Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 94 հատից

Թեմա: Հարցեր բժիշկ-առողջագետին

  1. #21
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Շնորհակալ եմ։ Այնուամենայնիվ, որոշ հարցեր մնացին... կամ ուղղակի առաջացան... Իսկ ո՞ր սննդամթերքներից կարելի է ստանալ այն վիտամիններն ու սննդանյութերը, որոնք պարունակվում են կաթի ու կաթնամթերքի մեջ։ Օրինակ, ես բուսակեր եմ, հետևաբար իմ դեպքում մսեղենի միջոցով դրանք ստանալը բացառվում է։ Բացի դրանից, նաև լսել ու կարդացել եմ, որ B12 վիտամինը, որը, որքան գիտեմ, մսակերները ստանում են հիմնականում մսից, մեկ էլ միայն կաթնամթերքի մեջ կա... Ճի՞շտ է արդյոք այս տեսակետը։ Եթե ոչ, ապա ուրիշ ո՞ր սննդամթերքներից կարելի է ստանալ B12 վիտամինը, ինչպես նաև կաթնամթերքի մեջ պարունակվող մյուս անհրաժեշտ նյութերը։

    Հետաքրքիր է, մեծահասակների համար կաթի ոչ օգտակարության մասին տեսակետն ինձ ծանոթ էր, բայց չգիտեի, որ դա վերաբերում է նաև ընդհանրապես կաթնամթերքին... Լավ, եթե կաթը մի կողմ թողնենք, մյուս կաթնամթերքները պարզապես անհրաժեշտ չե՞ն, թե՞ ոչ միայն անհրաժեշտ չեն, այլև հաստատ վնասակար են մեծահասակների համար, ինչպես կաթը...
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  2. #22
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Սիրելի Փորփրուկ, շարունակեմ... Կաթն ու կաթնամթերթը հիմնականում համարվում են կալցիումի աղբյուր, և այդ պատճառով են քարոզվում: Սակայն, ինչպես գրել եմ, նախ, այդ կալցիումը դադարում է բնական և օգտակար լինելուց մշակման ընթացքում, օրգանիզնը լցվում է արդեն անօրգանական կալցիումով, որը նպաստում է բոլոր կարծրացման պրոցեսներին: Միևնույն ժամանակ կաթն ու կաթնամթերքը դեռ հնուց հայտնի էին , որպես լորձային պրոցեսների հիմնական աղբյուր: Կաթից զատ կալցիում կա բոլոր բնական բուսական սննդատեսակներում, հատկապես կանաչիների, կանաչ բանջարեղենի մեջ, չզտված հատիկեղենի մեջ. օր., ամբողջական ցորենից պատրաստված հացի մեջ երկուս ու կես անգամ ավելի, քան բարձր տեսակի ալյուրից, նաև սոյայի, սպիտակ և կանաչ լոբազգիների, կաղամբի /հատկապես, բրյուսելյան/ և այլն: Այսինքն սննդային նոր տեսության հիմնքն այն է, որ եթե մարդը ճիշտ սնվի, նրա աղիքներում կկազմավորվի ճիշտ միկրոֆլորա, և եղած /գերադասելի է բուսական/ սննդից նրա օրգանիզմը կստանա բոլոր անհրաժեշտ նյութերը, այդ թվում նաև անհրաժեշտ "էսենցիալ" ամինաթթուները, վիտամին B12,և այլն:
    Կալցիունը կա նաև շատ ձկների և նրանցից պատրաստված պահածոների մեջ: Մի խոսքով, մեր երկարամյա ուսումնասիրություններն ու կլինիկական փորձը ցույց են տալիս, որ պետք է պահպանել միայն հիմնական սկզբունքները, օրգանիզմը մաքուր պահել, և այն ունի սննդային հոմեոստատի հատկություններ. ավելորդ նյութերը հեռացնելու և անհրաժեշտերը սինթեզելու ունակություն: Սակայն պետք է ասեմ, որ միայն բուսակերությունը կարող է բավարար չլինել ճիշտ սնունդ համարվելու համար. միրգը անհրաժեշտ է ուտել միայն քաղցած ժամանակ, հեղուկներ ուտելու ընթացքում և ուտելուց երկու-երեք ժամերի ընթացքում չխմել, սպիտակուցն ու օսլան իրարից անջատել և այլն...:
    Զուտ պրակտիկ առումով պանիրը չչարաշահել, և ուտել կանաչիների կամ բանջարեղենի հետ /ոչ թե հաց ու պանիր այնպես , ինչպես հայերս ենք շատ սիրում/,
    մածունը ուտել հազվադեպ, առանձին, ուտելուց մի-քանի ժամ անց, քանի- որ այն թթու միջավայր է ստեղծում, որի մեջ սնունդը չի մարսվում: Կաթնաշոռը ուտել երբեմն, ոչ հաճախ, կանաչիների հետ և այլն...: Վիտամին B12-ի քանակը մեծ է թարմ կաղամբի թթվի մեջ, սակայն այն պետք է ուտել առանձին, ուտելուց առաջ...
    Ես կաշխատեմ հետզհետե գրառումների և տպագրված նյութերի տեղադրման միջոցով տալ այդ գիտելիքը:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  3. #23
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.11.2007
    Տարիք
    25
    Գրառումներ
    9

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Ի՞նչ խորհուրդ կտաք բորբոքմամբ չպայմանավորված դիսմենորեայի ժամանակ:

  4. #24
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Սիրով պատասխանում եմ. իհարկե, բորբոքումը դիսմենորեայի պատճառներից միայն մեկն է, իսկ այդպիսիք շատ են, հատկապես հորմոնալ բալանսի խախտումը, նյարդային վիճակը, սխալ սնունդը: Հատկապես վերջերս շատացել են այն դեպքերը, երբ երիտասարդ աղջիկները, ձգտելով նիհարել, "նստում" եմ Ատկինսի սննդակարգի, կամ նրա որևէ տարբերակի վրա/ սպիտակուցային, մսային դիետաներ/, արդյունքում նիհարում են, բայց հետն էլ ձեռք բերում տարբեր հիվանդություններ, այդ թվում ամենից հաճախ դիսմենորեա, քանի-որ նյութափոխանակության բոլոր խախտումները անմիջապես արտացոլվում են այդ նուրբ ոլորտի և այդ նուրբ ֆունկցիայի վրա: Նման մի քանի օրինակներ ես մանրամասն վերլուծել եմ իմ "Նոր անգիտաց անպետում", կարծում եմ, կտեղադրեմ:
    Ասեմ նաև, որ երբեմն չափազանց հեշտ է կարգավորվում` սննդի կարգավորումը, որոշ բուսական միջոցներ, թուրմեր /օրինակ` իմբիրով թեյը/, որոշ տեղական միջոցներ` կոմպրեսներ, կոնքային լոգանքներ, որոնք ավելացնում են արնալեցումը, և այլն, կարող են երկու-երեք շաբաթում վերականգնել ամիսներով, անգամ տարիներով խաթարված ֆունկցիան: Սակայն դա շատ ավելի դժվար է լինում հորմոնալ բուժումներից հետո, երբ ռեցեպտորները կորցրած են լինում զգայունությունը սեփական արտադրության հորմոնների նկատմամբ:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  5. #25
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Ընդհանրապես ողնուղեղային բորբոքում հիվանդություն կա՞:

  6. #26
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Ընդհանրապես կա, կոչվում է միելիտ, շատ ծանր, բարեբախտաբար ոչ շատ հաճախ հանդիպող հիվանդություն է: Զարմանում եմ, թե ինչու հենց այդ հիվանդությունն է քեզ հետաքրքրել:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  7. #27
    Սկսնակ անդամ Wista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    19
    Գրառումներ
    83

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Մեջբերում Առողջագետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես կա, կոչվում է միելիտ, շատ ծանր, բարեբախտաբար ոչ շատ հաճախ հանդիպող հիվանդություն է: Զարմանում եմ, թե ինչու հենց այդ հիվանդությունն է քեզ հետաքրքրել:
    ՈՒղղակի ֆիլմից եմ լսել:

  8. #28
    Սուպեր մոդերատոր Փորփրուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2007
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    30
    Գրառումներ
    115
    Բլոգի գրառումներ
    1

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Ինձ հետաքրքրում է, թե որքանով է վնասակար և/կամ օգտակար շոկոլադը։ Բազմիցս լսել և կարդացել եմ շոկոլադի տարբեր օգտակար հատկությունների մասին, բայց միևնույն ժամանակ, ըստ այլ՝ ինձ համար ավելի վստահելի աղբյուրների, շոկոլադն ընդհանուր առմամբ վնասակար է, ուստի խորհուրդ չի տրվում ուտել...

    Խնդրում եմ ասեք, թե հատկապես ինչով է վնասակար և ինչով է օգտակար, եթե, իհարկե, օգտակար հատկություններ էլ ունի...
    Everyone needs to be loved... Especially when they do not deserve it.

  9. #29
    Առողջանանք միասին Առողջագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    524
    Բլոգի գրառումներ
    20

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Սիրելի Փորփրուկ, ինչպես ամեն ինչի վերաբերյալ, շոկոլադի մասին էլ կարող եք ամենատարբեր բաները կարդալ, մարդիկ էլ հակում ունեն իներցիոն պատկերացումների համաձայն օգտագործել "ճնշումը բարձրացնելու" կամ ուժերը վերականգնելու համար:
    Առողջագիտական մոտեցումների համաձայն, կակաոն /շոկոլադի հիմքը/, ինչպես նաև, գուցե անսպասելի է, վանիլինը համարվում են "թունավոր" բույսեր և խիստ անբարենպաստ մարդու առողջության համար: Մի-քանի միանշանակ բացասական կողմեր. նախ, չափազանց սննդարար է, հարյուր գրամը /շոկոլադի/ պարունակում է 600 կկալ էներգիա, գրեթե 3-4 անգամ ավելի, քան նույնքան միսը, ինչը այսօրվա նստակյաց, աթերոսկլերոզի և ճարպակալման դարաշրջանում արդեն լուրջ թերություն է, ապա- շոկոլադը և նրա հիմք կակաոն գրգռիչներ են նյարդային համակարգի համար, ինչի կարիքը ևս այսօրվա մարդը չունի, ինկ ուղղակիորեն հակացուցված են /թեոբրոմինի պատճառով/ միգրենով տառապող հիվանդներին և երիկամային ավազ կամ քարեր ունեցողներին: Եթե խելամտորեն մոտենանք հարցին, վնասն ավելի մեծ է, քան օգուտը:
    Ասեմ նաև, որ հետաքրքիր արդյունք են նկատում մեր հիվանդները. սնունդը կարգավորելու դեպքում կորցնում են անզուսպ ցանկությունը բոլոր տեսակի կոնֆետների, նաև շոկոլադի նկատմամբ: Դա ունի իր բացատրությունը. առողջագիտական գրականության մեջ "կոնֆետոմանիան" կապում են միկրո և մակրոէլեմենտների, և հատկապես, մագնեզիումի պակասի հետ, ինչը լրիվորեն վերականգնվում է ճիշտ սննդի դեպքում, և հետզհետե մարդը դադարում է արհեստական խթանիչների կարիքը զգալ, այդ թվում նաև շոկոլադի: Այն կարելի է օգտագործել հազվադեպ և փոքր քանակներով:
    "Я прошел через все слои Космоса...
    Нет ничего выше Человеческого Цветения"

  10. #30
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2007
    Գրառումներ
    108
    Բլոգի գրառումներ
    7

    Լռելյայն արժեք Re. Հարցեր բժիշկ-առողջագետին

    Հարգելի Առողջագետ

    Մեր հասարակության կայացած չլինելու փաստերից մեկն էլ այն է, որ այնպիսի կարևորագույն մասնագիտություններ, ինչպիսիք են բժշկությունը և իրավաբանությունը դարձել են "բաց" մասնագիտություններ այն առումով, որ մասնագետների, նաև բարձրորակ մասնագետների հետ նույն դաշտում խառնվել են տարբեր դիլետանտներ ու անփորձ, անպատրաստ մասնագետներ: Իսկ ինչքան ես գիտեմ, նրանք առանց համապատասխան պատրաստվածության, գոնե բարոյապես, իրավունք չունեն մատուցել շատ ու շատ ծառայություններ:

    Կխնդրեի, հաշվի առնելով ձեր բազմամյա գնահատելի փորձը, որ ունեք այս բնագավառում /և ոչ միայն /, ըստ ձեր հայացողության կազմեիք և թեմաներից ինչ-որ մեկում ներկայացնեիք Հայաստանի այն բժիշկ-մասնագետների անընդհատ լրացվող ցուցակը ըստ մասնագիտությունների, որոնց դուք ծանոթ եք և խորհուրդ կտաիք առողջապահության հետ կապված հարցերի ժամանակ դիմել իրենց:

    Իհարկե, սա կլիներ զուտ խորհրդատվական մի ձեռնարկ, և չէր պարունակի իր մեջ ոչ մի իրավական կամ այլ տեսակի պարտավորվածություններ :

    Նախապես շնորհալություն:

Էջ 3 10-ից ԱռաջինԱռաջին 1 2 3 4 5 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարաբնույթ հարցեր ֆորումի վերաբերյալ
    Հեղինակ՝ Փորփրուկ, բաժին` ԴՆ Ֆորումի կյանքը
    Գրառումներ: 78
    Վերջինը: 10.01.2012, 20:40
  2. Հարցեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Wista, բաժին` Հոգեբանություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.11.2007, 13:02

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •