Ծանոթացեք այս կայքի հետ www.eutyun.am
Ծանոթացեք այս կայքի հետ www.eutyun.am
ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՅՍ ԿԱՅՔԵՐԻ ՀԵՏ
www.westernarmenia.net
www.wilsonforarmenia.am
Վերջին խմբագրող՝ Black Orchid: 10.07.2008, 10:44:
Եվրոպական աշխարհը փոթորկումների նախաշեմին է: Զի հարցականի տակ է դրված նրա քաղաքակրթական բնօրրանը, ինքնությունն ու արարչական արժանապատվությունը: Պատճառը ավստրիացի գրող ու թարգմանիչ Raoul Schrott-ն է, «Homers Heimat» գրքի հեղինակը («Հոմերոսի հայրենիքը»), որը վերջերս ավարտել է «Իլիականի» նոր թարգմանությունը, և «համեմատական գրականության» սկզբունքով ընտրել մոտ 1400 գիտական տվյալներ ու դրանք առնչել Կիլիկիայի, Հոմերոսի և «Իլիականի» հետ: Ըստ այդմ, նա եկել է համոզման, որ Հոմերոսը ծագմամբ կիլիկեցի է, ավելի ստույգ` Ադանայից, իսկ «Իլիական»-ում ներկայացված Տրոյան անհիշելի ժամանակներից բնակեցված տեղի Karatepe կոչված հնավայրն է:
Եվ հիրավի, բարձրունքի գագաթին թառած բերդը (Նկ. 1), իր ատամնաձև հուժկու պարիսպներով, առյուծաքանդակ երկու դարբասներով, ճարտարապետական ու այլ պարագաներով, տեղանքով ու բազմաթիվ այլ մանրամասններով առավել համապատասխանում է «Իլիական»-ում նկարագրված Տրոյային` քան Անատոլիայի արևմտյան ափին Հ. Շլիմանի հայտնաբերած հնավայրը, որն այդժամ առավելաբար ներկայացնում էր հազիվ պարսպապատված առևտրական մի կենտրոն` քան 10 տարի անառիկ մնացած մի բերդաքաղաք, ինչն էլ ցայսօր տարակուսանքի մեջ է թողել բոլոր այցելուներին (Նկ. 2):
Այս դեռ բոլորը չէ: Կարաթեփեյում հայտնաբերված որոշ բարձրաքանդակներ, որոնք կենտրոնացած են հենց գլխավոր մուտքի մոտ, բառացիորեն պատկերում են խիստ որոշակի դրվագներ «Իլիական»-ից, ասես ներկայացնելով բերդաքաղաքի խրոնիկան: Ըստ Ռ. Շրոթի Հոմերոսն, մինչև կուրացումը, իր պատանեկությանը տեսել է դրանք և զուգորդելով բանավոր ավանդույթների ու պատմական տվյալների հետ համադրել «Իլիականում»` այդ ամենը վերագրելով վստահաբար առավել հայտնի Տրոյային ու համանման իրադարձություններին:
Նկ. 1: Կարաթեփե հնավայրի միջնաբերդը (վերականգնված մանրակերտ):
Նկ. 2: Տրոյան (վերակազմություն): Տվյալ դեպքում խոսքը դրա այն շերտի մասին է, որը կառուցվել է Ք.ա. XIII–րդ դ: Այն հիրավի կրում է հրդեհի և ավերչության հետքեր, սակայն իր չափերով բնավ չի համապատասխանում Հոմերոսի նկարագրած 50 հազար բնակաչությամբ քաղաքին (ոչ էլ Կարաթեփեի ամրոցը, թեև այն հիրավի զորեղ պարսպապատված է...):
Նկ. 3. - Կարաթեփե ամրոցի մուտքը զույգ առյուծներով, ինչպիսինը նկարագրվում է «Իլիական»-ում:
Նկ. 4. - Զույգ առյուծների դեմ մարտնչող ռազմիկ, որի դին այծի լեշի պես հոշոտելու են անգղները: Ռ. Շրոթը այն առնչում է «Իլիական»-ում նման մի դրվագի հետ (բարձրաքանդակ Կարաթեփե ամրոցից):
Նկ. 5. - Մանկանը կերակրող կին, որը Ռ. Շրոթը ևս առնչում է «Իլիական»-ում Հեկտորի մոր նման մի դրվագի հետ (բարձրաքանդակ Կարաթեփե ամրոցից):
Նկ. 6. - Խեթական Հատտուսա ամրոցի մուտքը զույգ առյուծներով:
Նկ. 7. - Արեգակի թևավոր սկավառակը` զույգ առյուծներով ու անգղներով, խուռի-միտանական Saussatar արքայի կնքադրոշմին (Ք.ա. 1450 թ.):
Նկ. 8. - Արեգակի թևավոր սկավառակը Կարաթեփե ամրոցի բարձրաքանդակներում:
Անգամ այս հատուկենտ օրինակները խոսում են մշակութային ակնհայտ ընդհանրությունների մասին` այն էլ արիա-հնդեվրոպական ատաղձով (առյուծ, արեգակի թևավոր սկավառակ, արանց արքա Ագամեմոնը, ձիու պաշտամունք, որն էլ պատճառ եղավ Տրոյայի կործանմանը…): Այդ բնավ զարմանալի չէ, երբ ըստ պատմահայր Խորենացու հայոց Զարմայր նահապետը նույնպես մասնակցել է Տրոյական պատերազմին, առաջնորդելով հայկական ու եթովպիական զորքերը: Ըստ այդմ, պատմական իրողությունները, տեղամասային ավանդույթներն ու առասպելաբանությունը պիտի անպատճառ միաձուլվեին գեղարվեստական այդ հուշարձանում և անգամ բազում խմբագրությունների ընթացքում: Ուստի, դրանց մեջ ստույգ եղելություններ քջջելը նույնքան խրթին` որքան անիմաստ խնդրական է: Այն կարող է քիչ թե շատ ճշտվել նորանոր բացահայտումներով, բայց միմիայն հիմնական խնդրականներում:
Նույնն է նաև Հոմերոսի ծննդյան ու ինքնության պարագան, որը նույնպես մնում է անհայտ: Նրա ծննդավայր համարվելու պատվի համար վիճել են «յոթ քաղաքներ»` Զմյուռնան, Քիոսը, Կոլոփոն, Սալամին, Հռոդոսը, Արգոսն ու Աթենքը, որոնցից առաջին հինգը փոքրասիական քաղաքներ են կամ մերձակա կղզիներ: Լ. Սամոսատացին (Կոմմագենից, Միջագետք Հայոց) նրան ընդհանրապես համարում է բաբելոնացի, իր պես հայտնված Հունաստանում: Ուստի, Հոմերոսի կիլիկյան հնարավոր ծագման մեջ ոչինչ արտառոց չկա: Առավել ևս, որ վերոնշյալ առաջին քաղաքները նույնպես «եվրոպական» չեն, իսկ ի դեմս առաջարկվող Արգոսի ու Աթենքի երևակվում է Հոմերոսին արդեն «եվրոպականացնելու» ձգտումը:
Իսկապես արտառոցը բոլորովի այլուր է ու այն, որ ոմանց համար Հոմերոսի ծննդավայրի հետ իբր հարցականի տակ է դրվում եվրոպական ինքնությունը, քանզի այն համարվում է հունական քաղաքակրթության անմիջական ժառանգորդը: Մինչդեռ, ըստ առասպելի Զևսի կողմից իբր փյունիկյան Եվրոպեի առևանգումը (Եվրոպայի անվանատուն…) և ապա նրան որոնելու ելած եղբայրներից Կադմոսի Հունաստան գալն ու այնտեղ հաստատվելը արդեն ընդունված է դիտել որպես հնագույն ցեղերի տեղաշարժեր Արևելքից Արևմուտք1:------------------------------------------------------------------------------------------------------------------
1 Մյուս եղբայրներն են Փյունիկոսն ու Կիլիկոս, որոնք ըստ ավանդույթի իրենց քրոջ որոնումներում համապատասախանաբար հիմնել են Փյունիկյան ու Կիլիկիան: Ուրեմն Եվրոպեն Փյունիկիայից չէր կարող լինել և այդ պարզապես առասպելաբանական խառնաշփոթություն է: Ըստ այլ մեկ ավանդույթի, կիլիկեցիները նախապես բնակվել են Տրովադայի հարավում (Տրոյա քաղաքի երկրամասը), իսկ Տրոյայի պատերազմից հետո հաստատվել Կիլիկիայում և տեղանքին տվել իրենց անվանումը: Այսինքն, Տրոյան, Կիլիկիան և Հոմերոսը փոխառնչվում են նաև այս մեկ պարագայում :
Այլ մեկ հետաքրքիր հանգամանք, կատարելապես համահունչ Կադմոս էր կոչվում Հայկ նահապետի թոռը, որն առաջինն է տեղեկանում Բելի արշավանքի մասին և շտապում հյուսիս Հայկին զգուշացնելու: Հաղթական ճակատամարտից հետո Հայկը նրան հարուստ պարգևներով ճանապարհում է իր հարավային երկրամաս, որն հավակնում է լինել Կորդուք-Կորդված լեռնաշխարհը` ըստ ավանդույթի «Կադմոսի տուն» կոչված Հայքի Կորճայք նահանգի ամենախոշոր գավառը ( ասսուր. Ք. ա. 12-րդ դ. արձանագրություններում` «Կադմուխի երկիր») : Նրա բնակիչներն են եղել կուտինները, որոնք Ք.ա. 22-րդ դ տապալեցին աքքադների տիրապետությունը, իսկ նրանց ցեղակից Գուդեան պատմության մեջ մնաց նորովի արարչագործություններով (օրինակ` զիկկուրատներով, որոնք խորհրդանշում էին լեռներ, տե'ս` "ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS?" ):
Կատնա քաղաք ու երկրամաս հիրավի կար նաև երբեմնի Փյունիկիայի տարածքում, որտեղ վերջին պեղումները բացահայտեցին բնակիչների խուռիական պատկանելությունը (այդ մասին այլ առիթով): Այս բոլորում նույնպես կան և’ պատմական իրողություններ, և’ առասպելաբանություն:
------------------------------------------------------------------------------------------------------------------
Այս դեռ բոլորը չէ: Հունական կողմը հանդիսանում են աքայացիները, խեթական աղբյուրներում հիշատակվող փոքրասիական երբեմնի Ahhiyava երկրամասից (հմմտ. հայ. ար-մեն, պարս. աքե-մեն, իբր ըստ Հաքամանիշ նահապետի և անգամ աքքադ...): Իսկ նրանք ոչ այլ ոք են` քան Ք.ա. 3-2-րդ հհ հնդեվրոպացիների բնօրրան Հայկ. լեռնաշխարհի արիա-հայա-հունական լեզվախմբից վաղ տարանջատված նախահունական ցեղեր, որոնք Փոքր Ասիայի վրայով աստիճանաբար տեղաշարժվեցին ու հաստատվեցին Եգեյան կղզիներում և ի վերջո Պելոպոնես թերակղզում, հիմնելով Աքայա միավորումը (Նկ. 9):
Նկ. 9: 1.- Հնդեվրոպացիների բնօրրանը: 2.- Նախահայեր: 3.- Խուռի-միտանական տարածք (արիական նախալեզու): 4.- Խեթեր: 5.- Ahhiyava-աքայացիներ: 6.- Նախահունական ցեղերի անցումը դեպի Բալկաններ և Պելոպոնես: 7.- Հայկ. լեռնաշխարհից իրանական լեզուների համասփռումը դեպի Արևելք, իսկ Կասպից ծովի շրջանցումով` դեպի Եվրոպա: 8.- Արիա-հայա-հունական լեզվախմբից տարանջատված հնդարիացիների մուտքը հետագա Հնդկաստան: (Ըստ Գամկրելիձե-Իվանովի տեսության, 1984 թ.):
Այսքանից հետո մշակութային ընդհանրությունները բնավ էլ զարմանալի չեն2, այդ հակառակը պիտի լիներ տարօրինակ: Բնական է նաև տրոյական պատերազմին արյունակից այդքան ցեղերի ու ազգությունների մասնակցությունը, թերևս առավելաբար որպես բարոյական ու պատվախնդրական առճակատում` ի պատասխան Տրոյայի արքայազն Պարիս կողմից Սպարտայի արքայակնոջ Հեղինեի առևանգման, ինչն էլ պատճառ դարձավ աքայական ցեղերի դաշնությանը ընդդեմ Տրովադայի ու դաշնակիցների:------------------------------------------------------------------------------------------------------------------
2 Oրինակ` Աքիլլեսի գարշապարը, Սասունցի Դավթի կամ գերմ. Զիգֆրիդի խոցելի թիկունքները ( տե'ս` "ԶԻԳՖՐԻԴ –ARMINIUS?" ), Մսրա Մելիքի հետ մենամարտում Իսմիլ խաթունի ծծերի մերկացումը Դավթի առջև, ինչպես «Իլիական»-ում Հեկտորի մայրը` իր որդու, հիշեցնելով մայրական կաթը (հմմտ. Նկ. 5) ու նման բազում զուգահեռներ: Եվ որքան էլ գաղափարները կարող են լինել «թռչող»` այսուհանդերձ մինչև որևէ տեղ ձավադրելը դրանք անպատճառ որևէ այլ մի տեղ ծնվում են...
------------------------------------------------------------------------------------------------------------------
Ուշագրավ ևս մեկ հանգամանք: Հոմերոսյան հունարենում Գայա-Գեյա երկրամայրը դեռևս կոչվում էր ԱՅԱ, ճիշտ ինչպես այական հանրույթում, հայոց մեջ ու հարակից քանի մշակույթներում, Էգավոն, Էաս, Էգին (արքան` Էակ-ոս, Զևսի որդին, Աքիլլեսի պապը...), Էգիոն թե Էա (առասպել. կղզի, բայց նաև երկրամաս «Արգոնավորդներ» էպոսում) դիցանուններն ու տեղանունները համապատասխանաբար` Այգավոն, Այաքս, Այգին (Այակ-ոս), Այգիոն (հմմտ. հայ. այգի-էգ, այրել-էրել և անգամ միջագետքային համարվող Հայա-Էա ծովաստվածը...), իսկ ինքն էլ իր նմանների պես կոչվել է այեդ (բառ. երգիչ): Եվ հենց աքայա վերջածանցը (նաև ցեղանունը, տե'ս` «Դարձ ի շրջանս յուր» ), ինչպես հնդրիական Ուդայա, ռուս. красная (իգական սեռի վերջածանց), երկրանունների իա վերջածանցները, ցեղանուների, տեղանունների և նույնիսկ անշունչ առարկաների իգական սեռերը անցյալի վերապրուկներ են:
Հարկ է այստեղ կանգ առնել, զի պատմամշակութային այս խրթին հյուսվածքի որ թելն էլ բանիմացորեն քաշեք` կմերկանա պաճուճավորված ողջ եղելությունը:
Արդ մեր հերթն է խորապես զարմանալու: Նախ, արևելագիտությունը հիմնած և այդքան հասուն Եվրոպան այս պարզագույն իրողություններից մի՞ թե տեղյակ չէ: Եվ հետո, մի՞ թե այդքան անպատվաբեր է թեկուզ արդ սմքած երբեմի մի դրախտավայրի շառավիղներն ու ճառագումներ լինելը: Խեղճ Այա նախամայր, եթե քո զարմիկներից ոմանք հանճարեղորեն կուրացան, ապա այլք` «լուսավորվելով» քեզ իսկ ուրացան: Չէ’, նրանց արագիլն է բերել կամ էլ ծնվել են «թփերի տակ»: Նրանք ջրհեղեղի մասին չեն լսել, նրանց նախապապերը Արարատը չեն տեսել, նրանք Նոյի հետնորդներն էլ չեն, չեն մասնակցել բաբելական աշտարակաշինությանը, թեև... Աստածաշնչով են երդվում:
Այս աշնանը տեղի է ունենալու կարևոր գիտաժողով քննարկելու համար Ռ. Շրոթի «ցնցող» դրույթները: Սպասվում են բուռն բանավեճեր «հոմերոսյան հարցի» շուրջ: Ըստ ոմանց, ո՞ւմ մտքով կանցներ, որ եվրոպական քաղաքակրթության բնօրրանը գտնվում է Կիլիկիայում և սկսվում է միայն... մեծն Հոմերոսից:
Մեկ բան վստահ է. ցայսօր զբոսաշրջիկների արշավանքներից ապահով Ադանան հնարավոր է շուտով հեղեղվի և ի վերջո ոչ թե Թուրքիան անդամակցի Եվրոպական Տանը` այլ այն վերադառնա պապենական տուն ու ընդգրկվի առնվազը 12000 ամյա իր բնօրրանում: Այնպես, ինչպես ի վերջո բոլորս էլ` մայր հողին ու ամենայն «դարձ ի շրջանս յուր»: Մինչ այդ հարկ է հետևել աշնանային այդ գիտաժողովին և սպասել, թե եվրոպական մեր երբեմի ազգակիցները եթե ոչ տուն` ապա գոնե ինքնաճանաչման կգա՞ն:
Այսպես թե այնպես արդ բոլոր ճանապարհները բերում են դեպի Հայկ. լեռնաշխարհ, բացի... հայոց չվերթներից: «Հալիվորցած» հողն այլևս նրանց չի պահում:
Այդ դեռ ոչինչ, նրանք այլևս իրենց ինքնությունից են ամաչում ու փախչում իրենք իրենցից:ՉՈԻՐ ԱՇԽԱՐՔ ԱՎԵՐԻ ՈՒ ՄԵԿ ԷԼ ՇԻՆՎԻ...
Ա.Վարպետյան
http://www.eutyun.am
Հատված
Արևորդոց Խորհրդանշանները
Օսվալդ Սպենգլերի «Համաշխարարային պատմության հնագույն ժամանակները» (Oswald Spengler: Frühzeit der Weltgeschichte. München, 1966) աշխատությունից հետո, եվրոպական մշակույթի հնագույն ժամանակաշրջանի վերաբերյալ գիտական աշխատանքների մեջ տևական տեղապտույտ սկսվեց: Սպենգլերի այս աշխատանքը հետաքրքիր է այն առումով, որ այն ինչ տեղի է ունենում ողջ եվրասիական տարածաշրջանում, դիտվում է «Ինդոգերմանական» կտրվածքի միջով: Բնականաբար առաջին պլան մղելով գերմաններին, նա երրորդական պլան է մղում հայերին: Սպենգլերի այս տեսակետը եվրոպական և հատկապես գերմանական հանրության մեջ բավականին ամուր է և անսասան:
Ըստ նրա՝ մ.թ.առաջ 1200 թվականը համարվում է Ինդոգերմանական-Փռուգյան ցեղերի (indogermanisch-phrygische) վերաբնակեցման ժամանակաշրջանը Փոքր Ասիայում, մ.թ.առաջ 7-րդ դարում Փռուգյացիները հաստատվեցին Շլիմանյան Տրոյայի տարածքներում:
Գիտական աշխատանքների մեջ տևական տեղապտույտը և 40-ամյա անդորրը վերացավ Ռաուլ Շրոթի գրած «Հոմերոսի հայրենիքը» գրքի հրապարակմամբ, որի միջոցով, արդեն մեկ տարի շարունակ շատ ակտիվ քննարկվում է Հոմերոս-Տրոյա-Հունաստան եռանկյունու փոխհարաբերությունները:Այն մի փորձ է «Հոմերոսի հայրենիքը» գրքի միջոցով ճշտել եվրոպական մշակույթին վերաբերվող որոշակի ելակետային և սկզբունքային խնդիրներ:
Ըստ էության Ռաուլ Շրոթը բարձրացրել է հետևյալ հարցը` Եվրոպական մշակութային մտքի և մտածողության ձևավորման հիմնական ակունքները սկսվո՞ւմ են «գերմանական» և «հին հունական» ակունքներից, թե՞ «գերմանները» և «հին հույները» օգտվում էին ուրիշ ակունքներից, որը ամբողջացվել է այդ «ուրիշ ակունքներին» ամենամոտ կանգնած մշակութային գործչի՝ Հոմերոսի կողմից:
Հարցադրումը ուղղակի կասկածի տակ է դնում «հին հունական» վարկածը, որը բնականաբար ավտոմատիկորեն կասկածի տակ է դնում նաև Սպենգլերի «Ինդո գերմանական» վարկածը:
Այս գրքի մեջ Շրոթը կատարել է մի շարք սկզբունքային հարցադրումներ, թվարկենք մի քանիսը ՝
1) Ո՞վ էր Հոմերոսը,
2) Որտե՞ղ էր Տրոյան,
3) Ո՞ւմ և ի՞նչ պատվեր է կատարել Հոմերոսը,
4) Ի՞նչ է իրենից ներկայացնում «Իլիականը»:
Շրոթը հայտարարում է, որ Հոմերոսը մ.թ.առաջ 7-րդ դարի ասորական հեղինակ էր և ծառայում էր ասորական արքունիքում, նա կավատ էր: Հոմերոսը կուրանալուց հետո, որպես հայտնի երգասաց՝ էմիգրանտ-օտարականի կարգավիճակով հայտնվեց հունական աշխարհում: Որպես հայտնի երգասաց, նա հունական կողմից պատվեր ստացավ գրել նախահույների հաղթական պատերազմների, ավանդապատումների և հերոսապատումների մասին: Հոմերոսը ստացած պատվերը փայլուն իրականացրեց: Համաձայն Շրոթի, Հոմերոսը հավաքագրել և ամբողջացրել է տարբեր ժամանակաշրջաններում Կիլիկյան տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհակալական ընդհարումների հայտնի ավանադապատումները և ամբողջացրել մեկ շարքի մեջ, որը մեզ հայտնի է «Իլիական» անունունով: Շրոթի կարծիքով՝ Հոմերոսյան Տրոյան գտնվում է Կիլիկիայում, որը աշխարհին ավելի շատ հայտնի է որպես Karatepe «սև կուզ» հնավայր անունով:
Ռաուլ Շրոթի տեսակետի հիմնական ընդդիմախոսն է Joachim Latacz-ը, որը պնդում է, որ Հոմերոսյան Տրոյան այն է, որ հայտնաբերել է Շլիմանը և պատճառաբանում է` կապելով այն Դարդանել (Հելլեսպոնտ) նեղուցի վերահսկման փաստի հետ: Ռաուլ Շրոթի ընդդիմախոս Joachim Latacz-ը պնդում է,որ հեղինակը կատարել է մի քանի լուրջ բացթողումներ: Տեղադրելով Իլիոնը Կիլիկիայում, նա խախտում է տոպոգրաֆիական՝ այսինքն տեղանքի վերաբերվող տեղեկությունները:
Ընդդիմախոսը նշում է, որ նախահույները՝ Ախայաները, Կիլիկիայի Տրոյայից ուղիղ գծով գտնվում են 800 կմ հեռավորության վրա: Նա նաև պնդում է, որ խախտված է ժամանակագրությունը, որը ներկայացնում է Հոմերոսը:
Կիլիկիան մինչև 1915 թվականը քաղաքականության և դավանաբանության մեջ համարվել է քրիստոնեական աշխարհ, իսկ մեզ համար՝ Փոքր Հայաստան: Հայկական ժամանակակից մշակույթի մեջ նա իր հաստատագրված տեղը ձեռք է բերել որպես միայն երկրորդ հայկական թագավորություն: Ընդհանրապես մեր կողմից Կիլիկիան չի դիտվել որպես նախաքրիստոնեական հնագույն շրջանի հայկական մշակույթի անբաժանելի մաս և այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրություններ գրեթե չկան: Որպես կանոն, Փոքր Ասիական տարածաշրջանի հնագույն մշակույթը ժամանակակից պատմության մեջ հայ մշակույթի հետ կապվում է ուրարտական ժամանակաշրջանից սկսած, իսկ մինչև ՈՒրարտուն, այդ մշակույթի կրողները հիմնականում հայտարարված են այլ էթնոսներ կամ անհայտ էթնոսներ:
Կիլիկիան մեզ հայտնի է որպես հեթթական Kizzuwatna, աքքադական Kizwatna, եգիպտական Qiduwadana: Kizzuwatna թագավորության ծաղկուն ժամանակա շրջանը սկսվում մ.թ.առաջ 2-րդ հազարամյակից և հասնում է մինչև ուրարտական շրջան: Kizzuwatna /Kizwatna/ Qiduwadana տեղանունը նշանակում է Kizzu-կցված w(b)atna- պատ, այսինքն կցված պատ կամ «կցված պատ դառնալ»:
Kizzuwatna-ի հիմնական մայրաքաղաքը եղել է Kummani /Kummanna/ URUK ummiana (ասորական URUK u-um-me, Kummuḫe)հեթթերը և ուրարտացիները մայրաքաղաքին անվանում էին նույն ձևով՝ Kummaha, որը հույների կողմից կոչվեց Kommagene և պատմության մեջ մնաց այդ անվամբ:
Հայտնի քաղաքներն են՝ Aranaš, Erimma, Lawazantiza, ենթադրվում է, որ նրանք գտնվել են Kummani շրջանում: Այդ քաղաքները հնարավոր է նույնացնել կապադովքյան Luhuz(z)antiya, Elbistan, Luwanna հետ: Կիլիկիայի մյուս հայտնի քաղաքներն են՝ Neriša, PituraTarša/Tarsus/Terušša, Uriga/Urušša/ALur-šu, Urrus /Orossos/ Arsūz, Zazlippa /Zizzilippa/ Zinziluwa, հայտնի գետն է Bu /Puruna, հայտնի սարը կամ լեռները կոչվել են Ubarbašša/ Up-pár-pa-aš:
Karatepe ամրոց հնավայրը մասնագետների և ուսումնասիրողների նեղ շրջաններին հայտնի է նաև Aslantas, Azatiwaya կամ Azatiwataya, ինչպես նաև (Azati-wataya, Azatiwadda, Azatiwata) անուններով: Azatiwaya/Azatiwataya տերմինը այսպիսի տառահնչյունային փոփոխություն է կրել՝ A(z =s)/a/ti/waya/(w=b)adda, սկզբնական ձևն է Asatibada-ն: Asatibada նշանակում է «առաջին Ա աստծո լույս պատ»: Ամրոցը պատկանել է Azatiwataya/Azatiwadda անունով թագավորին, այն կառուցվել է մոտավորապես մ.թ.առաջ 745 թվականին, համարվել է թագավորանիստ և կոչվել է Azatiwada, այդ տարածքների ժամանակակից հայտնի քաղաքը՝ Ադանան է:
Karatepe/Aslantas հնավայրի պատմական անվան՝ Azatiwaya/Azatiwataya/, ինչպես նաև Azati-wataya/Azatiwadda/Azatiwata ամրոցի անվան ծագումնաբանությունը որոշակիորեն մատնանշում է նրա մշակույթի հիմնական կրողի էթնիկական պատկանելիությունը, որոնք հայերն էին: Ցանկացած լեզվաբան, որը զբաղվում է պատմահամեմատական լեզվաբանությամբ, առանձնակի դժվարություն չի ունենա ներկայացնելու այս բառերի ծագումնաբանությունը և մատնանշելու նրա լեզվական պատկանելիությունը: Կիլիկիայի մեզ հայտնի պատմության, այդ թվում նաև Հոմերոսի Իլիականում, մեջբերված հիմնական անունների ծագումնաբանությունը կապված է հայկական էթնոսի գործունեության հետ:
Արևապաշտությունը եղել է Կիլիկիայի գլխավոր կրոնը և գաղափարախոսությունը, գերագույն աստվածը եղել է Թեշուբը: Ըստ Հեթթական ավանդապատումների՝ աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում, նրանք նաև կարծում էին, որ գոյություն են ունեցել «հեթթական հազար աստվածներ»՝ կազմված Նեսիտների, Լուվիացիների, Պալայցիների, Հուրրիների–արիների, ասուրա-բաբելոնական աստվածներից:
Արամ Մկրտչյան www.eutyun.am
Sufi (20.12.2008)
Պատմության ինստիտուտը ձեռնամուխ է եղել Հայոց ամբողջական և անկողմնակալ պատմության ստեղծմանը
Մեր օրերում խիստ կարևոր նշանակություն է ձեռք բերել Հայաստանի և հայ ժողովրդի ամբողջական և անկողմնակալ պատմության ստեղծումը: Հենվելով ՀՀ Կառավարության <<Հաստատել ՀՀ-ում հայագիտության զարգացման գերակայության>> որոշմանը, Պատմության ինստիտուտը ձեռնամուխ է եղել դրա իրականացման կոնկրետ ծրագրին: Այս ծրագրի հիմնական նպատակը պատմագիտության նվաճումների ընդհանրացումն է և նորահայտ արխիվային նյութերի ու փաստաթղթերի հիման վրա Հայոց պատմության նորովի ամբողջ շարադրանքի ստեղծումը: Հայոց պատմությունը ներկայացվելու է երեք լեզուներով` հայերեն չորս հատորով և երկուական ռուսերեն ու անգլերեն լեզուներով:
Ծրագրում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.
Առաջին հատորում, որն ընդգրկելու է Հայստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև IX դարը, առանձնակի ուշադրություն է հատկացվելու հայոց ինչպես հնագույն` մ.թ.ա. III-II հազարամյակների պետական կազմավորումների, այնպես էլ Վանի (մ.թ.ա. IX-VI դդ.), Երվանդունյաց, Արտաշեսյան, Արշակունյաց պետականությունների հիմնահարցերի վրա: Նոր պատմահնագիտական և լեզվաբանական նյութի քննությամբ հատուկ հետազոտության առկա են դառնալու հայ ժողովրդի կազմավորման, հայերի հնդեվրոպական ծագման, նրանց` տեղաբնիկ լինելու հարցերը: Ցույց է տրվելու հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության շարունակությունն ու ներքին շաղկապվածությունը: Այս և մյուս հատորներում պետք է ըստ արժանվույն ներկայացվի 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու պատմությունն ու ազգանվեր գործունեությունը: Մեջ բերում Պատմության Ինստիտուտի կայքից
Պատմության ինստիտուտը լավ ծրագիր է փորձում իրականացնել սակայն կատարում է աններելի սխալ Հայ ժողովրդի պատմությունը սկսվում է մ.թ.առաջ 4000 թվականից ոչ ուշ:
![]()
Sufi (20.12.2008)
Չի կարելի անտեսել պատմագիտութեան հիմնաքարերից հանդիսացող. լեզուների պատմութիւնը: Լեզուների ուսումնասիրումը ջրում է մինչ այդ կրօնական անձեռնմխելիութեան նման, անձեռնմխելիութիւն վայելող հասկացութիւններ: Օրինակ՝ չի կարելի Ուրարտերէնը, կամ Արարատեան սեպագրերի լեզուն համարել հայերէն, կամ նախահայերէն: Ժողովուրդը նոյնը կարող է լինել, սակայն լեզուն այդ սեպագրերի, ու գրաբարը, նոյնը չեն: Առաջին գրաբար արձանագրութիւնը, 5-րդ դարում արձանագրուած, եւ դրանից ընդամէնը 13 դար առաջ արձանագրուած արարատերէնը (ինչպէս սիրում էք անուանել) այսքան տարբեր չէին կարող լինել, եթէ նոյնը, կամ ազգակից լինէին:
Բացի այդ, մեր պատմութիւնը հասցնելով մինչ չգիտեմ որերորդ դար, մեր պատմաբանները չեն տալիս պատմութիւն, այլ՝ ենթադրութիւններ, վարկածներ, սակայն պատմում են՝ ոնց որ ականատես եղած լինեն:
Մեր ազգութեան հիմքը հայերէնն է, այսպէս եմ հասկանում ազգութիւնը: Հայ պատմաբաններին ունկնդրելիս մեղքս է գալիս, երբ սեպագրերից վերցուած մի քանի բառի հիման վրայ «Հայոց պատմութիւն» են յօրինում, ու հասցնում մինչեւ 7777 ՆՔ: Ինձ այսպիսի պատմութիւն պէտք չէ, եթէ չկայ ասելիք այդ հսկայ ժամանակաշրջանի մասին, ապա աւելի լաւ է լռել: Օրինակ՝ այդքան յորջորջուած նախամաշտոցեան հայերէն գրերի մասին, ցայսօր չեմ տեսել որեւէ ապացոյց: Իսկ սրա ապացոյցը կարող է լինել լոկ՝ այդ գրերով գրուած հայերէն նախադասութիւնը:
Վերջին խմբագրող՝ Tigris: 11.08.2008, 23:23:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Վանական (11.08.2008)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)