Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

  1. #1
    Պատգամաբեր Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Գրառումներ
    937
    Բլոգի գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

    Քսանութ տարի առաջ էր, նոր էր լուսանում... Բնության գահից լուր առանք, որ ուզում ես ծնվել: Այդ օրը պատրաստվում էինք Գյումրիից Երևան վերադառնալ, բայց չհասցրեցինք. Շիրակում պետք է ծնվեիր, արվեստների հայրենիքում... Ահա այդ ժամը` բանաստեղծությամբ.

    ԵՐԿՈՒՆՔ

    Մի ցնծուն տագնապ արթնացրել է քեզ,
    Կիսամութի մեջ ձայն ես տալիս ինձ –
    Բնության թաքնված, արարիչ ուժեր
    Ձերբազատվել են փխրուն կապանքից:

    Երկնի թանաքը պարզվում է արդեն,
    Մենք դուրս ենք գալիս` հպված իրարու,
    Կապտալույս դաշտը փռված է մեր դեմ,
    Արև ու լեռներ իրար են տիրում:

    Ըղձյա'լ արթնացում, բանբե'ր զավակիս,
    Ի՞նչ լուր ես բերում բնության գահից.
    Նոր շու՞նչ ես տալու վառվող խարույկիս,
    Թե՞ կորստյան դուռ բացում ահալից:

    Պատասխանի'ր ինձ, վաղորդյան արև,
    Պատասխան տու'ր ինձ, դաշտ իմ Շիրակի,
    Ահա ձեր առջև մի դողդոջ տերև`
    Կարոտ օրհնության, հույսի ու կյանքի:

    Արևը` որպես հարցիս պատասխան,
    Դաշտը ծայրեծայր լույսով ողողեց,
    Եվ իր շողերով քաղցր ու մայրական
    Սիրելուս գունատ ճակատը ցողեց:

    Նրա լույսի տակ հպվում ենք իրար
    Ու մասն ենք դառնում ծնող բնության,
    Մեզ համար չկա ոչինչ անհնար`
    Մենք լուսատու ենք արևի նման:

    Մոռացած տագնապ, մոռացած ցավեր,
    Բացվում ենք սրտով քո սրտի դիմաց,
    Ձուլվում քո կյանքին բոլորանվեր,
    Քո արթնացումին, հայրենի'ք սիրած:


    Ծնվեցիր և թագավորեցրիր ինձ, զավակս: Շնորհակալ եմ քեզանից, թագադիր ասպետս:
    Ծնունդդ շնորհավո~ր:
    Դեպի Քվանտային Անցում... Դեպի Նոր Հայաստան... www.levondrnoyan.com

  2. #2
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

    Ծնունդդ շնորհավոր, սիրելի զավակս, Քանդակագործս

    Սիրելի զավակս, 28 տարի առաջ, հենց այս ժամին, պառկած էի հետծննդյան պալատում և լսում էի միջանցքում միացրած Մոսկվայի Օլիմպիադայի բացման արարողությունը, որ վարում էր հայտնի հաղորդավար Կավերզնևը: Թեկուզ հոգնած էի, սակայն խիստ երջանիկ, որ "կարողացել եմ" տղա ունենալ... Չորս այդպիսի յոթնյակ տարիներ են անցել, երկու հրաշալի եղբայր ունես, շատ ծանր ու թեթև օրեր ենք անցել, մի ահռելի կյանք ենք ապրել միասին, այսօր արդեն միայն հայր ու որդի, մայր ու որդի չենք, այլ խորը կապերով կապված նաև ընկերներ, շատ հարցերում` համախոհներ:
    Շնորհավոր ծնունդդ, սիրելիս, թող մեր երազները կատարվեն, թող այն լույսը, որ մենք քո մեջ տեսել ենք, տեսնեն նաև շատ այլ մարդիկ, թող ծաղկի քո տաղանդը, թող տեսնենք քեզ այնքան երջանիկ, որքան միայն մենք քեզ հետ կարող ենք պատկերացնել:
    Երջանիկ լինես, սիրելիս:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. #3
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Re. Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

    Շնորհավորում եմ, եղբայր Կյանքի` քեզ բավարարող ամբողջականություն քեզ, միշտ փոխվելու, նորանալու ու հզորանալու կամք ու... Սեր քեզ Շնորհավորում եմ

  4. #4
    -
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Գրառումներ
    313
    Բլոգի գրառումներ
    35

    Լռելյայն արժեք Re. Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

    Շնորհավոոոր
    Միշտ էնքան դրական ու պայծառ մնա, ինչպես հիմա ես: Թող ստեղծագործ Մուսադ միշտ կողքիդ լինի: Սիրիր ու սիրված եղիր... Մի խոսքով, երջանկություն քեզ, դրա մեջ պարփակված է այն ամենն, ինչ պետք է մարդուն:
    Ապրես, որ ծնվել ես

  5. #5
    Ադմինիստրատոր Քանդակագործ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    45
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

    |Շնորհակալ եմ բոլորիցդ, թող մշտապես անպակաս լինենք միմյանցից , թող վառ մնա Կյանքի կրակը բոլորիս համար, Նրանում լսված ու չլսված սիրո բոլոր խոսքերով շնորհակալություն եմ հայտնում ձեզանից:
    Мой лоб не мрачен, не угрюм,
    Не мыслю я зловеших дум,
    Ясней хочу на мир глядеть,
    Хочу я духом вверх взлететь

  6. #6
    Գրածս կարդա Փայլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.10.2007
    Գրառումներ
    48

    Լռելյայն արժեք Re. Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

    Շնորհավորում եմ:
    Եթե դու նկարել ես երկու շուն ջրի երկու կաթիլի պես իրար նման, ապա դու պարզապես նկարել ես շուն և արվեսի ոչ մի ստեղծագործություն:

  7. #7
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Ծնունդդ շնորհավոր, Քանդակագործ

    Կներեք ուշացման համար... Շնորհավորում եմ ու միանում բարեմաղթանքներին:
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փորփրո'ւկ, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Black Orchid, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.01.2011, 17:39
  2. Քանդակագործ. շնորհավոր :)
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.08.2009, 12:27
  3. Ծնունդդ շնորհավոր, Այգ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.02.2008, 00:18
  4. Kita, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 4
    Վերջինը: 15.01.2008, 19:43

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •