Մի գաղափար է առաջացել երկար ապրումների արդյունքում, որ կուզենայի կիսելի բոլորի հետ: Ինչպես հիմա հնարավորինս փորձում են բարելավել մարդկության կյանքը` դեմոկրատիա, մարդու իրավունքներ և այլ հասկացություններով, այնպես էլ կարելի է ավելի զարգացնել այդ տենդենցը: Թող հավասարության արժեքներ քարոզեն ոչ թե առանձին ազգեր, օրինակ Ամերիկան և բռնադատեն մյուսների ազատ կամքը, այլ թող ստեղծվի համաշխարհային, վերազգային մի կառավարություն - կառույց, որը հավասար իրավունքներով կօժտի բոլոր ազգերին, այսինքն դեմոկրատիա` ոչ թե պարտադրելու համար, այլ որպես ապրելակերպ բոլորի համար` ովքեր կցանկանան անդամակցել այդ կառույցին, բարի կամքով: Այս կառույցը կդիտարկվի որպես ընտանիքի ղեկավար, որը չի թուլյատրի, որ իր որդիներից մեկը նեղացնի, կամ բռնատիրի մյուսին: Որը ազգերի միջև խաղաղությունը կդիտարկի ոչ թե սեփական շահերը պաշտպանելու , այլ վերազգային, համամարդկային հավասարության ու սիրո տեսանկյունից: Մի խոսքով կստանձնի մի երորոդ, սեփական շահը չունեցող հսկողի դեր: Այս դեպքում կարելի է ազատվել շատ անօգտակար կառույցներից` դիվանագիտական առաքելություններից, ռազմական ուժ պահելու խնդրից և այլն:
Ի՞նչ կարծիքի եք: Սա գրեթե ՍՍՀՄ-ի տարբերակն է` առանց բռնադատելով իր ազդեցությունը տարածելու ձգտման, որովհետև ընտանիքում չեն լինի առանձին շահեր, այլ կա բոլորի ծաղկման ձգտումը: Եթե ինչ որ ազգ չի ուզում մասնակցել այս ձեռնարկին, նրան չպետք է նեղել սանկցիաներով կամ զրկումներով, այլ պետք է սիրել ու օգնել` ինչպես հարազատ եղբորը: ժամանակն է համաշխարհային առաջին իրավունք հռչակել Սիրո միակ ու միահեծան իրավունքը և այն ռեալ իրականացնողների կողմից հաստատել աշխարհում:


Մեջբերել
Հիմա շտապում եմ, հետո ավելի մանրամասն կգրեմ
