Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Դու քեզ հարցրու...

  1. #1
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Դու քեզ հարցրու...

    Դու քեզ հարցրու` պե՞տք է այս քաղաքակրթությունը երջանիկ մարդ լինելու համար, կամ նրա ո՞ր մասն ես արդյոք կարևոր համարում: Ես` ոչ մի: Առանց քաղաքակրթության էլ մարդը կարող է իր մի պատառ հացը ու հոգու սնունդը գտնել: Եվ միթե՞ հացի հարցի լուծումը ուղիղ համեմատական է քաղաքակրթության զարգացմանը, իսկ հոգու անարատ մաքրությունը ավելի հաճելի սնունդ չէ՞ արդյոք քեզ համար, քան ցանկացածդ խրթին փիլիսոփայություն, կամ միլիոնավոր մալևիչների սև քառակուսիները` հանձինս բոլոր արվեստների բոլոր գեղագիտությունները...
    Վերջին խմբագրող՝ Քանդակագործ: 12.06.2008, 21:00:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  2. #2
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Դու քեզ հարցրու...

    Հմմմմ... Հետաքրքիր թեմա է Իսկ ինչու՞ չհամադրել անհամադրելին (գուցե միայն թվացյալ)

  3. #3
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Դու քեզ հարցրու...

    Մեջբերում Քանդակագործ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց քաղաքակրթության էլ մարդը կարող է իր ... հոգու սնունդը գտնել:
    Այո; Իհարկե;
    Մարդը և Աստված; Աստված հազարավոր տարիներ եղավ մարդու հոգևոր սնունդը;
    Սակայն Մարդը սիրում ու ձգտում է սեփականացնել:
    Աստծուն եթե չսեփականացրեց էլ, ապա փորձեց իջեցնել իր մակարդակին; Աստված ընդունեց Մարդու պատկերը, արտաքինը; Աստված սկսեց խոսել Մարդու նման: Մտածել Մարդուն նման, հադես բերեց Մարդու ներքին պահվածքներ... Զգաց ցավը, սիրեց... երևի նաև ատեց... Ու դադարեց սնել Մարդու հոգին ;
    ....
    Մեծ Վերածնունդը մի կողմից, նյուտոնյան ֆիզիկան մյուս կողմից նոր տիպի սնունդատեսակ առաջ բերին Մարդու համար; Մարդը որպես լավ կլիենտ, վճարում էր այդ սննդի համար շատ մեծ գումարներ; Լավ էր վճարում...
    Ստեղծվեցին Գոհարներ; Անգերազանցելի Գոհարներ;
    Աստվածային Մոցարտ... Ոչ Աստված, այլ Աստվածային... Ստեղծած, գեներացրած արժեքով, հոգևոր սննդով, հավասար Աստծո հազարամյակներով մատուցած սննդին;
    ...
    Նոր սննդատեսա՞կ ես մտածում հոգու համար; Հետաքրքիր է
    Ծանոթանալուց հետո կարող է և համաձայնեմ , որ Էքպերիմենտը իմ վրա դնես

  4. #4
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Դու քեզ հարցրու...

    Շնորհակալ եմ անսովոր գրառմանս նկատմամբ գիտակից վերաբերմունքի համար:
    Հոգևոր սննդի մասին ասեմ, որ ամեն մարդու համար հոգևոր սնունդ կարող է ծառայել միմիայն սեփական հոգու նյութը, այն էլ հին չափաբաժինը ավարտելուց հետո, որպես պարգև Աստծու կողմից` կյանքը շարունակելու համար: Ուստի և բարի հավիտենական ճանապարհ եմ մաղթում բոլորին Մեր տիեզերքում: Ու հայտարարում եմ , որ երբեք , ոչ մեկի վրա հոգևոր և ֆիզիկական որևէ փորձ իրականացնելու չարագործ մտադրություն չունեմ:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •