճար համերգի գաղափարը...ոմանք էլ հիմար բացականչություններով ու ռեպլիկներով նեռվայնացնում էին մնացածին ... Ամեն դեպքում այդ օրվա համերգը բավականին հաջողված են համարում, հատկապես ինձ դուր եկավ Էմփիռեյի ելույթը![]()
Մի խոսքով, հուսով եմ Ռոքը Հայաստանում կհասնի զարգազման այն աստիճանի, որ համերգները Տիկնիկայինից կտեղափոխվեն Հանրապետական Մարզադաշտ![]()
Չգիտեմ, կարողա սուբեկտիվ կարծիքա, բայց կարծում եմ որ Հայաստանում լուրջ ռոք խմբեր չկան և երևի դրա պատճառը լուրջ ռոք հանդիսատեսնա:Մեր մոտ շատ քիչ են իսկական ռոք հասկացող ու գնահատողները, ավելի շատ են էն մարդիկ որ մտածում են որ եթե գնում են ռոք համերգի ու իրենց համարում են ռոքի սիրահար ուրեմն իրենք ուրիշի աչքին «կռուտոյ» կերևան: Դե դա երիտասարդ մասսանա:Խմբերից. օրինակ՝ Dorians. Գոռին շատ էի հավանում երբ Led Zeppelin էր երգում, հետո անցավ ստից անկապ բաներ երգելու, իսկ վերջնականապես հիասթափվեցի երբ մի անգամ հարցազրույցի ժամանակ ասեց, որ եթե հնարավորություն լիներ կցանկանար դուետով երգեր Սթինգի հետ: Դե էլի եմ ասում կարողա սուբյեկտիվա, չեմ ասի որ չեմ սիրում Սթինգին, բայց Zep երգողը որ երազումա Սթինգի հետ երգի, ուրեմն ինքը եթքանել ռոքեռ չի, պարզապես ռոքը երևի ստացվումա դրա համարել երգումա էլի: Հադիսատեսի համար, հիշում եմ Deep Purple-ի համերգի նախորյակին ֆորումներում կարդում եմ. «չէ ես չեմ գնալու, Փարփլը էլ էն չի», մասամբ համաձայն եմ, բայց եթե ընտրություն դրած լիներ գնալ 70-ականների ու հիմակվա Փարփլի համերգին, կարելի էր գնալ 70-ականներինը, բայց հնարավոր չի ու թեկուզ մի քիչ ֆորմից ընկած Փարփլին կենդանի համերգ ճաշակելը, անբացատրելի բան էր: Մի բան էլ. Uriah Heep-i համերգին, կողքս երկու հոգի 45-50 տարեկան մարդիկ էին նստած, մի պահ մի փոքր զրուցեցինք ու պատկերացնում եք խմբի երգիչներից, նվագողներից, երգերից մի խոսքով բավականին տեղյակ էին, տեղ ես ինքս ինձ ասացի այ սրանք իսկական ռոքեռ են, գիտեն ոմւ համերգին են եկել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)