Ողջույն, ԴՆ-ցիներ
Կարոտել եմ ձեզ: Չնայած բոլորիդ տեսնում ու հանդիպում եմ, խոսում ու քննարկում եմ ձեզանից շատերի հետ իմ օրը, երևույթները, որ մեզ շրջապատում են, սակայն միևնույնն է կարոտում եմ ձեզ որպես ամբողջություն, նոր, նոր ձևավորվող, բայց արդեն, համոզված եմ, կայացող ամբողջություն: Ինչևէ: Ես ետ եմ գալիս
Ու ետ եմ գալիս հենց այս թեման բացելով: Այս թեման պետք է փոխարինի մինչև այս ֆորումում գործող զրուցատանը, զրուցատնային թեմա, որտեղ մենք կարող ենք հարցնել ու իմանալ միմյանց որպիսությունը ու պարզապես խոսել, գուցե նաև քննարկել թեմաներ, որոնք այլուր չենք քննարկում կամ հապաղում ենք համապատասխան թեման գտնել ու ասել մեր կարծիքը: Մի խոսքով`կենդանի թեմա
Բարի ժամանց ու հետաքրքիր, կարևոր քննարկումներ բոլորիս![]()




Մեջբերել
Կհանդիպենք
...

:

