Բարև ձեզ սիրելի Առողջագետ:
Քանի որ հղի եմ պետք է շատ կալցում օգտագործեմ: Կաթնեղեն գրեթե չեմ օգտագործում ոչ էլ արհեստական վիտամիններ: Գիտեմ որ օրական պետք է օգտագործեմ 1200 мг կալցում, բայց երևի դրա կեսն էլ չեմ օգտագործում: Ու հիմա եղունգներիս ու մազերիս վիճակը շատ վատացել է: Կարդացի որ քունջութը շատ մեծ քանակով կալցիում է պարունակում , ինչպես նաև դրա յուղը: Ինձ հետաքրում է քաղցրեղենները, որոնք պատրաստված են քունջութով պահպանում են արդյոք նրա օգտակար հատկությունները ? ասենք կոզինախը, թե չարժի դրանցից օգտվել, որովհետև հենց բնական քունջութի սերմեր ոչ մի տեղ չեմ հանդիպել վաճառքի: Եվ արդյոք դեղատներից գնված յուղը կարելի է օգտագործել սննդի մեջ?:
Եթե կարելի է ասեք ուրիշ էլ ինչով կարելի է լրացնել կալցիումի պակասը:
Նախապես շատ շնորհակալ եմ:



Մեջբերել