+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Էգոիզմ

  1. #1
    - Black Orchid will become famous soon enough
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Հարց Էգոիզմ

    Ի՞նչ եք կարծում, իրականում ի՞նչ է էգոիզմը:
    Մի՞թե այն ամենն, ինչ անում ենք, էգոիզմի արդյունք չէ: Նույնիսկ ամենաչնչին բանը, որ արվում է, նույնիսկ ուրիշ մեկի հանդեպ գործած բարի արարքը, արվում է սեփական անձի, դրան բավականություն տալու համար (իմ կարծիքով):
    Իսկ դո՞ւք ինչպես եք կարծում:

  2. #2
    Սկսնակ անդամ Այգ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2008
    Հասցե
    ՌԴ(առայժմ)
    Տարիք
    43
    Գրառումներ
    53

    Լռելյայն արժեք Re. Էգոիզմ

    Մեջբերում Black Orchid-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ եք կարծում, իրականում ի՞նչ է էգոիզմը:
    Մի՞թե այն ամենն, ինչ անում ենք, էգոիզմի արդյունք չէ: Նույնիսկ ամենաչնչին բանը, որ արվում է, նույնիսկ ուրիշ մեկի հանդեպ գործած բարի արարքը, արվում է սեփական անձի, դրան բավականություն տալու համար (իմ կարծիքով):
    Իսկ դո՞ւք ինչպես եք կարծում:
    Կարծում եմ արժե հայերեն համարժեքով չափել:
    Նայած ի՞նչ է նկատառվում այդ հունարեն բառի ներքո, եսամոլություն, թե՞ ինքնասիրություն:
    Բնական է, որ անհատը պետք է ձգտի հաստատ լինել ինքնության մեջ:
    Այդ իսկ պատճառով պետք է ժամանակ առ ժամանակ մաքրագործվի եսակենտրոնությունից:

  3. #3
    Թռիչք.... Philosopher will become famous soon enough Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    774
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Էգոիզմ

    Էգոիզմը աշխարհի հետ երկրորդական կապերի անմիջական արդյունքն է, երբ մարդը կորցնելով առաջնային բնական կապերը նրա հետ, աշխարհի հետ մտնում է երկրոդական անբնական կապերի հետ: Մարդը ամեն ինչ կարող է անել առաջնորդվելով իր անձը, նրա ներքին բովանդակություն հարստացնելու ցանկությամբ, սա էգոզիմ չէ, կարող է անել նաև` իր անձի կողմ էներգիաներ, զգացողություններ ձգելու համար, սա արդեն էգոիզմ է: Այնպես որ չեմ կարծում թե ամեն ինչ անելու արդյունքում դրանից հաստանալը էգոիստական մղում է: Յուրաքանչյուր առանձին դեպքում յուրաքանչյուր առանձին գործողություն, կարծում եմ, ունիկալ է

  4. #4
    Անդամության թեկնածու Նինուրտա is on a distinguished road Նինուրտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2011
    Գրառումներ
    4

    Լռելյայն արժեք Պատ. Էգոիզմ

    Էգոիզմին հակադրվում է ալտուրիզմը: Ալտուրիստը այն մարդն է, ով ավելի շատ հոգ է տանում ուրիշի քան իր մասին:
    Ոմանք էգոիզմը դիտարկում են որպես կյանքի շարժիչ ուժ: Էգոիզմը դրական երևույթ համարող մտածողները կարծում են, որ մարդն իր կյանքի զգալի հատվածն անցկացնում է իր մասին հոգ տանելով ինչի արդյունքում էգոիզմը միանգամայն ընդունելի դիրքորոշում է: Իսկ բարոյագիտական տեսանկյունից էգոիզմը դիտարկվում է որպես բացասական դիրքորոշում: Չեմ հիշում որ փիլիսոփան էր ասել, որ ամենևին էլ վատ չէ երբ մարդն ինքն իրեն արժեվորում է, բայց էգոիզմի չարությունն այն է, որ մարդը բարձր գնահատելով իրեն, նույնը չի անում ուրիշների հանդեպ: Իմ կարծիքով էգոիզմի վտանգը ոչ թե այն է, որ մարդն ինքն իրեն սիրում է, այլ այն որ անհրաժեշտից ավելի շատ է սիրում:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները