Հայաստանի բարոյական վիճակը շատ անհանգստացնող է ,Ինչ անել՞
Հայաստանի բարոյական վիճակը շատ անհանգստացնող է ,Ինչ անել՞
ՍԻՐԵԼ: Մնացածը` երևի վաղը:Վանական;-ի խոսքերից
Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com
Վանական
Բարի գալուստ Հայր սուրբ, Աստուած օգնական:
Դնֆորումի իմաստուն հայրը լիակատար պատասխանեց. դրանից աւելին ասելը շաղակրատում կը լինի: Թո'ղ լինի:
Ինչ որ հասկացել եմ Քրիստոնէութիւնից, նրա առաջին Վարդապետից. սէր է քարոզում եւ ներողամտութիւն:
«Բարոյականութիւն» ձեր ասածը լիովին հասկացայ, բայց եթէ պիտի փիլիսոփայեմ, ապա անձից անձ տարուբերում է: Դուք պիտի նշէիք՝ ո՞ւմ բարոյականութիւնը:
Դաստիարակուել եմ պահպանողական ընտանիքում, ու գրեթէ ապրել եմ այդ «բարոյականութեան» չափանիշներով: Խրտչել, ընդվզել եմ աստ եւ անդ, համատարած անբարոյականութիւնից: Այդ ընդվզումից բխած, երկար մտորումների որպէս հետեւանք, հասել եմ այս եզրակացութեան. ժպտալ եւ անցնել:
Դարձեալ ապաւինեմ Վարդապետի խօսքին «ձեզնից ո՞վ անմեղ է, թո՛ղ քարկոծի այս կնոջ»:
Ինչ որ գիտեմ, քրիստոնէութեան մէջ մեղքի չափ չկայ. մեղաւոր խորհել, մեղաւոր խօսել եւ մեղք գործել. նոյնն է:
Աստուած մարդուն ստեղծել է անմահ հոգիով, ազատ կամքով եւ դատող միտքով: Մարդս անասունից սրանցով է տարբերում. ըստ քրիստոնէութեան: Իմ կարծիքով՝ եթէ մարդկանց բարոյականութիւնը կաշկանդում՝ ու ապա աղաւաղում է. անմահ հոգին, ազատ կամքը եւ դատող միտքը, բռնաբարւում է մարդու աստուածատո՜ւր բնակա՜ն բարոյականութիւնը:
Բարոյականութեան հիմնաքարը թերեւս, ուրիշին՝ մարդ-եղբօրդ վնաս չհասցնելով ապելու արուեստին մէջ կը կայանայ:
Չխարազանե՞լ ՝ երկերեսանի, կեղծաւոր ու օրհնանքի վաճառական կղերականներին: Ու նոյն պահին չբարձրացնե՞լ՝ սրբութիւն սրբոց, գիտուն եւ աստուածահաճոյ հայ կղերականներին:
Կոմիտասին ինչո՞ւ սրբութեան դասին չէք բարձրացնում: Վէրջին անգամ, ե՞րբ Հայ Եկեղեցին համարձակել է մէկին սրբութեան արժանացնել: Չե՞նք ունեցել: Ս. Մեսրոպ Մաշտոց, Ս. Սահակ Պարթեւ, Ս. Ղեւոնդեանք....բայց ինչո՞ւ ոչ՝ Ս. Կոմիտաս:
Անվերջ յարգում եմ՝ գիտութեան, մշակոյթի եւ գրչի տէր հայ կղերականներին: Մնացեալները խօսքի վաճառականներ են:
Արդէն վաղուց, ժողովուրդը տեսնում է բարոյականութեան «պահապանների» վարքը եւ բարքը վանքերում եւ այլուր, տեսնում է՝ նրանց խօսքի եւ գործի միջեւ եղած վիհը, տեսնում ճանաչում է նրանց զաւակներին, կանանց, ու հիասթափւում եկեղեցուց:
Վերջին խմբագրող՝ Black Orchid: 07.07.2008, 18:18:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Black Orchid (07.07.2008), Վանական (07.07.2008)
Բարի օր հարգելիս ,ես վանական եմ այսինքն «ճգնավոր» ,բայց ոչ հայր սուրբ ,հայր սուրբ ձևով դի մում են վարդապետին:
Կեանքումս երեք անգամ համբուրել եմ հայր սուրբի թաթ: Առաջին եւ երկրորդ անգամ՝ մանկապարտէզ եւ նախակրթարանն աւարտելիս, վերջին անգամ՝ երկրորդարանն աւարտելիս: Դժգոհ եմ գոնէ վերջին համբոյրից, քանզի որոշ չափով գիտակից էի: Առաջին եւ երկրորդ անգամուայ համբոյրի ժամանակ, չգիտէի. նախորդող օրն այդ թաթը որտեղ է եղել:
Կուզենայի համբուրել՝ Խրիմեան Հայրիկի, Մեսրոպ արք.. Աշճեանի թաթերը, ինչո՞ւ չէ՝ նաեւ որեւէ Մարիամ Մագդաղենացու ձեռքը: Կարեւորը մարդս անկեղծ լինի, եւ ո'չ «դերասան» կամ «կինոռեժիսոր»:
Ինչո՞ւ Կոմիտաս վարդապետը չի սրբացւում: Արդեօ՞ք, քանի որ նա իր կեանքի վերջին տարիներն անցրել է հոգեբուժարանում: Մեղաւո՞ր է նա, հաւատն առ Աստուած կորցնելուն պատճառաւ: Մեզնից ո'չ ոք ապրել է 15-21 տարիները, որպէսզի կարենայ դատել նրան: Աստուած այդ ժամանակ արձակուրդի էր գնացել, փոխանորդն էլ կարգին աստուած չէր:
Յարգելի Վանական, քանիցս հարցրել եմ քահանայ հայրերին, հաւատացեալներին եւ այլոց, թէ՝ եթէ Աստուած հայր է, ինչո՞ւ թոյլ տուեց իր զաւակների կոտորածը, այսպէս համատարածօրէն եւ այսպէս վայրագօրէն:
Հայր սո'ւրբ, ոչ ոքից տրամաբանական պատասխան եմ ստացել: Ամէնն էլ փորձել են բացատրել, տալով յիմար եւ դատող միտքը լլկող անբարոյական պատասխաններ, իբր դա քրիստոնեայի խաչն էր, եւ հայը պէտք էր կրեր, որպէսզի հասներ երկնքի արքայութեան, իբր դա մեր մեղքերի (կրօնական) հետեւանքն էր:
Ինքս փորձել եմ պատասխանել, իսկ պատասխանելու համար պէտք էր անտես անէի Աւետարանի խօսքը, որ կասէ. «Երկրի վրայ մի տերեւ իսկ չի շարժւում, առանց տիրոջ հրամանին»: Ուստի, փրկելու համար Աստծուն. դիտող ու ձեռնածալ մնացողի հանցաւոր կարգավիճակից, պէտք էր Աւետարանի խօսքը համարէի մարդու ձեռքով գրուած խօսք, եւ ոչ անպայման աղերս ունեցող՝ Աստուած Արարիչի խօսքին:
Այսպիսով՝ Հայկական Ցեղասպանութեան ոճիրը մնաց մարդկային շրջանակի մէջ, Աստուածն էլ մնաց ի բարձին:
Սիրելի Վանական, մեզ պէտք են այժմէական խնդիրներին լուծում բերող ճառեր, եւ ո'չ՝ հնամաշ բարի սամարացու առակներ: Ի՞նչ ունէք դուք տալու մեզ, որպէս նոր պատգամ, լուծման նոր միջոցներ. նոր խնդիրներին: Չմոռանանք, որ Յիսուս Նազովրեցին էլ նորարար էր, նա հաւատացեալների հայեցողութեանը, կամ ազատութեանը թողեց. Մովսիսական օրէնքի գործադրումը (թլփատում, խոզի միս չուտել. մէկ խօսքով՝ իսլամական շարիաթի նման բաներ):
Մարիամի որդին, յաճախ ասում էր. «գրուած է այսպէս, իսկ ես ձեզ ասում եմ այսպէս...»: Ուրեմն՝ հնի բարեփոխումը Քրիստոսի ու Քրիստոնէական ոգուն յարիր է, իսկ պահպանողականութիւնը՝ քարացնելով մտքերը սպաննում է կրօնը:
Կարծեմ մեզանից ո'չ ոք հաւատում է, թէ ապրում ենք Գրիգոր Տաթեւացու, Գրիգոր Նարեկացու եւ այլ սուրբ հայրերի ժամանակները: Ամէն ինչ փոխուել է, փոխուել են Տաթեւացի, Նարեկացի ծնող մայրերը: Ամեն ինչ բնական է, այլ կերպ լինելը անբնական կը լինէր:
«Անբարոյականութիւն» ասելով, եթէ նկատի ունէք շնութիւնը, ապա դա միշտ եղել է: Հին դարերում՝ դրան չդիմացողները փախչել-գնացել են Վանք, ու դռները ամուր փակել....նոյնիսկ էգ այծերի առաջ (յունական Աթոս վանք):
Վերադառնալով սրբութեան նիւթին (թեմային), ակամայ յիշեցի բազում սուրբերի կեանքի վարքը: Շատ անգամ, շնութիւն անող, սպանդ անող հեթանոսների դարձը ընդունուել է, որպէս աստուածահաճոյ երեւոյթ,- չէ որ աստուած ներող է,- իսկ քրիստոնէական կուսակցութեան շահը. պահանջել է հրաշքների քարոզչութիւնը: Երեկի «անբարոյական» կնոջ ու ջարդարար զօրավարի դարձից աւելի հզօ՜ր հրաշք ի՞նչ կարող էր լինել: Եւ նրանք սրբացուել են, հռոմէական ու քրիստոնէական բաղնիքներում մեղքերը մաքրելուց ետք:
Իսկ տիեզերական ժողովներում, իրենց խօսքը, տարբեր ձեւերով անցկացնել կարողացող «սուրբերը» սրբացուել են, մինչ՝ դեռ երեկ սուրբ համարւող եկեղեցւոյ հայրերը. նզովուել: Այսպիսով՝ մէկ տեսնում ենք պատկերամարտ հայրերը՝ սրբութեան կարգավիճակի մէջ, մէկ էլ՝ պատկերապաշտները: Տեսնում ենք Կայսրուհի Հեղինէն, եւ իր բազմապիսի, հմուտ եւ միջոցների խտրութիւն չճանաչող քաղաքական գործունէութեամբ, բարձրացուել է սրբութեան կարգին, վասնզի նրա պատկերապաշտների կուսակցութիւնն է վերջնականապէս յաղթանակել, այդ ժամանակուայ քրիստոնէութեան փարոս Կոստանդնուպոլսում:
Միթէ՞ Յիսուս այսքան փառատենչ էր: Միթէ՞ Աստուծոյ որդին տեղափոխւում էր նժոյգով, թէ՞ համեստ փոխադրամիջոցով: Միթէ՞ այդ համեստ վարդապետը հագնում էր ոսկեզօծ բաճկոններ ու մուճակներ:
Դէ լաւ, սիրելի Վանական, զրուցենք բարոյականութեան մասին:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Անպյման կպատասխանեմ մեկ Ժամ հետո
Թող վաղը լինի, խնդիր չկայ բարեկամ, միայն խնդրեմ՝ ինձ նման խիստ մի՛ լինիր:
![]()
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Վեց հազարամյա աստվածա հաճո ծառայությունից հետո մենք լքեցինք մեր տեղը երկու հարյուր տարի դավանաբանական աշխարհը սպասում էր մեր որոշմանը և մեր խոսքին ,այդպես էլ ապարդյուն:
Մեծագույն դժվարությամբ այն վերականգնվեց և Մեծն Մեսրոպը ի հակառակ բոլոր դավանաբանական ավանդապատումների հայոց աշխարհին ներկայացրեց ոչ թե հանրահայտ «բանն էր սկիզբը» այլ որպես ուղղեցույց և որպես պատգամ Աստվածաշնչի առաջին թարգմանված մաս նա հայտարարեց «Ճանաչել իմաս տությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը» միտքը և առաջարկեց որպես կարգախոս հայ ազգի հետագա գործունեության համար:
Այս Մաշտոցյան ուղղերձը վերաբերվել է մեր նախաքրիստոնեական մշակույթի ճիշտ ընկալմանը,ահա այստեղից սկսվում է ժողովուրդ հավատ,ժողովուրդ կրոն,ժողովուրդ քրիստոնեություն և ժողովուրդ և եղեռն երևույթների ոչ ճիշտ հասկանալու ձևաչափը:
Ինչ՞ կասի քեզ ոմն մի տերտեր կամ քահանա, որը չգիտի թե ինչ է նշանակում «ալե լույա» բառը,չգիտի ինչ է նշանակում «կրոն» չգիտի ինչ է նշանակում «տրնդեզ» չգիտի ինչ է նշանակում Հիսուս Քրիստոս,չգիտի ինչ է նշանակում խաչ,այդ պրիմիտիվ բացա տրությունները որ մենք լսում ենք դա նախատեսված է ամեն դեպքում ոչ հայ ազգի համար:
Կորել է մեր ակունքը ,աստված երկու ժողովուրդ չի ընտրել, աստված երկու ժողո վուրդ չի փրկել ,աստված երկու այբուբեն չի ստեղծել:Աստված երկու զավակ չի ունեցել ,Հիսուսը հեբրաերեն չի խոսել և ելի շատ և շատ երևույթներ «Ճանաչել իմաս տությունը եւ խրատը, իմանալ հան ճարի խոսքերը»...............
Արարիչի ձեռքը մնացել է կախված երկնքում այդ ձեռքը ուղղված է մեկ ժողովրդի ,ձեռքը մեկն է ժողովուրդը նույն պես :
Գնա քո արմատը ,վերականգնիր այն ,Քրիսրոնեությունը մեր ճանապարհի մի մասն է «Ճանաչել իմաս տությունը եւ խրատը, իմանալ հան ճարի խոսքերը»...............
Վեց հազարամյա
Գնա քո արմատը ,վերականգնիր այն
Հասկացայ Ձեզ:
Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վարկեան պատրաստ ես պատերազմելու եւ նա կը հրաժարւի զինու ուժով քեզ անհանգստացնելու մտքից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)