Բարեւ ժողովուրդ, Երեւան եմ գալու. ընտանեկան գործով, այսինքն՝ զբօսաշրջային պտոյտների ծրագրեր չկան: Հետս երեխաս կայ, չեմ կարծում որ կկարողանամ երկար ճանապարհորդել, այլ խօսքով՝ ժամանակս (14 օր) անցկացնելու եմ Երեւանում: Սա արդէն 2-րդ անգամ է Հայաստան եմ գալու (ինչպէս ասում են՝ առաջ Աստուած):
Ինչպէ՞ս անցակացնեմ ազատ ժամանակս, ո՞ւր գնամ, ի՞նչ մշակութային ձեռնարկներ կան Երեւանում յառաջիկայ ամիսներին:
Թումանեանի թանգարան, Ազգային պատկերասրահ, Վերնիսաժ եւայլն գիտեմ, ուրիշ ո՞ւր գնամ:
Շնորհակալութիւն:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Բարև, Tigris
Ինչքան մտածում եմ` ինչ առաջարկել, չեմ գտնում որևէ բան: Թանգարաններ ու նման տեղեր... չգիտեմ, առանձնապես մեծ կարևորություն չեմ տալիս նման բաներին: Կարծում եմ` եթե ինքս քո փոխարեն լինեի, ավելի շատ բնության գիրկը կգնայի, քան նման վայրեր(թեպետ ճաշակին ընկեր չկա): Թանգարաններն ու պատկերասրահները Երևանում բավականին շատ են, կարելի է նույնիսկ onlife(
) որոշել` ուր գնալ:
Իսկ ի՞նչ կարծիքի ես ԴՆ Ֆորումի անդամների հետ հանդիպման մասին: Կարելի է կազմակերպել, ի՞նչ կասես
:
Սա արդէն իմ երկրորդ այցն է Հայաստան, ինչ որ պակաս զգացական է լինելու, քան նախորդը: Նախորդ անգամ, երբ հեռանում էի Հայրենիքից. գնալու Հայրենիք, խիստ յուզուեցի: Յուզւում ենք, քանզի փորձում ենք սահմանուած օրերում հասցնել անել ամէն ինչ:
Պատասխան մի տուր Անի ջան, ու ոչինչ մի ասա, իրականում ինչ էլ առաջարկես, Հայաստանից կշտացում չկայ: Քեզ տուած հարցս, եթէ մի ուրիշ անձ ինձ հարցնի, թէ՝ «Հալէպում ո՞ւր պէտք է գնամ» ինքս էլ կը շուարեմ եւ նոյն պատասխանը կտամ: Ես էլ բնութեան սիրահար եմ, գուցէ Երեւանի մօտակայքը կը շրջենք: Ուզում եմ հայագիտական գրքեր գնել:
Ամէն ինչ Երեւանում պէտք է որոշեմ, եւ ըստ պարագաների:
Իսկ Ձեզ հանդիպելը անկասկած հետաքրքիր եւ հաճելի պահեր է ապրեցնելու ինձ:
Մի օր Հայաստանի քաղաքացի եմ լինելու:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Շնորհակալ եմ անձիցդ, եւ երբ Հայաստանեան բջիջայինի հեռախօսահամար վերցնեմ ու հարմար ժամանակ ունենամ, ԴՆ ֆորումով կը տեղեկացնեմ, որպէսզի քո եւ Փիլ.-ի (եւ ան որ ուզէ) հետ պիվա խմելու երթանք:
Տեսնեմ Հայկը, իրական կեանքո՞ւմ էլ է այդքան փիլիսոփայ:
Դէ, ամէն ինչ պայմանաւոր է ընտանիքիս հարմարութիւնից:
Վերջին խմբագրող՝ Tigris: 29.05.2008, 21:57:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Իսկ ես դանդաղ եմ խմում, այնպէս որ երկար զրուցելու առիթ եմ ունենալու. Հայկի եւ Փիլիսոփայի հետ միատեղ:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)