Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ծխելու խնդիրը դրված է, բայց լուծված չէ

  1. #1
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Ծխելու խնդիրը դրված է, բայց լուծված չէ

    Ինտերնետում հանդիպեցի մի գիրք, որը բեսթսելլեր է և կոչվում է "Ինչպես հեշտությամբ ազատվել ծխելուց", և այս առիթով որոշեցի այս թեման բացել, առավելևս որ այս խնդիրը հաճախ է կանգնում իմ հիվանդներից և ծանոթներից շատերի առջև:
    Ահա այս երիտասարդ կինը, որ պայքարում է, ձգտում ազատվել այդ սովորույթից, որը թույլ չի տալիս առողջանալ, վերացնել տհաճ զգացումները, բերանի խոռոչի աղի-թթու տհաճ համը:
    Աղիողորմ խնդրում է օգնել... ես էլ ջանում եմ անել հնարավորը. նինվեի տերևով թուրմ նշանակում, ողողումներ, իսկ հոգեբանական բեկումի համար տալիս եմ ծանոթանալու Չոպրայի նկարագրած մեթոդին, որը վերցված է Այուրվեդայից և ինձ արդյունավետ է թվում, օգնել է շատերին:
    Գուցե այս գիրքն էլ օգտակար կլինի շատերի համար, չէ որ հեղինակը 33 տարվա ծխող է եղել և օրվա ընթացքում, ինչպես ինքն է գրում, 60- ից մինչև 100 գլանակ է ծխել , ապա թողել, այս գիրքը գրել, դարձել աշխարհում այս ոլորտում ամենահեղինակավոր դեմքերից մեկը, նաև ստացիոնարների ցանց բացել...
    Հաճախ եմ լսել ինֆարկտ տարած հիվանդներից. ի պատասխան իմ հարցին. "ծխու՞մ եք" նրանք խոստովանում են. "ոչ, ինֆարկտի օրը թողել եմ":
    Միշտ հարց է առաջանում մեջս. այս ինչ զարմանալի արարած է այս մարդ կոչվածը. որ օր առաջ չի կարող հրաժարվել վնասակար սովորույթից, և միայն ճակատագրի ահեղ հարվածից է ուշքի գալիս, այն էլ ոչ միշտ:

    Թվում է, թե աշխարհում հաջողությամբ է ընթանում հակածխախոտային պայքարը. որոշ օրենքների ընդունումից հետո Մեծ Բրիտանիայում միայն մեկ ամսում ըստ վիճակագրության 40.000 մարդ իբրև թե ազատվել են այս խիստ վտանգավոր հակումից. սակայն իսկապե՞ս դա այդպես է, թե նիկոտինից ազատվելով թմրադեղերին են կապվել շատերը... և ինչ ասելիք ունենք մենք այս ամենի առիթով, ով ինչ փորձ ունի և ինչ խորհուրդ մյուսին...
    Եկեք խոսենք, իսկ ես դեռ շատ կարևոր օրինակներ ունեմ բերելու, նաև մեթոդներ` հակազդելու այս հակումին:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  2. Շնորհակալություն Առողջագետ-ին այս գրառման համար:

    Այգ (05.08.2008)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2008
    Հասցե
    Գերմանիա
    Գրառումներ
    34
    Բլոգի գրառումներ
    3

    Լռելյայն արժեք Re. Ծխելու խնդիրը դրված է, բայց լուծված չէ

    Ծխախորից ազատվելու խնդիր դրված չէ ,դրված է մեկ այլ խնդիր ,հայտնաբերված հիվանդություն ների կամ գենետիկական մուտացիայի արդյունքները տեղափոխել պատրաստի թշնամուու վրա:
    Որը հնարավորություն կտա նույն գենետիկական մուտացիայի օգնությամբ պատրաստել ավելի թանկ պրեպարատներ և վաճառել բնակչությանը որպես որակյալ դեղամիջոց:

  4. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ծխելու խնդիրը դրված է, բայց լուծված չէ

    Որքան հասկացա, խոսքը գնում է նիկոտինը գենետիկորեն փոփոխելու, և այդ ճանապարհով թանկ և արժեքավոր դեղ ստանալու մասին. դա, թերևս հետաքրքիր գաղափար է, սակայն ես որևէ տեղում այդպիսի հարցադրում չեմ հանդիպել: Եվ ծխելու ամբողջ "հմայք"-ն ու բիզնեսը կայանում են հենց նրա բացասական ազդեցության մեջ:
    Ինձ ավելի է մտահոգում, որպես բժիշկ, յուրաքանչյուր անձի կյանքը և առողջությունը... երբ տեսնում եմ, թե ինչպես է մարդը քանդում իր մարմինը, ինչպես չէր քանդի ամեն օր իր տան պատերը, իր մեքենան...:
    Եվ ափսոսում եմ, որ ժամանակակից մարդը` չնայած իր "մտավոր" ձեռքբերումներին, այդքան պրիմիտիվորեն "անգետ" է և այդքան անշնորհակալ Բնության, Կյանքի հանդեպ իր ստացած պարգևի ` որը սեփական կյանքն է, հանդեպ:
    Գուցե ես տեսնում եմ այն, ինչ սովորական ծխողը չի տեսնում, չի գիտակցում, սակայն կյանքը և հիվանդների պատմությունները ինձ առատ նյութ են տալիս դրա համար:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. #4
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ծխելու խնդիրը դրված է, բայց լուծված չէ

    Երեկ տեսա Առնո Բաբաջանյանի մեծ դիմանկարը Օպերայի ցուցապաստառների շարքում: Ցավոք, նույնքան մեծ էր ստացվել ձեռքի ծխախոտը: Հիշեցի նաև այն շատ հայտնի տեսահոլովակը, որ հաճախ են ցույց տալիս ` Պարույր Սևակին վերաբերվող, որտեղ նա խորիմաստ խորհում է և ծխու~մ, ծխու~մ, ծխու~մ:
    Մի անփորձ երիտասարդի էլ կարող է թվալ, թե հենց ծխի քուլաների միջից են ծնվում հանճարեղ մեղեդիներն ու բանաստեղծությունները:
    Սա մեր մեծերն են և այդպես է եղել... դա հասկանալի է: Սակայն այսօր այս փաստը իմ մեջ հարց է արթնացնում... երբ և ինչպես այդքան անփույթ դարձանք մեր հանդեպ, մեր առողջության հանդեպ, մեր մարմնի հանդեպ, մեր Կյանքի հանդեպ:
    Որքան նայում և ուսումնասիրում եմ, յուրաքանչյուր ժողովուրդ, այն էլ հին ժողովուրդ, սննդի, առողջության պահպանման մի համակարգ ունենում է, մենք երբ և որտեղ մեր երկար ճանապարհին կորցրեցինք այդ գիտելիքը` Կյանքի արժեքի գնահատումը, մարմնի և հոգու խնամքը: Երբ և որտեղ դարձանք այդքան անփույթ դրանց նկատմամբ, չտեսանք, չհասկացանք, որ Մարմինը` Հոգու Տաճարն է, որ Հոգին, որպես Տիեզերական Երևույթ, որպես Արքա` չի կարող և չի սիրում փնթի, անխնամ "տանը" ապրել:
    Ակամայից հիշում եմ մեր խոշոր փիլիսոփա Եզնիկ Կողբացուն` "վերաբերվիր մարմնիդ` որպես քո թշնամու"... Ինձ համար, առողջագետիս համար, զարհուրելի են այս խոսքերը... գուցե այստեղ` քրիստոնեության որոշ սկզբունքների մեջ է եղել այն սխալը, որը առատ խոտան է ծնել մարդկանց հոգեբանության մեջ: Մյուս տողերում պարզ է դառնում, որ խոսքը գնացել է մարմինը չծուլացնելու, չպարարտացնելու, չգիրացնելու մասին:
    Սակայն ինձ չի թողնում այն զգացումը, որ այստեղ էլ մենք "համը համել ենք", և կրոնի ձգտումը` մարմինը նսեմացնելով` մարդուն ավելի ոգեղեն դարձնել`... չի ստացվել:
    Մարդը, ցավոք, ավելի ոգեղեն չի դարձել, մինչ այդ ունեցած մարմնի խնամքն ու պաշտամունքն էլ... կորցրել է...

    /շարունակելի/
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու խնդիրը
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.01.2008, 15:25

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •