Կարծում եմ, սա կարևոր և հետաքրքիր քննարկման թեմա կարող է լինել:
Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդկանց մի մասը ընդունում, հավատում է, որ Տիեզերքում գործում է Վերամարմնավորման օրենքը, և մարդու Էությունը-Կորիզը- "Ես"-ը ծնվում և ապրում է բազմաթիվ մարմին-ձևերի մեջ, այսինքն մարդը ապրում է անթիվ-անթիվ կյանքեր այս մոլորակի վրա, անցնելով իր կատարելագործման ճանապարհը...
Սակայն քրիստոնեական դոգմատը հերքում է այս գրույթը կամ այս Օրենքի գոյությունը և ընդունում միայն մեկ, այս- տվյալ Կյանքի առկայությունը, որի ընթացքում մարդը կարող է` փարելով մեկ Կենդանի Աստծուն` Հիսուս Քրիստոսին, ընդունելով մեղքերը, արժանանալ Փրկության, Հավիտենական Կյանքին և հետմահու Դրախտին, կամ էլ, հակառակը` առանց ապաշխարության և եկեղեցու կողմից մեղքերի թողության` գահավիժել Դժոխք:
Անկասկած է, որ ցանկացած հասուն հոգու առջև կանգնած է այդ խնդիրը, յուրաքանչյուր հոգի այս կամ այն կերպ ընտրություն է կատարում, և չկա մեկը, ում ակնհայտ կամ թաքուն կերպով չհուզի իր "անմահ" Հոգու հետմահու Կյանքը և "Ապագան":
Կան շատ փաստարկներ հանուն և դեմ երկու դրույթների էլ, աշխարհում ավելի և ավելի շատ թվով մարդիկ սկսում են ընդունել վերամարմնավորման օրենքը, "հակառակորդ" քրիստոնեական ճամբարը ավելի ու ավելի կարծր դիրքորոշում է ընդունում:
Կարծում եմ, օգտակար կլինի քննարկել այս խնդիրը, բերել ձեզ հայտնի փաստարկներ, պատմական, գիտական և այլն...
Ես իմ ընկալումը` երկար փնտրումներից հետո հստակեցրել եմ, սակայն սկզբում կուզեի լսել այլոց կարծիքներ:


Մեջբերել
