Էջ 1 10-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Հարցեր բժիշկ-առողջագետին

  1. #1
    Թռիչք.... Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2007
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    773
    Բլոգի գրառումներ
    98

    Լռելյայն արժեք Հարցեր բժիշկ-առողջագետին

    Այս թեմայում հարցեր ենք ուղղում բժիշկ-առողջագետին` մեր առողջական խնդիրներով: Հարցերին պատասխանում է բժիշկ-առողջագետ, բժշկ. գիտ. թեկնածու` Արուսյակ Նալյանը` Առողջագետը:

  2. #2
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Re. Նոր մոտեցումներ հիվանդությունների պատճառին

    Բարև ձեզ.
    Մկանային ատրոֆիան հնարավոր է ինչ-որ դեղամիջոցներով վերականգնել:

  3. #3
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Նոր մոտեցումներ հիվանդությունների պատճառին

    Պատասխանում եմ հարցիդ. դեղամիջոցներով անգամ շատ ավելի հասարակ հիվանդությունները դժվար կամ անհնարին է բուժել, իսկ մկանային ատրոֆիան առավելևս: Միայն մեկ ճանապարհ կա, այն էլ հեշտ չէ. դա առողջ ապրելակերպի ամբողջ համակարգի կիրառումն է. սկսած ճիշտ սննդից, բնական տարբեր եղանակներից մինչև ֆիզիկական վարժությունների գրագետ համարգի կիրառում: Դա երկարատև և լուրջ համատեղ աշխատանք պահանջող ապաքինման խնդիր է:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  4. #4
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Re. Նոր մոտեցումներ հիվանդությունների պատճառին

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանում եմ հարցիդ. դեղամիջոցներով անգամ շատ ավելի հասարակ հիվանդությունները դժվար կամ անհնարին է բուժել, իսկ մկանային ատրոֆիան առավելևս: Միայն մեկ ճանապարհ կա, այն էլ հեշտ չէ. դա առողջ ապրելակերպի ամբողջ համակարգի կիրառումն է. սկսած ճիշտ սննդից, բնական տարբեր եղանակներից մինչև ֆիզիկական վարժությունների գրագետ համարգի կիրառում: Դա երկարատև և լուրջ համատեղ աշխատանք պահանջող ապաքինման խնդիր է:
    Իսկ դուք կոնկրետ այդ հարցով երբևէ զբաղվել եք, եթե ես իմ խնդիրը մանրամասնորեն ներկայացնեմ կարող եք օգնել:

  5. #5
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Հարցին պատասխանելու համար ես պետք է մանրամասն տեղեկություններ ստանամ, իսկ ավելի լավ կլինի տեսնել այն մարդուն, որին խնդիրը վերաբերվում է: Կարող ես անձնական նամակով գրել:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  6. #6
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Ձեր կարծիքը բուսակերություն և հումակերություն մասին? առողջ լինելու համար նախընտրել այդ մոտեցումները թէ ոչ?
    Ձեր կարծիքը սովի /голодание/ մասին? ինչ եք կարծում առողջ երիտասարդ մարդը քանի օր և ինչ հաճախությամբ պետք է դիմի/կամ չդիմի../ այդ քայլին?

  7. #7
    Սկսնակ անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Տարիք
    26
    Գրառումներ
    60
    Բլոգի գրառումներ
    2

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    ևս մեկ հարց եթե առավոտյան վաղ ինպես անել որպիսզի մարմինը արագ և անվտանգ արթնանա /աշխատանքային ռեժիմին պատրաստ վիճակ ստեղծվի/ հույսով եմ հարցս շատ ընդհանուր չտվեցի

  8. #8
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Բուսակերության, հումակերության, բուժական քաղցի հարցերը լուրջ հարցեր են: Մեր մոտեցումը էականորեն տարբերվում է ստանդարտ "հիացմունքից": Մանրամասն վերլուծել ենք մեր գրքերում: Իսկ մոտեցումը երկու խոսքով հետևյալն է. դրանք շատ լուրջ սննդային "պրակտիկաներ" են, և յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները: Երկարատև քաղցը կամ հումակերությունը ընդհանրապես պետք է շատ խիստ ցուցումներով անցկացնել, ինքնուրույն` խորհուրդ չեմ տալիս: Իսկ կարճատևը` մեկից մինչև երեք օր երբեմն կարող է նպատակահարմար լինել, հատկապես որևէ հիվանդության, ջերմություն, մարսողության խանգարման դեպքում: Մենք, առողջագետներս, գերադասում ենք սովորեցնել մարդկանց ճիշտ ապրելակերպով միշտ, ամեն օր մաքուր պահել մեր հոգու "տունը"` բառիս բուն իմաստով, մեր օրգանիզմի ներքին տարածքը: Համեմատեք երկու տնտեսուհիների` մեկը ամեն օր է հավաքում, կարգի բերում տունը, իսկ մյուսը` օրական անփույթ է, տունը թափթփված, իսկ ամիսը մեկ-երկու անգամ հանկարծ "արթնանում " է, և սկսում սթրեսային պայմաններում "մաքրություն" անել:
    Եվ այսպես, լավ է օրական սնունդը ուղղել, երբեմն էլ կարճատև "հումի" վրա լինել, կամ քաղցի:
    Բուսակերությունը հրաշալի բան է, եթե մարդը դրան լիովին հասել է իր գիտակցությամբ, չունի զրկանքի զգացում, ներքին լարվածություն և այլն: Տեսել եմ "զոռով" գերլարված բուսակերներ, որոնց ստիպված եմ եղել ասելու, որ միս չուտելը չի նշանակում սեփական կամ էլ մերձավորի "միսը ուտել": Այսքանը...
    Երկրորդ հարցըդ. "լավ" արթնանալու համար շատ լավ է և հաճելի մեկ գդալ մեղր" ուտել", թեկուզ դեռ անկողնում, ապա օրը սկսել մի քանի ֆիզիկական վարժություններից; կան նաև այլ տարբերակներ, կախված տարիքից, առողջական վիճակից և այլն:
    Վերջին խմբագրող՝ Առողջագետ: 30.10.2007, 11:24: Պատճառ: լրացում
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  9. Այս 3 օգտագործողները շնորհակալություն են ասում Առողջագետ-ին այս օգտակար գրառման համար:

    Grieg (30.10.2007), StrangeLittleGirl (14.11.2007), Փայլ (30.10.2007)

  10. #9
    Անդամության թեկնածու Evanjel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    11

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Սիրելի առողջագետ ես մի տեսակ դժվար հարց ունեմ ձեզ տալու, ասում եմ դժվար որովհետև չգիտեմ թե այդ խնդիրն ինչպես է առաջացել և ինչի հետ կապ ունի,
    ուրախ կլինեմ եթե կարողանաք որևէ կերպ օգնել ---ուրեմն կարծեմ անցած տարվանից մի աչքիս տակ թեթևակի ուռուցիկություն է առաջացել(չեմ հիշում կոնկրետ ինչից առաջացավ, կարծեմ աչքերս ուռել էին), որը սակայն շատ ակնհայտ է երևում ժպտալիս կամ ծիծաղելիս, ես դրանից խիստ կոմպլեքսավորվում եմ, հուսով էի որ կանցնի ժամանակի հետ բայց չի անցնում.....
    Թողեք շնչեմ օդը ձրի է....

  11. #10
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Ինձ համար դժվար է կողմնորոշվել, թե կոնկրետ ինչի հետ գործ ունենք: Աչքի տակ ենթամաշկային ճարպը յուրահատուկ կառուցվածք ունի և շուտ է այտուցվում: Հիմնական պատճառը աղի ու ջրի կուտակումն է մեր հյուսվածքներում սխալ սննդի հետ կապված:
    Կարող եմ առաջարկել երկու կարևոր միջոց. ուտելու ընթացքում հեղուկներ` ջուր, հյութեր, հանքային ջուր չխմել, աղը պակասեցնել; իսկ որպես տեղական միջոց փորձիր հում կարտոֆիլի շերտեր դնել աչքերի վրա և քսան րոպե պառկել: Կան շատ այլ միջոցներ, որոնք "քաշում", չորացնում են այտուցները: Եթե կուզես, կարող ես նամակ գրել կամ հանդիպել...
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

Էջ 1 10-ից 1 2 3 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարաբնույթ հարցեր ֆորումի վերաբերյալ
    Հեղինակ՝ Փորփրուկ, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 78
    Վերջինը: 10.01.2012, 20:40
  2. Հարցեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Wista, բաժին` Հոգեբանություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2007, 13:02

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •