Սիրում եմ պարբերաբար թերթել հին գրառումներս, տետրերս, կոնսպեկտներս... այնտեղ այնքան հետաքրքիր նյութ կա "սփռված", այնքան հարստություն, գիտելիք, որ դուրս եմ գրել, մտածել, գիտակցել և այլն: Սակայն կյանքը և պրակտիկ աշխատանքը հիվանդի հետ դրանց մի-փոքր մասն են "պահանջել", և շատ արժեքներ մնացել են տետրերում: Եվ ահա այսօր թերթում եմ` նոր գրքիս նյութերը հավաքում, և որոշ հետաքրքիր բաներ գտնում, որ կարող են հետաքրքիր լինել բոլորի համար:
Սա որպես նախաբան, իսկ հիմա ահա հետաքրքիր տեղեկություններ Տիխոսպլավի "Էներգոինֆորմացիոն բժշկություն" գրքից`
-Նախ, խոշորագույն թերապևտ Բ.Ե.Վոտչալը, նկատի ունենալով դեղորայքի ավելի ու ավելի վտանգավոր դառնալը, ասում էր. "Мы живем в век безопасной хирургии и опасной терапии", սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր վիրահատությանը հետևում է դեղորայքային լուրջ բուժում, և, իհարկե, վիրահատությունը "ելք" չէ, բուժում չէ, այլ ուղղակի շտապ օգնություն...
-Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ ХХ դարի վերջում պաշտոնական բժշկությունը և դեղորայքային բուժումը շատ թանկ են և քիչ արդյունավետ:
Հետաքրքիր է այն փաստը, որ երբ 1973 թ. գործադուլ են արել Իսրաելի բժիշկները մեկ ամսվա ընթացքում, հիվանդների հոսպիտալացումը 85% իջել է , մահացածությունը կրճատվել 50%, հասնելով երկրի պատմության մեջ ամենացածր ցուցանիշների: Նման երևույթ է գրանցվել նաև երեսուն տարի առաջ Լոս-Անջելեսում, երբ բժիշկների գործադուլի ժամանակ նկատվել է հիվանդացության և մահացության կտրուկ անկում- 20 %-ով:
Ինչպես և ինչով կարելի է բացատրել այս փաստե՞րը: Ես ունեմ իմ բացատրությունը, բայց գուցե որևէ մեկը որևէ այլ բացատրություն ունի:



Մեջբերել