Առաջարկում եմ քննարկել Հայաստանի արբանյակային հեռուստատեսության հեռարձակած հաղորդումները,« Թեժ անկյուն»,
![]()
Առաջարկում եմ քննարկել Հայաստանի արբանյակային հեռուստատեսության հեռարձակած հաղորդումները,« Թեժ անկյուն»,
![]()
Եթե հեռուստատեսություն դիտում եմ, ապա հենց արբանյականին հեռուստատեսություն, քանի որ արբանյակային կապով հեռարձակվում են բավականին հետաքրքրիր ու ուշագրավ ալիքներ, որոնց հետքն անգամ չկա սովորական, մահկանացուական անհեթեթ հեռուստատեսությունում: Սովորաբար դիտում եմ ռուսական 24 Док հեռուստաալիքը, միայն հանուն որի արժե ունենալ այդ` արբանյականին կոչվող հեռուստատեսությունը![]()
Վանական (07.08.2008)
Ինձ հիմնականում հետաքրքրում է ՀՀ արբանյակային հաղորդումները ,այս պահին հաղորդումների մեծ մասը ,ինձ նրանք հիմնականում չեն բավարարում ,չնայած հարկավոր է շեշտել որ ահռելի աշխատանք են կատարել այդ ուղղությամբ:
Իրավիճակը հաւասարակշռելը մեր ձեռքը չէ այլեւս, բայց գոնէ հասկանանք եղելոյթները, տանք ճիշտ անունները, բնորոշումները, կամ փորձենք այդպէս անել:
Քաղաքական բանավէճերը, քննարկումները, հայկական հեռուստակայանների յայտագրերի մաս չի կազմում. այդ իմաստով թուրքերը մեզնից շատ առաջ են անցնել՝ տասնամեակների աւանդոյթ ու փորձառութիւն ունեն. նոյնիսկ պետական հեռուստաալիքները կարողանում են քիչ-շատ տարբեր տեսակէտներ ունեցող անձինք հրաւիրել ու բանավէճ արծարծել:
Ազգի ու հայրենիքի համար անկիւնադարձային այս պահին, հայկական հեռուստաալիքների,- արբանեակային,- միակողմանի ու միատեսակ կարծիքներ ունեցող անձանց եթեր տրամադրելը, ըստ իս, չի նպաստում իրականութեան սթափ գնահատման ու միայն հեռուստատեսութիւնից տեղեկացւող հասարակութեան մօտ իրավիճակի ճիշտ գնահատմանը:
Թեր եւ դեմ արտայայտող բանավիճողների նախագիծ վաղուց չկայ: Ընդդիմադիր տեսակէտները, լաւագոյն դէպքում, հակիրճ լուրի տեսքով փոխանցւում է հաղորդավարի լեզուով: Քաջութիւն չունենք հայերս, հայերի հակառակ տեսակէտը հնչեցնելու:
Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:Գարեգին Նժդեհ
Philosopher (26.10.2009)
Դարձեալ սերիալի մասին
Այսօր ելեկտրոնային մի թերթում հարեւանցի ընթերցեցի ոճրային սերիալի մասին, այն՝ որ հասարակութեան մէջ մեծ ռեյտինգ ունի:
Այդեօ՞ք այդպէս է: Մի երկու, երեք տարի առաջ կարծում էի հայ ժողովուրդը ընդհանրապէս անճաշակ է, մինչեւ որ երգի, պարի, եւ այլ գեղարուեստական բովանդակութեամբ մրցոյթներում նկատեցի ժողովրդի մեծամասնութեան բարձրաճաշակ լինելը, ցեխը ջրից զանազանելը:
Մեզ հրամցնում էին իրենց աճեցրած, «բռնի» երգիչ ու երաժիշտ դարձած կերպարներ. ու ասում էին՝ սրանց պիտի նայէք, սրանք պիտի ունկնդրէք: Հիմա էլ մեզ փորձում են համոզել, որ սերիալները շուկայ ունեն, լաւ ժամանց են, եւայլն:
Շատ կը ներէք, պիտի գրեմ ֆորումակիցիս մի անգամ օգտագործած բառը՝ սըֆաթ: Մենք գործածում ենք սուֆաթ՝ անհրապոյր դէմք ունցող մարդը նշելիս: Ուրեմն, երբ տեսնում եմ այդ սուֆաթները, կամ սուֆաթսըզները, իսկոյն փոխում եմ ալիքը, գոնէ ես չեմ սիրում ու ուզում եմ միշտ ասել, ձեզ ձանձրացնել ասելով՝ որ չեմ սիրում:
Կրիմինալ սերեալներ ցուցադրելը նոյնն է ինչ ցուցադրել տան տուալետը, կղկղանոցը:
Բողոքում եմ, ոչ այն պատճառով, որ իրականութիւնից կտրուած եմ, չեմ ճանաչում կրիմինալ կերպարների ու կրիմինալութեան գոյութեան փաստը, այլեւ նրանց հայկական տիպի լինելութեան իրաւունքը: Ընդհակառակը, ես ճանաչում եմ նրանց ինքորոշման, ազատ գործունէութեան, խօսքի եւ արտայայտման ազատութեան իրաւունքը, բայց թէ մի քիչ արուեստ յիշեցնող գեղագիտութեամբ ներկայացուէր:
Չգիտեմ այլոք ինչպէս կմտածեն. կնախընտրէի մոռացուած մի գիւղի աղբիւրը դիտել, կարկաչը լսել՝ ժամերով, գուռից ջուր խմող թռչնիկների խաղը նայել, քան թէ էլիտար քեարթուներին նայել, մարդիկ՝ որոնց կերպարն ունեցողները «նստած» վիճակում են՝ Մոսկուաներից մինչեւ Լոս Անջելես:
Վերջապէս՝ չմոռանանաք որ այս տիպի մարդիկ գողանում են՝ այրիներից, որբերից, պետութեան գանձարկղից, հանրութիւնից: Հակապետական, հակազգային ու հակամշակութային ազդեցութիւն ունեն այսօրուայ կրիմինալ բովանդակութեամբ սերեալները:
Պէտք է միայն շնորհակալութիւն յայտնել մեր արբանեակային հեռուստակայաններին, որովհետեւ նպաստում են քանդուելու եւ փճանալու մեր հայկական ձգտմանը:
Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:Գարեգին Նժդեհ
Հայկական 5 արբանեակային հեռուստատեսութիւնների լաւ առանձնայատկութիւնները:
1- Հանրային Հեռուտսատեսութիւնը՝ «Հ1»-ը ունի գրականագիտական, պատմագիտական եւ այլ բանասիրականհաղորդումներ, որոնց նմանը ուրիշը չունի, կամ այդ մակարդակովը չունի:
2- «Շանթ»ը ունի յաջողած երաժշտական նախագծեր, որոնք գրեթէ համահայկական մթնոլորտ են ստեղծում:
3-«Արմենիա»ն ցուցադրում է հին հայկական ֆիլմեր, նախօրօք հանդիսատեսը լաւապէս պատրաստելով դրանց: Ունի «Մեր Լեզուն Մեր խօսքը» հաղորդաշարը:
4-"tvARMru" հեռուստակայանը ունի հայրենի բնաշխարհը եւ հնավայրերը բացառիկ ճաշակով ու որակաւոր երաժշտութեամբ ներկայացնող տեսաֆիլմեր: Այս բացը նա է լրացնում:
5- «Երկիր»-ի բոլոր հաղորդումները չեմ դիտել. նախնական տպաւորութիւնս այն է, որ յատկանշւում է Սփիւռքի լուրերը միւսներից աւելի յաճախակիօրէն եւ մանրամասն տալու հակումով:
Անպէտք են այն դասագրքերը, ցամաք անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:Գարեգին Նժդեհ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)